Your research : 46 Results for առաջ

Entries' title containing առաջ : 179 Results

Definitions containing the research առաջ : 436 Results

Կասկարայ (ից)

s.

gridiron;
trivet, tripod;
խորովել՝ եփել ի վերայ —ի, to broil, to grill, to cook upon the gridiron;
միս ի —է, broiled meat.

• = Ասորական փոխառութիւն է, ինչպէս ցոյց է տալիս -այ վերջաւորութիւնը. բայց առոռերէնում այս նշանակութեամբ գոր-ծածուած չէ. կայ միայն [syriac word] ︎ kaskara «կողով», որ բնիկ սեմական բառ չէ և նոյն-պէս փոխառեալ է մի ուրիշ լեզուից։ «Կաս-կարայ» և «կողով» իմաստները տարբեր չեն իրարից և երկուսն էլ բխում են «հիւսկէն» գաղափարից. (կասկարան իր առաջին ձևով այն երկաթի հիւսկէն ցանցն է, որ դրւում է կրակի վրայ). հմմտ. լտ. craticula «կաս-կարայ», որ ծագում է cratis «հիւսկէն» բա-ռից. հյ. վանդակ, որ նշանակում է «ցանց, կասկարայ, կողով»։-Յայտնի չէ թէ ասո-րի բառը կապ ունի՞ յն. ἔ́σγάοα «վառարան, խարոյկ, կասկարայ» բառի հետ, որից փո-խառեալ են թալմ. [hebrew word] asqala և թրք. օ [arabic word] əsqara (ռմկ. ըսխարա) «կաս-կարայ»։ (Յն. բառը ըստ Boisacq 290 բնիկ հնդևրոպական է և կցւում է հսլ. iskra, ռուս. иcкрa, լեհ. skra «կայծ» բառերին։ Berneker 433 չի ընդունում այս համեմա-տութիւնը)։-Հիւբշ. 306։


Կատու (աց)

s.

cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.

• = Աշխարհիս գրեթէ ամէն կողմը տարա-ձուած մի բառ է. հմմտ. յն. ϰάττα, նյն. ϰάτα, γάτα, լատ. cattus, մլատ. catus, հֆրանս. cat, ֆրանս. chat, իտալ. gatto, սպան. gato, անգլ. cat, հբգ. chazzá, գերմ. Katze, հոլլ. kat, katte, շվէդ. katt, katta. հսլ. kotuka, բուլգ. kotka, ռուս. котъ, кошкa, ուկր. kit, լիթ. katé, լեթթ. kak'e, հպրուս. catto ևն. այս բոլորը հնդևրոպա-կան լեզուների մէջ։ Միւս լեզուախմբերից աւնենք՝ արաբ. [arabic word] gitt, ասոր. ❇ qattu, ն. առոր. katu, ֆինն. kissa, katti, էստն. kas, kat, վօթ. katti, վեպս. kaši, լիվ. kasi, լապոն. katto, gatto, չերեմիս. koti, վոտյակ kotsis, սիրյ. kas, վօգուլ. kadi, kiskä., օստւաև. ka-ti, մորդվին։ kata, թրք. kedi ևն։ Հին դա-սական աշխարհը ընտանի կատու չէր ճա-նաչում և չգիտենք թէ այս բոլորը ի՛նչ ճամ-բով յառաջացած ու տարածուած են (Meillet, Esq. latine 277)։ Նախապէս գիտունները կարծում էին թէ կատուի հայրենիքը Եգիպ-տոսն է, որտեղից բերուել է Եւրոպա և այդ-տեղից էլ տարածուել ամէն կողմ. հմմտ. նուբիական kadis և արաբ. qitt (վերջինը ժԴ դարից աւանդւած)։ Արդի լեզուաբաններից ոմանք այն կարծիքն ունին թէ կատուն հնդևրոպական բառ է. բուն արմատն է հնխ. qat, որ նշանակում է «ցնկնել». հմմտ. ռուս. котитьcя «ցնկնել», գւռ. котъка «դառնուկ», սերբ. kot «թուխս», kotiti «ցընկ-նել», լտ. catulus «ձագուկ և յատկապէս շան լակոտ», հիսլ. haδna «ուլ», մբգ. ha-tele և միռլ. cadla, cadhle «այծ»։ Այս ար-մատից է ծագել հնխ. qatos, որ նախապէս նշանակում էր ընդհանրապէս «ընտանի և ենռանեների ձագ», իսկ յետոյ զանազան լեզուների մէջ յատկացուեց մի որոշ ա-նասունի ձագին։ Առաջին անգամ կելտա-կան լեզուաճիւղում ստացաւ «կատու» նշա-նակութիւնը. հմմտ. գալլ. cattos, միռլ. catt, Գերմաններին, Սլաւներին, մտաւ Արևելք և տարածուեցաւ ամէն կողմ։ Այս կարծիքը սակայն ամէնքից ընդունուած չէ և կան տարբեր ենթադրութիւններ (Հմմտ Hehn, Kulturpflanzen6 452, 477, 589, Pictet I ❇81, A. Ahlquist, Die Kulturwörter der westfinn. Spr. Տէրվ. Երկրագունտ 1894, էջ 100, Thurneysen, Keltoromanisches, էջ 62, Reallexicon 412, Walde 141, Berne-ker 590, Trautmann 120, Kluge 246, Po-korny 1, էջ 338-9 ևն)։ Հայերէնի մէջ կա-տու բառը գործածուած է յետ-ոսկեդարեան շրջանին. (Ոսկեդարում ընտանի կատուն կոչւում էր կուզ). և յայտնի չէ թէ ո՞ր լե-զուից է փոխառեալ։ Մեր բառին ամենամօ-տիկ ձևերն են լատինը և ասորին. և հաւա-նական է որ հայ ձևը փոխառեալ է ասորե-րէնից և մեզնից էլ տարածուած է ամբողջ կովկասեան լեզուների մէջ։-Հիւբշ. էջ 307։


Կար (ի, իւ)

s.

force, vigour;
power;
means, faculty, capacity, ability;
— է, it is possible;
ոչ է —, it is impossible;
ըստ կարի, as much as possible;
ըստ կարի փութով, with all possible speed;
ըստ կարի նուազ, as little as can be;
իւրաքանչիւր ըստ իւրում կարի, every one according to his ability;
որչափ իկարի քում իցէ, as much as you can or as lies in your power;
ըստ իւրում կարի— զօրութեան իմոյ, to the utmost of my power, the best I can, all I can;
ոչ գոյ ի ձեռս մեր —, it is not in our power, we cannot;
իվեր քան զկար իւրեանց, beyond their strength.

• . այս արմատի առաջին իմաստն է «ուժ, կարողութիւն», որից լառաջանում են յետոյ «2. սաստկութիւն, շատութիւն» և «3. հնարաւորութիւն»։ Առաջին իմաստից են-կար «ոյժ, զօրութիւն» ՍԳր. Ոսկ. մտթ. և յհ. Կոչ. (ներգ. ի կարու Անկ. գիրք առաք. 52). կարել «կարողանալ» ՍԳր. կարող ՍԳր. կարողութիւն ՍԳր. Ագաթ. Ոսկ. կարողագոյն Ոսկ. յհ. բ. 46. տկար ՍԳր. Եղն. տկարանալ ՍԳր. անկար «տկար» Եփր. պհ. Պիտ. Փիլ. ապիկար Իմ. ժգ. 18. Բ. մակ. ժա. 12. ապի-կարել «արհամարհել, կարևորութիւն չտալ, բանի տեղ չդնել» Շապհ. 27. կարաւոր «ու-ժեղ, զօրաւոր» Տիմոթ. կուզ, էջ 234. կարա-նորագոյն «հզօրագոյն» Տիմոթ. կուզ, էջ 250. կարաւորիլ «ուժ առնել» Տիմոթ. կուզ, էջ 250. կարութիւն «զօրութիւն» Տիմոթ. կուզ, էջ 235, 236-7, 250, 258, 268-9, 292, 324, տկարակազմ (նոր բառ)։ Երկրորդ ի-մաստից են՝ կարի «շատ, սաստիկ, յոյժ» ՍԳր. Եզն. Ագաթ. կարեպէտ «շատ պետա-նի» Եւագր. կարեվէր «ծանրավէր» Ագաթ. Փարպ. կարեձմեռն, կարաձմեռն «սաստիկ ռուրտ ձմեռ» Կոչ. 309, Ոսկ. մ. ա. 12. Վեռ-օր. 186։ Երրորդ իմաստից են՝ անկար «ան-հնարին» Մտթ. ժթ. 26. Ոսկ. յհ. բ. 27. կա-րելի «հնարաւոր» Պիտ. անկարելի Սահմ. Պիտ. անկարելագոյն Առ որս. անկարելիու-թիւն (նոր բառ) ևն։ Առաջին երկու իմաստ-ները իրար է միացնում կարևոր «ուժեղ, զօ-ռաւոր» (Կարևոր աղօթից պէտք են և բա-զում արտասուաց. Ոսկ. եբր. թ.) «սաստիկ, շատ» (Գարևոր սիրէր զմանուկն. Ոսկ. կո-ղոս. Ջձմերունս կարևորս. Եզն.)։ Իմաստի այսպիսի զարգացման համար հմմտ. հյ. ոյժ և յոյժ, ֆրանս. pouvoir «կարենալ, զօրու-թիւն», je peux «կարող եմ», puissant «ու-ժեղ, զօրեղ, կարող», puissamment «յոյժ, կարի, չափազանց» ևն։


Կարակին (կնաց)

s.

compasses;
arch, vault;
— հիւսանց, mason's plummet, level.

