Your research : 12 Results for անկարելի

Անկարելի (լւոյ, լեաց)

cf. Անհնարին.


Սոթ

adj.

firm, solid.

• ԳՒՌ.-ՆԲ. սռթ «դառնաշունչ արևելեան քամի Սևանի վրայ, որի ժամանակ նաւա-գնացութիւնը անկարելի է դառնում և գրեթէ ժայռերն են տեղահան լինում» (Հովիւ 1906, 116, նաև Ազգ. հանդ. ժէ 54)։


Քաւ

conj. int. prep.

not, no, never, not at all;
away with! go along ! fye! for shame! without, besides, except;
— յինէն, far be it from me, God save me!
— լիցի ինձ ի տեառնէ, God preserve me!
— քեզ, — լիցի, — մի լիցի, no! God forbid !
— լիցի քեզ, tar be such thoughts from thee;
— լիցի մեզ, we will not, we don't like;
— ի մէնջ, God preserve us, God save us;
օն անդր, — լիցի, oh! never fye! fye upon it!.

• 371 պրս. [arabic word] kaifar «յանցանքի պա-տիժը»։-Վերի մեկնութիւնը առաջար-կել է նախ Տէրվիշեան, գաւառականի համեմատութեամբ վերոյիշեալ ձևին վերածեցի ես, նոյնը անկախաբար հաառատում է Meillet, որ Dict. étym. lt. 160 caveo բառի տակ ասում է թէ «անկարելի է չմտածել հյ. քա՛ւ լիցի ասազուածի մասին»։


Առատուկ (տկի, տկաւ)

s.

smalled

• , ի-ա հլ. «առա-սան կամ չոսան՝ որով յանցաւորի ոտքերն ու գլուխը պրկում էին գելարանի մէջ». գործա-ծուած է միայն հոլովեալ ձևերով. երկու ան-գամ առատկօք Ագաթ. Յհ. կթ. 300 և մէկ անգամ առատկաց Յհ. կթ. 912. այնպէս որ անկարելի է ճշտել ուղղականի շեշտեալ ձայ-նատրի երանգը (ի կամ ու)։


Առատիկ (ակաց)

cf. Առատուկ.

• , ի-ա հլ. «առա-սան կամ չոսան՝ որով յանցաւորի ոտքերն ու գլուխը պրկում էին գելարանի մէջ». գործա-ծուած է միայն հոլովեալ ձևերով. երկու ան-գամ առատկօք Ագաթ. Յհ. կթ. 300 և մէկ անգամ առատկաց Յհ. կթ. 912. այնպէս որ անկարելի է ճշտել ուղղականի շեշտեալ ձայ-նատրի երանգը (ի կամ ու)։


Ստաշխն (խին)

s.

storax;
essence or oil of myrrh.

• ՆՀԲ վրաց. ստախսի, յն. սդաքդի՛։ Lag. Arm. Stud. § 2058 ազգակից է դնում յն. σταxτή բառին։ Հիւբշ. 241 չի ընդունում ո՛չ նախկին ազգակցու-թիւն, որ մերժելի է այս կարգի բառերի համար, և ոչ էլ յունականիզ փոխառու-թիւն, որ անկարելի է ձայնական խո-շոր տարբերութեանց պատճառաւ, և տալիս է վերի մեկնութիւնը։ Հիւնո. յունարէնից է դնում։


Շաղախ (ոյ)

s. adj.

cement, mortar;
lute;
slime, mire, mud;
caltrop;
star-thistle;
soiled, sullied;
foul, dirty.

• = Ծագում է շաղ «թրջել, թացութիւն» ար-մատից, որից շաղել «շաղախել». այս եր-կուսը երբեմն իրար հետ այնքան են միա-նում, որ անկարելի է լինում զանազանել. հմմտ. հներից՝ «Մոխիր հնոցի քացախով շաղախեալ արկին ընդ քիթս նորա» (Ճա-ռընտ.) միջին հյ. շաղղել (իմա՛ շաղաղել) «շաղուել» Վստկ. 157, որ յայտնի չէ թէ շա-ղել բայի՞ց է կազմուած -աղ մասնիկով, թէ շաղախել բայից՝ խ>ղ ձայնափոխութեամբ. նոյնը նաև յաջորդ գաւառականներում։


Աղիւս (ոց)

s.

brick;
tile.

