cf. Խոստովան՞՞՞առնեմ;
cf. Խոստովան՞՞՞լինիմ.
ԽՈՍՏՈՎԱՆ ԱՌՆԻՄ. cf. ԽՈՍՏՈՎԱՆԻՄ, որպէս Դաւանել. գոհանալ.
Ոչ ոք է, որ ի դժոխս խոստովան առնի առ քեզ։ Խորհուրդք մարդկան խոստովան առնինառ քեզ.եւ այլն։
ԽՈՍՏՈՎԱՆ ԼԻՆԻՄ. ἑξαγορεύω, ὀμολογέω, ἑξομολογέομαι fateor, profiteor, confiteor եւ այլն. cf. ԽՈՍՏՈՎԱՆԻՄ, որպէս Դաւանել զառեալ երախիս. գոհանա. փառս տալ աստուծոյ.
Խոստովան լինել, եւ օրհնել զտէր աստուած իսրայէլ։ Խոստովան եղերուք տեառն, եւ կարդացէք զանուն նորա։ Խոստովան եղէց տեառն ըստ արդարութեան նորա։ Խոստովան եղէց քեզ տէր։ Խոստովան եղիցուք առ քեզ աստուած։ Խոստովան եղիցուկ անուան քում մեծի.եւ այլն։
Բարի է խոստովան լինել տեառն. բարւոք է գոհանալ զքեն աստուած խոստովանողականօրհնութեամբ. (Լմբ. սղ.։)
ԽՈՍՏՈՎԱՆ ԼԻՆԵԼ. Դաւանել զճշմարտութիւն, զհաւատս. հաստատել բերանով՝ զոր ունի ոօ ի սրտի.
Խոստովան եղեւ, եւ ոչ ուրացաւ. խոստովան եղեւ, եթէ ես ոչ եմ քրիստոսն։ Խոստովան եղե, եթէ օտարք եւ պանդուխտք են յերկրի։ Ամենայն լեզու խոստովան լիցի աստուծոյ։ Ամենայն լեզու ց լիցի, թէ տէր յիսուս քրիստոս ի փառս աստուծոյ հօր. եւ այլն։
Խոստովան լինէր զհաւատս. (Ագաթ.։)
Մի՛ ամօթ համարեսցիս խոստովան լինել ի խաչանդր. (Կոչ. ՟Ժ՟Գ։)
ԽՈՍՏՈՎԱՆ ԼԻՆԵԼ. Անպատրուակ յայտնել զմեղս անձին, կամ ծածուկս սրտին.
Խոստովան լինիցի զմեղսն իւր զոր արար։ Խոստովան լինէին եւ պատմէին զգործս իւրեանց։ Խոստովան եղերուք միմանց զմեղս։ Խոստովան լինիցիմք զմեղս մեր. Խոստովան լինէն զմեղս իւրեանց. եւ այլն։
Հարցեալ միմեանց զպատճառսն՝ խոստովան եղեն զցանկութիւնն իւրեանց. (Դան. ՟Ժ՟Գ. 14։)
Խոստովանլինէր զչարեացն. (Կոչ. ՟Բ։)
ԽՈՍՏՈՎԱՆ ԼԻՆԵԼ. Հաւանել. յանձն առնուլ. ստորասել. խոստանալ.
Խոստովան եղեւ զհետ երթալ խաղաղութեան. (Յհ. կթ.։)
Յամենայնի իմատասէրն խոստովան լիցի զգիտութիւն, եւ ուրացեալ զանգիտութիւն. (Մագ. ՟Է։)
• . արմատ առանձին անգոր-ծածական. ոճով ունինք խոստովան առնել, խոստովան լինել «դաւանիլ» ՍԳր. Ագաթ. Կոչ. որից խոստովանիլ «խօսք տալ» Ածաբ. «գոհանալ, բարեբանել, դաւանիլ, մեղքը ա-պաշխարել» ՍԳր. Կոչ. Ոսկ. եբր. խոստո-վանութիւն ՍԳր. Եւս. պտմ. Բուզ. չխոստո-վանութիւն Կոչ. խոստովանող «որ ընդունում է ճշմարտութիւնը» Շար. «հաւատքի համար չարչարուած» Ագաթ. ևն։-Եփր. թգ. 409 դտնում եմ խոստավան գրչութիւնը, որ թուի Արմատական բառարան-26 թէ տպագրական սխալ է, բայց վրիպակների ցանկի մէջ չէ նշանակուած։
• = Պհլ. xustavan ձևից, որի վրայ ընդար-ձակ տե՛ս խոստ։-Հիւբշ. 161։
• Ստուգաբանութեանց պատմութիւնը տե՛ս խոստ։
• ԳՒՌ.-Ալշ. Ջղ. Վն. խօստօվանել, Կր. Շմ. խօստօվանիլ, Երև. խօստօվանէլ, Մկ. խօս-տօվmնիլ, Ոզմ. խոստավանիլ, Հմշ. խօսղօ-վանուշ, Ննխ. խօստըվանվէլ, Սլմ. խօստը-վանվել, Ախց. Մշ. խօստըվանիլ, Խրբ. խօս-դըվանանք, Գոր. Ղրբ. խօստըվա՛նվիլ, Ագլ սըստըվա՛նիլ, Տփ. խօստօվանիլ, խօստօվնիլ, խօստօվնահէր, Սչ. խօսդ'օվանել, Մրղ. խօս-տավանւըէլ, Ակն. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. խօսդը-վանիլ, Ասլ. խէօսդըվանիլ, Զթ. խըսդըվանըլ, -կրճատ ձև է խոստովանք փոխանակ խոս-տովանանք.-էնկիւրիի թրքախօս հայոց մէջ ունինք խօսդանանք «խոստովանանք», խօս-դանանքայր «խոստովանահայր» (Բիւրակն 1898, 789)։
• ՓՈԽ.-Ասորոց Բար-Շուշան հայրապետի Հայոց կաթուղիկոսին ուղղած թղթի մէջ կայ հայ. խոստովանութիւն բառը՝ ասորատառ ❇ տառադարձութեամբ (տե՛ս ՀԱ 1913, 127)։ Կեսարիոյ թուրթեռս գործածում են xosdovanak «խոստովա-նանք». օր. heč xosdovanaγcn sok mu? «Բնաւ խոստովանած չե՞ս» (Բիւր. 1898, 212)։ Ագուլիսի թուրքերն էլ ունին xōsdö-vank' olsun «Խոստովանք լինի, ուրիշին չասե՛ս» ասացուածը։