Your research : 27 Results for բաց

Entries' title containing բաց : 90 Results

Definitions containing the research բաց : 250 Results

Սոր (ոց)

s. mech.

hole, bore, opening, orifice, mouth;
den, lair, cave, cavern;
mill-trough;
*mill-hopper;
*boulders, large pebbles.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'ovros ձևից. սրա ցեղակիցներն են յն. ϰύαρ «խոռոչ, ա-կանջի ծակը», ϰώος «որջ, քարայր», ϰōοὶ «ծակ», ϰοϊλος (<*ϰόfιλος) «մէջը փոս», ϰοίλωμα «գոգաւոր տեղ», τύαϑος «գաւաթ», լտ. cava «փոս», cavo «փորել», cavus «խոր, պարապ, ծակ», čaverna «խոռոչ, ծառի ճեղք, որջ», ալբան. vete (<*k'ovilo) «խորունկ», լեթթ. šāba «ծառի խոռոչ», միռլ. cūa «մէջը փոս», cuass «խոռոչ». բրըտ. kēδ «քարայր», սանս. çv-áyatē «ուս-չիլ», զնդ. sūra-«ծակ». պրս. [arabic word] sūrāx «ծաև», քրդ. sūrāx, աֆղան. sīrai, sulāϑ «ծակ» ևն։ Այս բոլորի պարզ արմատն է հնխ. k'eu-«ուռչիլ, կամարաձև լինել», որից յետոյ դրական առումով «բարձրութիւն ձևա-ցնել» և բացասական առումով «փոս ձևա-ցնել, փոս, խոռոչ» (Pokorny 1, 365-6, Walde 146, Boisacq 530, 481, Horn § 754, Ernout-Meillet 162)։ Հյ. բառի հետ ւտկապէս համաձայն են գալիս յն. ϰυαρ և լտ. caverna՝ կազմուած -ro մասնիկով։ Չայնական յարաբերութիւնը ա՛յնպէս է, ինչպէս հնխ. novros>նոր։


Սունկն (սնկան)

s. med. bot.

mushroom;
cork;
*pumice;
fungid excrescence, fungus;
sonchus, sow-thistle;
— թունաւոր, toadstool;
համեմանք ի սնկոյ, mushroom sauce, ketchup;
ածու սնկոյ, mushroom bed.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. spongos ձևից, որից ունինք նաև յն. σπόγγος, ատտ. σφόγγος «սպունգ. փխբ. կոկորդի նշագեղձերը». ու-րիշ լեզուի մէջ պահուած չէ այս արմատը. կայ միայն լտ. fungus «սունկ», որ փո-խառեալ է յունարէնից. նշանակութեան տարբերութեան համար հմմտ. գերմ. Sch, wamm «սպունգ. 2. սունկ» և յատկապէս Erdschwamm «սունկ» (Walde 326, Boi-sacq 899, Berneker 340, Pokorny 2, էջ 681)։ Meillet (Dict. étym. Jt. 386) միջ-երկրեան լեզուից փոխառութիւն է համա-րում յն. σφόγγος, լտ. fungus և հյ. սունկն։ Lidén Göteborgs hogskolas ârsskrift 1933 52 նախաձայնը բացատրելու համար նախա-ձևը դնում է *psongos?


Սպանախ (ի, ից)

s. bot.

s. bot. spinage.

• = Պրս. [arabic word] ispanāx հոմանիշից։ Այն բոյսի հայրենիքն է Պարսկաստանը, ուր ըստ Olivier (տե՛ս Voyage dans l'empire ottom. l'egypte et la Perse, 1802) ինքնաբոյս է։ Այս երկրից հին ժամանակ արտածուելով՝ Արաբների միջոցով տարուեց Սպանիա, որ-տեղից էլ տարածուեց ամբողջ Եւրոպա և Ասիա։ Արաբացի գրող Rāzi յիշում է նոյն բոյսը Թ դարուն։ Մեր մէջ առաջին յիշատա-կութիւնը ժԲ դարից է։ Բառիս եւրոաաևան ձևերն են սպան. espinaca, իտալ. spinace, հֆրանս. espinard, espinoche, ֆր. épinard, պորտ. espinafre, մլտ. spanachium, spina-cium, նյն. σπινάϰια, σπανάϰι, գերմ. Spi-nat, ռուս. աпинатъ ևն, բոլորն էլ արաբ. [arabic word] isfānāx (Կամուս, թրք. թրգմ. Ա. 544) մայր ձևից։-Հիւբշ. 277։


