cf. Հեգեմոնիդէս.
• (սեռ. -ի), որ և հոգեմոն, հե-գեմոնիդէս «առաջնորդ, կուսակալ, դատա-ւոր». վերջինը ունի Բ. մակ. ժգ. 24՝ իբր յա-տուկ անուն. միւսները՝ Եփր. գծ. (ստէպ), Ճառընտ. Յայսմ. դեկ. 13. առանձին տե՛ս նաև եգումենոս։
• = Յն. ήγεμών, ήγεμονίδης «առաջնորդ, կուսակալ, կառավարիչ» (ήγέομαι «առաջ-նորդել» բայից). կրկին ձևերից առաջինը տուել է հեգեմոն, երկրորդը (որ գործածուած ճիշտ Բ. մակ. ժգ. 24) տառադարձուած է հեգեմոնիդէս. իսկ հոգեմոն թուի շփոթ գըր. ւութիւն՝ հոգի բառից։ Յունարէնից փոխառ-եալ են նաև ասոր. [syriac word] hegəmōna կամ ❇ higəmōna, մանիք. պհլ. [hebrew word] higmon (տե՛ս Salemann, Ma nichaische Stud. ЗАН 8, 83) և ն. յն. ἀϰούυενος «աբբայ, վանաց առաջնորդ», ήγουμὲνη «աբբայուհի» ձևից՝ հսլ. igume. nū, ռուս. игуменъ, ուկր. ihumen ևն (Ber-neker 422)։
• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։-Վար-դանեան ՀԱ 1922, 407 դնում է ասորե-րէնի միջոցով։