s.

ԿՏՈՒՏ ԿՏՈՒՏՔ. Արմատ Կտտոյ. որպէս Կտտանք. չարչարանք. լլկանք, եւ մանր կտրատելն.

Կտուտ տանջանաց (նշանակէ) զանցս հռոմայեցւոցն, զորս անցուցին ընդ հրէայսն. (Երզն. մտթ.։)

Յորժամ հեռիս եմ, եւ ի տանջանս, եւ ազգի ազգի կտուտս ունիմք. (Ոսկ. ՟ա. թես.։)

Քանիսն տանջանս եւ կտուտս յանողորմից անտի կրիցեն. (Սարկ. հանգ.։)

Զբոլորովին կտուտս վիշապիցն. որպէս թէ կտցելն, խայթելն. (Իսիւք.։)

Ի հատանօղ աստուծոյ բանէն, որ մանրամասնաբար կտուտս կտտիցէ զոգի եւ զշունչ եւ մարմին. (Ոսկ. եբր.։)

Այնու առաւել զարդարի, զի զմեծամեծ կտուտսն վասն ճգանցն՝ զորս վասն ճշմարտութեան կրիցէ. (Ոսկ. ես.։)

• «տանջանք, չարչարանք» Ոսկ. ա-Ռես ես. 159 և եբր. (գործածուած է անե-զաբար). որից կտտել «չարչարել, լլկել» Յոբ. զ. 4. Ոսկ. յհ. ա. 9. Ագաթ. «նուա-գարանի վրայ ածել» Մաշտ. ջահկ. «գինին թթուելով բերանը տտպել» Վստկ. 88. կտը-տումն Ճառընտ. կտտանք Պիտ. Յհ. կթ. կտտամահ Ագաթ. նորակտուտ Խոր. չարա-կտուտ ԱԲ. վշտակտուտ Պտմ. առ լեհ. բազմակտուտ «բազմատանջ» Վրդն. լս. 58.-կալ նաև կտիտ ձևով՝ որից չարակը-տիտ Եփր. վկ. արև. 37։

• ՆՀԲ կտուց, կտուել, կտել բառերին է կցում։ Պատկ. Изcлед. էջ 15 յծ. կծիծ։ Հիւնք. կէտ բառիզ է հանում։ Scheftelowitz BВ 28, 313 սանս. kšud «ջարդել», հսլ. chudü «փոքր» բառերին ցեղակից։ Պատահաևան նմա-նութիւն ունին վրաց. ղուդուդի «կսմի-թից յառաջ եկած սևութիւն», դաղու-ղուդեբա «կծել, այլևայլ տեղեր կծո-տել», ղուդուդեբա «մարմինը կծել»։

• ԳՒՌ.-կուտտել Հմշ. «չարչարել» կուտուտ անել Ղզ. «միջից մի բան թափելու հա-մար տակից խփել», կուտուտիչ Աշտ. «ոտի թաթի ձևով երկաթէ գործիք, որով կապերտ են գործում»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Կտուտք

Նորակտուտ

Վշտակտուտ

Voir tout