ԱՍԻԴ այ. կամ ԱՍԻԴԱՅ Բառ երբ. խէսիդա, կամ հասիտա. յորմէ յն. ասի՛տա. ἁσίδα Անուն անյայտ թռչնոյ, որ այլուր թարգմանի Արգիլ. եւ Յոպոպ. որպէս թարգմանի Արագիլ. եւ Յոպոպ. որպէս եւ ըստ ակիւղասայ՝ Բազէ. եւ ըստ սիմաքոսի՝ Կարապ. cf. ԱՍԻՆ։
Եթէ յղասցի ասիդն, եւ նեեսայն. (Յոբ. ՟Լ՟Թ 13։)
Ոմանք զասիդայդ հաւ ասացին. եւ այլն. (Մխ. երեմ.։ Իսկ Նար. յովէդ.) բանիւ Սեբերիանոսի՝ գազան ասէ, եւ Համամյով էդ. սողուն։ Յորոց առեալ՝ ասի եւ ի Նօնականն.
Ասիդ սողուն է սեւագոյն կերպիւ փղշտակաց երկրին, յորժամ արկանէ ըզձուն, ընդ բերանն փոխէ, եւ բուսանի ծառ. եւ այլն։
• «մի տեսակ հին դրամ է», ունի միայն ԱԲ, իբր լատին բառ։
• = Լտ. as, assis «հռովմէական մի դրամ»։
• «տարբերութիւն», ունի միայն Բառ. երեմ. էջ 32։
• «անծանօթ մի թռչուն է». մէկ անգամ գործածուած է Յոբ. լթ. 13 «Եթէ յղասցի ասիդն և նեեսայն»։
• = Եբր. [hebrew word] xasidā բառն է, որ գոր-ծածուած է բնագրի համապատասխան տե-ղը և որ այլևայլ կերպով է մեկնուած. ինչպէս «արագիլ, յոպոպ, բազե, ջայլամ, կարապ, մորեխ», յոյն թարգմանութիւնը անփոփոխ պահել է եբրայական բառը (ἀσὶδα ϰαὶ γέσσα), որից էլ տառադարձուած են հայը և վրացին (ახიდა ասիդա). ուրիշ տեղ ունինք ասող և արսին (տե՛ս այս բառերը)։ Մեր նախնիք ասիդ-ի մասին այսպէս են գրում. «Ոմանք զասիդայդ հաւ ասացին» Մխ. Երեմ. իսկ Նար. յովէդ. ըստ Սեբերիանոսի՝ «գազան» է հա-մարում և Համամ. յովէդ.՝ «սողուն». Տօնա-ևանումն էլ մեկնւում է «Ասիդ. սողուն է սե-վագոյն կերպիւ փղշտկաց երկրին, յորժամ արկանէ զձուն, ընդ բերանն փսխէ և բուսա-նի ծառ»։ Նորագոյն քննութեանց համեմատ՝ այս Եբր. բառը նշանակում է «արագիլ» (տե՛ս Նէեսա)։
• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ, յետոյ ՆՀԲ։ Բառիս վրայ առանձնապէս խօսում է Ստ. Եազրճեան, Մասիս 1884, էջ 200։