ἁκρότης summitas, extremitas, apex, fastigium. Ծայր, կամ ծայրագոյն գոլն. ծայրագունութիւն. գերազանցութիւն. ծագ բարձրութեան. լրումն.
որ յառաջատեալ է ի բուն ծայրութիւն. (Փիլ. լին.։)
Որպէս բազմալոյս ինչ լար ի յերկնից ծայրութենէն կախեալ ի վերուստ մինչեւ ի վայր։ Պետրոս գլխաւորն, եւ երիցագոյն աստուածաբնիցն ծայրութիւն. (Դիոն. ածայ. եւ Դիոն. թղթ.։)
Անձին ծայրութիւնք են միտք նորա մաքուր. (Մաքս. ի դիոն.։)
Ծայրութիւն հանճարոյ, կամ փառաց. (Կիւրղ. գանձ.։)
Առաքելական կամ սրբազան ծայրութիւն։ Սուրբ հայրապետ մեր ծայրութեան։ Ամենայն ծայրութեանց ծայրագունի համեմատեալ. (Մագ.։)
Պայծառ եւ անմատչելի լուսոյն ծայրութեամբ, զոր օրն նշանակէ. (Երզն. մտթ.։)
| Singulier | Pluriel | |
|---|---|---|
| nominatif | ծայրութիւն | ծայրութիւնք |
| accusatif | ծայրութիւն | ծայրութիւնս |
| génitif | ծայրութեան | ծայրութեանց |
| locatif | ծայրութեան | ծայրութիւնս |
| datif | ծայրութեան | ծայրութեանց |
| ablatif | ծայրութենէ | ծայրութեանց |
| instrumental | ծայրութեամբ | ծայրութեամբք |