cf. Միզագրաւ.
• «պանրի շիճուկ» (նորագիւտ բառ) Վստկ. 110 (Ցամէն լիտր ու կիսոյ վերայ թուխթ մի շռատ ած)։
• = Վրաց. შრატიշրատի «պանրից ևամ մած-նից վազած ջուրը»։ Որովհետև հայ բառը շատ ուշ է աւանդուած, խիստ քիչ է գոր-ծածուած և այժմ էլ գոյութիւն ունի միայն Խտջ. գաւառականում, մինչդեռ վրացերէնը կենդանի և շատ սովորական ձև է, ուստի պէտք է կարծել թէ հայերէնը փոխառութիւն է վրացականից։-Աճ.
• ԳՒՌ.-Խտջ. շռադ «խնոցու թանը քամե-լուց յետոյ մնացած կամ պանրից քամուած դեղին ջուրը»։
• «կարմիր պղինձ» Հին բռ. Գաղիան ունի միայն ԳԲ. սրա հետ նոյն է շուատ «դե-կին պղինձ» Ամիրտ. (տե՛ս Ուղուրիկեան. Ամէն. տարեց. 1908, էջ 36)։ Այս երկու ձևերից մին կամ միւսը սխալ է՝ ռ և ու տա-ռաձևերի նմանութիւնից յառաջացած։