Արմատ Արկանելոյ, որպէս Արկումն, Արկուած, եւ արկեալ ինչ. զոր օրինակ սերմն, որմ, լար. եւ Արկածք.
Սա է քար, որ զարկ ձեղուան եկեղեցւոյն շուրջ պարէ ուժգնապէս. (Եփր. աւետար.։)
Այլ նորա անփոյթ զայս արարեալ՝ ոչ գառնայր ի բերս բարւոյն արկից։ Տեսեալ սրբոյն Սահակայ զչարին արկս. (Յհ. կթ.։)
Ջնջել զամենայն արկս դիւաց։ (ՃՃ. Տե՛ս եւ Յարկ։)
• «ձգել». հների մէջ այս իմաստով ա-ռանձին անգործածական արմատ (յետնաբար կայ արկ, ինչպէս Յհ. կթ. 72), որի բայական ձևն է արկանել. գործածւում է բազմաթիւ ու բազմազան առումներով, ճոխ ու հարուստ ո-ճերով։ Առաջին ու հիմնական նշանակութիւնն է 1. «ձգել, նետել» ՍԳր. որից հետզհետէ բխում են հետևեալները. 2. «դնել, մտցնել, մուծել» (օր. լծակը օղակի մէջ, մարդը բան-տի մէջ, ապարանջանը բազկին, օղերն ա-կանջը, սուրը պատեանը ևն) ՍԳր. 8. «տա-րածել, փռել, սփռել» (օր. սփռոցը գետին, անկողին, քուրձ, չուան, ցանց, սեղան ևն) ՍԳր.-4. «հանել, զրկել» (օր. աչքից ձգել, կուսութիւնից հանել, հարստութիւնից զրկել ևն) Եզեկ. իգ. 3, 8. Ոսկ. մ. ա. 24 և յհ. ա. 8. Եզն.-5. «վերագրել, վրան ձգել» (օր. մեղ-քը, յանցանքը ևն) Եզն. Ոսկ. Եփես. Եղիշ.-իրար հետ անձուկ կերպով կապուած այս առումների համեմատ են հետևեալ ոճերը. վիճակ արկանել, ձեռն արկանել, ձայն ար-կանել, գոյժ արկանել, խաղ արկանել, գիրկս արկանել, ունկն արկանել, խունկ արկանել, հառ արկանել, ի ծառայութիւն արկանել, ա-ռակ արկանել, առասպելս արկանել, բան արկանել, աչս արկանել, ակն արկանել, ի հարց և ի փորձ արկանել, առաջի արկանել, ի զործ արկանել, ի վայր արկանել, յուշ ար-կանել, յերգ արկանել, ի կիր արկանել, յինքն արկանել, բուռն արկանել, ի միտս արկա-նել, շնորհս արկանել, ընդ միմեանս արկա-նել, ընդ իւիք արկանել, հուր արկանել, ի խոյզ և ի խնդիր արկանել, ի քնին արկանել, ի փորձ արկանել, ի թիւ արկանել ևն ևն։ Այս առումներով ածանցուած բառեր են՝ արկած «փորձանք, պատահար» Փիլ. Պիտ. արկանիմ «ձգուիմ» ՍԳր. Վեցօր. արկանելի «ձգօղ» Ոսկ. մ. ա. 4. Զաք. դ. 12. Կորիւն. արկնոց «գազանների կամ հաւեղէնի վանդակ» ԱԲ. արկած «թշնամանք» Հին բառ. (տե՛ս ՀԱ 1911, էջ 371), արկևառ «յափշտակիչ» (իբր ած. գիշակեր թռչունների ճիրանի. տե՛ս սար-կեաւառ) Վեցօր. քարարկել «քարկոծել» Տի-մոթ. կուզ, էջ 119, քարարկիլ «քարկոծուիլ» Տիմոթ. կուղ, էջ 25 (երկուսն էլ նորագիւտ բառ, որ տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 106). անուանարկ ՍԳր. Կոչ. ակնարկել ՍԳր. Ագաթ. Վեցօր. Ոսկ. ա. կոր. առարև «հանելուկ» Փիլ. սամփս. «առառևու-թիւն» Փիլ. լին. առարկել Պղատ. տիմ. Փիլ. բանսարկու ՍԳր. բանսարկութիւն Թուոց իբ. 32. Սիր. ժթ. 15. բանտարկեալ Վրք. հց. գըլ-խարկել «գլուխը վար կախել (ծանրութիւնից կամ ամօթից)» Եսթ. զ. 12. Վեցօր. Ոսկ. Փիլ. Եփր. նին. ենթարկիլ Կիւրղ. գնձ. խըն-կարկու Դ. թագ. իգ. 5. խնկարկել Շար. Նխ. Թուոց. խնամարկել Ծն. խդ. 21. կանխարկ Մծբ. խուզարկ Ոսկ. Եբր. ժա. խուզարկու Դտ. ե. 14. ձեռնարկել «սկսիլ» ՍԳը. «յանձ-նել» Ոսկ. յհ. ա. 25. յուզարկու Խոր. յուղար-կել ՍԳր. Ոսկ. յուղարկաւորութիւն ՍԳր. սի-րարկու Նար. փոխարկել Ոսկ. յհ. ա. 27. Խոր. փորձարկութիւն Թէոդ. մայրագ. շարարկու-թիւն «հանգանակ հաւատոյ» Կնիք հաւ. 294 (իբր ստրկական թրգմ. յն. σύμβαλον բառի) ևն։ Նոր գրականի մէջ շինուած բառեր են՝ ա-ռարկայ, առարկայական, խաղարկութիւն, խուզարկել, փորձարկել, ձեռնարկ «դասա-գիրք» (միայն արևելեան գրականում), բան-տարկել, խնդրարկու, սակարկութիւն, անու-անարկել, թուարկութիւն, ներարկել, կիրար-կել ևն։-Այս իմաստներից դուրս ունինք նաև հետևեալները. 6. «լցնել» (ջուր, գինի, ևն. որից արկարան «մեծ գաւաթ, գինիի ա-ման» Սեբեր. թ, էջ 164 (վրիպակով գրուած է սարկարան. տե՛ս այս բառը).-7. «վսան շոր ևն ձգել, ծածկել, վրան առնել, հագնիլ» Ծն. իդ. 65, լը. 14, Ել. լդ. 33, 35. Ղևտ. ը. 7. կրաւորական՝ արկանիմ «հագուիլ» ՍԳր. օր, «Արկեալ զիւրև կտաւ մի» Մրկ. ժդ. 51. «Ար-ևին զնովաւ հանդերձս» Ղկ. ժթ. 35. որից ար-կանելի «ծածկոց, զգեստ» ՍԳր. վերարկու «հառուստ» ՍԳր. «գլխի ծածկոյթ» Ոսկ. յհ. բ. 7. «անասունի մորթ» Կանոն. «վերմակ, կա-պերտ» Եփր. պհ. Եղիշ. գլխարկ Մաշտ. Մխ. ապար. նոր գրականի մէջ՝ գլխարկաւոր, գըլ-խարկավաճառ ևն։-8. «շինել, յօրինել, հաստատել, կառուցանել». օր. Արկցուք ա-ղիւս, արկին պատնէշ ՍԳր. Արկցուք արօր. Վեցօր. 197. որից արկ «շինուածք». Օր. «Արկ ձեղուան եկեղեցւոյն» Եփր. փես. 376. հիմ-նարկութիւն Ագաթ. հիմնարկել Փարպ. ա-ղիւսարկ Ել. ա. 14. ե. 8, Ոսկ. մ. բ. 14 կամ աղիւսարկութիւն Ել. ե. 7. տնկարկ «բոյս տնկող» Վեցօր. երգարկ «երգ շինող» Եփր. դտ. էջ 332. և մանաւանդ յ նախդիրով՝ յար-կանել «շինել, կառուցանել (տուն ևն)՝ ՍԳր. յարկել «վրան ծածկել» Ոսկ. մ. բ. 2. «կա-ռուցանել» Լմբ. զքր. յարկ, ի-ա հլ. «շէնք, ձե-ղուն, դստիկոն» ՍԳր. Եփր. ծն. Ոսկ. յհ. մ. բ. 2. յարկակից Ոսկ. մ. բ. 5. վերնայարկ Ա-գաթ. ՍԳր. միջնայարկ ՍԳր. ներքնայարկ Տօնակ. խորանայարկ Անան. եկեղ. եօթնա-յարկ Մարթին. միայարկ Օրբ. կրկնայարկ Խոր. Փիլ. եռայարկ Խոր. Փիլ. նոր գրակա-նում՝ գետնայարկ, ստորնայարկ, երկյարկա-նի, վեցյարկանի ևն։
