ԳՈՆԵԱ ԳՈՆԵԱՅ ԳՈՆԷ. τουλάχιστον ad minus, καίτοι, καίτοιγε, κᾷν, καὶ ἅν, μόνα, ἁλλά saltem Գէ՛թ. հիչ որ չէ նէ. (լծ. յն. գէ՛ ան, գա՛ն, գէ՛թի, եւ այլն)
Տեսանել գոնեայ ընդ աղօտ. (՟Ա. Պետ. ՟Ա. 12։)
Գոնեայ յայսմ հետէ զդաստացարու՛ք. (Եղիշ. ՟Ը։)
Գոնէ արդ պատմեա՛ ինձ. (Դատ. ՟Ժ՟Զ. 10։)
Գոնէ ի քղանցս հանդերձի նորա մերձենայցեն։ Գոնէ հովանին նորա հասցէ ումեք ի նոցանէ. (Մրկ. ՟Զ. 56։ Գծ. ՟Ե. 15։)
Վարանականք են, ոյք ակամայ ընտրելի առնեն զերկրորդն. ո՛րգոն, գէթ, գոնէ, փաթար. (Թր. քեր.։)
Եւ որպէս Թերեւս. ապաքէն. իսկ. անգամ. պէլքի, հէլէ, պիլէ եւ այլն. (որպէս եւ ի յն. կայ հոմաձայնութիւն).
Գոնեա դու փախուցեր զնոսա ի քաղաքէս. (Ճ. ՟Բ.)
Գոնեայ մեք արժանի ըստ մեղացն մերոց՝ զոր գործեցաքն, ընդունիմք. (Կոչ. ՟Ժ՟Գ։)
Եւ ոչ գոնեա թէ սակաւ բանիւք աշխատացոյց զսենեկապանսն՝ որ չոքանն. (Եփր. թագ.։)
Գոնեա թերեւս զթերահաւատութիւն իւրեաց պատրուակեալ ունելով. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)
Ապաւինութիւնք կարծողականք. մինն՝ գոնէ, եւ միւսն՝ թերեւս. (Նար. ՟Լ։)
Հրաժեշտ տուեալ է ամենեւին զհետ ընթանալ (երկրաւոր շահից) գոնէ խորհրդօք մտաց. (Սարկ. քհ.։)
• (որ և գոնեայ, գոնէ) «գէթ, առ նուազն, հիչ որ չէ նէ» ՍԳր. Եղիշ. «թերևս, կարելի է որ» Կոչ. Եփր. թգ. Ոսկ. յհ. ա. 1. արդի գրականի մէջ գոնեա ձևը գործածա-կան է միայն արևելեան բարբառում. արև-մըտեան բարբառում ասւում է միշտ գոնե։
• = Կորած մի բայի միակ մնացորդն է. հմմտ. գուցէ. յիշեալ բայի ներկան է *զոնեմ. որի հրամայականը պիտի լինի գոնեա՛։
• ՆՀԲ լծ. յն. ϰαὶ ἀν, ϰάν «հաւասա-րապէս, նոյնպէս, գոնէ», ϰαιτος «իրօք, թէև, սակայն»։ Տէրվ. Altarmen. 99 և Նախալ. 119 սանս. gha, ha, յն. γε-, գոթ. ga-, հյ. գէթ, գէն ձևերի հետ հնխ. gha դերանուանական արմատից։ Չու-բինով, Բառ. վրաց.-ֆրանս. մեր բա-ռի հետ է համեմատում վրաց. ղոնե «ուժ, զօրութիւն, միջոց», բայց ո՛չ ձևով է յարմար և ո՛չ էլ նշանակութեամբ։-Հիւնք. յն γοῦν «գոնէ, գէթ»։
• ԳՒՌ.-Տե. գօնլա, Հճ. գ'օնէ։