Սպիտակ (աց)

adj. s.

white;
white, white lead, ceruse;
silver coin;
— մարգարտեայ, pearl-powder;
— զինկի, zinc-white, oxide of zinc;
ի —ս, dressed in white;
— առնել, to whiten.

• ԳՒՌ.-Տիգ. սբըդmգ, Սվեդ. իւսբիւդիւգ, Ազլ. սպա՛յտmկ, Հճ. իսբիդօգ, Գոր. Երև. Ղրբ. սի՛պտակ, Տփ. սի՛պտակ, սի՛պտա. Մրղ. սիպտmկ', Շմ. սիպտmգ՝, Ալշ. Մշ, սիբդագ, սիվդագ, Վն. սիվտակ, Մկ. սվտակ, Սլմ. սըվտmկ', սըֆտmկ', Խրբ. բիդագ (<պիտակ<սպիտակ) «ճերմակ», իսկ Պլ. Ռ. իսբիդագ «յստակ՝ որոշ՝ պարզ երևա-ցող»։-Ստակ բառն ունին Պլ. ըսդագ. Սչ. ըսդ'ագ, Խրբ. սդագ ևն։ (Պլ. «ստակ» բառը, բացի ընդհանրապէս «դրամ» նշանակութիւ-նից, յատկապէս նշանակում է տաճկական փոքր մի դրամ, որ է փարա= ls կոպէկ, տճկ. aqče։ Ստակի և սպիտակի մասին աւե-լի երկար տե՛ս Թ. Աւդալբէգեան, Տեղեկ. Ինս-տիտ. 2, 51-53)։ Նոր բառեր են սպիտա-կուց, սպիտակուկ, սպիտակենի, սպիտակա-հատ, սպիտակահող, սպիտակաւուն ևն։


Սերտ (ից)

adj. fig. adv.

solid, firm, hard, compact, constant, fix, stable, strong;
true, sincere, close, intimate, cordial;
—, —իւ, firmly, constantly;
voluntarily, willingly;
sincerely, intimately, closely;
— առաքինութիւն, solid virtue;
— սիրով, tenderly, affectionately, cordially;
— սիրել, to love sincerely, with all one's heart, passionately;
— աղօթել, to pray intensely, warmly, earnestly, eagerly.

• ՓՈԽ.-Կայ պրս. [arabic word] ︎ sārdij «լոկոն. և է այն, զի զկիրն կամ զգաճն իւղով կտա-ւատի և բամբակով խառնեալ, և խմոր արա-րեալ, և այնու զփողրակս ջրոց ընդ իրեարս մածուցեալ ամրացուցանեն» (ԳԴ)։ Այս ի-մաստը իսկոյն յիշեցնում է հյ. սերտիչ մի ձև, մանաւանդ որ պարսկերէնի մէջ ❇ տառը ենթադրում է օտար ծագում։ Բայց վերոյիշեալ պրս. բառը ըստ իս սխալ ըն-թերցման արդիւնք է և պէտք է ուղղել ❇ [arabic word] sarviǰ կամ sārūǰ, որ է պրս. ❇ sāruǰ «գաճ», արաբացեալ [other alphabet] ︎ sāruj «գաձ, յատկապէս ապակի կամ ջրի փողրակ կպցը-նելու գաճ կամ լոկոն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 417)։


Սնգոյր (գուրի, գուրոյ, գուրաւ)

s.

paint, rouge;
ի — շպարիլ, to use paint, to rouge, to paint, to bedaub oneself or one's face.

• =Փոխառեալ է իրան. անծանոթ մի ձևից. հմմտ. պրս. [arabic word] š̌angār, արաբացեալ [arabic word] šanǰār «anchusa tinctoria, շիկա-տակ, շիկխարի, սնգոյրատակ», ըստ Պա-մուս, թրք. թրգմ. Ա. 925 «փշոտ մորթով մի բոյս է, որի արմատը խիստ կարմիր գոյն ունի և հենց որ ձեռք դիպչի, իսկոյն կաո-միր կներկէ. սրանից պատրաստւում էր հին ժամանակ մի տեսակ նիւթ, որով կանայք իրենց երեսն էին ներկում»։ Այս բոյսը պատ-կանում է շնխաղողի ընտանիքին. պրս. sagangur նշանակում է «շնխաղող» (կազ-մուած ❇sag «շուն» + [arabic word] angūr «խա-ղող» բառերից), որից կրճատմամբ կազ-մուած է ըստ իս *sangur-սնգոյր։


Վաք

s.

a constellation.

• Պատահական նմանութիւն ոյնի ա-րաբ. [arabic word] fakt «մի համաստեղութիւն» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 108), որ սա-կայն պարսկերէն թարգմանութեան մէջ աւելի լաւ բացատրուելով դառնում է «շատ կարմիր մի աստղ՝ հիւսիսային կողմը»։


Պօզ

cf. Պօզլախ.

• «գորշագոյն» Վստկ. 199. Երազ. որ և պօզլախ (գրուած պաւզլախ) Յայտ. զ. 8 լուսանցքի վրայ (յետին գրիչներից աւելա-ցուած իբր բացատրութիւն շլոռոս բառի). բոլորն էլ գործածուած են ձիու համար։

• ՆՀԲ սխալուելով Յայտ. զ. 8 լուսան-ցագրութիւնից՝ դնում է «գոյն կանաչ ֆըստըխի և դեղին կամ բացագոյն կա-նաչ. ըստ մեզ բացատրի յն. բառիս χλω-թός, շլոռոս»։ Թրք. բառերը իրեն ծանօթ չեն, ինչպէս նաև գւռ. բօզ «գորշ ձի», որ թուրքերէնից նոր փոխառութիւն է։


Սարաւոյթ

s.

edifice built on high, terrace.

• «բարձրաւանդակ, դիտանոց կամ բարձր պալատ» Մխ. այրիվ. էջ 61. Կիր. պտմ. (Տրդատի ապարանքի համար է ասում). գրուած սարաւութ «եկեղեցու բակի մէջ կրօնաւորի յատուկ բնակարան, առաջ-նորդարանի շէնքը» Առաք. պտմ. 225. նոյն բառն է և ասրոյթ, որ ունի Բառ. երեմ. էջ 81՝ դստիկոն բառի բացատրութեան մէջ։


Ռամ (ից)

s.

cf. Ռամիկ, cf. Րամ.

• «կախարդութիւն» (չունի ԱԲ) Բրս. մրկ. 423. Առաք. պտմ. 503 (գրուած ըռամ). որից ռամտես «գրբաց» Տաթև. հարց. 429. ռամօարեի արուեստ «մի տեսակ կախարդու-թիւն» ԱԲ. ռամզարկութիւն «հողահմայու-թիւն, géomancie» (Նորայր, Բառ. ֆր. 546 բ), որի հետ նոյն է ըռըմբզարկ՝ նոյն նշ. Մաշտ. ջահկ.։ Նո՞յն է արդեօք աւելի հնից Սոկր. 127՝ ռամնական. Քանզի հայհոյիւր որպէս զռամնականսն (յն. τὴν μαϑηματιϰήν) ճգնեալ։


Վականակ (աց)

adj.

in season, ripe.

• «լաւ հասած, հասուն» (ցորենի համար ատուած). մէկ անգամ ունի Երեմ. ծա. 33. «Տուն բաբելացւոց որպէս զօրան վականակ կասցի»։ Այս բառը մեկնելով Մխ. մեկն. երեմ. գրում է. «Այսինքն օրան ջախջախ դիւրակաս», ուր ըստ ՆՀԲ հետևել է Ղևոնդի (գլ. է, էջ 22) հետևեալ բացատրու-թեան. «Իբրև զօրան վականակ (հին տպ. համարուած է աղաւաղեալ բառ և դուրս ձը-գուած. նոր տպ. վանակ) փխրեալ, զոր առ ռտն կոխեալ խոզից»։ Այս երեքից դուրս ուրիշ վկայութիւն չկայ։


Նուիկ

cf. Նուիճ.

• ՆՀԲ պրս. նիվիշթ, նէշէ «գրեալ, նկա-րէն»։ ՀԲուս. § 2204 արմատը դնում է նիւ, իսկ § 2221 «հարազատ հայ անուն լսուի, թէև չէ հեռի արաբ. [arabic word] lui «նուիճ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 292 պոս. [arabic word] navīč «բաղեղ, պա-տատուկ», որ սակայն իմաստով համա-պատասխան չէ և երկրորդ չի բացատ-րում նուիկ ձևը։


Նպաստ (ից)

s. adv.

aid, assistance, succour, help, favour, subsidy, support, relief, resource, means;
ի —, in support of, on behalf or in favour of;
— մատուցանել, to aid, to succour, to help;
to care, to take care;
— լինել, cf. Նպաստեմ.

• = Հպրս. *ni-upastā «նպաստ» բառից, որ ևազմուած է ni-և upa-մասնիկներով՝ sta-«կենալ, կալ» արմատից. իրանական գրա-կանության մէջ աւանդուած չէ *ni-upasta ձևը, բայց ունինք զնդ. [other alphabet] ︎ upastā «օգնու-թիւն, նպաստ, օգուտ» [arabic word] upastābara «նպաստամատոյց, օգտակար. նպաստաբեր» (Bartholomae, Altir. Wört. 398 կարդում է upaštābara և թողնում առանց բացատրութեան. իմաստը ան-յայտ). հպրս. upastā «օգնութիւն, նպաստ». հին պարսկական բևեռագրութեանց մէջ յաճախակի գործածուած մի բանաձև է [other alphabet] Auramazdā-maiy upastām abara «Արամազդ ինձ նպաստ եռեռ». հմմտ. նաև ապաստան, որ պատկանում է նոյն ար-մատին։-Հիւբշ.


Շրուշակ (աց)

s.

nose-baud;
twitch;
bridle;
cf. Շրուշանակ.

• (որ և շրոշակ, շրօշակ) «սանձ. յատկապէս ձիու քթի վրայի կապը» Եփր. ծն-էջ 52. Կնիք հաւ. էջ 300. Վանակ. յոբ. Սարկ. քհ. (Սոփերք, հտ. Գ. էջ 45), Վրդ. լս. 62 (գրծ. շրուշակաւ), Վրք. հց. ա. 35. Անան. թրգ. 12. (երբեմն նաև Դ. թգ. եթ. 28 ւուս-անցքի վրայ՝ իբրև բացատրութիւն կարթ բառի)։ Նո՞յն է արդեօք նաև շրօշակ, շրուշա-նակ «վզի ջղերը կամ յօդերը». (Ոչ պարա-նոցին շրօշակք առ պճղանցն խառնուածսն մուռրեալք զտեղի խնդրէին. Եպիփ. յար. մեռ. կամ ըստ Ճառընտ. Ոսկ. յեզեկ. Ոչ պա-րանոցին շրուշանակքն)։ Սխալմամբ շփոթ-ուած է շօթ բառի հետ. հմմտ. Եհան ընդ ռնգունս նորա զշրօշակս և զկարկանդակս. Վկ. արև. (Սոփերք, Ի. 74), որ էջմիածնի տպագրութեան մէջ (էջ 23) ունի զշաւթս ձևը


Պարսաւ (ից)

s. adj.

blame, reprehension, injury, outrage, infamy, vituperation, criticism, censure;
blamable;
— լինել, to be blamed, criticized, carped, animadverted.

• ՆՀԲ պարս «պարսաքար» բառից։ Müller SWAW 42, 253 արեմենեան pars, հմմտ. պհլ. pātfrās «պատու-հաս»։ Տէրվիշ. Նախալ. 73 հնխ. çru «լսել» արմատից՝ պա<ապա բացասա-կանով, ինչպէս որ միևնոյն արմատից դ բացասականով էլ ունինք դրսով, դըս-րով։ Հիւնք. բասրել բառի հետ՝ յն. περι-τύρω «քաշքշել, պատառոտել»։ Müller WZKM 6, 184 կապ ունի պհլ. patfrās «պատիժ»= զնդ. *paiti-parəs («հարց. նել» արմատից) բառի հետ և եռևա-ռեալ է իրանեանից։ Pedersen, Հայ. դը. լեզ. 34 ըստ Տէրվիշեանի։


Պեղական

s.

shell-fish.

• «հաւալուսն, փորահաւ թռչու-նը. pélican». գործածուած է Փիլ. լիւս. 140 ձեռագրի լոաանցքում՝ իբր բացատրութիւն թոնձ հոմանիշի։


Շարական (ի, աց)

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

• Schrōder, Thesaur. 45 եբր. [hebrew word] šrq «սուլել» արմատից։ ՀՀԲ շարք ականց։ Հ. Գ. Աւետիքեան, Բցտր. շար. էջ ժ մերժում է այս բացատրութիւնը, որով-հետև ակն բառը բարդութեանց սկիզբը դառնում է ական-, վերջը՝ ակն. ուստի, պիտի ասուէր ականաշար կամ շարակն. ինքը հանում է կա՛մ հլ. շարք (հմմտ. շարագիր, շարագրած. նաև Մովս. քերթ. «շարադրութիւն շարամանութեան հոգե-ւոր երգարանիս ըստ երաժշտական չա-փոց) և կամ եբր. շիր, լիրահ «երգ» բա-ռից։ ՆՀԲ լծ. եբր. շիր, շիրա, արաբ. [arabic word] ši'r, պրս. surūd, թրք. šarqi «երգ»։ ՓԲ «ուր շարեալ կան ամենայն երգք»։ Peterm. իր մի ընդարձակ յօդուածում՝ Uber die Musik der Armenier, ZDMG 1851, էջ 365-372 մեկնում է «շարք մարգարտաց, այսինքն ականց»։ Էմին, Ист. Bарданa, էջ 116, Iepeводы 320, 327 սեմ. շէր «երգ» բառից, որ ունի նաև Մամիկ. շեր ձևով։ Հիւնք. հյ. սարեակ = պրս. šārak «սոխակ» բառից։ Ա. վրդ. Ամատունի (Ուս. շարականաց, Արրտ. 1894, էջ 176-180, 218-222, 250-256) դնում է շարք բառից։ Մառ, Teксть и paз. I (1900), էջ 22-23 մերժում է դնել արաբ. ❇ ši'r «երգ» բառից, որով-հետև այս բառից նախ չի կարող յառա-ջանալ ըար-ձևը, և երկրորդ՝ կրօնական մի բառ չի կարող յառաջանալ արաբե-րէնից. ուստի դնում է ասոր. šahrā «հսկում, նաև հսկման երգ» բա-


Շաւաշարիւն

cf. Նուիճ.

• = Պրս. ❇ [arabic word] xun-i-siyāvaš բա-ռից կազմուած թարգմանաբար. ասւում է նաև պրս. xun-i-siyāvašān, xun-i-siyāvus կամ xūn-i-siyvusān. նշանակում է «մի տե-սակ կարմիր խէժ, որ վազում է արմաւենի-ների ցեղին պատկանող մի տեսակ եղեգա-նման ծառից և հին բժշկութեան մէջ օգտա-կար դեղ էր. լտ. sanguis draconis, ֆր. sang-de-dragon»։ Իր թունդ կարմրութեան պատճառով զանազան յեզուների մէջ այս խէժը նմանեցրել են արիւնի և ըստ այսմ ծա-գած են լտ. և ֆրանս. անունները («վիշապի արիւն»), ինչպէս և արաբ. dam-ul-axavaini, թրք. qardaš-qanə «եղբայրների արիւն» (տե՛ս և հյ. աղբրանց արիւն՝ եղբայր բառի տակ)։ Պրս. բառն էլ նշանակում է «Սիավու-շի կամ Շաւարշի արիւն» և այս բացատրու-թիւնը գոյացած է մի հին աւանդութիւնից, որի համեմատ ասում են թէ նոյն ծառը ա-ռաջին անգամ բուսել է այնտեղ, ուր Թուրա-նի Աֆրասիաբ թագաւորը Իրանի Քէյքաւուս թագաւորի մատաղատի որդի Siyāvuš-ին ըս-պանեց տարապարտ տեղը. հմմտ. նահնա-մէ. Բ. 664, տող 8, 9։ Պրս. բառը թարգ-մանուած է հյ. շաւաշարիւն.-ՀԲուս. § 2293 ունի և շաւաշ բառը՝ «արանց ծաղիկ, թաղթ» նշանակութեամբ. բայց սա ըստ Նորայր ՀԱ 1923, 161 պարզ ձեռագրական սխալ է՝ փխ. լօշ և հետևաբար բնաւ կապ չունի վերի բառի հետ։-Հիւբշ. 213։


Շափիղայ

cf. Շափիւղայ.

• ՆՀԲ եբր. սաֆիր բառից։ Bö̈ttich. Rudim. 48, 176 ասոր. և եբր. ձևերի հետ նաև սանս. çanipriya, որի նախա-ձայնով բացատրում է Lag. Armer Stud § 1690 հայերէնի ը ձայնը։


Ու

conj.

and.

• փոխառեալ համարել պհլ. u, պազ. ս. պրս. u հոմանիշից, բայց ութուտասն ևն (մանաւանդ իբրու) ձևերի մէջ գո-յութիւնը հակառակ է փոխառութեան։ Ճիշտ չէ նոյնպէս կարծել (ինչպէս ա-սում է Meillet, Le renouvellement des conjonctions, տե՛ս Annuaire de I'Fco-le pratique des Hautes-Etudes, 1915, էջ 16) թէ ու յառաջացած է հայոց մէջ եւ ձևից, որովհետև այսպիսի մի ձալ-նափոխութիւն չի կարելի բացատրել և ո՛չ մի ձևով։


Ոփ (ոց)

s.

large hole, pit, ditch.

• ՆՀԲ լծ. յն. ὄπή «ծակ, բացուածք, պա-տուհան, օդանցք, շէնքի ճակատի կոլոր պատուհանը». (բայց այս բառի նմա-նութիւնը պատահական է, որովհետև իբր փոխառեալ պիտի տար հյ. գոնէ ոպ, իսկ իբր բնիկ համապատասխանում է հյ. ակն «ծակ» բառին (հնխ. oqu, ձևից. տե՛ս Boisacq 707)։


Չ

adv.

no, not;
չէր, it was not;
չասեմ, I do not say;
չգիտել, to ignore, not to know;
չեմ հմուտ, I am ignorant;
չասաց ինչ, he said nothing;
չիք ինչ հնար, it is impossible, it cannot be.

• . բացասական կազմող նախամասնիկ ընդարձակ տե՛ս Ոչ։


Չար (աց)

adj. s. adv.

bad, wicked;
hurtful, sinister, dangerous;
mischievous, malicious, spiteful, flagitious, iniquitous;
evil, malice, wickedness, iniquity, perversity, impiety;
trouble, affliction, disaster, misfortune;
—, —աւ, —իւ, —եաւ or —ով, ill, badly, wickedly;
ferociously, ruthlessly, without pity;
—, —ն, այս —, demon, evil spirit;
մահ —, plague, pest, pestilence;
օր —, unlucky day;
ժամանակ —, calamitous times;
— ծառ, worthless tree;
— ջուր, unwholesome, polluted, very bad water;
— ամօթ, bashfulness, sheepishness;
—, —իս առնել, գործել, to harm, to hurt or wrong any one;
—աւ կորուսանել, to destroy cruelly, without pity or remorse;
զ—սն —աւ կորուսցէ, he will miserably destroy the wicked men;
արար — առաջի տեառն, he did evil in the sight of the Lord;
եւ որ — քան զամենայն է, այլ որ — եւսն է, the most disagreeable that can be, the worst, the worst is that, that is worse;
զի մի — եւս ինչ լինիցի քեզ, for fear lest something worse should happen.

• ՆՀԲ ոչ բարի կամ ոչ արի։ Lag, IIr. oesch 197. Ges. Abhd. 105 arya բառի հակառակն է՝ իբր չ բացասականով։ Հիւնք. պրս. čār «չորս» բառից։ Buggs KZ 32, 23 չ բացասականով *ար «բա-րի» արմատից, որ կցում է յն. ἂρ-ιστος «լաւագոյն» գերադրականին։ Հիւբշ. 485 բռւորովին անապահով է համարում այս մեկնութիւնը (բայց Pokorny 1, 69 յի-շում է իբր ստոյգ՝ հնխ. ar->յար, յա-րել, առնել արմատի տակ)։ Թիրեաք-եան, Կարնամակ ծան. 114 պհլ. չահ հոմանիշի հետ՝ որ գործածուած է անդ ԺԳ 16. իսկ Արիահայ բառ. 307 պհլ. carvā «գէշ, վատ», čaryātum «չարա-չար», որոնց գոյութիւնը կարօտ է ստու-գութեան։ Յ. Գ. Մ., Պատմ. գրակ. 16 եբր. չար (?)։ Karst, Յուշարձան 429 թթր. qar «սև, անբախտ, ցաւ, չարիք», ալթայ. qara «սև, չար»։ Էսգէթ, Արրտ. 1915, 782 արաբ. [arabic word] šarr «չար» և գւռ. չոռ «ժանտախտ»։ Մառ ՀԱ 1921, 81 և Яз. и Лит. I. 257 կցում է բասկ. tzar «չար» բառին։


Տարազ (ուց)

s. alg.

form, fashion, manner, way;
furniture;
formula;
—, գործ —ու, clever work, artistic production;
գրահաշուական —, algebraic formula;
— խօսից, style;
cf. Վրացի;
ի — քաղաքացի, in plain, in private clothes;
ի — եկեղեցական, in clerical attire, dressed like a clergyman;
զգեցաւ աշխարհական —, he dressed like a layman.

• = Պհյ. *tarāz ձևից, որ թէև չէ աւան-դուած, բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] tarāz, արաբացեալ ձևով՝ [arabic word] ձi-rāz, tarāz «է նշանն այն զոր առնեն ոսկե-թելիւ և մարգարտօք ի յուսս և յօձիս պատ-մուճանի և ի բերանս թեզանեաց», [arabic word] ︎ tirāzidan «կարել ի հանդերձս և ի պատմու-ճանս զարդարիչ իրս», [arabic word] ❇ tirāzgr «այն որ առնէ նշան ոսկեթելիւ և մարգար-տօք ի յուսս և յօձիս պատմուճանի և ի բե-րանս թեզանեաց», արաբ. ❇ tarz «կերպ. ձև», ❇ tirāz «բարք, սովորոյթ, եղանակ». աֆղան. tarz «կերպ, ձև, եղանակ», քրդ. terz «կերպ, եղանակ», փոխառութեամբ՝ ռում. tarz «ձև, կերպ»։-Հիւբշ. 252։


Տարիթիւրէ

s.

seat of jurisprudence.

