bodkin;
awl, pricker.
• , ն հլ. (հնապէս հոլովւում էր հերեան, հերեամբ, յետնաբար ի-ա, ո հլ, ինչպէս՝ հերիւնաւ, հերիւնով ևն. ռամկական հնչումով գրուած է՝ հերոյն, հերուն, հերին) «ծակելու գործիք, մախաթ, բիզ» Օր. ժև-17. Ել. իա. 6. Նխ. օր. Վրք. հց. Յայսմ. ար-դի գրականի մէջ նշանակում է «կօշկակարի բիզ»։
• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. per-«ծակել» արմատից՝ -իւն մասնիկով. ցեղա-կիցներից հմմտ. յատկապէս յն. πείρω «ծակել», περόνη «ծակելու գործիք, ճար-մանդ, գնդասեղ և նսաններ», նյն. περούν «պատառաքաղ» (որից փոխառեալ են Ախց. Կր. Երզ. Զն. էվ. բերոն և Սվ. բիլոն «պա-տառաքաղ», Եւդ. բերոն «գդալ», լազ. pe-rōni և գնչ. beruli «պատառաքաղ»), περο-νω «ծակել», հսլ. na-perja, na-periti «ծա-կել», ալբան. š-boroǰ «ծակել, խթել», š-puay «պատը ծակել, քանգել»։ Նոյն արմատի «միւս կողմը անցնիլ, թափանցել, երթալ, ճամբորդել, նաւել ևն» նշանակութիւնների և սրանցից բխած բառերի վրայ տե՛ս Boi-sacq 757, Pokorny 2, 39։-Հիւբշ. 467։
• Ուղիղ մեկնեց նախ Böttich. Aricε 52, Wurzelforsch. 12, յետոյ Lag. Ur-gesch. 276, Bugge, Beitr. 10։-Հիւնք. յն. ὄρύγιον «գործիք ծակելոյ»։
• ԳՒՌ.-Ակն. Սեբ. հէրուն, կր. հերօն, Ալշ Բլ. Մշ. հէրոն, Խրբ. հէրին, Ռ. էրօն, Զթ. հիյին, հիրին, Հճ. հիյին, Մկ. խէրուն, Վն. խիրուն, Ոզմ. խէ՛րօն, Սվեդ. հիրէն, Երև. հէ-լուն. վերջինս նշանակում է «ժանեակ գոր-ծելու ճաղ»։