• = Իրան. harək ձևից փոխառեալ. հմմտ. զնդ. harək, harəčaya-. «emittere,. հանել, դուրս հանել, բաց թողնել, դէն գցել, մի կողմ նետել, գցել, նետել», harəka-«դէն ձգելու բան» (Bartholomae, Altir. Wört. 1788-9), սանս. srka-«նետ, սլաք»։ Պարս-կերէնի մէջ չէ պահուած բառս։ Սրանց ցե-ղակից են համարւում միռլ. slactha «զար-նուած», slaec «թուր», գոթ. slahan, հիոլ. slā, անգսք. slēan հբգ. slahan, գերմ. schlagen «զարնել», -նգլ. slay «սպանել», հոլլ. slaan, հսաքս. slahan «զարնել», որոնք տալիս են հնխ. slak-«զարնել» արմատը Pokorny 2, 706-7, Kluge 423)։
• Տէրվ. Նախալ. 46, 110 հնխ. sark «զար-նել, նետել» արմատից, որից նաև սանս. sarǰ, զնդ. harez, hareč, դոթ. slahan և հյ. հարկանել, զարկանել ևն։ Նոյնը նաև Meillet IF 5, 330, MSL 8, 288 և Scheftelowitz BВ 28, 305։ Այս մեկ-նութիւնը սխալ է, որովհետև բնիկ լի-նելու դեպքում պիտի ունենայինք հյ, ὶ, ղ (և ոչր, որ արիական է) և ք (և ոչ կ)։ Այս պատճառով էլ մերժում է Pedersen KZ 36, 289։ Հիւնք. հարկանել բայից։ Karst, Յուշարձ. 402 սումեր. rig։-Մառ տե՛ս անկանել։ Ուղիղ է Ղափանցեան ЗВО 23, 353, որ անցողակի համեմա-տում է զնդ. harək բառի հետ։ Նշանա-կութեան համաձայնութիւնը և արիական r-ի դէմ հյ. ր պահանջում են դնել փո-խառութիւն։
• ԳՒՌ.-Այս արմատին են պատևանում արկ Մշ. «կերակուրի նստել» (գործածւում է հաշուելու համար. օր. Օրը չորս արկ կերա-կուր կուտենք. իբր «անգամ»). արկ Խն. «մե-ռելահաց», արկանոց Լ. «փեթակի վրայի ծա-կը՝ որ մեղուների ելևմուտի համար է», արկ-նել Մրշ. «անձրևել», առարկայ Վն. «վէճի նիւթ», Սեբ. «կռիւ, վէճ», Երև. Ախց. «խօ-սակցութեան նիւթ»։
• ՓՈԽ.-Վրաց. ხარგა խարգա «խրճիթ հիւղակ» մեր յարկ բառի՞ցն է։
• «աւան». նորագիւտ բառ, որ մի ան-դամ գործածուած է Ուռհ. տպ. էջմիածին, էջ 135 «Մի առ մի քակեալ հանին զքաջ զզօ-րականսն ի տանէն Հայոց, զորս հանին լար-կաց և ի գաւառաց, և բարձեալ խափանեցին զաթոռ թագաւորութեանն Հայոց»։
• = Պհլ. *ark հոմանիշից, որի հետ նոյն է պրս. ark «միջնաբերդ» (օր. Թաւրիզի ար-քը՝ Ղալայի և Լիլաւայի միջև)։ Ըստ իս այս բառը փոխառեալ պիտի լինի լտ. arx, arcis ձևից, որ է «քաղաքի բարձրագոյն մասը, ուր է միջնաբերդը, ապաստարան, պատնէշ, գա-զաթ» (Ernout-Meillet 63)։
• Բառարանների մէջ չէ մտած բառս, ան-
• շուշտ շփոթուելով յարկ բառի հետ. բայց այս պարագային պիտի լինէր ի յարկաց։ Գաաւ սւ մեկնեց Մարքվարթ (նամակ 1926 յնվ.)։