frock;
surtout;
cloak.
• (սեռ. -ի) «վերարկու» Ա. թագ. ժը. 4, իդ. 6, 12. Եփր. քն. 212։ Կարծեմ նոյն է և լութակ, լօթակ՝ որ յիշում է Բառ. երեմ. էջ 18 և 99՝ զառտնին արկանելի բառի բացա-տրութեան մէջ։ Տես նաև օդիկ Բուզ. զ. 8, որ թերևս ուղղելի է լօդիկ։
• = Բառիս հետ հմմտ. լտ. lodix, սեռ. lo-dicis «վերմակ», lodīcula «վերմակիկ», որ walde 439 համարում է հիւսիսային (թերևս կելտական) բառ և կցում է հբգ. lodo, ludo, մբգ. lode, գերմ. Loden «հաստ կտաւ», հբգ. ludilo «մի տեսակ կտաւ», հսաքս. lotho, հֆրիզ. lotha, անգսք. loδa «վերարևու. ծած-կոց», հիսլ. loδe «կոպիտ վերարկու» բառե-րի հետ։ Սրանք ազգակից են և ծագում են հհիւս. loδenn «թաւ, մազոտ, կոշտ» բառից (Kluge 309)։ Գերմանականից են փոխա-ռեալ ռուս. лудa «վերարկու», lуданъ «Դա-մասկեան կտաւ», ուկր. lúдунa «հագուստի պարագաներ», չեխ. luda «ծածկոց» (Ber-neker 743)։ Թէ ի՛նչ ճամբով այս հիւսիսա-յին բառը հասել է մեզ՝ յայտնի չէ։
• La Croze (ըստ Lag. Arm. Stud. § 951) համեմատեց լտ. lōdīc-ձևի հետ։ Pictet 2, 298 սանս. lāta, լտ. lodix, իռլ. lothar բառերի հետ։ Հիւնք. յն. λῆδος, λήδιον «թեթև հագուստ»։
• ԳՒՌ.-Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 255 նոյն է համարում Մշ. լոդ «վերնազգեստ, կրկնոց» (Գրոց բրոց 170)։