cf. Շէկ.
• «ամբոխ, խռովութիւն». մէկ անգամ յիշում է Վրդն. ել. կաշառ բառի ստուգաբա-նութեան մէջ. «կաշառն... ստուգաբանի «կայ շառ», որ է ամբոխ և խռովութիւն»։ Սրանից են նաև շառագլուխ և շառամայր «գլխաւոր խռովարար». (Իբրև մեռաւ Սերվիլոսն այն շառագլուխ, դադարեաց ամենայն խռովու-թիւնն. Գլխաւորք և շառամայրք մարտին). Մարթին։
• = Արաբ. [arabic word] ︎ šarr «չարութիւն, չարիք. չար», որ նաև «կռիւ, խռովութիւն» իմաստն է առած յատկապէս Արևելքում. այսպէս՝ քրդ. šer, զազա šièr «պատերազմ, կռիւ, սպանու-թիւն», šer kirin «մարտնչել» (Justi, Dict, Kurde 255), հյ. գւռ. ըառ «փորձանք, աղէտ, ամբաստանութիւն, զրպարտութիւն»։ -Գւռ. շառատ ՆԲ. Սր. «կռւարար»։
• ՆՀԲ «իբր թրք. qarγaša. թող զի և արաբ. շէրր կամ շէռ «չար, չարք», շա-ռագլուխ «շառագունեալ գլխով, արիւն-ռուշտ կամ գլուխ խռովութեան, չարա-գլուխ», շառամայր «իբր զօրագլուխ, ի sar «գլուխ»։
• «ոտքի կապ». նորագիւտ բառ, որ են-թադրել է տալիս Վրդն. ել. կաշառ բառի ստուգաբանութեան մէջ. «Կաշառն ո՛չ միայն կոյր առնէ, այլ և զկեանս քաղէ. և ստուգա-բանի՝ կայ շառ, որ է ամբոխ և խռովութիւն և շարաւանդ ոտից»։ Պէտք է անշուշտ կցել շարաւանդ բառի հետ։
• ՆՀԲ համեմատում է ձար բարի հետ։ Վերի ձևով է մեկնում Աճառ. Արրտ-1910, 179։
• «մութ կարմիր, արիւնագոյն շէկ». արմատ առանձին անգործածական, որից կազմուած են շառագոյն Ծն. իե. 25. Փիլ, Ոսկ. ղկ. շառագունիլ Եփր. թգ. 356. Փիլ. Նիւս. բն. շառագունանք Պիտ. շառագունա-ցուցանել Նիւս. կազմ. շառագունութիւն Յհ. կթ. շառագեղ? Պիտ. շառատ «թուխ կարմրա-գոյն (ձի)», ֆրանս. bai (իբր նոր բառ, Նո-րայր, Բառ. ֆր. 121ա)։
• ՆՀԲ լծ. ռմկ. շիրա «քաղցու», պրս. surxak «կարմրագոյն», թրք. sarə «դե-ղին» և լտ. cruor «արիւն»։ Canini, Et étym. 123 սանս. čara «դեղին», 187 խպտ. shari «կարմիր», եբր. shered «կարմիր մատիտ»։