• = Յն. ϰαρϰίνος «ունելի, դարբինի աք-ցան. 2. շրջանակ քաշելու կարկին» (որ և ϰίρϰινος «կարկին», լտ. circinus). որից ϰαυϰινόω «ծռիլ, կորանալ»։-Բառի առաջին իմաստն է «խեցգետին» և այս իմաստով ունինք կարկինոս. միւս նշանակութիւնները («ունելի» ևն) բխում են առաջինից՝ խեց-գետնի ճանկերի փոխաբերութեամբ։-Հիւբշ. 355։

• ՓՈԽ.-Վրաց. კარაკინი կարակինի «կար-կին» փոխառեալ է հայերէնից՝ ըստ Ղ. Ա-ղայեան, Աղբիւր 1889, էջ 6, յունարէնից՝ ըստ Չուբինով 594։ Ձևի նմանութիւնը մի-այն առաջինի կողմն է։


Կարկեհան (աց)

s.

carbuncle, ruby.

• = Արշակունեան պհլ. *karkaδan ձևից փոխառեալ։ Այս բառը թէև չէ աւանդուած, բայց հաստատւում է մի կողմից հայերենի և միւս կողմից արաբ. [arabic word] ︎ karkand «հը-րագոյն մի ակն», ❇ [arabic word] Karkahan, [arabic word] ︎ karkahān «մեղեսիկ» բառերի միջոցով, որոնք նոյնպէս նրանից են փոխա-ռեաւ։ Ըստ Laufer, որ բառիս ծագման վրայ ունի մի առանձին յօդուած (MSL 22, 43-46), այս քարի հայրենիքն է Յեյլոն կղզին երով և բոլորի աղբիւրն է սանս. [other alphabet] karketana, որից յառաջացել են պրակրիտ kakkeraa, թիբեթ և մոնգոլ. kekeru։ Նատ հին ժամանակ բառը անցել է Պարսկաստան և տուել արշակունեան *karkaδan ձևը։ Սրա-նից պէտք է բաժանել յն. χαλϰηδών (գոր-ծածուած է Յայտ. իա. 19, որ մեր թարգմա-նութեան մէջ եղել է պղնձագոյն. ծագում է Բիւթանիոյ Քաղկեդոն քաղաքի անունից) և ϰαρχηδόνιοσ որ Կարքեդոնի անունից է ծագում։ Վերջին յոյն բառից է ծագում ա-սոր. [syriac word] ❇ qarkeδnā, թերևս և հր. [hebrew word] karkdō̄n։ Նոյն յունարէն ձե-ւերից են ծագում նաև լտ. calchedonius և гarchedonius։ Կարկեհանը մեծ ընդունելու-թիւն չգտնելով՝ վաճառականութեան մէջ փնտռուած առարկայ չդարձաւ։ Այս քարը անծանօթ է Չինացոց. իբրև գրական փո-խառութիւն է յիշւում թիբեթերէնի և մոնղո-լերէնի մէջ, և միայն հայերէնն ու արա-բերէնն են, որ նրա յիշատակը պահում են։-Հիւբշ. 167, 512։

• ՀՀԲ և ՆՀԲ (որից նաև Հիւնք.) մեկ-նում են կրակահան, իբր համեմատու-թեամբ հոմանիշ կայծ և յն. ἀνϑρας ձե-ւերի։ Առաջին անգամ ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Գէորգ Դպիր, Գիրք մեծա-գին և պատուական ականց, Պօլիս 1807, էջ 255, որ համեմատում է արաբ. կէրկէհէն ձևի հետ։ Նոյնը յետոյ Պատկ. Драгоцен. камнн, էջ 72 և աւելի յե-տոյ Lag. Arm. Stud. § 1129։ Վերի ձևով Հիւբշ. Pers. Stud. էջ 199։


Կարկուտ (կտի)

s.

hail.

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. Տփ. կարկուտ, Ալշ. Մշ. կարգուդ, Ոզմ. կարկօտ, Խրբ. Հմշ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գարգուդ, Տիգ. գmրգուդ, Զթ. գայգուդ, գարգուդ, ճճ. գայգուդ, Սվեդ. զ'արգ'էօդ, Ասլ. գարգիւնդ (վերջինի-մէջ ն ձայնը յիշեցնում է պատահաբար լտ. n, բայց կապ չունի նրա հետ և յառաջացած է ժողովրդական ստուգաբանութեամբ կա-պելով կունդ=գունդ բառին)։ Նոր բառեր են կարկտագիր, կարկտաթակ, կարկտատար. կարկտել «կարկուտի պէս տեղալ (արցուն-քը)», կարկտահատ «կարկուտի հատիկ»։


Կափ

s.

club, mace, mall, beetle.

• . այս արմատի առաջին նշանակու-թիւնն է «փակել, գոցել». որից յառաջացած էն «թակարթը ձգել, զարնել, կպցնել, յարել ևն» նշանակութիւնները. հմմտ. խփել «գո-ցել, փակել» և գւռ. «զարնել»։ Այս արմա-տիզ են բխում կափ «թակ, ուռ, լախտ» ՋԲ. կափել «բաղխել, հարկանել» ՋԲ (իբր նոր բառ), կափաւոր «ուռով զինեալ» Արծր. հրտր. Պատկ. էջ 138. կափուցանել «խփել, գոցել, որոգայթի մէջ գցել» ՍԳր. Ոսկ. յհ, անկափ «չգոցուած (բերան)» ԱԲ. կափու-ցումն Խոր. Յհ. կթ. Նար. կափչիլ «կպիլ, իրար փակչիլ» Շիր. 37. Երզն. երկն. գ. կափուցանիլ «կպիլ, փակչիլ» Անկ. գիրք հին կտ. 201. կափումն, կափիւն «գոցելը» Նար. Մագ. «փակչիլը» Եղիշ. «ատամների իրար զարնուիլը» Պիտ. կափատել «բզկտել, գի-շատել» Մեկն. ղևտ. կափուլ (մասնիկի հա-մար հմմտ. թաթ-ուլ) «որոգայթ, թակարթ» Ոսկ. ա. տիմ. էջ 122. տիտ. էջ 326. կրկնու-թեամբ կափկափել «ատամները ցրտից ի-րար զարնել» Ոսկ. եբր. կափկափիլ Մանդ. (գրուած է կոփկոփիլ Ադամ. 48, 50 Կոստ երզն. 162. կափկափումն Բրս. խ. մկ. Տաղ. ինչպէս նաև ար մասնիկով՝ կափարիչ «խուփ» Մտթ. իէ. 6. Ոսկ. լհ. բ. 17 (հմմտ կափիչ գւռ. «կափարիչ թոնրի» ՋԲ)։


Կաքաւ (ոց, ուց, աց)

s.

partridge;
մրոտն —, red-legged -;
ձագ —ու, young -;
cf. Կաքաւք.

• -Բառես հետ նոյն են ասոր. [syriac word] qaq-qəwā, [syriac word] qaqqəwānā «կաքաւ», յն. ϰαϰϰαβη «կաքաւ», ϰαϰϰαβίζω, ϰαϰϰάζω «կաքաւի կարկաչելը», լտ. cacabo «կաքաւի կարկաչելը»։ Ըստ հնդևրոպագէտների յն. և լտ. բառերը հնդևրոպական բնաձայն բառեր են և կցւում են լտ. cacillo «հաւի կարևա-չել», հբգ. gackizon, գերմ. gackern «ա-ծող հաւի կարկաչելը», հսլ. kokotú «աք-լոր», kokos, kokoša «հաւ», ռուս. кокотать «հաւի կարկաչելը», ֆրանս. čoq, դան. kok, շվէդ. kokk, հհիւս. kokr «աքլոր». սանս-kukkubha «փասեան» ևն ձևերին (Walde, էջ 104, Boisacq 395, Pokorny 1, 455, Ber-neker 540)։ Ասորի բառը բնիկ սեմական չէ, որովհետև չի՛ երևում ուրիշ սեմական լեզուներում։ Այս պարագային կարող ենք երկու մեկնութիւն տալ. կա՛մ ասորի բառը ւունարէնից փոխառեալ և յետոյ էլ հայերէ-նին է անցած, և կամ ընդհակառակը հայ բառը բնիկ է, ցեղակից վերի հնդևրոպական ձևերին, իսկ ասորին փոխառեալ է հայերէ-նից։ Բնիկ լինելուն կողմնակից պիտի լի-նէին Հայաստանի մէջ պատուական կաքաւ-ների առատութիւնը և Հայոց մէջ զարգացած կաքաւի որսորդութիւնը։ Բայց այս պարա-գային, յն. և լտ. ձևերի դէմ ունենալու էինք գոնէ հյ. *քաքաւ. հետևաբար աւելի ճիշտ է առաջին ենթադրութիւնը, այն է ասորին դնել փոխառեալ յունարէնից և հայերէնը փոխա-ռեալ ասորերէնից։-(Վերի ձևերի հետ կապ չունին պրս. [arabic word] kabk, քրդ. ❇ kev (կամ kaw ոստ Beidar. Gram. Kurde, էջ 70), արաբ. [arabic word] qabj (փոխառեալ պարսկերէ-նից. տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 433), աֆղան. kabk, բելուճ. kabg հոմա-նիշները, որոնք Horn, էջ 187 կցում է սանս. kapinǰala-«gelinotte թռչունը» և բելուճ. kapinjar «կաքաւ» բառերին։-Վրաց. კააბი կակաբի և թուշ. კ︎ կակաբ «կաքաւ» փոխառեալ են յունարէնից)։-Հիւբշ. 307։


Կեռաս (ից)

s. bot.

s. bot. cherry.

• = Յն, ϰέρασος, նյն. ϰερασηά «կեռասենի», ϰεράσιον «կեռաս» բառից, որ Արևելք և Արևմուտք ընդհանուր տարածուած մի բառ է. համեմատել լտ. cerasus, սպան. čereza, իտալ. ciriegia, ֆրանս. cerise, անգլ. cherry, հգերմ. chirsa, մբգ. kèrsc, գերմ. Kirsche, հունգ. cseresznye, հսլ. cersin'a ռուս. цepeщня, սերբ. tréšnja, չեխ. strešnč, լեհ. trzes'nia, czeresznia, լիթ. čeresna, ռում. ceráse, գնչ. čiras, ալբան. k'erši, ֆինն. kirsi, էստն. kirs, թրք. kiraz, արևել. թրք. gilas, քրդ. gilas ևն։ Նախա-պէս կարծւում էր՝ որ այս բառը ծագած է Փոքր-Ասիոյ Kερασοῦς (Կիրասոն) քաղաքի անունից, ուր Հռովմայեցիք առաջին անգամ Լուկուլլոսի ժամանակ ճանաչեցին այս պր-տուղը և իրենց հետ Եւրոպա տանելով՝ տա-րածեցին ամէն կողմ։ Այսօր ընդունում են՝ որ բառը Փոքր-Ասիական, թերևս Թրակօ» Փռիւգական է, պատկանում է հնխ. qer-ար-մատին և ցեղակից է յն. ϰράνος, լտ. cor-nus, լիթ. *kirnas ևն բառերին։ Յունարէնից անցել է լատիներէնի և յետոյ ուրիշ լեզու-ների (Berneker 149, Boisacq 439, Kluge 256, Pokorny 1, 411)։-Հիւբշ. 356։


Կեր (ոց)

s. fig.

nourishment, food;
prey;
bait, decoy, allurement, lure;
— առնուլ, to take nourishment;
— արկանել, to bait, to lure, to allure, to decoy;
— լինել, to be food for, the prey of;
to allow, to let itself to be decoyed or allured;
— լինել սուսերի, to be put to the sword.

• ԳՒՌ.-Բացի կերայ ևն բայաձևերից, ո-բոնք ամէն տեղ գործածական են, ունինք նաև կեր «ուտելիք» (յատկապէս ձիուն տը-րուած ուտելիքը) և կերակուր բառերը՝ հետե-ւեալ ձևերով.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. կեր Ախց. Երև. Ղրբ. Շմ. կէր, Ննխ. Ռ. Սեբ. գէր. Ասլ. գէ՝ր, Տփ. կիր, Հճ. գէյ.-Ագլ. Տփ. կէ-րակուր, Սչ. գերագուր, Ննխ. Պլ. Ռ. գէրա-գուր, Տիգ. գէրmգուր, Մրղ. կէրակուռ, Ախց. Երև. Կր. Ջղ. կիրակուր, Ակն. Սեբ. գիրա-գուր, Ասլ. գիրագիւր.-վերջաձայնի փոփո-խութեամբ ունինք Սլմ. կերակուլ, Ալշ. Մշ. կէրագուլ, Ոզմ. կէրակօլ, Մկ. կիրmկուլ. (սրանց մէջ լ ձայնը կարող է յառաջացած լինել տարանմանութեան օրէնքով՝ նախորդ ր-ի պատճառաւ, և կամ շփոթուելով կուլ արմատի հետ. վերջինը աւելի հաւանաևան է)։-Նոր բառեր են անկեր, կերուխում, կերկոխ, կերցաւ, կերմաշ, կերմէջնոցիկ, կերմունք, կերուածք, կերուկ, կերուցք, տը-կեր «քիչ ուտող»։


Կերտ

s.

building, construction.

• պրս. kard, gird, garvāda «կերտուած». Սրանից յետոյ ՆՀԲ՝ իբր պրս. kard։-Neumann ZKM 1, 247 հաւանաբար սանս. kջ «անել, շինել»։ Lassen ZKM 6. 79 յիշում է Հեսիքիոսի աւանդածը, բայց ինքը համարում է սեմ. qeret, qiryā «քաղաք»։ Gosche 37 սնս. karta և օսս. քարթ «բակ»։ Böttich. ZDMG 1850. 356 սանս. kar, krtá։ Justi Zen. dsp. 80 զնդ. karet «կտրել», 84 զնդ. kərəta, սանս. krta, իբր kar «շինել» արմատից, իսկ էջ 269 զնդ. varəd «յա-ռաջացնել»։ Lag. Gesam. Abhd. 199 Arm. St. § 1151 Հեսիւքոսի αμαζαϰάραν ձևը ուղղելով ἀμαζαϰάρδαν՝ կցում է այստեղ։ Müller SWAW 38, 572-3 և 45, 538 ևն սանս. krt, օսս. awkardan զնդ. aiwikərənt։ Տէրվ. Նախալ. 69 հնխ. kar «շինել» արմատից է դնում, կցելով նաև հլտ. čerus «արարիչ», լտ. creare «առնել, ստեղծել»։-Կերտ ռա-ռի վրայ ընդարձակ մի վէճ ունին Հիւ-բըշման և Մորթման։ Առաջինը ZDMG 30, 138-141 իր Iranisch-Armenische Namen auf karta, kert, gird վերնա-գրով նամակի մէջ հաստատում է թէ կերտ բառը զուտ իրանեան փոխառու-թիւն է, քանի որ հայերէնը չունի ան-ցեալ դերբայի -ta մասնիկը և թէ կերտ նշանակում է ո՛չ թէ «քաղաք», ինչպէս աւանդում է Հեսիւքոս, այլ «շինեալ»։ Սրան պատասխանեց Մորթման ZDMG 32, 724-8, ուր պնդում է թէ պրս. [arabic word] նշանակում է «քաղաք» և ո՛չ թէ «շի-նել», որի համար իբրև ապացոյց մէջ է բերում Բուրհան-ի-Կատիի հետևեալ վկայութիւնը. «gird «քաղաք» նշանա-կութեամբ, ինչպես Darābgird-ի և Sisa-vušgird, որոնք Darāb-ի և Siyayus-ի քաղաքն են նշանակում»։ Մորթման՝ պրս. gird դնում է girdidan «դառնալ» բայից. հմմտ. յն. πόλις «քաղաք» և τԱλ︎έω «դառնալ». իսկ պրս. girdidan միացնում է սանս. vrt և հյ. ուր բառե-րին. վերջինը պահուած ուրուր և պա-բուրել ձևերի մէջ։ Նոյն խնդրի մասին


Կղմինտր

cf. Կղմինդր.

• (առաջինը արև-մըտեան գրականի ընդունած ձևն է և շատ ռործածական, երկրորդը՝ արևելեան գրակա-նի և քիչ գործածական), ո հլ. «աղիւս կամ կաւ թրծեալ հրով, քառանկիւն կամ կիսախո-ղովակաձև» (որ և կղմիդր, կղմինդր, կղմին-տըր, կղիմիդր, կղիմիտր, կողոմիտր, կողո-մինտր) Յհ. կթ. 125. Վրք. հց. Բ. 146. Բրս. մրկ. 359, Վստկ. 30. Ոսկիփ. Յայսմ. օգ. 16 (սեռ. կղմնդրաց), Պատմ. ժԹ դարից, հրտր. Դիւան ժ. էջ 410 (գրծ. կղմտերը), որից կղմնտրաշէն «կղմինտրով շինուած» Դիւան ժ. էջ 9. կղմնդրել «կղմինդրով ծած-կել» և կղմնղրաշէնք «կղմինդը շինելը» Rivola, Բառ. հայոց։ 200-201 (չունի ԱԲ), կղմինտրածածկ (նոր բառ)։

• Lag. Arm. St. § 1164 բառիս ուղիղ մեկնութիւնը վերագրում է ՆՀԲ-ի և ՋԲ-ի, որոնք այսպիսի բան չունին. ուս-տի և ինքն է առաջին մեկնիչը։ Հիւնք. հայերէնի հետ նաև յն. ϰεραμίς դնում է «ի հակառակեն բառիս կաղամար»։


Կրտսեր (աց)

cf. Կրսեր.

• (խառն հոլովմամբ -ոյ, -աւ, -աց) ւտարիքով կամ կարգով յետինը՝ փոքրը, նուաստը, ստորին» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մ. ա. 3 և յհ. ա. 3. որից կրտսերագոյն ՍԳր. Ոսկ. բ. կոր. յհ. ա. 4. կրտսերանալ Մեկն. ծն. կրտսերութիւն Ծն. խգ. 33. Եփր. թգ. բաղաձայնների ձուլմամբ յառաջացել է կրցեր Նխ. ծն. հմմտ. արտասուք >արտը-սուք >արցունք. իսկ ատամնականի անկու-մով՝ կրսեր, որից կրսերադաս Երզն. քեր. կրսերարար Փիլ. իմաստն. ևն։


Կցիր

adj.

shabby, beggarly, mean, stingy, scurvy, niggardly, close-fisted, covetous, sordid, miserly.

• =Կից արմատից. հմմտ. Ոսկ. ես. 415 հատուածր. «Ջառաջին վաստակոցն ասէ թէ ջանայիք, տառապէիք, ժողովէիք, ի վերայ կցրէիք և ևս չար նուազութիւնն լինէր. զի այնպէս իմն որ անօրէնութեամբ ինչ ժողո-վիցին ինչք, թէպէտ և շատ իցեն՝ սակաւք լինին»։ Սրանից երևում է որ ի վերայ կցրել նշանակում է «դիզել, հաւաքել». որով ար-մատը լինում է կից, կցել։-Աճ.


Հալիք

s.

black, white or red-heart-cherry.

• = Պրս. [arabic word] halīla, արաբ. [arabic word] halī-laǰ՝ նոյն նշ. առաջինը տալիս է հալիլա ձևը, երկրորդը՝ հլէլիճ. արաբերէնից է նաև վրաց. ალილეჩა ալիլեչա։-Հիւբշ. 279։


Կալի

s.

potash.

• ՓՈԽ.-Վրաց. კალაკვა կալաքվա «կալա-քար» թարգմանաբար կազմուած է հայե-րէնից. առաջին մասը պահուած է անփո-փոխ, երկրորդն է վրաց. ჭვა քվա «ոառ»։


Կակժիրակ (ի)

s. med.

s. med. cassia;
conserve of cassia;
cassia-tree.

• Բառարանները մեկնած էին այս բա-ռը շատ զանազան ձևերով. ինչպէս «կասիա, խաչափայտ, ասպուրի հունդ. խիարշամպա, սալիխա ևն»։ Առաջին անգամ Նորայր. Բազմ. 1905, 227 հա-մեմատեւով պրս. քեաժիյրէ ձևի հետ-դրաւ «ասպուր, carthame», որից յե-տոյ նոյնը Արթինեան, Տունկերը էջ 3-7 և Ածաշնչի տունկերը, էջ 75։


Համար (ոյ, ոց)

s. prep.

account, calculation, computation, enumeration, numeration;
number;
catalogue, list;
roll-call, muster;
examination, inventory, statement, account;
esteem, respect, value, regard, station, degree;
presentation or rendering of accounts;
comparison;
lesson;
verse;
ի —, ի —ի, —, for, on account of;
ընդ մի —, same, same thing;
— առնուլ, պահանջել, to ask for an account of, to require one to account for;
— առնել, to find out an explication of, to examine;
to take or draw up an inventory of;
to take stock;
— տալ, to render an account;
to give a reason;
to be responsible, to account for;
— առնուլ ի մէջ ծառայից իւրոց, to make an account with his servants;
ի — ածել, արկանել, դնել, to count, to calculate, to compare;
մտանել ի —, to be reckoned, numbered, esteemed among;
ի —ի լինել, to be counted as, to pass for, to be reputed, esteemed;
ընդ մարդկան կալ ի — ի, to be taken for a man;
— դնել ընդ ումեք, to dispute;
հանել թիւ —ոյ, to draw or cast lots;
տուր զհամար տնտեսութեան քո, give an account of thy stewardship;
ոչ եղեւ ի —ի բան իմ, no attention was paid to my words;
չէ ինչ ի — ի, it is unimportant;
no matter;
թուով — ով էր ամենայն, all was counted;
—ովք թուոց կատարեալ, a clever arithmetician;
— առնուլ, to take lessons;
գիտել, ուսանել, ասել զ—ն, to know, to learn, to say or repeat one's lesson;
cf. Թիւ.

• ԳՒՌ.-1. Համար «դաս» իմաստով ունին Ասւ. Խրբ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. համար, Զթ. հա-մօր, համոր, Հճ. համօյ, Ննխ. համբար.-2. Համար «վասն» իմաստով ունին Ալշ. Ախց. Խրբ. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. համար, Ասլ. հմար, Տիգ. հmմmր, Հմշ հօմար, հումար, Զթ. համօյ, համոր, Սվեդ. հmմուր, Տփ. հա-մա, ամա, Մկ. Ոզմ. Վն. խամար, Ջղ. Սլմ. խմար, Մրղ. խամա, խմա, Գոր. Ղրբ. մհար, Հճ. համօ, Հւր. մար։-3. Համար «թիւ, համ-րանք» իմաստով ունին Շմ. համբարք, Պլ. համրանք, Տփ. համբարք, համբրանք, Վն. Սլմ. խամբրանք, Ջղ. խամբարք.-4. Հա-մարել «հաշուել» բայաձևն ունին Կր. Պլ. Ռ. Սեբ. համրէլ, Հճ. համրել, Ասլ. համրէ՝լ, Ննխ. համրէլ (հինը՝ համբրէլ), Զթ. Խրբ. համրիլ, Սեբ. հարմէլ, Ախց. համռէլ (ռ-ով. այսպէս նաև համռիչ), Երև. համբա՛րէլ, Ալշ. Մշ. Սչ. համբրել, Շմ. Տփ. համբրիլ, Տիգ. հmմբրիլ, Ղրբ. հմբա՛րէլ, Ագլ. հմբա՛րիլ, Գոր. հմբm՛րէլ, Հմշ. հօմբրուշ, Ջղ. խմբա-րել, Սլմ. Վն. խամբրել, Մրղ. խամբրէլ, Մկ. Ոզմ. խամբրիլ.-5. Առանձին ձև ունի Սչ. համարել «սեպել», տարբերելու համար համբրել «հաշուել» ձևից. -նոյնպիսի տար-բերացումներ նկատելի են նաև վերը՝ համար «վասն» և համար «դաս» ձևերի մէջ.-կըր-ճատմամբ յառաջացած ձևեր են Հւր. չու-մա՞ր, Շմ. չմա՞ր «ինչո՞ւ համար»։-Նոր բա-ռեր են անհամրանք, համար-հազար «շատ, անթիւ», համրովի, համրուկ


Հայ (ոց)

s. adj.

s. adj. Armenian;
—ք, Armenia;
—ք or —եր, the -s, the — nation;
— լեզու, բարբառ, the Armenian language;
թարգմանել ի —, յեղուկ ի — բան, to translate into —, into the — language.

• «նայիլ». արմատ առանձին անգոր-ծածական, որից կազմուած են՝ հայիլ «նա-յիլ, դիտել, փխբ. մի բանի սպասել» ՍԳր հայելի ՍԳր. Եփր. ել. հայեկ «նաւի դիտա-րան» Լծ. նար. հայեակ «դէտ, տեսուչ» (նո-րագիւտ բառ) Տաթև. ձմ. լզ. (երեք անգամ գործածուած). հայարան «աչք» Մագ. թղ. 136. հայեացք Դիոն. եկեղ. Նար. երգ. հալե-ցած Փարպ. հայեցիկ Գ. թագ. զ. 4. հալե-ցուած Եզեկ. իգ. 16. Ոսկ. յհ. հայեցուցանել Առակ. իա. 1. Վեցօր. երկնահայեաց Վեցօր. քաղցրահայեաց Առակ. ժբ. 13. Վեզօր. հա-մարձակահայեաց Ել. իգ. 8. յառաջահայեաց Կոչ. 208. իմաստահայեաց Փարպ. լաւահա-յեաց Փարպ. ծովահայեաց Խոր. ընդվայրա-հայեաց Եփր. խոստ. դժնահայեաց Խոր. հա-յեցակէտ (նոր բառ) ևն։-Այս արմատից նի-տե՛ս առանձին։-Այս հոմանիշ բառերի նո-շանակութեան տարբերութիւնն է ըստ Տաթև. հարց. 407՝ հայիլ «ցածրից վերև նայիլ», նայիլ «վերևից ներքև նայիլ», տեսանել «հա-ւասար դիրքով նայել»։

• ՆՀԲ արմատր համարում է ակն, աչք, այց։ Lag. Urgesch. 53 յն. συν-ι-έναι «ուշադիր լինել»։ Müller, Kuhns ս. Schleich. Btrg. 3, 90 արմատը դնում է paç։ Հիւնք. արաբ. [arabic word] xayāl «երե-ւակայութիւն»։ Thomaschek ՏWAW 4, 45 (թրգմ. ՀԱ 1894, 18) դնում է pā արմատից, որին ճիշտ համաձայն է գա-լիս ալբան. pa, անց. pane. námιine։ Scheftelowitz BВ 29. 33 pāi «պահել» արմատից, ինչպէս են զնդ. pāyu, պրս. pāyī̄dan «սպասել», յն. ποιμήν «հո-վիւ» ևն։-Հայելի բառի հետ պատահա-կան նմանութիւն միայն ունի գնչ. yali «հայելի, ապակի», որ ծագում է լն. δαλος, δαλιον, նլն. ὸάλιν γιαλὶ «ա-պակի» բառից։ Մառ. Яз. и Лит. 1, 238 բասկ. ayč̌in «առաջը» բառի հետ։


Հանապ

s.

a large drinking-glass.

• = Ֆրանս. hanap բառն է, որ նշանակում է «մի տեսակ բաժակ՝ ոտքով և կափարի-չով». այս ձևի բաժակը գործածական էր ամբողջ միջին դարում և աւելի ուշ. Ֆրան-սիայում մինչև ժՋ դարը, Գերմանիայում մինչև ԺԸ դարը։ Բառիս բուն աղբիւրը գեր-մանական է. հմմտ. հբգ. hanap, hnapf, մբգ, napi, գերմ. Napi, հսաքս. hnaep, հոլլ. nap, նոյն նշ։ Գերմանականից անցաւ լատին և ռոման ընտանիքին, ուր ունինք ստ. լտ. ha-nappus, anappus, nappa, իտալ. napрo և հֆրանս. hanap։ Դժուար է կարծել թէ նոյ-նից յառաջացած լինին նաև հսլ. konobu, ko-nobi, ռուս. конобъ, конобь «լւացքի տաշտ, պտուկ, փայտեայ կուժ» (Kluge 345, Boi. sarn 534. Berneker 558)։


Կուղբ (կղբոց)

s.

beaver, castor.

• = Ասոր. [syriac word] ︎ kulbā «շուն» բառից, որից և [syriac word] ︎ [syriac word] ︎ kəleb-yama «փոկ» (Brock. Lex. syr. էջ 158)։ Բառը ռնևև ❇և︎ մական է, որի միւս ցեղակիցներն են ա-սուր. kalbu, արաբ. [arabic word] kalb «շուն. նաև շնաձուկ», եբր. [hebrew word] keleb, եթովպ. [hebrew word] Արմատական բառարան-42 kalb «շուն»։ Հայ բառը յառաջացած պիտի լինի ասորի մի այնպիսի գաւառական ձևից, որ ունէր ու ձայնաւորը։-Աճ.


Կտեւ

s.

nut-shell.

• ԳՒՌ.-Ալմ. Վն. կտվել «ոջիլները մաքրել» որի հետ նոյն են Ալշ. քթվել, Գոր. Ղրբ. Պլ քթվէլ, Ագլ. քըթըվիլ, Խրբ. Սվեդ. քթվիլ, Տփ. քթըթվիլ, քթվիլ, Սչ. քթֆել, Ասլ. քը*վէ՝լ, Ջղ. քըֆտել, Շմ. քիթիվ անել.-Վանի և Սալ-մաստի ձևը բռնում է կտուել և քթուել բա-ևերի միջին տեղը, ձևի կողմից առաջինի և նշանակութեան կողմից երկրորդի հետ նոյն լինելով։-Արմատական ձևը պահում է մի-այն Հմշ. գդէփ (<կտեփ) «ծառի կեղև» (ձայնական տարբերութեան համար հմմտ. կճեպ, քչև, կողով, կողոփ). բայց նաև կըտ-վօն Հմշ. «զանազան ծառերի, ինչպէս մանր ուռենու ևն կեղև»։


Կոճ (ոց)

s. bot.

astragal;
door-post, side-post, jamb;
joint, articulation;
ankle-bone;
knuckle-bones (for play);
— վրացի, hellebore;
դար եւ — խաղալ, to play at cross & pile, or head & tail.

• . ընդարձակ զարգացում կրած ար-մատ. առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջարդել, կտրտել». այս իմաստով է կազ-մուած *կոճել բայը, որ առանձին աւան-դուած չէ հին մատենագրութեան մէջ, բայց կայ նրա կրկնականը կոշկոճել (փխ. *կոճկոճել), ինչպէս և մի քանի աճած ձև. վեր, որոնք են՝ կոճոպել, կոճոտանալ, կո-ճոտիլ, կոճկցել։ Սրանց վրայ տե՛ս իւրա-քանչիւրն առանձին։ Ունինք նաև *կոճիկ «ծեծելու գործիք», նորագիւտ բառ, որ գրծ. կոճկամբ ձևով մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Վրք. և վկ. Բ. 251 (Կոճկամբն իւրեանց անողորմ ծեծէին զբերան նորա)։ Այս առաջին իմաստից բխում են յաջորդա-բար՝ 2 «ճեւռերր կտրտուած ծառի բուն» կամ սրանից յառաջացած «կաղամբի կոթ, կոչան». այս նշանակութիւնը՝ որ անյայտ է բառարաններին, մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Յաւսմ. մըտ. 4 «Ջայնքան աւուր-սըն ոչինչ ճաշակեալ, բայց յամէն կիրա-կէի ուտէր կոճ մի կաղամբի». որից ո մաս-նիկով՝ կոճղ (ղ հլ. սեռ. կոճեղ) «ծառի բուն» Գէ. ես. «փայտի խոշոր կտոր» Ագաթ. «բանտարկեալների ոտքը պնդելու մեծ գե-րան» Յոբ լգ. 11. գծ. ժզ. 24, Եւս. պտմ. և քր. «մարդու իրան» Մարթին. կոճակ «փայ-տի մեծ կտոր» Յայսմ. «մեղուի փեթակ» Վստկ. 192. Սմբ. դատ. 152. 3. «Գեռան». այս իմաստով գործածուած է կոճ բառը Եզեկ. խա. 2, 3. «Խոյակք կոճոց դրանն կամ մտից»։ ՆՀԲ այս բառը հասևանում է «կոզակ կամ կողմանոց շի-նուածոյ որ բոլորովին սխալ է», ՋԲ մեկ-նում է «դրանդի», որ ստոյգ է։ Կոճ՝ որ ընդ-հանրապէս նշանակում է «գերան», տո-նուած է այստեղ յատուկ առումով և նշա-նակում է այն երկու գերանները՝ որոնք դռան աջ ու ձախ բարաւորներն են կազմում. Այս բանը ցոյց է տալիս յոյն բնագիրը՝ որ վերոյիշեալ տեղն ունի ἔπωμίς «դռան բա-րաւոր, montant d'une porte»։ Նոյնն են հաստատում նաև հին մեկնիչները. այսպէս՝ Նչ. եզեկ. մեկնում է. «Խոյակս կոճոց դրանն զդարձեկացն ասէ. (դարձեակ նորագիւտ բառը նշանակում է «գերան». հմմտ. դար-ձեկ Խրբ. «տանիքի հիմնական գերանների վրայ՝ նրանց հակառակ շարքով շարուած փոքր գերանները»). խոյակ կոճոց՝ որ ի վերայ որմին դնեն յայսկոյս և յայնկոյս, ապա զդրանդիքն դնեն»։ Ըստ Թորամա-նեանի (անձնական) վերոյիշեալ կոճը նշա-նակում է «դռան երկու կողքի սիւները՝ ո-րոնք գլխից միացած են շրջանակով և շէն-քի մարմնից մի քիչ դուրս են ընկած»։ 4. «Մարմի վրայ դուրս ցցուած ոսկրա-«ոտքի թաթից մի քիչ բարձր՝ երկու կողմից դուրս ցցուած ոսկորները» Վրք. հց. Բ. 381 «մատերի յօդերը» Ճառընտ. Պտմ. մծբ. 61. «վէգ» Պտմ. աղէքս. կոճակ «ոտքի կոճ» Ոսկիփ. որից կոճկոճել Վրք. և վկ. Ա. 195, որ մի քիչ վերևը կոչւում է կոճ կոճ լուծա-նել։ 5. «Գնտաձև ուռուցքներ կամ մասեր՝ բոյ-ռերի վրայ». որից կոճակ «բոյսի ակնուռ ծիլերի ուռեցքը կամ աչքը» Վստկ. 24. կոճ-ղէզ (որ և կոճղիզ, կոճողէզ, կոճողիզ) «բոյ-սերի տակի սոխը» Գաղիան. կոն վրացի կամ վրացի կոճ «եղեբորոս բոյսը, hellebo-τus» Բժշ. (անունը առնուած է բոյսի ար-մատի մօտ ցցուած կոճերից. հմմտ. թրք. doquz depeli, որ բուն նշանակում է «ինը գագաթով»). տարազ վրացի կոճակի «ա-ղարիկոն» Գաղիան. կոճապղպեղ «զէնճէ-ֆիլ բոյսը» Բժշ։ 6. «Նման փոքրիկ գնտաձև իրեր», որից կոնակ «զգեստի կամ ձիու սանձի կոճակ» Լմբ. զքր. կոճկէն Բ. թագ. ժգ. 18, 19 կամ կոճկենիկ Վանակ. ուրխ. «կոճակներով զար-դարուած (զգեստ)» (Հացունի, Պատմ. տրզ. 140 կոճկէն հասկանում է «մինչև ոտքի կոճերը հասնող (=պճղնաւոր)», ըստ որում յոյն բնագիրը Բ. թագ. ժգ. 18, 19 կոնկէն բառի դէմ ունի ϰορπωτός «մինչև ռաստա-կըն իջնող հագուստ»)։ Իմաստի նման զարգացում են սուր տա-լիս լտ. truncus «կտրտուած, խեղաթիւ-րուած. 2. ծառի բուն. 3. սիւն. 4. մարդու իրան», յն. ἀστράγαλος «ողնաշար, գար-շապար, վէգ, մի տեսակ սիւնազարդ, մի տեսակ բոյս», գւռ. կոնդ «ծառի ճիւղ, գե-րան, կոճղէզաւոր բոյսերի տակի գլուխը»։

• ԳՒՌ.-1. Վն. կոճ, Գոր. Երև. Ղրբ. Շմ. Տփ. կօճ, Ալշ. Մշ. կօջ, Խրբ. գօջ, Մկ. Ոզմ. կուճ «կոճ, գերան». նոյն բառն է զանա-զան առումներով՝ Ախց. կօճ «միս ծեծելու տախտակ», Հմշ. գէօջ «կոճղ», Խրբ. գօջ «հաստ փայտ», Խտջ. «շէնքի քիւ», Ղրբ. «ցորենի հասկի ծունկերը», Երև. Ղրբ. Մշ. «թելի կոճ, գլանիկ», Ջղ. կոճ «բթամատի առաջին յօդը. 2. համեմ», Սլմ. կոճ և Մրղ. կուին «կորիզ», Մրղ. կուիճ՝ նաև «ծնկան գլուխը», Ննխ. գօջ «վէգ»։-2. Ախց. Երև. Կր. Մրղ. Գոր. Ղրբ. Վն. Տփ. կօճակ, Ալշ Մշ. կօջագ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. գօջագ, Տիգ. գօջmգ, Մկ. Ոզմ. կուճակ, Ասլ. գէօ-ջագ, գէօջայ, Ագլ. կէ՛ճmկ, Զթ. գուջօգ, գու-ջոգ, Սվեդ. գուջիւգ, բոլորն էլ «զգեստի ևն կոճակ», իսկ Ոզմ. Զթ. նաև «կոկոն»։-3, Վն. կօճկել, Ախց. Կր. կօճկէլ, Գոր. Ղրբ. կօ՛ճկէլ, կուճա՛կէլ, կօ՛ժկէլ, Տփ. կօ՛ճկիլ, Երև. կօշկէլ, Մկ. Ոզմ. կուճկիլ, Զթ. Սվեդ. զուջգիլ, Ննխ. գօշգէլ, Պլ. Ռ. Սեբ. գօժգէլ, Խրբ. գօժգիլ, Ասլ. գէօժգէլ, Ագլ. կճm'կիլ, բոլորն էլ «զգեստի ևն կոճակները անց կաց-նել»։--4. Մշ. կօջղէզ, Ոզմ. կուջուղա «կոճ-ղէզ».-5. Ախց. կօճիկ «մատների յօդերի ոսկորները», Սեբ. գօջիգ «ոտքի կոճ», Հմշ. «ոտքի և ձեռքի կոճ, բուն»։ Նոր բառեր են կոճել «կոճիկներով խմորը շաղուել», ան-կոճակ, կոճակամայր, կոճակներաւոր, կո-ճահար, կոճկուիլ, կոճկոտիլ։


Կոյ (ի)

s.

dung, cattle-dung.

Առաջին անգամ ԳԴ համեմատեց պրս. քիւհ բառի հետ։ Նոյնը յետոյ ՆՀԲ։


Կոն (ի)

s.

cone;
fir-cone, pinecone.

• = Յն. ϰῶνος «կոնաձև. 2. պիստակենու պտուղ». առաջին նշանակութեամբ փոխա-ռեալ են նաև լտ. conus, ֆրանս. cóne (որ և «շոճիի պտուղ») ևն։-Հիւբշ. 359։


Կոտակ

adj.

little, short of stature.

