mint.
• . ո հլ. «նանու, դաղձի ընտա-նին» Մտթ. իգ. 23. Ղուկ. ժա. 42. յետին ձե-վերով՝ անուխ, աննուխ, անանեխ (ՀԲուս § 96), որից քարաննուխ «վայրի անանուխ» Վստկ. 191. հոռոմ աննուխ, սարի աննուխ Բժշ.։
• = Թուի փոխառեալ իրանականից. հմմտ. պրս. [arabic word] nānxāh կամ [arabic word] nānūxēh «հացհամեմ, արջնդեղ, սև սոնիճ. մի տե-սակ սև սերմ՝ որ հացի վրայ ցանելով ու-տում են». կազմուած է [arabic word] nān «հաց»+ x*ah «համեղ» բառերից, ճիշտ ինչպէս հյ, հացհամեմ։ Իրանեանից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] nān'ā (փոխանակ nā'nəā) «ա-նանուխ», [arabic word] nankuhg «անանուխ», յն, νανοῦχα «հացհամեմ» Du Cange, արաբ. [arabic word] na'na' «անանուխ», թրք. [arabic word] nane «անանուխ»։ Այս երկու բոյսերի (հացհամե-մի և անանուխի) յարաբերութեան վրայ տե՛ս Lów, Aram. Pflanzennamen, էջ 259 ևն. հմմտ. նաև պհլ. nānā nānukspram «անանուխ իբր հացհամեմ» (ըստ Justi))։-Հիւբշ. 96։
• Ուղիղ մեկնեց նախ Pott, Kurdischē Studien ZKM 7, 1850, էջ 143, յետոյ, Lagarde, Urgesch. Arm. 1854, 833, Arm. Stud. § 106 և էջ 166։ Հիւնք. մա-նանեխ-ից։
• ԳՒՌ.-Երև. Ջղ. անանուխ, Կր. Ռ. Սեբ. աննուխ, Ասլ. աննիւխ, Ակն. Զթ. Խրբ. Հճ. անուխ, Ալշ. անուխ, անեխ, Հմշ. օնլուխք, Առ. նա՛նուհ. նա՛նօհ. նա՛նու. բարդութեամբ ունինք Ոզմ. առվանանօխ, Մկ. mռվmնmնուխ (իբր առուի անանուխ), բայց նշանակում են «անջրդի տեղերում բուսնող վայրի անա-նուխ»։ Միւս բարբառներում գործ է ածւում թրք. նանա, նանէ։
• ՓՈԽ.-Թրք. գւռ. Տարէնտեի annəx «ա-նանուխ» (ըստ Բիւր. 1899, 798)։ Ուտ. նա.-նուխ «անանուխ»։