cf. Ալի.
• , յգ. ալք «ծննդկաններին թշնամի՝ այլանդակ կերպարանքով մի չար ոգի» Տա-թև. ամ. 574. հարց. 150. Ախտարք. որ և ալի Ադամ. 37 (դևք, սատանայ, քաջք և ա-լին),
• =պրս.❇ al «ախտ ինչ սատակիչ, որ պատահի կնոջ, որ նորոգ ծնեալ իցէ զմանուկ իւր. և այս դիպի նմա յօրէ ծննդեան մինչև ցօրն եօթներորդ». մեր մէջ, թերևս և պար-սից մէջ, չար ախտը անձնաւորուած է իբրև չար ոգի. հմմտ. փարսի al «այլանդակ կանացի կերպարանքով առասպելական մի հրեշ»։-Հիւբշ. 262։
• Ուղիղ մեկնեց նախ Պատկ. Maтep. II 4։ Աւիշան, Հին հաւ. 222 ալք «անդունդ» բառից, որ կցում է գոթ. hell «դժոխք» ռառին։ Սագրզեան, ՀԱ 1909, 335 սու-մեր. alal «մի չար ոգի»։
• ԳՒՌ.-Շատ տեղ պահուած է ալք ձևով. տե՛ս Բիւր. 1898, 296-7 և 1899, 70 Աբե-ղեան, Arm. Volksgl. 118, Աճառ. Գւռ. բառ. 53։ Ագլ. օլ. Ննխ. ալէհար ըլալ «յանկարծա-կան մի բանից սաստիկ վախենալ» (հաղոր-դեց Ա. Զամինեան, նամակ 1927 յունիս 13). բառը ցոյց է տալիս, որ արմատն է ալ և ո՛չ ալք։ Նոյն արմատից են նաև ալոց-գալոց Մշ. «փորձանք, պատահար», ալոց-գալոց լինել «յանկարծ կորչիլ, անհետանալ. 2. յանկար-ծական մի փորձանքի ժամանակ գլուխը կոր-ցընել», ալոց աշխարհ (կամ երկիր) Սեբ. «հեռավոր անծանօթ երկիր»։
• ՓՈԽ.-Կպդվկ. յն. ἅλης «ծննդկան կանանց և նորածին մանուկներին վնասող մի չար ոգի», ἀλοῦς «մութ գիշերները թափառող և մասռկանց վնասող մի չար ոգի» (Karoli-des KA, συγϰρ, 136-8), ուտ. հալ «ալք. քաջք», հալբաֆտի «դիւահար»։ Քրդ. ալթ «նոյն նշ.» (Ալիշան, Հին հաւ. 226). վրաց. ալի «անտառի ոգի»։