s.

chyst;
bladder;
bubo;
carbuncle.

• , ո հլ. «մէզի պարկը, միզային փամփուշտ» Պղատ. տիմ. 172. «պալար, ու-ռուցք» Կիր. պտմ. էջ 23. Միխ. ասոր. էջ 263, «պղպջակ» Առաք. մոլ. փոշտ «ձուանքի ներ-քին պարկը» Լծ. նիւս. (որից փոշտանկ «ա-ղեթափութիւն» Ոսկիփ. Լծ. նիւս. Յայսմ. հոկտ. 19. փոշտանկաւոր Բժշ.) փամփուշտ կամ փանփուշտ «միզային փամփուշտ, մէ-զի պարկը» Եզն. Շիր. Մագ. բաղաբուշտ կամ բաղափուշտ «մէզի փամփուշտ» Ոս-կիփ. Մարթին. (որ և գրուած փալաբուշտ Ջաթև. հարց. 242. փաղաբուշտ, փաղա-փուշտ, փալափուշտ). բշտիլ «ուռիլ» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 60. նոր գրականում փամփուշտ «հրացանի գնդակն ու վառօդը պարունակող ամանը. cartouche», որից փամփշտաւոր, փամփշտակալ, նաև միզա-փամփուշտ ևն։

• Քննիչները առհասարակ միացրած չեն այս բոլորը։ ՆՀԲ՝ որ բոլորն իրար է միացնում, լծորդ է դնում նաև լտ. pustula «պղպջակ, բշտիկ», Bötticher, Arica 71, 167, Lagarde. Urgesch. 713, Beitr. bktr. Lex. 57 փամփուշտ և փի ոշտ բառերը համեմատում է սանս. pršta, զնդ. paršti, *paitiparšti, պրս. աֆղան. pušt «կռնակ» բառերի հետ։ Տէրվ. Altarm. 5 փոշտ կապում է փուք, փչել ևն բառերին, իսկ փամփուշտ դնում է փոշտ բառի սաստկականը՝ մ յաւելուածով։ Justi, Dict. Kurde, էջ 74 փոշտ բառի հետ համեմատում է քրդ. papeft «քարճիկ, միզային փամփուշտ». յն. πομφός «պալար, այտոյց», լտ. pa-pula «բշտիկ, ուռեցք», papilla «ըս-տինքի պտուկ», լիթ. pampalas «ուռած, գեր», pámti «ուռիլ, գիրանալ»։ Տէրվ, Նախալ. 92 վերջին երկու լիթ. ձևերը, հալ. փամփ-ուշտ, փապարել, թերևս

• նաև փափուկ՝ դնում է հնխ. pap, pamp արմատից։ Bugge, Btrg. 20 փամփուշտ կցում է յն. πεμφός ձևին՝ իբր բնիկ հաւ։ Müller WZKM 6, 185 միացնում է փոշտ(անկ) և փամփուշտ։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մշ. Ջղ. բ'ուշտ, Խրբ. Սչ. բուշտ, Հմշ. պուշտ, Ննխ. փուշտ, Ագլ. բիւշտ, Շմ. պիւշտ, Ասլ. փիւշդ, բոլորն էլ նշանակում են «բշտիկ, ուռեցք», իսկ Տփ. բուշտ «փուչիկ, միզափամփուշտ»։-Բայաձև Ագլ. Տփ. բշտիլ, Ալշ. Ջղ. բ'շտել, Ննխ. բըշ-տէլ, փշտէլ, Երև. պշտէլ, փշտէլ, Պլ. բշդել, Սեբ. բ'շդել, Ռ. փշդիլ։-Նոր բառեր են բշտիկ, բշտռկիլ, բշտռտել, բշտեցնել, բշտբշտիլ, բշտբշտոտիլ, ալաբուշտ.-հե-տաքրքրական է յատկապէս՝ Մշ. փալամ-փուշտ «բաղափուշտ»։

• ՓՈԽ.-Վրաց. ბუმტი բուշտի «միզային փամփուշտ, ջրի պղպջակ», ბუმტუკი բուշ-տուկի «միզափամփուշտ», դաբուշտեբա «ու-ռեցք յառաջացնել». լազ. busti «միզափամ-փուշտ»։