humid;
• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի). «թաց, խոնաւ. 2. կակուղ. Յ. հե-ղուկ կոչուած գրերը (ղ, մ, ն, ը). 4. թա-ցութիւն» Թր. Մագ. Երզն. և Նչ. քեր. Պիտ. Ոսկիփ. որից նայացուցանել «թրջել, ջրել, բռոգել (պարտէզ կամ ծառ)» Փիլ. յովն. 610. Պիտ. նայական «թաց, խոնաւ» Ոսկ. եփես. 803 (խոնաւութիւն նայական շոգով). նայա-մէտ Պիտ. ևն։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. snə-t-ձևից, որ աճած է t աճականով՝ հնխ. sna «հոսիլ, հեղուկ» պարզական արմատից. սրանց հետ հմմտ. սանս. [other alphabet] snā, [other alphabet] snati, [other alphabet] snāyati «լոգնալ, լուալ, լուաց-ուիլ», զնդ. ❇ ︎ snā «լուալ», ❇ ︎ snāta «լւացեալ», snayeite «լոգնալ», յն. ήχω «լողալ», ναμα «հոսուն ջուր, ակունք». ναρός«հոսանուտ», Νηιας «ջրի յաւերժահարս», νότιος «թաց, խոնաւ», νοτια «խոնաւութիւն, անձրև», νοτερος «խոնաւ», νότος «հարաւա-յին քամի (որ է «անձրևաբեր, խոնաւուտ» Յունաստանի համար). 2. հարաւ» (որից թրք. ❇ lodos>ռմկ. լոտոս «հարաւային քա-մի»), լտ. no, nare, natāre «լողալ», ումբր. snata «թաց», միռլ. snāim, կիմր. nawf, բրըտ. neuff «լողալ»։ Նոյն արմատի ուրիշ աճումներն են ներկայացնում յն. νάω, ևոլ. ναίω, ναύω «հոսիլ», νέω «լողալ», νόα «աղ-բիւր», իռլ. snuadh «գետ», զնդ. snaoδa «ամպեր», հիսլ. snγta, անգլ. snot «խլինք» ևն։ Կարելի էր այստեղ կցել նաև հլ. նամ «թաց, խոնաւ», բայց որովհետև տառացի նման է եռան. nam ձևին, ուստի փոխառեալ է նրանից (Pokorny 2, 692, Walde 521, Er-nout-Meillet 641, Boisacq 659, 673)։
• ՆՀԲ համառօտուած է դնում խոնաւ բառից. յիշում է նաև յն. ναμα։ Հիւնք. պրս. nay «եղէգ» կամ արաբ. ayn «աչք» բառից։ Ուղիղ մեկնես Scheftelo-witz BВ 29 (1905), 24։ Ն. Ադոնց. Արուեստ Դիոն. քեր. CLVII պրս. nam «թաց» բառից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 285 իբր նայմ (նամ)։