spread, dispersed, scattered;
diffusion, extension, dilatation.
• , ի հլ. «ծաւալուած, տարածուած, փռուած» Շիր. Վրդն. ծն. որից ճապաղել «սփռել, ծաւալել» Խոր. Ոսկ. կուս. «պարա-պիլ, զբաղուիլ» Խոր. Երզն. մտթ. ճաղապիլ «ցրուիլ» (նիւթապէս) Երզն. լս. Մեսր. եր. (մտքով) Երզն. մտթ. Վրդն. ծն. (յետնաբար ղումն Լմբ. իմ. Մաքս. ճապաղիք արեան «արիւնհեղութիւն, կոտորած» (գրուած նաև ճաղպախիք, ճաղպախի, ճաղճախիք) Ագաթ Ոսկ. մ. բ. 8. Զենոբ. Յհ. կթ. ասւում է նաև ճապաղ արեան Ոսկիփ. Ասող. գիսաճապաղ «հերարձակ» Երզն. քեր. ճապաղական «ցըր-ուած (զօրք)» Սեբ. 108. անճապաղ Դիոն. թղթ. կայ նաև Ճապաղ(ա)ջուր տեղական յատուկ անունը։ Ճաղճախիք ձևից է կազ-մուած նոճիաճաղճախ «նոճիաշատ (ան-տառ)» Նար. խչ. 394։ Արդի գրականում ճապաղ նշանակում է «տարտամ, անորոշ, ցրուած (ոճ)»։
• ՆՀԲ «լծ. և նոյն ընդ ծաւալ»։ Հիւնք. ծաւալել բայից։ Պատահական նմանու-թիւն ունի պրս. [arabic word] čapal «շուայտ, ապականեալ», բայց նաև «ճահճային տեղ» (Կամուս, թրք. թրգ. Ա. 326)։
• ԳՒՌ.-Ջղ. ճապաղել «իրար խառնուիլ», Երև. ճափա՛ղէլ «գետին փռուիլ», Մկ. ճm-պmղիլ «ցեխի մէջ թաթախուիլ», Վն. ճապ-ղել «թանաքը տարածուիլ», Ալշ. Մշ. ճաբ-ղել «փռուիլ, տարածուիլ», Խտջ. ջաբաղ «ո-ղորկ, հարթ», ջաբղէլ «հարթել, յղկել, ողոր-կել», Զթ. ջաբղիլ «աչքերը լայն լայն բա-նալ», Պլ. ջաղուբ, Ակն. ջ'ախուբ «յոգնած, ոսկորները ջարդուած, թուլացած», Ղրբ. ճպա՛ղէլ «սիրտը թուլանալ, ուշքը գնալ, նուաղիլ, թառամիլ», Սեբ. ջաբղիլ «թուլա-նալ, բաժանուիլ» ևն։-Իսկ Սեբ. ջուղբէլ «առանց բաւարարելու ճամբայ դնել» ծա-գում է արաբ. [arabic word] ǰavab>ռմկ. ջու-ղաբ «պատասխան» բառից. հմմտ. Դվ. պա-տասխանել «ճամբայ դնել, դուրս անել»։
• «ճամբայ, ճանապարհ». նորա-գիւտ բառ, որ գործածուած է միայն հե-տևեալ տեղերը. «Եւ թեպէտ զհաց յոռի և չարահաւ կերիցէ մարդ... ընդ նոյն ճապաղ երթայ ի մարդ անդը և տայ զոյժ զօրու-թեան». Մծբ. (Հռովմ 1756, էջ 322. բնա-գիրն ունի «ընդ նոյն ճանապարհ» և կոկոր-դի անցքի համար է ասում). «Ճանապարհ իմն և ճապաղ եղև անկարգութեան». Ոսկ. եփես. էջ 733. «Դարձան ջուրքն... ընդ ճա-նապարհ (և) ճապաղ գնացից իւրեանց». Եփր. յես. էջ 307։
• Գռաւ ու մեկնեց Հ. Ա. Վարդանեան ՀԱ 1911, 176 և Բառաքնն. դիտ. Բ. էջ 6, որ և համարում է փոխառեալ ասոր. [syriac word] šəwīlā հոմանիշից, որ սա-կայն հայ. շաւիղ բառն է։