• ՓՈԽ.-Հայերէնից հին ժամանակ փոխա-ռեալ է վրաց. აღიზი ալիզի «աղիւս», որ ներկայացնում է մեր ղ-ի հնագոյն արտա-սանութիւնը։ Յետին շրջանում, այսինքն ղ տառը խ-ի մօտ հնչումն ստանալուց յետոյ, մեզանից փոխ է առնուած պրս. [arabic word] āxīz «աղիւս»։ Սխալւում են այն բոլոր քննիչները՝ որոնք կարծում են թէ հայերէն բառը պարս-ևերէնից է փոխառեալ. պարսկերէն x ձայնից անկարելի է ստանալ հյ. ղ (=l), բայց հա-յերէն ղ (=γ) կարող էր ղառնալ պրս. x


Ճար

s.

remedy, means, expedient;
— or — եւ ճարակ գտանել, to find a means or a way, to contrive, to think of a device, to contrive;
չիք —, ոչ գոյ —, there is no way or means to, there is no help, it is done;
it is past all cure, it is irremediable;
cf. Ճարակ.

• = Պհլ. ❇ čār «միջոց, հնար» բառից. հմմտ. սանս. [other alphabet] cāra-«վարմունք, կերպ, եղանակ», զնդ. ❇ cārā «մի-ջոց, ճար», պրս. [arabic word] čār «հնար, ճար, մի-ջոց», [arabic word] nāčār «անկարելի, անդար-մանելի, անօգնական, թշուառ», աֆղան են հնխ. q'er-«անել, գործել» արմատից. որի ժառանգներն են նաև սանս. karōti krnóti, զնդ. kərənaoiti «անել, գործել», լիթ. kuriu «շինել, կառուցանել», կիմր. peri «ա-նել», հյ. կերտ ևն (Pokorny 1, 517, Ber. neker 137, Trautm. 127)։ Հմմտ. նաև յա-ջորդը։-Հիւբշ. էջ 188։


Աղէ

int.

now ! now then ! come on !

• Peterm. 29, 34, 25 յն. άγε, լտ. age «օ՛ն, բե՛րի մէջ»։ Այսպէս նաև Հիւնք։ Այս մեկնութիւնը թէև շատ ճշմարտա-նման, բայց սխալ է γ-g-ղ ձայնա-փոխութեան պատճառաւ, որ անկարելի է։ Եթէ մեր բառը յունարէնից փոխա-ռութիւն լինէր, պիտի ունենար *ագէ ձևը, իսկ եթէ բնիկ հայ լինէր և յոյն ձևին ցեղակից՝ պիտի ունենար *ած ձևը։ Նկատելի է նաև թէ Ս. Գրքում բառս շատ անգամ համապատասխա-նում է յն. բնագրի μή ϰαὶ, ἀλλά, γαρ ձևերին. մինչդեռ եթէ յունարէնից փո-խառութիւն լինէր, ամէն անգամ ἀγε ձևի դեմ դրուած պիտի գտնէինք։ Այս պատճառաւ ահա Lagarde, Տէրվիշեան և Հիւբշման չեն ընդունած այս մեկ-նութիւնը։ Ըստ Տէրվ. Նախալ. 63 բառս հյ. աղաղակ, աղմուկ, յն. ἀλαλά, սանս. ār «օրհնել», are «աղէ՝» ռա-ռերի հետ գալիս է հնխ. ar արմատից։


Մերկ (ոյ, ոց, ի, աց)

adj. fig. prep. adv.

naked, bare;
unadorned, plain, simple, evident;
impudent, brazen-faced;
without;
evidently, obviously, palpably;
— ընդ — մարտընչել, to wrestle naked.

• = Բնիկ հայ բառ. պատկանում է հնխ nоgš-արմատին, որ լեզուից լեզու տարբեր կերպարանքներ ստանալով, գրեթէ անճա-նաչելի է դարձած։ Իր անխառն ձևի տակ երևում է հոլ. nagù, ռուս. нariи, սերբ. nág լեհ. nagi, լիթ. nugas, լեթթ. nuógs «մերկ». հհիւս. nakkua «մերկացնել» բառերի մէջ։ Դերբայական -to մասնիկով ձևեր ունին՝ հբգ. nackut, nahhut, գերմ. nackt, հոլլ. haakt, անգսք. nacod, անգլ. naked, հհիւս. nokkueδr, գոթ. naqaϑs, բոլորը նախագեր-մանական *nogotó-ձևից. այսպէս նաև հիռլ. nocht, կիմր. nocth ևն՝ *nogk-to-ձե-ւից։ Նոյն -to դերբայական մասնիկի տեղ -na-մասնիկն են ներկայացնում՝ հհիւս. nakinn, հֆրիզ. naken, սանս. nagná-, զնդ. maγna-«մերկ»։ Մի ուրիշ մասնիկ ունի լտ. nudus «մերկ» (իբր *nog*edhos), կամիս-nekumanza «մերկ» (տե՛ս Ernout-Meillet 651 nudus բառի տակ)։ Վերջապէս անճա-նաչելի կերպարանքի է հասած յն. γομνός, որի դէմ Հէսիքիոս տալիս է λυμνός ձևը։ Դժուար բացատրելի է զնդ. maγna-՝ իր նա-խաձայն m-ի պատճառաւ, որից անկարելի է բաժանել միւս իրանեան ձևերը, ինչպէս՝ սոգդ. Baγnāk, օսս. bäγnaγ, աֆղան. laγar. պհլ. brahnak, մանիք. brahnag, պրս. [arabic word] brahna «մերկ» (Pokorny 2, 339, Boisacq 158, Trautmann 208, Walde 528, Kluge 344, ինչպէս և M. Grammont IF 25, 371-374)։ Իրանեան ձևերը միջոց են տալիս բա-ցատրելու նաև հայերէնը, որի մ և ր ձալ-ները գտնւում են իրանեանների մէջ։ Ըստ այսմ հայերէնի նախաձևն է հնխ. (e ձայն-դարձով) negš -ro->meg*-гo->մերկ, կազ-


