fragrant, odoriferous, sweet-smelling or scented.
• «անուշաբոյր, անուշահոտ, հոտաւէտ (ծաղիկների համար ասուած)։ Ագաթ. Զքր. կթ. Վրդն. անթ. «մի տեսակ անուշահոտ և գեղեցիկ ծաղիկ է. lvchnis orientalis» Մխ. առ. Մխ. հեր. գրուած է նաև համսպրամ, համասփրամ, համասպրան և հայաձև կերպարանքի տակ մտած՝ համա-սփիւռ։
• = Պհլ. *hamspram ձևից, որ թէև աւան-դուած չէ իրանական գրականութեան մէջ, սակայն կայ արմատը՝ պհլ. spram կամ spa-ram, պազ. sparham, պրս. isparam, sipa-ram, isparγam «ռեհան ծաղիկը», սոգդ. *sparγum «ծաղիկ»։ Սրանցից բարդուած ձևեր են հյ. շահասպրամ, պհլ. nānukspram, պրս. mūrdisparam, mūrdisfaram ևն ծաղկի անունները։ -Սպրամ բուն իրանական բառ է և նշանակում է «ծաղիկ». հմմտ. սոգդ. *sparγmak «ծաղիկ», զնդ. sparəγa «ծիլ, ընձիւղ» (սլաքի), frasparəγa «ծիլ, ոստ» (ծառի)։ Պատկանում է հնխ. sphereg-, sperg-արմատին, որի ժառանգներից յիշա-տակելի են սանս. sphúrǰati «յանկարծ դուրս գալ», sphúrja «մի տեսակ բոյս», յն. ἀσπά-թαγος «նորաբողբոջ ծիլ, ծնեբեկ», լիթ. spur-gas «բոյսի աչքերը», հոլլ. sporkel «փետ-րուար ամիսը», անգլ. spring «գարուն» (իբր ակնուռները բացուելու ժամանակ), անգսք. spraek, spranka «ծիլ» ևն (տե՛ս Walde 728, Pokorny 2, 673)։-Հիւբշ. էջ 177։
• ՆՀԲ մեկնում է հյ. համասփիւռ կամ յն. ὄοφγραντός «հոտաւէտ»։