• «սուլել, շվվացնելը». արմատ, որ հների մօտ գործածուած չէ, բայց ընդունու-ած է նոր գրականում. որից սուլել (գրուած նաև սուղել, սուղղել, սղալ) «շվվացնել» Փիլ. Յհ. իմ. Սարգ. Գէ. Ես. սլել Մագ. սոզիչ Լմբ. ատ. սուլումն կամ սուղումն Պիտ. փիլ. Մագ. Վրդն. ծն.-սրա կրկնակն է սողալ, որ տե՛ս սղալ։

• Böttich. Arica 84, 408 և Lag. Ur-gesch. 1007 պրս. [arabic word] siflīdan «սու-լել»։ Հիւբշ. 239 դժուար է գտնում այս մեկնութիւնը։ Հիւնք. հյ. սրինգ բառից, ինչպէս որ յն. συρίζω «սուլել» ծագում է σῦριγς «սրինգ» բառից։ Karst, Յու-շարձան 424 թթր. yil, sil «քամի, շունչ, շտապել» բառի հետ։ Պատահական նը-մանութիւն ունին լտ. sibilare, գւռ. լտ sitilare,. որից ֆրանս. siffler «սուլել». վրաց. სივილი սիվիլի «սոյլ, շաչիւն (օձի, նետի)»։ Petersson, KZ 47, 255 սանս. çut-kā̄rá «սոյլ», çv-ásiti «շնչել, փնչել», լիթ. šv-ilpti «շրթունքներով սուլել», շվ. hvissla, անգսք. whistlian «սուլել» բառերի հետ։ Կրկնում է Po-korny 1, 475, պարզ արմատը դնելով հնխ. k'u-, k'eu-«սուլել»։

• ԳՒՌ.-Կրկնաբար ունինք սլվլանք «սոյլ, սուլումն, sibilatio» (Ներսէսովիչ, Բառ. ւա-հյ. 494ա), սլվլումն «սոյլ» (Վարդան Յունանեան. Ձեռբածութիւն 1671, էջ 332, յիշուած իբր ռմկ. բառ), սլվլել Սվեդ. Զթ. «սուլել», Հմշ. «ուրուրի կամ այլ թռչունի սուլելը», պլվլուկ Սվեդ. «սրինգ» և յատկա-պէս՝ Վն. սուլսուլել «սուլէլ»։