cf. Թերափ.
• «տան մէջ պահե-լու կուռք» ՍԳր. -սխալմամբ մեկնուած է հետևեալ ձևերով. «Թերափն տօն է... կարծե-ցեալ տօնդ ուրախութեան, զոր թերափն կո-չեն» Կիւրղ. թգ. «Թերափն է բոլորակ հան-դերձ ծածկոյթ տապանակին. և զայս գործի հմայութեան առնէին և քաւութիւն թարգմա-նի. այլ և թերափն՝ իղձք ասէ և թերափիմք տօնահմայք» Տաթև. հարց. էջ 425. «Թերափ, փրկեալ կամ իղձ. ըստ եբրայեցւոց գործ *ի նմայից. (սրանից էլ յառաջացել է թերաթ «գործի» անգոյ բառը, որ տե՛ս վերըյ. և ծածկիչ հանդերձ տապանակին. կամ տիպ. կամ կուռ. կամ բժկութիւն.-թերափիմս. տո-նահմայս. -թերափիս. տօնատեղի. -թերափ. հաճութիւն.-տէրաֆիմ. բագին». Բառ. ե-րեմ. էջ 118 և 310։
• = Եբր. [hebrew word] tərāfim «մարղանման կերպարանքով տնային կուռք, որ տան բախ-տաւորութիւն էր բերում և որից պատգամ էին հարցնում». գործածւում է թէ՛ յոգնակի և թէ եզակի. բայց ձևով յոգնակի լինելով, հայե-րեն ենթադրել են եզ. թերափ. մեր բառը ան-շուշտ ուղղակի եբրայականից չէ, այլ մի օ-տար տառադարձութիւնից յառաջացած.-ա-սորին ունի [syriac word] tarafīm (Brock. Lex. syr. 404 ա), յոյնը ϑεραφίν (Sophocles 580 ա), որոնք չունին մեր բառի ճիշտ պաա-կերը։ Ենթադրել պէտք է՝ որ մեր թարգմանիչ-ները իրենց առաջ ունէին յն. *ϑεραφίμ վա-րիանտը (Ս. Գրքի արդի օրինակներում այս-պիսի ձև չի գտնւում. Tischendorf-ի հրա-տարակութեան մէջ կայ միայն ϑεραφειν մարիանտը)։
• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ.