s.

cf. Անութ.

• , ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։

• Bugge KZ 32, 2 դնում է հնագոյն ասնութ ձևից, որ կազմուած է հա-մարում ասն+ութ. առաջինը՝ ասն=յն։ ἄζων, սանս. ákša, լտ. axis, հսլ. osi հբգ. ahsa «առանցք»<հնխ. ak'sō̄n նշանակութեան փոփոխութեան համար հմմտ. լտ. axilla, հբգ. uohsana «ան-թատակ». երկրորդը՝ ութ, մասնիկ է. հմմտ. ագանութ (77 եբր. բառ է). ո-մօթ, անօթ, Հիւնք. խանութ-ից։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. ❇ ibt «անութ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 454)։

• ԳՒՌ.-Ակն. Հճ. Հմշ. օնթ, Մկ. Վն. հիւնթ. բառիս նշանակութիւնը գրաբարից մի քիչ տարբեր է. այսպէս՝ Ախց. Զթ. Հմշ. «գիրկը», Հճ. «կապոց, տրցակ», Մկ. Զն. Տր. «թևտակ, երկու բազուկների կամ մէկ թևի ու իրանի միջև առնուած մի բանի քա-նակութիւնը», Ակն. «մի կուրծք բեռ, լանջքի վրայ առած բեռան քանակութիւնը», Մրշ. «ուս, կռնակ», իսկ միայն Վն. «թևի տակը»։ Նոր ձևեր են Ալշ. յանտէտակ. Մշ. յանդ'է-տակ, Վն. ընթատակ, Մկ. հընթըտակ, Հմշ. օնթդագ «թևի տակը», Վն. հնթել «թևի տակ դնել», Հմշ. օնթուլ «տղան գիրկը նստեց-նել», Զթ. անթիլ «գրկել», Ակն. օնթիլ «յա-փըշտակել, մի բան ամբողջովին խլել ու փախչիլ, կրծքի վրայ բեռնաւորուիլ», Խտջ. անթել «անթով կամ գրկով չափել, ռմկ. խուլաճլամիշ ընել»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անթագաւոր (աց)

Անթախանձ

Անթաղ

Անթանոցիկ

Անթառամ

Անթատակ

Անթարգման

Անթարգմանաբար

Անթարգմանապէս

Անթարգմանելի (լւոյ, լեաց)

Անթարթ

Անթարթափ

Անթարշամ

Անթաց

Անթափ

Անթափանց

Անթափանցիկ

Անթափանցկութիւն (ութեան)

Անթաքուն

Անթաքուստ

Voir tout