• ՆՀԲ միացնում է ռմկ. քոթոտ, քիւ-թէկ, քէօչէկ բառերի հետ և սրանցից հետևցնելով՝ զուր տեղը մեկնում է «ձագ, կորիւն, լակոտ, կոզոն»։ Հիւնք պրս. kodak և թրք. kúčuk «փոքր», որով ինքն է առաջին ուղիղ մեկնիչը։ Müller WZKM 8, 97 պրս. [arabic word] ku-tāh «կարճ» բառի հետ։ Վերի ձևով Հիւբշ. Pers. Stud. էջ 89։ Գաբիկեան, Հողդար 1910, թ. 1 թրք. քիւչիւք, հյ. քուչակ, գւռ. կէօտէկ, կուճուկ։


*Կոտոշ

cf. Եղջիւր.

• ՓՈԽ.-Հայերէն տառադարձութեան միջո-ցո՞վ է արդեօք վրաց. კოტვილი կոտվիլի «մի տեսակ չափ», ինչպէս ցոյց է տալիս վ, որ կարող է յառաջացած լինել հյ. ւ-ից։


Հանուր (նրոց, նուրց)

adj.

each, every, all, general, universal;
ընդ —, every where;
—ց ազանց, to all peoples.

• «բոլոր, ամէն» Սահմ. Խոր. սրա սեռ.-տր. հոլովաձևն է հանուրց. ածանցման մէջ մտնում է առաջին ձևով. ին.. հանրա-կան Յհ. իմ. եկեղ. Անյ. պորփ. հանրապէս Սկևռ. լմբ. հանրակայք Նար. տաղ. նոր գրա-կանի մէջ՝ հանրակառք, հանրակին հանոա-մատչելի, հանրագիտակ, հանրագիտական. հանրահաշիւ, հանրահաշուական. հանռա-զօրք, հնարաքուէ, հանրապետութիւն, հան-րապետական, հանրակացարան, հանրածա-նօթ ևն։ Ոսկեդարեան գործածութեամբ ու-նինք ընդհանուր (գրուած նաև ընթանուր, ընթհանուր) «ամէն տեղ» (և ո՛չ թէ ամէն ոք) Եզն.։


Ղեղի

cf. Լեղի.

• «անդրի, ղեկ, ուղղիչ, թև». ունի միայն Բառ. երեմ. էջ 192. վերջին երեք ի-մաստները ցոյց են տալիս քեղի ձևը, բայց առաջինը անյայտ է։


Ճախր

s.

flight, soaring;
turn, tumble;
wheeling about;
caper, somerset;
— առնուլ, to take wing or flight, to fly away, to fly up, to soar on high, cf. Շրջագայիմ;
to caper, to cut capers, to turn a somerset, to turn heels over head;
cf. Ձի.

• -Պհլ. *čarx (գործածուած է միայն čark ձևով) բառից շրջմամբ. սրա հետ հմմտ սանս. [other alphabet] čahra-«անիւ, շրջանակ, ձիթահանք, թռչունի ճախր, պտոյտ», զնդ. [arabic word] čaxra-«անիւ», պրս. [arabic word] carx «շրջանակաձև շարժում, աղօրիքի ճախա-րակ, սայլի անիւ, հորի ճախարակ, անուաձև յեսանաքար, մանելու ճախարակ, կարժառ, ռրևիցէ դարձող բան, երկինք, ժամանակ ևն», բելուճ. čark «անիւ, մեքենայ, երկա-նաքար», աֆղան. čarx «անիւ, շրջանակ, պտոյտ», օսս. čarx «անիւ, լուսնի շրջանա-կը» (Horn § 437)։ Այս արմատին է պատ-կանում նաև հյ. ճախարակ, որ փոխառեալ է պհլ. *čarxak «ճախարակ» հոմանիշից. հմմտ. պրս. [arabic word] čarxa «ճախարակ, ջրհորի ճա-խարակ, գործի ինչ նետ ձգելոյ, փոթորիկ, մրրիկ»։ Իրանեան բառը ծագում է հնխ. quel-«դառնալ, պտտուիլ» արմատից, ոռ տալիս է հյ. յեղ-և հոլով (մանրամասն տե՛ս այս բառերը), այնպէս որ հոլով և ճախա-րակ միևնոյն բառերն են, առաջինը բնիկ, երկրորդը իրանեան փոխառութիւն (տե՛ս Pokorny 1, 515, Berneker 549, Boisacq 531)։-Նոյն իրանական բառը փոխառեալ է նաև ուրիշ շատ լեզուների մէջ. այսպէս՝ վրաց. ჭახრაკი ճախրակի «պտուտակ», ჩარხი չարխի «մեքենայ», աֆղան. čarxa «մանելու ճախարակ», քրդ. čarx «շրջան, անիւ, ջաղացք», թրք. [arabic word] čahra «մա-նելու ճախարակ», արևել. թրք. [arabic word] čarx կամ [arabic word] čax «ջուրի կամ մանելու ճա-խարակ.. [arabic word] čiγarik «բամբակը կու-տերից մաքրելու երկանիւ մեքենայ», [arabic word] čəqər կամ [arabic word] čəqrəq «կարժառ. ջրի ճախարակ». չաղաթ. [arabic word] cark «ճա-խարակ» (սխալ է Vambery, Etym. Wör-terb. էջ 122, որ թրք. čəqrəq «ճախարակ» բառր հանում է թրք. čaγər «բղաւել, կան-չել» արմատից)։ Թուրքերէնի միջոցով փո-խառեալ են՝ սերբ. čekrkli «ճախարակ», čigra «շռնչան», լեհ. cyga, հունգ. csiga, ռում. čikričniu, carklîu «անուաւոր». որաւ-գար. čjark, նյն. τζιϰρίϰα։-Հիւբշ. 186։


Ճահիճ (հճի)

s.

marsh, morass, swamp, fen, bog, slough, quagmire.

• ԳՒՌ.-Խրբ. ջախին «մարգ, մարգագե-տին». շրջմա՞մբ Մկ. Շտ. Վն. խաճին «մար-գագետին» (բայց թերևս քրդ. կամ քրդերէ-նին անցնելուց յետոյ՝ հայերէնի մէջ ետ առ-նուած). Քղի ճախի կամ ճախին (ճիշտ ձևը ստուգելի) Արևելք 1898, դեկտ. 9.-նոյն են նաև ճխանք Բբ. «թաց, թրջած, խխում եղած», ճխճխանք Պլ. «շարունակ տեղացող թեթև անձրևից յառաջացած ջրալի ցեխ». Եւդ. «ճախճախուտ», ճխանք-ճխճխանք Շհ. Պլ. «թաց, ցեխոտ, անձրևային եղանակ»։-Իսկ ճոճ Բբ. «ճահիճ» փոխառեալ է վրաց. ჭოჭი ճոճի հոմանիշից։


Ճանկ (աց)

cf. Ճանգ.

• čang3 «ափ, բուռ», [arabic word] ciang «նի-զակ» (առաջինը կարդա՛ ճանգ, երկ-րորդը չիանգ)։


Ճանգ (աց)

s. mar.

hook, tenter;
drag-hook, cramp-iron;
grapnel, grappling-iron;
claw, talon, paw, fang.

• čang3 «ափ, բուռ», [arabic word] ciang «նի-զակ» (առաջինը կարդա՛ ճանգ, երկ-րորդը չիանգ)։


Ճղճիմ

adj.

stingy, scurvy, niggard, sordid, covetous, miserly.

• ՆՀԲ (ջղջ ձևի տակ) լծ. թրք. չըղ «ձեան հիւս»։ Մառ, Փизiологъ 1904, էջ xxI կցում է վրաց. ჭიჭჟნა ճինղ'նա և ჭენჭეო ճենճղ'ո բառերին. (առաջի-նը ըստ Չուբինով 1711 նշ. «ճմլել տրորել», ըստ Մառ նշ. «маpεть. աղ-տեղել, ապականել», ուստի նման չէ նշանակութեան կողմից. երկրորդը՝ նշ. «ճահիճ», բայց նման չէ ձևի կողմից)։


Ճոխ (աց, ից)

adj. s.

wealthy, opulent, rich;
copious, rich, abundant, great, ample;
powerful, mighty, potent, grand, high;
master, lord, grand seigneur;
—ք քաղաքին, the first or most distinguished citizens of a town, the magnates, grandees, noblemen, nobility;
—ս ճեմել, to walk haughtily.

• (յետնաբար ի, ի-ա, ո հլ.) «հա-րուստ, փարթամ, պերճ, փառաւոր, իշխա-նաւոր» ՍԳր. Մծբ. Ոսկ. մ. ա. 10. Սուտ-Սեբ. էջ 3, Բուզ. էջ 207. -որից ճոխութիւն Ես. իբ. 21. Եփր. ծն. Ոսկ. ես. և մտթ. Սեբեր. ճո-խանալ «հարստահարել, բռնանալ, պանծալ. նազիլ» Թուոց ժզ. 3, Սեբեր. Ոսկ. մ. ա. 17. «վայելել, փարթամանալ, զարդարուիլ» Ոսկ, հ. բ. 10. ճոխաբան Ա. տիմ. բ. 12. ճոխա-գոյն Բ. մակ. ժգ. 24. Ոսկ. ա. կոր. բ. կոր. ճոխաճանութիւն Ոսկ. ես. 17. ձմեռնաճոխ Թէոփ. խ. մկ. շքեղաճոխ Անան. եկեղ. պըտ-ղաճոխ Թէոփ. խ. մկ. ճոխախօս «ճարտա-րախօս, հռետոր» Ուխտ. բ. 91. ճոխափառ Հայել. 130 (վերջին երկուսը նորագիւտ բառ). նաև ճոխալ «ցնծալ, բերկրիլ» Տաշ. որից յառաջացել է գւռ. ճխալ Երև. Պլ. Տփ. հմմտ. Ադամ. էջ 9. «Դրախտիւն ուրախա-նէր, յետ և յառաջ հայեալ ճոխէր». ուր 5 ձեռ. ունին ճխէր, ինչպէս գիտէ նաև Բառ. երեմ. էջ 198՝ ճխալ «հրճուիլ»։


Հարակաշ

s.

associate, partner.

