drake;
էգ —, duck;
ձագ —ու, duckling;
— ընտանի, tame duck;
— վայրենի, wild duck, teal;
գրգրայ —ն, the duck quacks.
• «կից, միասին, հաւաքուած». ա-ռանձին գործածուած գտնում եմ միայն ի բագ անկանիլ «հաւաքուիլ, գումարուիլ» ոճի մէջ, որ մէկ անգամ ունի Մանդ. տպ. Վենետ. 1860, էջ 210 «Ջ'ի բագ անկեալ մեղք տառ-ւոյն քառասուն աւուրբքս ընկեսցուք յան-ձանց». այլ ձեռ. բագանակեալ «հաւաքուած, ժողովուած, գումարուած», ինչպէս գիտեն նաև Մանդ. սիր. 13 և Գիրք թղ. 240։ Նոյն արմատից են բագձաձել «հաւաքել, ամփո-փել» Յհ. կթ. Նիւս. կազմ. Տօնակ. բագձա-ձական «հաւաքական, խմբական» Թր. քեր. Պորփ. Սկևռ. լմբ. բագձաձաբար «հաւաքա-բար» Թէոդ. խչ. որոնք բարդուած են ձաձել «հաւաքել» բառով։
• (ի, ու հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-ւութեան) «բադ անասունը, օրդագ» Արիստ. ստ. Տօնակ. գրուած նաև բատ, որ և պատ Զքր. սարկ. բ. 141. սրանից բադիճոն «մըր-տիմն» (ըստ ԳԲ)։
• = Այս բառը գտնւում է բազմաթիւ լեզու-ների մէջ. այսպէս՝ ասոր. [syriac word] batfā, արաբ. [arabic word] batt «բադ», պրս. [arabic word] bat և քրդ. [arabic word] bel «բադ, վայրի սագ», չեչէն. bäd, bat, ա-կուշ. bad, վօգուլ. batta, pot, կայտախ. խիւրկ. badbad, բոլորն էլ «բառ» նշանա-կութեամբ. իսկ վրաց. ბატი բատի, մինգր. բատէ, թուշ. սվան. բատ, բատա, կիւրր. բատտ և ալբան. pate՝ բոլորն էլ «սագ» նը-շանակութեամբ. սպան. pato թէ՛ «սագ» և թէ՛ «բադ»։ Բառիս սկզբնական ծագումը անյայտ է De Lagarde, Ges. Abhd. 21 համարում է հնդևրոպական. աւելի ընդարձակ խօսում է այս մասին A. Pictet. Les origines indeur. Ա. էջ 394։ Հայերէնը կարող է միայն ի-րանականից փոխառեալ լինել, որովհետև ա-սորին պիտի տար հյ. *բաթայ կամ 'բան-տայ, իսկ արաբերէնը չէր կարող ազդած լի-նել, որովհետև հյ. բադ Արաբների արշա-ւանքից աւելի հին է։ Ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ, էջ 457 արաբ. [arabic word] , batt «սագ» բա-ռը փոխառեալ է պրս. [arabic word] bat ձևից։-Հիւբշ. 114։
• Նախ Klaproth, Asia polygl. էջ 100 արաբ. batt, վօզուլ. batta, poat, pot, բենգալի badach բառերի հետ։ Ինճիճ-եան, Հնախ. Գ. 21 հանում է ա բնա-ձայնից։ Պարսկերէնի հետ է համեմա-տում նախ ԳԴ, որից յետոյ նոյնը ՆՀԲ, Böttich. Horae, էջ 22 ևն։
• ԳՒՌ.-Մշ. բադ, Վն. բmդ, Ալշ. բադ, Սչ. բ'աթ, Ոզմ. բ'mդ, Պլ. մանկական լեզուով բաթբաթ, փա՛թի, փա՛թի, նոյնպէս Ասլ. փա՛-թի փաթի «բադ կանչելու ձայն»։ Նոր բառեր են բադիճուռ, բադուկնոց՝ երկուսն էլ խո-տի անուններ։-Տփ. բադ նշանակում է «սագ»։