s.

light, beam, shine.

• «յորդ անձրև, տեղատարափ». նո-րագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ 32-488 գործածուած միջնադարեան հայերէնում. Հանցկուն եմ ի քո սիրուդ՝ զինչ ամպերն կառնեն շառափ. Քուչ. 58. Կուտեցաւ առ իս շատ մեղք յայն նման որ երբ գայ շառափ. Տաղ. (հրտ. Չօպանեան, Հայ էջեր, էջ 89)։

• ԳՒՌ.-Ակն. շառափ «տեղատարափ անձ-րեւ»։

• «լոյս, ճառագայթ, փայլ», որից շառափնաթափ «լոյս թափող», շառափնայո-լով «շատ լուսաւոր», վկայութիւնը գտնում եմ այժմ Յովսիմ. 23 բ. «Ապա պատահի քեզ դաշտ մի սպիտակ իբրև զձիւն, և հոտ անուչ բուրէ ի նմանէ, անջրդի, շառափնայոլով». շառափումն «փայլիլը, ցոլալը». այս բոլորը գիտէ միայն ԱԲ (առանց վկայութեան)։

• Նախ Պատկ. Maтep. II. 12 և յետոյ անկախաբար Աճառ. SA 1, 303 փոխա-ռութիւն են դնում արաբ. [arabic word] šaraf «փառաւորութիւն, պերճութիւն, վեհու-թիւն, շուք» բառից. վկայութիւնները ձեռքի տակ չունենալով յայտնի չէ թէ իրօք շառափ «լո՞յս» թէ «պերճութիւն» պէտք է հասկանալ։ Բայց նախորդ շա-ռափ «տեղատարափ» բառի գիւտը կաս-կածելի է դարձնում երկու իմաստներն էլ. թերևս այս բառն էլ պէտք է միացնել նախորդին։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Շառափնաթափ

Շառափնայոլով

Շառափնատ

Շառափումն (ման)

Voir tout