• = Պհլ. *haδakaš ձևից, որի առաջին մասն է = զնդ. haδa-«միասին» (տե՛ս հարազատ և հարևան բառերը), երկրորդը = զնդ. karša ռակօս», karšā «ցել», karš «ակօսներ քա» շել», a-karšta «անվար, անհերկ, կորռ. 2. առանց ցանելու բուսած, ինքնաբոյս», սանս. karšknsáti «ակօսներ քաշել, հերկել», պհլ. kiš «ակօս», kistan «հերկել», պրս. [arabic word] kaštan (ներկ. [arabic word] kāram) «սերմա-նել, սերմ ցանել», աֆղան. karal, բելուճ. kišag «ցանել» (Bartholomae, Altir. Wört. 457 և Horn § 836)։ Ըստ այսմ հարակաշ =պհլ. haδakas նշանակում է բուն «միա. սին ցանող»։


Հարաւունք

s.

fields, country;
seed or sowing-time, tillage, ploughing.

• ՆՀԲ լծ. հյ. արօր, արտորայք, յն. áοουρα։ Հիւնք. հարաւ բառից՝ «ըստ նը-մանաձայնութեան յունին. զի յն.νότοσ յորմէ և տճկ. լօտօս, նշ. «հարաւ» և λφτός «հարաւունք»։ Bugge KZ 32։ 14 հնխ. aramon-ձևից. արմատն է ar-«հերկել», որից նաև արօր, գւր. հարօր նոյն հ յաւելուածով, ինչպէս և հարա-ւունք. այսպէսով բառը նոյնանում է լտ. aramentum հոմանիշի հետ։ Scheftelo-witz BВ 29, 58 լտ. arvum, arvae, կորն. erv, ereu «ագարակ», որ պատ-կանում է նոյն ar-արմատին։ Այս եր-կու մեկնութիւնները յիշում են Walde 64 և Pokorny I, 78, աւելացնելով նաև առաջինի վերաբերմամբ Meillčt-ի կաս-կածը, որ յայտնել է նամակով։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 346 պրս. ❇varz «գործ» բառիցս


Հարց (ից)

s.

demand, interrogation, question, examination;
cf. Հարցն;
— եւ խնդիր առնել, to ask, to make inquiries, to inquire about;
ի — եւ ի փորձ արկանել, անկանել, to question, to examine;
ի — եւ ի խնդիր մտանել ընդ ումեք, to discuss, to argue, to dispute.

• = Բնիկ հայ բառ, որ ճոխ ձևերով պահ-ուած է նաև բազմաթիւ ցեղակից լեզուների մէջ։ Հնխ. արմատն էր prek'-«հարցնել, խնդրել», որի ձայնդարձներն էին prok-prk'-, աճական ձևը *prk'-sk՛-։ Այս չորս ձևերից (ինչպէս նաև ամբողջական perek-ձևից) յառաջացած են՝ սանս. praçna-«հար-ցում, ծանօթութիւն, հակառակութիւն», prč-cháti «հարցանէ», prčchā-«հարցում, խըն-դիր», հինդուստ. [arabic word] pučhna, պալի pučchi, գնչ. pučava, pačava «հարցնել», քուչ. am-blāk-ante «առանց հարցնելու», զնդ. [other alphabet] pərəsaiti «հարցանէ», frašna «հարցում», հպրս. [hebrew word] [other alphabet] aparsam «հարցրի», պհլ. [other alphabet] ︎ [other alphabet] pursītan «հարցնել», [other alphabet] pur-sišn «հարցում, փուրսիշ», պրս. [arabic word] pursidan «հարցնել», քրդ. pərsin, աֆղան. puxtēdal, օսս. farsun, farsin, բելուճ. p'ur-s'aν (Horn § 299), յն. ϑεο-πρόπος (հնխ. prok'os) «մարգարէ» (այն է «աստուածա-հարց». հմմտ. հյ. հարցուկ ևն). լտ. precor, proco, posco (առաջին նը-շանակութեամբ ունինք հարց, որ ծագում է հնխ. prk'-sk-աճած ձևից՝ արմատական k'-ի անկումով, ճիշտ ինչպէս ունինք լտ. posco<*porc-sco։ Երկրորղ նշանակութեամբ ունինք հարսն, որ ծագում է հնխ. prk՛-ար-մատական ձևից՝ հյ. ն մասնիկով։-Հիւբշ. 464։


Մախիզ

cf. Մախիզեալ.

• «տգեղ» Փիլ. լին. 308, 323. Անյ. ստոր. Մագ. որից մախիզեալ Մագ. առաջին բառի «տգեղ» նշանակութիւնը պարզ երևում է հետևեալ օրինակից. «Եթէ մախիզ, ոչ ևս գեղեցիկ» Անյ. ստոր.-Հին Բռ. դնում է մա-խիզ, մախիզեալ «անտեղեակ, անյայտ, աներևակ», Բառ. երեմ. էջ 202 մահիղ «տգեղ», բայց և մախաղ (էջ 201) «անյայտ. զաշաւակ, զազիր, սով»։ ՆՀԲ մեկնում է «զզուելի, գարշ, աղտեղի, զազիր, անարգ». այսպէս և ՋԲ. բայց ՋԲ (ինչպէս նաև ԱԲ) աւելացնում են տմախիզ «յօժարութեամբ», որ սխալ ընթերցման արդիւնք է։ Նորայր, Բանաս. 1900, 138 մախիզ և մախազ իրար է միանցում և սխալ գտնելով մախաი «ա-նառակ» նշանակութիւնը, երկուսն էլ մեկ-նում է «տգեղ». բայց միևնոյն ժամանակ մախիզ, մախիզեալ հասկանում է «անյայ-տական, աներևակ»։ Մէնէվիշեան, Մագ. գա-մագտ. էջ 26, 98, 129 դնում է մախիզ «ան-յայտ», մախիզեալ «անտեղեակ», որից նաև Ար. ՀԱ 1929, 253։


Մաճառակ

s.

new-cheese, curd;
cheese-cake.

• ՆՀԲ թուի հանել մածեալ բառից։ Հիւնք. մածուցանել բայից։ Patrubány SA 1, 223 հանում է Մաճառ ազգի ա-նունից, իբրև «հունգարական պանիր»։ Պատահական նմանութիւն ունին ուտ. մուճանաղ՝ «կաթ» և արաբ. [arabic word] ma' δar «կաթը թթուելով մածնանալ» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 110). առաջինը ստուգաբանւում է մուճա «անուշ, քաղ-ցըր» և նաղ՝ «թան» բառերից և բուն նը-շանակում է «քաղցր թան»։


Մամուխ (մխոյ)

s. bot.

s. bot. sloe, wild-plum.

• ԳՒՌ.-Երև. մամուխ «մի տեսակ թթու-անպէտք պտուղ է», Արբ. մամուխ «թրք. ճան էրիյի կոչուած սալորը», Ղզ. Պրտ. մա-մուխ «վայրի սալոր», Ակն. մամօխ, Ասլ. մամէօ՛խ, Սվեդ. մmմէօխ «վայրի սալոռ». Մշ. մամոխ «խակ» (օր. Կեռասը մամոխ է). Ատ. մամուգ-սալօր (<մամուկ-սալոր, իմա-մամուխ-սալոր) «դամոն», որից Ղք. մա-մըխկի «մի տեսակ ծառ, մամխի»։-Մա-մուխ «սալոր» բառից որոշ պատկերաւո-րութեամբ յառաջացած է Ննխ. մամուխ «բունոց», որի համար հմմտ. Ղրբ. ծիրան և թրք. շէֆթալի «դեղձ» պտղանունները, որոնք փոխաբերաբար ստացել են նաև «բու-նոց» նշանակութիւնը։


Մամուռ (մռոց)

s.

moss;
lichen;
seaweed.

• «անխախտ կամ ջամախ կամ ղօզ կամ խոտ բարակ, որ ի ջուրն ոռւա-նայ». այսպէս՝ ունի Բառ. երեմ. էջ 203. բա-ցի առաջինից՝ մնացեալ բոլորը նշանակում են «մամուռ». ուստի անխախտ բառն էլ կա՛մ նշանակում է «մամուռ» և կամ կայ մի տարբեր մամուռ բառ, որ նշանակում է «ան-խախտ»։-Վերջինիս համար հմմտ. թերևս արաբ. [arabic word] ma'mūr «հոյակապ, շէն, բարգաւաճ, մշակեալ»։


Մանանայ (ի, ից)

s.

manna.

• = Ասոր. [syriac word] mannā հոմանիշից, որ է եբր. [hebrew word] mān «մանանայ». ըստ Ել. ժզ 13-31 կազմուած է եբր. [hebrew word] man hū̄-«զի՞նչ է այս» ձևից. «Եւ եղև ընդ առա-ւօտն՝ ընդ արկանել ցօղոյն շուրջ զբանա-կաւն, և ահա ի վերայ երեսաց անապատին մանը իբրև զգինձ, սպիտակ իբրև զեղեամն ի վերայ երկրին. Իբրև տեսին զայն որդիքն Իսրայելի, ասեն ընկեր ցընկեր. Զի՞՛նչ է այս. քանզի ո՛չ գիտէին զի՛նչ իցէ... և անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման. և նա էր իբրև զսերմն գնձոյ սպիտակ, և համ նորա իբրև զխորիսխ մեղու»։ Ս. Գրքի թարգ-մանութեամբ մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. յն. μάννα, լտ. manna, արաբ. [arabic word] mann ևն։ Հիւբշ. կարծում է, որ բա-ռը ասորերէնից սխալ տառադարձութեամբ անցած է մեզ։ Դիտելի է սակայն, թէ մա-նանան Հայաստանի մէջ էլ է գտնւում, և յատկապէս Տարօնի կողմերը, ուր դեռ մին-չև այսօր պահում է այս անունը։ Արդեօք պէտք է ընդունիլ թէ բոլոր այս գաւառական ձևերը Ս. Գրքի թարգմանութիւնից, այսինքն գրական ճամբո՞վ են յառաջացել, թէ ընդ-հակառակը մանանայ ուղղակի ժողովրդա-կան փոխառութիւն է՝ հարաւային Հայաս-տանի ասորիների բարբառից և այստեղից էլ անցել է Ս. Գրքի թարգմանութեան։-Հիւբշ. 310։


Մանաւանդ

conj. adv.

more, rather, better;
—, -զի, —թէ, above all, chiefly, principally, especially.

