Բառ անստոյգ. զի կամ է յն. էմվռիօն. ἕμβριον որ է սաղմն. եւ կամ թերեւս խլուրդ.
Որ յորովայնի մեռանի, ընդ այն համարէ՛, թէ զամբեւտն ոք սպանանիցէ. քանզի ամբեւտն կոյր է, եւ ո՛չ գիտէ ո՛րպէս սպանանի. (Կիւրղ. օրին.։)
• , ի հլ. «խլուրդ». գործածուած է ընդամէնը 4 անգամ. «Որպէս զենուցու ոք օամբևտն, այնպէս պիղծ համարեալ լիցի. այսու ցուցանէ թէ զյղի ոչխար ոք մի զենու-ցու. զի որ յորովայնի մեռանի՝ ընդ այն հա-մար է թէ զամբևտն ոք սպանանիցէ. քանզի ամբևտն կոյր է և ոչ գիտէ որպէս սպանանի-սի» Կիւրղ. օրին. «Ոչ գոհացան զԱրարչէն իւ-րեանց և ոչ զլոյս ճշմարտութեանն կամեցան տեսանել, այլ զօրէն ամբևտից սուզեալք ի խորութիւն անմտութեան». Իրէն. հերձ. 224, ուր լտ. բնագիրն ունի mures caeci «կոյր մուկ, խլուրդ, aspalax typhlus»։ Բառս գը-րուած է նաև ամբոյտ (անբոյտ, ամբոյթ, ամ-պոյտ) և այս ձևով Գաղիանոսի բառացան-կում մեկնւում է «ասփաղկէ» (իմա՛ յն. ἀσσά-λας, որ է խլուրդ). Անբոյտ նշանակում է նաև «մի տեսակ բժշկական խոտ, asplenium scolooendricin, արծուաճանկ, ցողկենի» (Բառք Ստեփ. Կամենից. Ձեռ. մատ. Վիեննա-յի, թ. 225). այս իմաստը ծագել է aspalax բոյս ինչ» (ըստ Պլինիոսի)։ Այլ է պրս. anbūt [arabic word] «խոտի արմատ»)։ Անբոյտ բառին մի երրորդ նշանակութիւն տալիս են ՆՀԲ և ՋԲ ըստ Գաղիանոսի՝ «յովազ կամ միեղջերու կենդանին», թէև այս նշանակութիւնը ստու-գուած չէ, բայց կարելի է կարծել թէ Գա-ղիանոսի «ասփաղկէ=ասփաղաքս» բառը շփոթուած լինի պրս. palang [arabic word] =փաղանգ բառի հետ և այս նշանակութիւնը տրուած լինի։
• ՆՀԲ ամբևտ կարծել է «սաղմ կամ խո-լուրդ» և համեմատում է յն. ἐμβοιον «սաղմ» բառի հետ։ Նորայր, Հայկական բառաքնն. 106 Գաղիանոսի ձևերով և Խոտրջուրի ենթաբարբառի միջոցով ստուգում է «խլուրդ» նշանակութիւնը։ Վերջին լուսաբանութիւնը տուաւ վերի ձևով Վարդանեան ՀԱ 1910, 282։
• ԳՒՌ.-Խտջ. ամբուդ «խլուրդ» (ուրեմն անցած *ամբիւտ ձևից, ճիշտ ինչպէս ունինք ալեր>ալիւր>ալուր)։ Խլուրդ բառը լինելով ասորերէնից փոխառեալ, առանձին կարևո-րութիւն է ստանում այս ամբևտ ձևը, որ պա-հուել է միայն Խոտրջուրում։