• (սեռ.-ի) «մի տեսակ հիւանդու-թիւն». մէկ անգամ ունի Պտմ. վր. 108. «Եղև ի նոսա ախտ սեմփորի (տպ. սեմբորի, ՆՀԲ սեմփորի) և գիտացին թէ ի խաչէն է պատուհասն»։

• = Յն. συμφορή կամ συμτιρα «զանազան հիւանդութիւնների հաւաքում, reunion ren. гontre de maladies» (յն. συμ-τερω «հաւա-քել» բայից)։ Ըստ այսմ հայ ձևը պէտք է ուղղել սիմփորի կամ սիմփոր։-Աճ.

• ՆՀԲ ռնում է իբր անստոյգ բառ։ ՋԲ և ԱԲ չունին։ Brosset համարում է «dy-sentérie», որով անշուշտ կապում է փոր բառի հետ, ինչպէս որ Վենետ-կեան հրատարակիչն էլ սրբագրում է «ախտս իմն փորի» փխ. ախտ սեմփո-րի։ Վերի ձևով մեկնեց Աճառ. Հյ. նոր բառերի հին մատ. Բ. 15-16։