spinning;
circular motion, turn, revolution;
— առնուլ, — գալ, to turn, to move round;
to take a walk;
պտղոց —, bloom on fruit;
cf. Մանանայ;
mina (measure).
• «մորթի վրայ բծեր, ցան». մհյ. բառ (տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 740բ lentille բա-ռի տակ). հմմտ. «Քալաֆն մանն է» Բժշ. (=couperose, Բազմ. 1917, 102, որ է ա-րաբ. [arabic word] kalaf)։
• ԳՒՌ.-Կենդանի է գաւառականներում, զանազան նշանակութիւններով. ինչ. «երե-սի ցան, հում կաթի երեսի սերը, պտուղների մաշկը պատող փոշին, ատամների վրայի սպիտակ կեղտը ևն», որոնք տե՛ս Գաւառա-կան բառարանը։
• «մանանայ» Ել. ժց. 31. «Անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման». ուրիշ վկայութիւն չկայ։
• = Եբր. [hebrew word] mān «մանանայ» բառի յն. μάν տառադարձութիւնից փոխանցուած է մեզ՝ Ս. Գրքի թարգմանութեան ժամանակ։ Աւելի ընդարձակ տե՛ս մանանայ։-Հիւբշ, 310։
• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։
• «մի տեսակ քաշ, որ ըստ Շիր. =44 ունկի» Գ. թագ. ժ. 17 (երեք մանք ոսկւոյ ի մի զէն). ուրիշ վկայութիւն չկայ։
• = Պհլ. *man ձևից, որ աւանդուած չէ. այժմ կայ պրս. ժողովրդական լեզուի մէջ mán «լիտր», որ սխալմամբ համարում և գրում են արաբ. [arabic word] mann։ Աւելի ընդար-ձակ տե՛ս մնաս։-Աճ.
• Նախ ՀՀԲ, յետոյ Աւգերեան. Բցտր. չփ. և կշռ. էջ 124 և վերջին անգամ ՆՀԲ կցում են բառը յն. ասոր. եբր. և ա-րաբ. ձևերին, որոնցից ո՛չ մէկր համա-պատասխան չէր մեր բառին։
• ԳՒՌ.-Նոր փոխառութեամբ՝ Մրղ. ման «մի լիտր», Շմ. ման «կէս փութ, 20 ֆունտ», Սլմ. ման «հեղուկաչափ, որ առնում է մօտ երկու շիշ»։