Your research : 3 Results for հարցական

Հարցական (ի, աց)

adj.

interrogative;
magical;
— կէտ, note of interrogation.


Ո՞

հարցական անորոշ դերանուն՝ ան-ձերի համար գործածուած. հոլովւում է սեռ. ոյր, տր. ում, բց. յումէ, յումմէ, յգ. ուղ. ուք սեռ. տր. ոյց. (սրանց նախաւոր ձևերն են *ոյրու, *ումե, ինչպէս ցոյց են տալիս ուրումն, ուրուք սեռականները և ումեմն, ումեք տրականները)։ Ո արմատից են ո՞՝ ոք, ո և իցէ, ո և է, ումպէտ «պարապ տեղը» Ագաթ. կամ. ում և պէտ Բրս. լմբ.։-Նոյնի։ -ք, -մն, -ր ածանցիչներով են կազմուած ոք, ոմն, որ, որոնց վրայ տե՛ս իւրաքանչիւրն առանձին (հմմտ. *ի, *իք, իմն, իր)։ Մտա-դրութեան արժանի է ոյք բառի գործածու-թիւնը՝ իբրև անորոշ ածական. Միթէ բա-զո՞ւմք ոյք էին, որ գիտակ էին գործոյն. Կոչ. 19։-Ո գործածւում է նաև տեղ ցոյց տալո համար. այս իմաստով առանձին չէ գործած-ուած, բայց նրանից ունինք յո՜ «դէպի ո՞ւր» (իբր ո արմատի նախդրիւ հայցականը) ՍԳր. Եզն. Բուզ.։ Ո՜վ և ո՞ւր բառերի վրայ տե՛ս վարը։

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. k*o-(կամ q'o-) հարցական և անորոշ դերանու-նից՝ նախաձայնի անկումով։ Այս արմատը տալիս է խիստ բազմաթիւ ածանցներ (դերա-նուններ, միջակ անուններ, մակբայներ), ո-րոնց թւումն ու բացատրութիւնը համեմա-տական քերականութեան գործն է։ Կարևո-րագոյններից յիշենք այստեղ՝ սանս. kah, kā «ո՞վ», զնդ. հպրս. ka-«ո՞վ», պրս. ❇ ki «ո՞վ», [arabic word] kay «ե՞րբ», [arabic word] či «ի՞նչ», [arabic word] čirā «ինչո՞ւ», [arabic word] kujā «ո՞ւր», [arabic word] kudām «ո՞րը», յն. πο-որից πόϑεν «ո՞րտեղից», πόϑι, ποῦ (յոն. ϰὸϑι, ϰοῦ) «ո՞ւր, ուր որ է». πօῖ«յո՛», πώς, յոն. ϰώς «ինչպէս», լտ. quis «ո՞վ, ո՞րը», quod «ի՞նչ», quo «յո՜», օսկ. ումբր. po-, հիռլ. co-te, ca-te «որ է», coich «որոյ», nech «ոչ ոք», կիմր. pan «երբ». ոռթ. has «ո՞վ», han «ե՞րբ», had «յո՞», գերմ. wer (հինը hwèr) «ո՞վ», was «ի՞նչ». wie «ի՞նչպէս», wo «ո՞ւր, յո՞», wann «ե՞րբ», wenn «եթէ», welch «ո՞րը», yeder «ո չ», անգլ. who «ո՞վ», լիթ. kás «ո՞վ». kadá «ե՞րբ», kuī «ո՞ւր, դէպի ո՞ւր», լեթթ. kas «ո՞վ, ի՞նչ», հպրուս. kas, հսլ. kú-to «ո՞վ», kü-do «ո՞ւր», ռուս. kmo (ուկր. chto) «ո՞վ», каждыи «իւրաքանչիւր» (հսլ. kъ-žьdo), колька, c-колькo «ո՞րքան», куna «յո՞», rдь (հսլ. къдe) «ո՞ւր», какъ «ինչ-պէ՞ս», коrда (=լիթ. кадá, հպրուս. kaden) «ե՞՛րբ», чeи «որի՞», ալբան. kε «եթէ», si «ինչպէ՞ս», ևն ևն։ Նոյն արմատի հնխ. k2i-k2u-ձևերի վրայ՝ տե՞ս ի, ուր (Pokorny 1, 519-523, Walde 635, Boisacq 799, Berne-ter 673-5, Trautmann 111)։-Հիւբշ. 481։


Արդ (ուց)

• , ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։


Entries' title containing հարցական : 1 Results

Մեռելահարցական (ի, աց)

adj.

necromantic.


Definitions containing the research հարցական : 1 Results

Նա (նորա, նոքա, նոցա)

pron. conj.

he, she;
that, it;
ուտէ նա, he or she eats;
ուտեն նոքա, they are eating;
խնդրեմ զնա, I am looking for him, her or it;
ասեն նոքա, they say;
նա է, it is he or she;
անուն նորա, his, her or its name;
ետու նոցա, I have given them;
նոքա նոքին, they;
նմա, to him or her;
նորա, to him or to her;
նոցա, to them;
but, however, nevertheless, yet;
indeed, really, in fact;
նա՛ է, that is, that is to say, i.e.;
նա աւանիկ, նա աւասիկ, look there, look here;
but, yet;
նա եւ, also, even, likewise, again;
moreover, besides;
նա զի, նա մանաւանդ թէ, above all, the more;
rather;
նա եւ ոչ, neither, nor;
not even;
նա եւ արդ իսկ ոչ, not even now;
նա ուրեմն, certainly;
perhaps, it may be that;
well;
now, then.

• = Բնիկ հայ բառ. նախորդի հետ պատ-կանում է հնխ. no-«այն» դերանուանական արմատին, որ ուրիշ լեզուների մէջ էլ այս-պիսի զանազան նշանակութիւններ ստացած է. հմմտ. լտ. enim «քանզի, որովհետև, այ-նինքն», ne, nae «արդարև, իրօք», nem--pe «այնու ամենայնիւ, ընաեանառառ» nam «որովհետև, այսինքն», օսկ. inim «և», ում. բըր. eine «և», enem «յայնժամ», յն. νή, ναί «հաստատական մասնիկ» (նյն. «այո՛»). սանս. anā «որովհետև, արդարև», nánā «զանազան եղանակով», na «իսկոյն», լիթ. nei «իսկոյն», հսլ. neže, nego «հենց», հբգ. na «բացասական հարցականի մասնիև» ևն (Pokorny 2, 336, Boisacq 655 ևն)։