cos-lettuce.
• «հազար բոյսը». իբր յն. բառ յիշում է Մագ. ձգ. «Հազարդ խաւարտ՝ յու-նարէն ասի մառուլ, որ նշանակէ, եթէ ի մա-յիս յուլիս պարտ է ճաշակել և այլ ոչ բնաւ»։ Յետին նորմուծութիւն է Եզնիկի ա. տաա-գրութեան մէջ (Չմիւռնիա) «Եւ զհազար, որ է մառուլ, եթէ ի տօթ ժամանակի ուտիցէ ոք...»։
• = Յն. μαρούλιον, նյն, μαρούλι «հազար բոյսը, lactuca saligna, պրս. քեահու» բա-ռից։ Ըստ Bailly, Dict. gr.-ir. I9l0, էջ 12277 թերևս ἀμαρούλιον ձևից, որ գա-լիս է լտ. amarus «դառն» բառից։ Ըստ այսմ Մագիստրոսի բացատրութիւնը՝ որ ենթա-դրում է թէ բառը ծագած է μάῖος «մայիս» և ἰούλιις «յուլիս» ամսանուններից, ժողո-վըրդական կամ քմածին ստուգաբանութեան արդիւնք է։ Նոր յունարէնից է փոխառեալ թրք. [arabic word] marul «հազար», որից էլ Պլ. Սեբ. մառուլ։-Աճ.