club, mace, mall, beetle.
• . այս արմատի առաջին նշանակու-թիւնն է «փակել, գոցել». որից յառաջացած էն «թակարթը ձգել, զարնել, կպցնել, յարել ևն» նշանակութիւնները. հմմտ. խփել «գո-ցել, փակել» և գւռ. «զարնել»։ Այս արմա-տիզ են բխում կափ «թակ, ուռ, լախտ» ՋԲ. կափել «բաղխել, հարկանել» ՋԲ (իբր նոր բառ), կափաւոր «ուռով զինեալ» Արծր. հրտր. Պատկ. էջ 138. կափուցանել «խփել, գոցել, որոգայթի մէջ գցել» ՍԳր. Ոսկ. յհ, անկափ «չգոցուած (բերան)» ԱԲ. կափու-ցումն Խոր. Յհ. կթ. Նար. կափչիլ «կպիլ, իրար փակչիլ» Շիր. 37. Երզն. երկն. գ. կափուցանիլ «կպիլ, փակչիլ» Անկ. գիրք հին կտ. 201. կափումն, կափիւն «գոցելը» Նար. Մագ. «փակչիլը» Եղիշ. «ատամների իրար զարնուիլը» Պիտ. կափատել «բզկտել, գի-շատել» Մեկն. ղևտ. կափուլ (մասնիկի հա-մար հմմտ. թաթ-ուլ) «որոգայթ, թակարթ» Ոսկ. ա. տիմ. էջ 122. տիտ. էջ 326. կրկնու-թեամբ կափկափել «ատամները ցրտից ի-րար զարնել» Ոսկ. եբր. կափկափիլ Մանդ. (գրուած է կոփկոփիլ Ադամ. 48, 50 Կոստ երզն. 162. կափկափումն Բրս. խ. մկ. Տաղ. ինչպէս նաև ար մասնիկով՝ կափարիչ «խուփ» Մտթ. իէ. 6. Ոսկ. լհ. բ. 17 (հմմտ կափիչ գւռ. «կափարիչ թոնրի» ՋԲ)։
• = Թերևս պէտք է միացնել խափ, խուփ հոմանիշ արմատների հետ, որ տե՛ս։
• ՀՀԲ կափուցանել ձևից է դնում կա-փարիչ, կափկափել, կափուլ։ ՆՀԲ կա-փարիչ «ի բայէս կափուցանել, լծ. և խուփ, թրք. գափագ», կափուլ «տեղի՝ ուր լինի կափուցանիլ ուլամբ կամ փա-կիլ, խփանիլ, լծ. թրք. գափան, գափան-ճա, լատ. capio «ըմբռնել»։ Տէրվ. տե՛ս կապ բառի տակ։ Հիւնք. կափուցանել դնում է քափուցանել բայից, իսկ կա-փարիչ<պրս. gapāra «քարայր»։ Bug-ge, Etr. u. Arm. 107 և KZ 32, 48 լտ. clāva «բիր, փայտ», clāvis «բանալի», յն. ϰληίς «նիգ, սողնակ», լիթ. kliu-wū, kliuti «կառչիլ» բառերին ցեղա-կից է դնում։ Pedersen, Հյ. դր. լեզ. 147 կապել բայի անցողականն է հա-մարում։ Trombetti, L'Unitá dOrigine del linguaggio, էջ 148 թրք. kapa-, kapla-, դրավիդ. kappu, թիբեթ. gab՝ -pa, չին. hap, մոնք-քմեր. kap, մալայօ-պոլինեզ. kup, ամերիկեան kurpi, գը-րօէնլանդ. kepik և այլ բազմաթիւ ուրիշ լեզուների հետ, որոնց իմաստն է «փա-կել, ծածկել»։ Lidén, Arm. Stud. 30 հշվէդ. kafti «փարախ»? Աճառ. ՀԱ 1909, 159 խ և կ ձայների լծորդութեան օրէնքով միացնում է խափ, խուփ ար-մատներին։ Թիրեաքեան ՀԱ 1912, 288 նոյն ընդ կապ, խափուցանել։ Պատա-հական նմանութիւն ունի արաբ. [arabic word] qabqab «ատամները կրճտացնել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 224)։
• ՓՈԽ.-Pedersen, Հայ. դր. լեց. 198 հա-յերէնից է դնում օսմ. qapu «դուռ», որ Օր-խանեան արձանագրութեան մէջ kapəg ձևն ըյնի։