ՍՏԱՄՈՔ ՍՏԱՄՈՔՍ. Բառ յն. սդօ՛մախօս, իբրու բերան. στόμαχος stomachus, ventriculus, orificium. Պարկ ի մէջ կրծոց կախեալ զորկորոյ ի վայր, ընդունարան եւ եփարան կերակրոց. որոյ ստորին կողմն կոչի խախացոց.
Սակաւիկ մի եւ գինի խառնեսջի՛ր վասն ստամոքսի եւ ստէպ հիւանդութեանց. (՟Ա. Տիմ. ՟Է. 23։)
Սիրտ եւ ստամոք։ Գործարանք են կերակրականին՝ բերանն եւ ստամոքն եւ որովայնն։ Գործեալ կերակուրն առաքի յորովայնն ի ձեռն ստամոքին. քանզի ստամոքսն ոչ միայն գործարան է կարօտութեան, այլ եւ ճանապարհ կերակրոյն. (Նիւս. բն.։)
Ծանրացաւ ստամոքս իմ, եւ ցաւագնիմ։ Ոչ ունիմ ինչ առողջութիւն ստամոքսի։ Ոչ գոյ յիս ստամոքս կերակրոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Դ։)
Ճանաչել զոյժ հիւանդին, եւ ապա տալ զդեղն. զի մի՛ ծանրացուցեալ զստամոքսն՝ նողկտայցէ. (Շ. թղթ.։)
Չարիքն փոխանակ մաղասոյ եղծանիցեն զմտացն ստամոքսն. (Լմբ. պտրգ.։)
Լայնաբար, որպէս Արտաքին կողմն ստամոքսին. լանջք. կուրծք. փոր. որովայն.
Լանջքն ուռուցեալ մինչեւ ի ստամոքն իջին։ Հրացեալ շամփրովք զթիկունսն եւ ստամոքսն այրեցին։ Ուժգին գան հարին բրովք մինչեւ բացան ստամոքսն. (Հ=Յ. մայ. ՟Ժ՟Ը.։ Հ=Յ. յունիս. ՟Զ.։ Հ=Յ. յուլ. ՟Ժ՟Գ.։)
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ.-ի, բց.-է) «մարսողութեան զոր-ծարանը» Ա. տիմ. ե. 23. Եզն. կրճատմամբ եղել է ստամոք Ոսկ. բ. տիմ. էջ 175, Եփր. ծն. էջ 79. Նիւս. բն. Յայսմ. նաև ստամաք ձևով Կեղծ-Շապհ. 74 (բց. ի ստամաքաց). որից ստամոքսացաւ կամ ստամոքացաւ Վստկ. Տօնակ. Շնորհ. ընդհ. ծանրաստամոք Ոսկ. ապաշխ. ստամոքսային (նոր բառ)։
• = Յն. στόμαχος «ստամոքս» բառից, որ բուն նշանակում է «բացուածք, կոկորդ, ծոծ-րակ, ստամոքսի ծակը և վերջապէս՝ ստա-մոքս». ծագում է στόμα «բերան» բառից։ Յունարէնից են փոխառեալ նաև լտ. sto machus, անգլ. stomach, ֆրանս. estomac, հսլ. stomahu, ասոր. [syriac word] estūmxā, վրաց. სტომაჭი ստոմաքի ևն ևն, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։-Հիւբշ. 381։
• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ, յետոյ ՆՀԲ, Müller SWAW 41, 10, Տէրվ. Altarm. 69 ևն։
• ԳՒՌ.-Գործածական չէ գաւառականների մէջ, որոնք գիտեն կա՛մ հյ. փոր, սիրտ ձևերը և կամ թրք. միտէ։ Նոր փոխառու-թիւններ են Տփ. ստօմանքս, Սլ. սդ'օմախ, սդ'օմաքս։