Կար (ի, իւ)

s.

force, vigour;
power;
means, faculty, capacity, ability;
— է, it is possible;
ոչ է —, it is impossible;
ըստ կարի, as much as possible;
ըստ կարի փութով, with all possible speed;
ըստ կարի նուազ, as little as can be;
իւրաքանչիւր ըստ իւրում կարի, every one according to his ability;
որչափ իկարի քում իցէ, as much as you can or as lies in your power;
ըստ իւրում կարի— զօրութեան իմոյ, to the utmost of my power, the best I can, all I can;
ոչ գոյ ի ձեռս մեր —, it is not in our power, we cannot;
իվեր քան զկար իւրեանց, beyond their strength.

• . այս արմատի առաջին իմաստն է «ուժ, կարողութիւն», որից լառաջանում են յետոյ «2. սաստկութիւն, շատութիւն» և «3. հնարաւորութիւն»։ Առաջին իմաստից են-կար «ոյժ, զօրութիւն» ՍԳր. Ոսկ. մտթ. և յհ. Կոչ. (ներգ. ի կարու Անկ. գիրք առաք. 52). կարել «կարողանալ» ՍԳր. կարող ՍԳր. կարողութիւն ՍԳր. Ագաթ. Ոսկ. կարողագոյն Ոսկ. յհ. բ. 46. տկար ՍԳր. Եղն. տկարանալ ՍԳր. անկար «տկար» Եփր. պհ. Պիտ. Փիլ. ապիկար Իմ. ժգ. 18. Բ. մակ. ժա. 12. ապի-կարել «արհամարհել, կարևորութիւն չտալ, բանի տեղ չդնել» Շապհ. 27. կարաւոր «ու-ժեղ, զօրաւոր» Տիմոթ. կուզ, էջ 234. կարա-նորագոյն «հզօրագոյն» Տիմոթ. կուզ, էջ 250. կարաւորիլ «ուժ առնել» Տիմոթ. կուզ, էջ 250. կարութիւն «զօրութիւն» Տիմոթ. կուզ, էջ 235, 236-7, 250, 258, 268-9, 292, 324, տկարակազմ (նոր բառ)։ Երկրորդ ի-մաստից են՝ կարի «շատ, սաստիկ, յոյժ» ՍԳր. Եզն. Ագաթ. կարեպէտ «շատ պետա-նի» Եւագր. կարեվէր «ծանրավէր» Ագաթ. Փարպ. կարեձմեռն, կարաձմեռն «սաստիկ ռուրտ ձմեռ» Կոչ. 309, Ոսկ. մ. ա. 12. Վեռ-օր. 186։ Երրորդ իմաստից են՝ անկար «ան-հնարին» Մտթ. ժթ. 26. Ոսկ. յհ. բ. 27. կա-րելի «հնարաւոր» Պիտ. անկարելի Սահմ. Պիտ. անկարելագոյն Առ որս. անկարելիու-թիւն (նոր բառ) ևն։ Առաջին երկու իմաստ-ները իրար է միացնում կարևոր «ուժեղ, զօ-ռաւոր» (Կարևոր աղօթից պէտք են և բա-զում արտասուաց. Ոսկ. եբր. թ.) «սաստիկ, շատ» (Գարևոր սիրէր զմանուկն. Ոսկ. կո-ղոս. Ջձմերունս կարևորս. Եզն.)։ Իմաստի այսպիսի զարգացման համար հմմտ. հյ. ոյժ և յոյժ, ֆրանս. pouvoir «կարենալ, զօրու-թիւն», je peux «կարող եմ», puissant «ու-ժեղ, զօրեղ, կարող», puissamment «յոյժ, կարի, չափազանց» ևն։


Entries' title containing անկարելի : 1 Results