amomum;
spice;
cf. Համեմանք.
, ի-ա, ո հլ. «կծու համ ունեցող սամիթ և լտ. amomum կոչուած բոյսը» Գա-ղիան. Բժշ. «կերակուրի հանդերձանք» Փիլ. քհամադամ, ընտիր կերակուրներ» Մանդ. Երզն. ժ. Խոր. «վարպետ խոհարար» Յճխ. որից համեմել «որևէ համեմով ուտելիքը հա-մեղացնել» ՍԳր. համեմունք Ոսկ. մ. գ. 12 համեմական «քաղցրալուր, անուշ (լեզու)» Վրդն. պտմ. համեմիչ Մանդ. հացհամեմ «արջնդեղ, anethum կամ հու պան, trigo-nella foenum-graecum L» (տե՛ս Տիրա-ցուեան, Contributo § 228) Վստկ. Բժշ. յետ-նաբար գրուած է նաև համիմ Գաղիան. համ-համ Բժշ. (շփոթելով համամայ բառի հետ)։
ՆՀԲ իրարից տարբերելով երկու նշա-նակութիւնները՝ «համադամ» իմաստով դնում է համ բառից, իսկ երկրորդ «հա-մեմեղէն» իմաստով կցում է յն. ἂμωμον լտ. amomum բառերի հետ։ Հիւնք. հյ. համ և յն. ἀμωμον։ Canini, Et. étym. 31 համ և համեմ=սանս. hima «փոքր կարդամոմ» և յն. ἂμωμον։ (Վերջին յն. բառը Boisacq 59 կցում է եբր. *hamom ենթադրեալ ձևին, որ հանում է սեմա-կան hmm (արաբ. [arabic word] hamm) «տա-քանալ» արմատից, իբր «տաքացուցիչ դեղօրայք»։ Այս դէպքում հյ. բառը իր նախաձայնով աւելի համապատասխան պիտի լինէր սեմական ձևին)։ Հիւբշ. (առ. Jensen, Hitt. u. Arm. 97) ռնում է հյ. համ բառից՝ -եմ մասնիկով. հմմտ. խոհեմ, վաղեմի։ (Բայց այս երկուսն էլ ածական են, մինչդեռ համեմ գոյա-ևան է)։
ԳՒՌ (dialectal) Ալշ. ճամեմ, Ախց. Երև. Կր. համէմ բռինձ», Ղրդ. հա՛մէմ «շաքար», Տփ. համիմ. Սվեդ. հmմիմ «պղպեղ» (բայց յատկապէս «կարմիր պղպեղ»), Հմշ. հօմիմ. Սլմ. Վն. խամեմ, Մկ. Ոզմ. խամիմ.-այս բառից է Մշ. առվահամեմ «մի տեսակ հոտաւէտ բոյս, որ ապրի մէջ են դնում»։