cf. ՀԷՔ։
• (սեռ. ի, յետնաբար ո հլ.) «թշուառ, խեղճ, ողորմելի» Ոսկ. ես. և փիլիպ. յհ. ա-42. Սեբեր. որից հիգութիւն Ոսկ. մ. բ. 15. հիգացեալ Փարպ. Պիտ. հիգամորթ Մագ. հի-գագոյն Պիտ. հիգական «թշուառական» (նո-րագիւտ բառ) Յիշատ. 1409, 1413 թթ. (տե՛ս Արրտ. 1913, էջ 751, 753)։ Արմատը գըր-ւում է նաև հէք, հեք ձևերով և վերի բոլոր ածանցները կան նաև հիք-ձևով։ Ուղղա-գոյնն է անշուշտ հէգ։
• ՆՀԲ հեծ արմատից իբր «հեծեծեւե». Տէրվ. Altarm. 7 փէք, փին, փենատ ձե-ւերի հետ՝ կցում է սանս. phēna «փըը-փուր», հսլ. nьнa «փրփուր», յն. οπιλος «աղտ, կեղտ», πίνος «կեղտ» ձևերին։ -Եազրճեան, Արևելք, 1884 նոյ" 16 սանս. hikk արմատից։ Հիւնք. արաբ. haqīr «խեղճ»։ Հ. Յ. Աւգեր. Բազմ. 1912, 294 եգիպտ. hyksos «Հիւոսոս» ազգանունի հետ, որ համարում է նա-խապէս «իշխան»։ Petersson. Ar. u. Ar-men. Stud. 95 լիթ. paīkas «վատ. ա-պուշ», piktas «չար». pуkti «բարկա-նալ», հիռլ. óech «թշնամի», գոթ. faih
• «խաբէութիւն» բառերի հետ՝ հնխ. peik «խաբել, խաբուիլ» արմատից։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 89 հեզ բա-ռից։ Պատահական նմանութիւն ունին լատ. sēgnis «դանդաղ, ծոյլ, հեղգ», յն. ήϰα «կամաց, դանդաղ» ևն, որոնց նա-խաձևն է հնխ. sēk' կամ sēq-(Boisacq 317)։ *ՀԷՃ «մահմետականների ուխտագնացու-թիւնը՝ իրենց սուրբ քաղաքները». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գործածուած եմ գըտ-նում Մխ. անեց. էջ 36, իբրև յատուև ա-նուն. «Երթեալ ի Հէճն և ի Մաքայ, մատու-ցանեն նուէրս դիւաց». հմմտ. նաև հաճի «ուխտաւոր» Նոր վկ. էջ 143 (ԺԴ դարից)։
• = Արաբ. [arabic word] haǰǰ «ուխտագնացութիւն», [arabic word] rājī «ուխտաւոր»։
• Ուղիղ մեկնեց Պատկ. անդ, ծան.։