date;
date-tree;
phenix.
• . ռ. ու հլ. «արմաւ պտուղը, խուր-մա» Ագաթ. «արմաւի ողկոյզ» Բ. թագ. ժզ. 1 «արմաւենի» ՍԳր. «արմաւենու տերև» Վրք. հց. «մի տեսակ խոտ» Բժշ. «փիւնիկ թոռ-չունը» Կոչ. 404-5. Տօնակ. Բար. 146. Մխ. առ. (այս բոլոր նշանակութիւնները կազ-մուած են հետևողութեամբ յունարէնի, ուր თοῖνις նշանակում է «արմաւ, արմաւենի, արմաւենու տերև, փիւնիկ հաւ, մի տեսակ բոյս (lolium perenne L)»։ Շրջմամբ գրուած է ամրաւ Քուչ. 57, 59. ևբ ձայնի յաւելու-մով եղած է ամբրաւ Ոսկ. ես. Վրք. հց. Վստկ. 206, որ և գրւում է ամպրաւ Քուչ. 54 Սրանցից ածանցուած են արմաւաստան Ե-զեկ. խէ, 18, 19. արմաւենի «արմաւի ծառ, արմաւենու տերև, մի տեսակ զարդ (վեռօևն նշանակութեան համար հմմտ. յն. თահ «մի տեսակ զարդ») ՍԳր. արմաւաջուր Վրք. եւագրի. ամբրաւօղի Կանոն.։
• = Պհլ. *armav? ձևից, որի դէմ ունինք միայն պհլ. պազենդ. xurmā, պրս. [arabic word] xur-mā «արմաւ», xurmāstān «արմաւաստան»։ Այս ձևերը կարող էին յառաջանալ պհլ, *armav ձևից՝ նախաձայն x-ի յաւելումով և վերջաձայն v-ի անկումով։ Առաջին երևոյթի համար հմմտ. զնդ. arša-«արջ» =պրս. xirs զնդ. išthya=պրս. xišt «աղիւս», հպրս. Mška>պրս. xušk «չոր», զնդ. aešma-= պրս. xišm «ցասում»։ Երկրորդ երևոյթի համար հմմտ. հպրս. brūva-> պրս. abrū «յօնք», հպրս. yauviyā>պրս. j5 «ջրանցք», հին պրս. srva>պրս. seru «եղջիւր», սանս զնդ. grivā=պրս. girē «վիզ»։-Հիւբշ. 111
• Այս մեկնութիւնը տուաւ նախ Böttich Arica 73, 196, Lag. Urgesch. 821 ևն։ նոյնը ընդունում է Müller SWAW 66, 273, որ և WZKM 9, 79 արմաւ և xurmā դնում է ar-man-ձևից, իռռ = լտ. alimentum «սնունդ»։ Իրարից քիչ
• տարբրութեամբ նոյն ծագումը տալիս են Peterm. 52 և Հիւնք. առաջինը ար-մաւ համարում է յն. ἀμβοοτος «անմահ» բառից, մեր արմաւօղին դնելով իբր ἐμβροσια «նեկտար», իսկ Հիւնք. էջ 291 ամբրաւ համարում է բարդ բառ, իբր ամբը<յն. ἀμβροτος «անմահ» և աւ< հաւ, ուստի «ամբրաւ ստուգաբանի ան-մահ հաւ. քանզի հաւն արմաւ՝ որ և փիւնիկ հաւ, անմահ է, վերստին ծնա-նելովն ի մոխրոյն (ըստ առասպելաց)»։ ՀԲուս. § 221 արմաւ թռչունը ստուգա-բանում է «միթէ՞ արմ-հաւ?»։ Schef-telovitz BВ 29, 47 մերժելով պրս. xurmā, համեմատում է սանս. amra «մանգօ կոչված պտուղը»։
• ԳՒՌ.-Ջղ. ամբրավ, Մկ. ամբրmվ, Ագլ. Ոզմ. Վն. ամբրmվ, Տիգ. mմբրmբ. -Մխի-թար Աբբա, Դուռն քերականութեան, էջ 92 իբրև աշխարհիկ ձև դնում է ամրաւ։-Նոր բառ է Վն. ամբրբիկ «արմաւի ձևով շինուած մի տեսակ քաղցր խմորեղէն»։