s.

tunny;
loaf;
biscuit;
— յաղեալ, pickled tunny.

• «մի տեսակ հաց, պաքսիմատ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. դեկտ. 7. «Եդ սեղան և ի ներքս 3 պաքսիմաթ և սկսան օրհնել զԱստուած և զհացն ուտել և կերեալ հայրն Անտօն զմի դոնն»։ Այս բա-ռը չունին ՆՀԲ և ԱԲ. յիշում է միայն ՋԲ դոն ձևով, իսկ ՀՀԲ թոն գրչութեամր (իբր թէ «թսն ձկան ձևով մի տեսակ հաց՝ որ յատուկ էր ճգնաւորներին. պաքսիմատ»). բայց գըտ-նում եմ Բառ. երեմ. էջ 270 պաքսիմատ ռա-ռի բացատրութեան մէջ և Թորոսեան, Տետ-րակ համառօտ բառարանի, 1794, էջ 40, իըր «պաքսիմատ» նշանակութեամբ։ Այս երկու ցուցումներից երևում է, որ բառը այն ժամա-նակ կենդանի ժողովրդական բառ էր։ Այս բանը հաստատւում է նաև նրանով, որ նուն բառի նուազական ձևը՝ դոնիկ՝ գործածական է մինչև այժմ էլ Բուլանըխի և Մշոյ բարբա-ռում և նշանակում է «կէս կանգուն երկարու-թեամբ և մի մատ հաստութեամբ մի տեսակ տափակ հաց՝ մէջտեղը ծակով» (տես իմ Գա-ւառաևան բառարանը, էջ 283-4. ունի Ամա-տունին էլ, Հայոց բառ ու բան, էջ 173 դօն (Ղազախ) և դօնիկ ձևերով)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dhon-ձևից, սրա ամենամոտիկ ժառանգներն են լիթ. duona «հաց» և լեթթ. duōna «հացի կտոր», որոնց նախաձևը Trautmann, 58 դնում է döná-«հաց»։ Երկրորդ գծի վրայ՝ սրանո հետ հա-մեմատւում՝ են սանս. dhānás «հառահա-տիկ, ցորեն», dhānyá-«արմտիք», պհլ. dān, պրս. [arabic word] dān կամ [arabic word] dāna «հա-տիկ, հատ, ընդէղեն» (որից փոխառեալ են հյ. գւռ. դան «ցորենի հատիկ, աղուն», վրաց. დანა դանա «հատիկ, հատ», արաբ. [arabic word] danaǰ, քրդ. dané, թրք. dane, tane), բելուճ. dān, dānag, աֆղան, dane «հա-տիկօ (Horn, § 535)։ Զանդկերէնում, ուր բառս պիտի ունենար *dānā-ձևը, պահ-ուած է միայն danō-karš-բարդի մէջ, որ նշանակոմ է «հատիկներ քաշող տանռս (մի տեսակ մրջիւն,» (Bartholomae, 734)։ Երրորդ գծի վրայ՝ սրանց հետ համեմատ-ւում են թերևս լատ. fēlix «բերրի, պտղա-բեր. 2. հարուստ. 3. երջանիկ», fēnus «հո-ղից ստացուած բերքը», fēcundus «բերրի, արգաւանդ», fētus «բեղմնաւորուած, յղի», միռլ. indile «աճում, տաւար», հբրըտ-endlim «բերք», կիմր. ennill, ynnil «շահ, վաստակ, օգուտ», որոնց արմատն է հնխ. dhē-«րերրի, հողի արդիւնքը, վաստակ» (տե՛ս Walde, 280)։ Pokorny, 1, 831 լիթ. duona «հաց» բաժանում է այս խմբից և դնում է duoti «աալ» բայից։ Այսպես չէ սակայն Trautmann, 58։ -Աճ.

• ՀՀԲ դոն բառը գրելով թոն և բառա-տրելով «թոն ձկան նման հաց կամ պաք-սիմատ», անշուշտ ուզում է հանել թոն բառից. բայց սրան հակառակ են նախ այն, որ բառը թէ՛ հնում և թէ՛ այժմ դոն ձևն ունի և երկրորդ՝ յն. ϑὸννος «թոն ձուկ» բառը չունի «հաց» նշանակութիւնը ո՛չ Bailly-ի մօտ, ո՛չ Sophocles-ի մօտ և ո՛չ էլ նոր յունարէնում։

• «մի տեսակ ճարտարապետաևան զարդ է». նորագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Զքր. սարկ. Գ. 13-14 (երկուսն էլ յոգնակի). «Սալաթոռքն փո-րածու նկար, թէ՛ չորս թևքն, թէ չորեքին փուզեքն (=պրս. [arabic word] pūz «շրջանակ բերանոյ, բերան կենդանեաց»), թէ ներքոյ գտակին. իսկ զամենայն դոնսն տափակ և ի պարանոց կաթուղիկէին մետասան սիւնք. եւ ի վերայ տանեացն երկոտասան սիւն և ի մեռաւ սեան զըն զգտակն դոնքն բոլոր»։-Զաքարիան շատ ընդարձակ նկարագրում է այստեղ Յով-հաննավանքի շինութիւնը։ Կարդալով այս նկարագրութիւնը մեր յայտնի ճարտարապետ ակադեմիկոս Ա. Թամանեանը գտաւ, որ յի-շեալ դոնը կարող է նշանակել սիւների միա-ցումը վերևից, ինչ որ արդի ճարտարապետու-թեան մէջ կոչւում է արխիտրավ կամ արխի-վօլտ։-Ուրեմն վերի դոնն է փոխաբ.։-Աճ.

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ադոնիա (այ)

Ադոնիբեղեկ (կայ)

Բրդոն

Դոնդող

Կենդոնառ

Կորինդոն (ի)

Մակեդոն (նիւ)

Մակեդոնեանք (նց)

Նաբուգոդոնոսոր

Պիսիդոն (ի)

Պոսիդոն (նիւ)

Պոսիդոնիոս (սիւ)

Սարդոնեան

Սինդոն

Սիրեդոն

Սնդոն (ի)

Քաղկեդոնիկ

Voir tout