• ՆՀԲ «լն. μαλλον, μάλιστϰ, μενοονγε, լտ. magis, imo, որպէս և ante, իտալ. avanti, է յառաջ... և գահաւանդ, դա-րաւանդ, սարաւանդ, բարձրաւանդակ, իբր՝ և անդր, կամ յառաջ մատուցեալ ինչ»։ Հիւնք. օն անդր ձևից։


Հոս (ք, սից)

s.

flux, fluxion;
effluvia;
effusion.

• ԳՒՌ.-Տփ. հուսիլ «հոսիլ», հուսան «հռ. սանք», Խրբ. հօսիլ «երնել» (նոյն բառն ու-նին նաև Բլ. Բն. Պրտ.), Երև. ֆօսան «բուք», որից հոսանակապ «բքարգել»։ Հետաքրքրա-կան է մանաւանդ հոսելի Ախք. Արբ. Կր. «հեծանոց, եղան», որ ունի Խտջ. հուսէլի Սվեդ. հիսսիլա, Բլ. հօռսէլի, Մշ. հօրսըլի, Ղզ. հուրսըլի, Երև. ֆօրսըլի ձևերը, որոնք ցոյց են տալիս հորս-արմատը. սրանից ր-ի անկումով յառաջացել է հոս-իլ։


Հորդ

adj.

trodden, frequented.

• «կոխուած, շիտակ (ճամբայ)» Ոսկ. գծ. 10 (չունի ՆՀԲ). որից հորդել «ճամբան բանալ, մաքրել, պատրաստել» ՍԳր. Ոսկ. մ. ա. 15 և ես. Եփր. ել. (գրուած նաև խոր-դել Պիտառ). հորդիլ «երթալ, տարածուիլ» ԱԲ. հորդան տալ «ճամբայ հանել, յառաջ վարել, քշել (զօրքը, ոչխարները ևն)» Սղ. հէ. 52. Յհ. կթ. ռահահորդ «ճանապարհորդ» ննորհ. տաղ. ներհորդիլ «յառաջ խաղալ, յառաջանալ» Յհ. իմ. ատ.։

• ՆՀԲ հարթել, յարդարել, յորղել, ռմկ. ղորդել, խորդել, թրք. օրտու եիւրիւթմէք «բանակը յառաջ վարել» ձևերի հետ։ Հիւնք. յն. ὄρϑόω «ուղղել, առաջնոր-ռել, հովուել»։ Scheftelowitz BВ 29, 21 սանս. par «յայնկոյս վարել», յն. πορος «անցք», անգսք. faran «անցնիլ, եր-թալ» ևն բառերի հետ. հայերէնը իբր անց. դերբայ հնխ. prto-ձևից։ Այս մեկնութիւնը ընդունում են Walde 602, Boisacq 758 և Pokorny 2, 39։ Karst, Յուշարձան 421 լտ. porro, գերմ. Furt, յն. περαίνω «կատարել, վերջացնել, անցնիլ», թթր. yor, yur, yur. «քայլել»։


Հու

s.

purulent blood.

• տիլ», πὸϑω «փտեցնել», πὸϑομαι «փր-տիլ», լտ. pūs «թարախ», puleo «հո-տիլ, թարախոտիլ», գոթ. fuls, գերմ. faulen «նեխել», լիթ. pūvu «փտիլ», pu-lei «հու, թարախ» ևն։ Այս մեկնու-թիւնը ընդունում է Հիւբշ. 468։ Վերի մեկնութիւնս հրատարակուած է Բազմ. 1897, 169 և 1898, 371։. Հիւբշման (անձնական), յետոյ նաև IF Anz. 10, 45 ընդունեց, ըստ որում հայ բառը շատ յետին գործածութիւն միայն ունի։ Հիւբշ-մանի առաջին կարծիքը կրկնում են Walde 626, Boisacq 828 և Pokorny.2, 82, անտեղեակ մնալով վերջին կարծի-քին։


Հուն (հնի)

s. bot. adj. adv.

ford, shallow passage, way;
cf. Հոյն;
fordable, passable;
— մի, a little, something;
briefly, succinctly;
ի — ելանել, to obtain one's scope.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. pont-ձևից. ցե-ռաևեռնեոն են սանս. pánthā̄s (սեռ. pa. paϑō» «ճամբայ», հպրս. paϑim (հյց.) «ճամռայ», (պհլ. ❇ pand և պրս. [arabic word] ︎ pand ստացել են «խրատ» իմաստր. Horn § 330). օսս. fāndag, fāndag «ճամբայ, փո-ղոց», յն. πόντος «ծով», πατος «շա-ւեռ», լտ. pons «կամուրջ, ճահիճի մէջ բաց-ուած կածան» (որից ֆրանս. pont, իտալ. ponte «կամուրջ»), հսլ. pati և հպրուս.* pin-tis «ճամբայ», սերբ. pút, ռուս. nуть «ճամ. բայ». բոլորի արմատն է հնխ. pent-«գալ, երթալ», ինչպէս ցոյց են տալիս հբգ. fendo «հետիոտն», funden «շտապել» ևն. այս pent-արմատի ձայնդարձն էր pont-, որ գտնում ենք յատկապէս յն. և լտ. ձևերում. հայերէնի մէջ վերջաձայն t-ի անկումով և ռնգականի մօտ o ըստ օրինի ու վերածուե-ւով՝ յառաջացած է կանոնաւորապէս հուն ձևը։ Նշանակութեանց զարգացման համար հմմտ. զնդ. pərətu-«կամուրջ» և pəšu-«հուն», յն. πόρος «հուն, ճամբայ, շաւիղ» ևն հնխ. per-«անցնիլ» արմատից (Walde 598, Boisacq 803, Ernout-Meillet 751, Trautmann 205, Pokorny 2, 26)։-Հիւբշ. 468։


Հուպ (հպոյ, հպի, ից)

adj. prep. adv.

near, nigh, close, adjacent;
near, close to, by, by the side of;
—, ընդ —, — ընդ, — առ —, ի հպոյ, near, close, at hand;
by and by, shortly, soon, very soon, in a short time;
— լինել, երթալ, մատչել, to be near, to approach, to draw near, to go or come near to, or towards, to go closer to;
to touch.

• , ո հլ. (յետնաբար ի հլ.) «մօտ, մերձ, քովը» ՍԳր. Ոսկ. մ. ա. 2, 9. Եփր. ել, «մօտաւրոապէս, կլոր հաշւով» Կոչ. 351 (յառաջ հուպ ի հազար ամ). «մօտաւոր, քո-վիկը, մերձաւորը» Սահմ Անյ. պորփ. Նիւս. բն. որից ի հպոյ Ոսկ. մ. ա. 10, 15. ընդ հուպ «անմիջապէս, իսկոյն» կամ հուպ ընդ հուպ «իսկոյն» ՍԳր. (յետնաբար կայ նաև հուպ ընդ հուպ, հուպ առ հուպ «մօտ մօտի, կողք կողքի» Յհ. կթ. Արծր. Կիւրղ. գնձ. տե՛ս և յաջորդը). հպիլ «մօտենալ, կպիլ, դպչիլ» ՍԳր. Կիւրղ. ծն. հպագոյն Դիոն-երկն. թղթ. Անան. եկեղ. հպաբար Կիւրղ. գնձ. հպաւոր Ոսկ. յհ. մկ. հպելիք Կիւրղ. գնձ. դիւրահուպ Փիլ. այլաբ. Սարգ. ա. յհ. ա. էջ 490. երկրահուպ «հողին մօտեցած» ԱԲ. վաղահուպ Լաստ.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. sub-ձևից. սրա ամենամօտիկ ժառանգներն են լտ. sub «տա-կը, ըստ, մօտիկ, մերձ, առաջի, տակից, դէ-պի, վրայ», subeo «հուպ լինել, մօտենալ» ումբր. sub-«տակը»։ Այս sub-ձևը կազ-մուած է հնխ. upo նախդիրից, որի վրայ ա-ւելացել է eks-նախամասնիկը, կրճատուե-լով նրանից ek-մասը. իսկ uрo նախդրի տեղ դրուած է իր ձայնդարձր ub-, որի հա-մար հմմտ. յն. ἀπό, լտ. ab։ Ընդհանրա-պես կարծւում էր, թե այս ամբողջ ձևափո-խութիւնը կատարուած է լատինականում. բայց հայերէնի համեմատութիւնը ցոյց է տալիս՝ որ նոյն իսկ նախալեզուեան շռնա-նից է։ Միւս լեզուները ունին միայն հնխ. upo ձևի ժառանգները. ինչ. յն. ὸπό «տա-կը», ύπερ «վրայ», սանս. զնդ. հպրս. upa «առ, կողքին, դէպ, մերձ», գոթ. uf «տակը, վրան», հբգ. oba, ubar, ul, uf, հիսլ. upp, անգսք. up, upp, հիռլ. fo, կիմր. quo-, գալլ։ vo-«տակը» ևն. նաև լտ. super «վրայ», ումբր. super «վրայ» (Walde 748, Boisacq 1005, Pokorny 1, 192)։


Հիւղ (ից)

cf. Հիւլէ.

• = Յն. δλη «նիւթ», որից փոխառեալ են նաև լտ. hyle «նիւթ», արաբ. [arabic word] hiula «հիւլէ»։ Յոյն բառի առաջին նշանա-կութիւնն է «փայտ, վառելափայտ, շինու-թեան փայտ», և փոխաբերաբար «նիւթ»։ (Այլ է յն. δλη «ցեխ»)։-Հիւբշ. 361։