s.

tendril;
shoot, offshoot, bud, sprout, germ.

• «րրթի փափուկ, կակուղ և մատղաշ ծիլ». հմմտ. «Ինքեանք փափուկք և պէսպէս դարմանօք օր ըստ օրէ ևս քան զևս իբրև զխաւարծի փափկանային». Ոսկ. ե-փես. էջ 814. «Կանգնեցան կացին (յորթն) ար-մատք և տունկք, կողր և տերևք, խաւարծի և ծաղիկք, բաժակ, ողկոյզ, գնդակ, պատա-ղիճ» Վեցօր. 94։ Սրա հետ պէտք է նոյն դնել խաւարծիլ (որ և գրուած է խավարծիլ, խա-ւըրծիլ, խօրծիլ, խործովիլ, խործուիլ, խոր-ծիլ, խորձուիլ, խրձուիլ) «գաբծիլ, խաշնդեղ. rheum ribes Gron». (տե՛ս Տիրացուեան, Contributo § 100) Գաղիան. «որթի մատ-ղաշ ծիլ» Վստկ. 60. «վայրի վարունգ» Լեհ. խաւարտ, ի, ի-ա հլ. «կանաչեղէն, ուտելի բանջար» Կոչ. 116. Եւագր. 7. Վրք. հո. Ա. 200. Մագ. թղ. 96 (զհազարդ խաւարտ, աւ-սինքն «հազար կոչուած բանջարեղէնը»), «վարունգ, կաղամբ» Բժշ. «խիար կամ խա-ւարծիլ» Հին բռ. որից խաւարտածին «խոտ ուտելով մեծացած» Մագ. թղ. 88։ Սրան-ցից չենք կարող բաժանել նաև վիպասանա-կան «Տենչայր Սաթենիկ տիկին տենչանս զարտախոյր խաւարտ և զտից խաւարծի ի բարձիցն Արգաւանայ» հատուածի մէջ (Խոր. Ա. 29) խաւարտ և խաւարծի բառերը՝ որոնք ըստ իս արտախոյր և տից գոյական-ների ածականներն են (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1908, 124)։

• = Բոլորն էլ ծագում են խաւ «աղուամազ» ձևից. խաւարծի կազմուած է -ածրի կամ՝ արծի մասնիկով. հմմտ. թաւարծի, աղ-ար-ծի կամ աղ-ածրի։-Խաւարածի բառի հետ նոյն է խաւարտ (ბ=տ. հմմտ. խայտ-խայծ, խեղդ-հեղձ, արծ-արտ, պիղծ-պըղ-տոր ևն)։ Իսկ խաւարծիլ՝ խաւարծի բառի «աւառական ձևն է, որ ծիլ բառի նմանու-թեամբ ստացել է աւելորդ լ ձայնը։ Խաւար-ծի և խաւարտ նախնաբար նշանակում էին «թաւոտ, մազոտ, բրդոտ, աղուամազոտ» և էին պարզ ածական. յետոյ իբր գոյական՝ յատկացուեցան «թաւ՝ բրդոտ ծիլ՝ ընձիւղ և բանջար» նշանակութեանց և ի վերջոյ մաս-նաւորապէս «որթի ծիլ, խաշնդեղ կամ ուրիշ բանջար», սրանց երեսի թաւութեան պատ-ճառով։ Այս են հաստատում վիպասանական երգի խաւարծի և խաւարտ բառերը՝ որոնք ղեռ ածական են՝ «թաւոտ, բրդոտ, մացռա» նշանակութեամբ (ըստ այսմ արտախոյր և տից թաւ տերևներով բոյսեր պէտք է լինին), ինչպէս նաև մեզանից փոխառեալ կովկա-ևեան ձևերը՝ որ տե՛ս վարը (թաւիշ կամ ննթառամ ծաղիկ նշանակութեամբ)։-Աճ.

• Այս բառերի վրայ տրուած զանազան մեկնութիւններ տես արտախոյր բառի տակ։ ՆՀԲ խաւարծի նոյն ընդ խաւարտ։ Bugge IF 1, 450 խաւարտ բառից հա-նում է խաւարծի։ Հիսնք. սաղարթ-ից խաւարտ, որից խաւարծի, որից աղար-ծի և թաւարծի, որից էլ թաւ։ Վերի ձե-ւով մեկնել եմ ՀԱ 1908, 124։

• ԳՒՌ.-Ոզմ. խավառծէլ, Վն. խավըռծիլ, Մկ. խmվըռծիլ, Ալշ. Մշ. խավըռձիլ, Խրբ. խավըրձիլ «խաւրծիլ բոյսը», իսկ Հճ. խա-վիձիլ «խաղողի որթի մատղաշ ծիլ»։ (Խրբ. «գազա՞ր»)։

• ՓՈԽ.-Վրաց. ხავერდი խավերդի «թա-ւիշ», բայց նաև «անթառամ ծաղիկ, ռուս. баnxатникъ. լտ. amarantus», სავარჯა խավարտա «մամուռ», մինգր. խավերդի, խավեդի «թաւիշ, անթառամ ծաղիկ», թուշ խավերդ, սվան. խավերդի, խավեդ, չէրքէզ, ախովերդ «թաւփշ»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Խաւարծիլ

Voir tout