cf. Գեզ.
• «լուսնի, արևի կամ ակնեղէնի վրայ երևցած արատ, սև բիծ, ճեղք» Շիր. հրտր. Պտև. էջ 50, որից փոխաբերաբար՝ «կաս-կած, տարակոյս» Ոսկ. յհ. ա. 12 (Մի՛ ինչ գէզ առ սակաւիկ մի ի ներքս մնասցէ. այլ դիւրաւ մարթացէ զբազմաց միտս հածել), Եղիշ. այլակ. 218 (այս իմաստը չունի ՆՀԲ). -ածանցներն են՝ անգէզ «առանց գէղի կամ սպիի, անարատ, միապաղաղ» Շիր. 5Ս. 54. Վրք. շնորհ. 39. Դիոն. ած. Մագ., գի-զակն «արևելեան ժամացոյցով գիշերվայ ժամը 8» (իբր թէ «արևի աչքի գզուիլը՝ ճեղ-քուիլը, լոյսի մօտենալը» (ըստ Ս. Վ. Նազա-հէթեանի, Պատկեր, 1893, 160)։ Այս արմա-տի միւս ձևերն են՝ 2. ԳԵԶ «պատառուածք» Վրդն. ծն. որից գեզութիւն (և ո՛չ թէ գիզու-թիւն, որից հետևում է, թէ արմատն է գեզ) «ադամանդի վրայ բիծ» Ագաթ., «քարի վրայ ճեղք, ճաթածի գիծ, ճաք» Խոր., գեզիւ «յե-տին մտքով» Կնիք հաւ. էջ 7.-3. ԳԻԶ. ար-մատ առանձին անգործածական, որից ա-ծանցուած են՝ գզել «պատառոտել, ծուա-տել, մարմինը պատառ-պատառ անել, ճան-կերով քերթել, կտրտել» Եփր. պհ. Անան. ե-կեղ. Պղատ. օրին. Սարգ. Յայսմ. արդի լեղ-ուի մէջ «բուրդ գզել». այսպէս և բրդգզետլ կամ բրդագզեալ «գզգզուած հագուստներով» Սարգ. Կանոն., որից նաև անգիզ «չյօշոտ-ուած» Սասն. 68։ Այստեղ են պատկանում նաև գզիլ «կռուիլ, վիճիլ» ԱԲ և գզեալ «ցնո-րած, ափեղցփեղ խօսող» ԱԲ, որոնո հետ հմմտ. գւռ. գզվտիլ Արբ. Եւդ. Պլ. «իրար հետ կռուիլ», գզզուած Երև. «բզկտուած. 2. ցնդած, խռֆած, զառամած», գզզնիլ «ցնդիլ, ծերութիւնից ցնորիլ»։ Արմատի կրկնաւորներն ունին գաւառականները՝ գրզ-գըզել և գզզել ձևերով (տե՛ս վերը գզել բա-ռի տակ). վերջին գզզել ձևով հնից գտնում եմ հետևեալ վկայութիւնները. «Այնչափ հա-րին, մինչև ամենայն մարմինն գզզեցաւ» Յայսմ. մրտ. 5, «Գզզեցին զմարմին նորա» Ցայսմ. փետ. 18, «Բոլոր մարմինն զազրու-թեամբ գզզեալ հերձոտեցաւ» Վրք. իլար. 123։
• ՆՀԲ համարում է գէզ արմատ գզելոյ, լծ. թրք. kecmek «կտրել», արաբ. [arabic word] qat «կտրել»։ Թիրեաքեան, Կարնամակ, ծան. 41 գիծ, գիզ, կիծ, կիճ ձևերի հետ.
• իսկ Արիահայ բռ. 116 պրս. ❇ gaz «խածնել»։ Lidén, Arm. Stud. 70 հա-ն. իսլ. gjogur «ժայռերի ճեղք՝ որտե-ղից ջրերն են հոսում, ժայռերի մէջ նեղ անցք», սրանց ընդհանուր գերմա-նական ձևն է ghegh-ura. հայերէնը ծագում է հնխ. gheg'h արմատից, ուր առաջին gh ձայնը ըստ Meillet-ի օրէն-քի (MSL 13, 243) ջ դարձած չէ, այ մնացել է զ՝ յաջորդ զ-ի պատճառաւ։ Karst, Յուշարձան, 418 թթր. bes, bet, bis, bic «կտրել, ձևել» կամ kes «կրտ-րել», չաղաթ. kesek, կրկիզ. kezu, ալթայ. kezek «մաս, բաժին, կտոր»։ Պատահական պէտք է համարել ասոր. [arabic word] gāz «ոչխարի բուրդ խուզել»։