tail.
• (-ւոյ, եաւ, ւով) «պոչ» (յատկապէս մաղաւօր տեսակը, ինչ. ձիու, եզան ևն, բայց ս՛չ ոչխարի, շան, ձկան, թռչունի, օձի ևն)։ Բուռ Գ. 6. Յայտ. Թ. 10, 19. որից ագևոր Խոր. աշխ. ագետակ Վստկ. ագատ Ոսկիփ. կարճա-գի Պտմ. աղեքս. նոր գրականի մէջ ագեվաց «կենգուրու անասունը».-ըստ. Տաթև. հարց. 371 ագատ «անդամը կտրած», որից երևում է թէ ագի նշանակում էր նաև «առ-նի», ինչպէս է և պոչ։
• Հիւնք. դնում է այգ «առաւօտ» բառի հակառակը, իբր այգ «սկիզբն լուսոյ» և ագի «վերջ, ծայր»։ Յ. Արշէզ, Բազմ. 1897, 51 լծորդ է դնում պոչ։ Ենսէն ՀԱ 1904, 184 հաթ. h, hձ։ Գեանջեցեան, ZAPh 1, 48 հնխ. au-ijo ձևից. հմմտ. անս. ava «մեկուսի, հեռու», avara «ե-
• տևը, ետին», avara «փղի ետևը»։ Patrubany, SA 2, 13 սանս. aghá «անմաօռութիւն», իսկ ՀԱ 1908, 343 իռլ. áge «անդամ» բառին ցեղակից։ Karst, Յուշարձ. 402 սումեր. aga «ետևի մասը, կռնակ» բառի հետ։ Պատահա-կան նմանութիւն ունի արաբ. [arabic word] *akva «ողնաշարի ծայրը՝ պոչի սկսելու տեղը» (Կամուս., թրք. թրգմ. գ. 879)։
• ԳՒՌ.-Ագլ. ագի, Հճ. ագ'գ'ի, Ասլ. Խրբ. Ռ. Սեբ. աքի, Ջթ. ագ'է «պոչ». Ալշ. ագ'ի «ողնաշարի ծայրը». Սչ. աքի՝ ընդհանուր առմամբ, նոյն իսկ ոչխարի, ձկան և թռչուն-ների համար գործածուած. Հւր. հmգի, Շմ. հmքի, Ղրբ. հm՛քի, հmքիւ «պոչ», իսկ Ակն. ագ'իք և վն. ակի «զգեստի քղանցք, փէշ»։