tin;
օծանել՝ գրուագել անագաւ, to tin, to cover with tin;
օծումն անագաւ, act or employment of tinning.
• , ի-ա հլ. յետնաբար ռ հլ. «կլայեկ» ՍԳր. Ագաթ. որից անագեայ Զքր. դ. 10. նոր բառից են անագել ՋԲ. անագազօծ, անագա-զօծել, անագապղինձ, անագագործ։
• = Ասուր. anāku «անագ», սումեր. ni-ig-wi. na-ag-ga, an-na, em, an, հին սումեր. *anag, ասոր. [arabic word] anxa «անագ, կապար» (բացարձակ ձևը ānax), եբր. [other alphabet] anāx «կապար», մանդ. [hebrew word] ankā «անագ», ա-րաբ. [arabic word] ánuk «կապար», որ և «անագ, կլա-յեկ» (ըստ Կամուս, թրք. թրգմ. գ. 72), եթովպ. nā'k. սեմականներից փոխառեալ են սանս. naga «անագ, կապար», հին ֆրանս aloanoc, alhonoch «կապար», allenec, alnec «անագ» (իբր արաբ. al-anuk, ըստ Marcel Devic, Dict. étym. des mots fr. d' origine ocientale. Paris 1876)։ Մեր բառի բուն փոխա-տու աղբիւրը յայտնի չէ, բայց ինձ թւում է թէ ասորեստանցիներից և սումերներից է անցել. ըստ որում ձևով և նշանակութեամբ նրանց է նման ամէնից աւելի։-Հիւբշ. 300։
• Առաջին անգամ Schröder, Thes. 46 դրաւ արաբերէնից փոխառեալ։ ՆՀԲ յ-շում է սեմական լծորդները։ Botticher, Rudimenta, Berlin 1848, էջ 32 ասոր. anax և սանս. vanga։ Պասմաճեան. Մասես 1893, 251 աքքադ. անակու ձևից։ (Նոյնը յետոյ Սագրզեան ՀԱ 1909, 335 ևն)։ Հիւբշ. 300 թէև դնում է ասորական փոխառութեանց շարքում, բայց բուն փոխատուն անյայտ է համարում։ len-sen. Hittiter und Armenier, 209 հա-մարում է թէ հայերը Կիլիկիա եղած ժա-մանակ, այն է հաթեան շրջանին սեմա-կաններից փոխ են առել։
• ԳՒՌ.-Չի գործածւում. այժմ կայ միայն կլեկ և թուրքերէնից փոխառութեամբ խա-լայ։-Արև. մամուլ 1895, էջ 764 այս բառից է դնում անգտել Մն. «հայհոյել», մանաւանդ «սաստիկ հայհոյել», իբր թրգմ. տճկ. qalay-laman «անագով զօծել. 2. փխբ. սաստիկ հալհոյել»։