s.

mile.

• (ի-ա հլ. «ստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «երկայնութեան չափ, որ սո-վորաբար հազար քայլ էր» Մտթ. ե. 41. Խոր. աշխ. Վրք. հց. ասւում է նաև միլոն Վրր. հց. ա. 589, բ. 360. միլ Յայսմ. Վրք. հց. ա. 577, Միխ. ասոր. 81, 209. մողոն Սարկ. աղ. 131. որից մղոնաչափ (նոր բառ)։

• = Յն. μίλιον «մղոն», որ ծագում է լատ. mille «հազար» բառից. յունարէնից են փո-խառեալ նաև թրք. պրս. արաբ. [arabic word] mil «մղոն», որից է հյ. միլ ձևը։ Բուն աղբիւրն է լտ. mille passuum «հազար քայլ», որից ջնջուելով յետոյ «քայլ» բառը, մնաց միայն mille, որից և փոխառեալ են ֆր. mille, հբգ. mila, milla, գերմ. Meile, հոլլ. miǰl, անգլ. mile, իտալ. miglia, բոլորն էլ «մղոն» նշա-նակութեամբ։-Հիւբշ. 365։

• Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, Բցտր չփ. և կշռ. էջ 131. նոյնը նաև ՆՀԲ ևն։