Բառ անյայտ, որպէս յն. φιάλα թերեւս տառադարձութեամբ իւրիք, որպէս Տաշտ, եւ այլ ինչ նման նմին. եւ կամ փոխան այլոց բառից՝ ըստ այլ ինչ նման. եւ կամ փոխան այլոց բառից՝ ըստ այլեւայլ ընթերցուածոց.
Սա արար զամենայն կահ սեղանոյն, զխարիսխն, եւ զբլչակն, եւ զտաշտսն, եւ զմսահանսն, եւ այլն. (Ել. ՟Լ՟Ը. 3։)
Ստեփ. լեհ. մեկնէ forceps, որ է աքցան, կամ ունելիք .... Թերեւս մարթ է իմանալ որպէս լտ. velum (լծ. ընդ հյ. բիլ) եւ զբլչակն՝ իբրու բլչակնիչ. որպիսի է ծածկոյթ, կամ խուփ.եւ յայնժամհամեմատի յունական բառիս κάλυμμα որ եւ ՆՈՒԱՐՏԱՆ. ծածկոց.
• . անստոյգ նշանակութեամբ բառ, ռո մէկ անգամ գործածուած է Ել. լը. 3 «Եւ արար զամենայն կահ սեղանոյն, զխա-րիսխսն և զբլշակն և զտաշտսն և զմսա-հանսն և զբուրվառսն»։ Եբրայեցերէն բնա-գրի համապատասխան բառն է [hebrew word] ուր [hebrew word] yā' նշանակում է «թի»։ Բայց մեկ-նիչներն ու թարգմանիչները զանազան ձե-վերով են հասկացել. այսպէս՝ ֆրանսերէն թառոմանութեան մէջ (New Vork 1884)«rac-loir քերիչ», անգլերէն վերաքննեալ թրգմ. (Oxford 1903) «shovel, թի», հայ. աշխ. թրգմ. (Պօլիս 1906) «թիակ», Վուլգատայի մէջ «forceps, աքցան կամ ունելի»։ Հայ բառագիրներն էլ մեկնում են՝ Բառ. երեմ. էջ 55 «գաւազան» (գրում է բլըշակ), Ստեփ. լեհ. «աքցան կամ ունելիք», ՆՀԲ «տաշտ և այլ ինչ նման նմին, ծածկոյթ կամ խուփ». ՋԲ «ծածկոյթ կամ խուփ», ԱԲ «ծածկոց կամ խուփ», Հիւնք. «երկաթի թիակ», Նորայր. Բառ. ֆր. 738 բ. «lécythe, իւղի կամ գինիի ա-ման»։ Դժբախտաբար յոյն օրինակում այս ամբողջ համարը պակասում է։
• ՆՀԲ մեկնում է թերևս յն. φιαλα «պը-տուկ, փարչ» բառից տառադարձուած և կամ լծ. հյ. բիլ, բլշակնիչ։ Հիւնք. պրս- [arabic word] bilisk «թոնրի ակիշ, հացահան»։