s. mus.

s. mus. cithern.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «տեսակ թելաւոր նուագարա-նի». մէկ անգամ ունի Ուռհ. տպ. էջմ. էջ 79։

• = Պրս. և արաբ. [arabic word] barbut, որ և barbat (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 455) «մեծափոր նուագարան ինչ. լավութա, luth». ոմանք այս բառը ստուգաբանում են պրս. bar-i-bat «սա-գի կուրծք»։ Ըստ այսմ բառը բնիկ պարսկե-րէ՞ն է, որից փոխառեալ են նաև յն. βάρβιτος, βάρβιτον (Զ դար Ն. Ք.), լտ. barbitus, վրաց. ბარბითი բարբիթի, ֆրանս. berbith «արաբ-ներին յատուկ մի տեսակ չորեքաղի նուառա-բան»։ Հայերէնը չի կարող լինել յունարէնից i-ի պատճառաւ, մանաւանդ որ Ուռհայեցու ժամանակ զուր է փնտռել յունական ազդե-ռութիւն։ Փոխառեալ է նոր պարսկերէնից կամ արաբերէնից, ինչպէս հաստատում է ռւ ձայնաւորը։

• Առաջին անգամ ՀՀԲ դրաւ յունարէնից։ Ուղիղ մեկնեցին ՆՀԲ և ՋԲ՝ դնելով պարսկերէնից։ Lag. Arm. Stud. § 365 դնում է արաբ. և պրս. ձևերը։ Հիւբշ. 343 դնում է յունարէնից։