• մի բառ է՝ ըստ Բուրհան-ի-Քաթիի (տպ. Պօլիս irη., էջ 193), և Ճինգիզխանի հաստատած կարգի ու օրենքի անունն է. (Մոնղոլները իրենց շէրիաթը կոչում են թօրա)։ Այս բառը չի կարող լինել Եղիշէի դրածը, որովհետև Ե դարուն ռեռ չկար։ Բացի սրանից՝ նախարարները ո՛չ թէ դատարան, այլ մոգպետի ատրուշա-նը պիտի երթային զոհաբերութեան հա-մար։ Եղիշէի ձեռագիրների ընթերցուա-ծը կերևայ թէ ո՛չ դարիթիւրէ է և ո՛չ էլ տարիթիւրէ. այլ ղարիթիր, դարիթիւր, դարիթիւ։ Կայ պրս. թարութիւր, թարի թարիթէր «մութ, մթին, մթագոյն», իբր թէ ասուած լինէր «վաղը մութին եկէք»։ Բայց այս մեկնութիւնն էլ յարմար չէ, սրովհետև անդ բառից հասկացւում է, որ խօսքը տեղի մասին է։ Եղիշէի բառը պէտք է սրբագրել ղարիմիհր կամ հ ըն-կած՝ դարիմիր, որ է պհլ. dar-i-Mihr «դուռն Միհրի». հմմտ. փարս. darime, «մեծամեծ զոհաբերութեանց սրբավայ-րը, ատրուշան հրոյ կամ Dari M.hr ռու-ռըն կամ պալատ Միհրի» (Darmesteter Zeud-Avesta, էջ ծթ.)։-Պազիլ, Աւե-տաբեր, 1914, էջ 522 պրս. [arabic word] dar-i-dari «Դուռն արքունի»։


Տեռ (ից)

s.

gauze, crape, thin veil;
galling;
callosity, corn.

• , ի հլ. «ոտքի կոշտ, թրք. նասրր, ռուս. մառօլ» Պիտ. առ Լեհ. որից տեռել քկոշտ կապել կամ կաշին քերթել» Եղիշ. ը, էջ 137. Վրդն. Մն. տեռազերծ առնել «կո-ռոպտել» Եւս. պտմ. Եզն. տեռազերծել «կողոպտել» Պիտ. (բուն նշ. «կաշին մռա-յից հանել, պոկել, սկրթել». նշանակութեան զարգացման համար հմմտ. գւռ. պլոկել և տճկ. soymaq «կաշին հանել. 2. կողոպտել»), տեռազերծ «կողոպտող, գող-աւազակ» Եւս-պտմ. տռնաւոր «հաստակաշի» Նիւս. կազմ. ողնտեռ «կռնակի՝ մէջքի կաշին քերթուած» Վստկ.։-Կայ նաև տեռատես «ախտացեալ դաշտանաւ» Ղևտ. ժե. 33. Մտթ. թ. 20, Եւս. պտմ. 557, տեռատեսութիւն. Մրկ. ե. 25, Ղկ. ը. 43, որ անշուշտ այս արմատից է, սակայն իմաստի յարաբերութիւնը դժուար է բացատրել։


Տես (ոյ)

s.

sight, view;
spectacle, scene;
aspect, look, figure, face;
vision, apparition;
visit;
ի — երթալ, to go to see, to call upon, to pay a visit to;
չ-ոյն առնել, to pretend not to see;
— առնել ի բանակն, to send forth spies;
ակն ունիմք — ոյն աստուծոյ, we desire to see God;
եկն ի — իմ, he came to see me, he called upon me.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. derk'-արմատից հմմտ. սանս. drç, darç-«տեսնել», dadárça «տեսայ», darçana-«աչք, երես», զնդ. dar-❇sa-«հայեացք», dādarəsa «նայիլ», յն։ δέρϰομαι, անկ. ἔδραϰον, կտր. δὲδορϰϰ «յառած նայիլ», հիռլ. derc «աչք», drech «երես», ad-con-darc «նայիլ, նկատել», միռլ. an. drocht «մութ» (an-բացասականով), կիմր. drych «երևոյթ, հայելի», drem «դէմք», բրըտ. ϑremm «դէմք», derc'h «հայեացք». գոթ. ga-tarhjan «նկատել, նկատելի դարձ-նել», հբգ. zoraht «պայծառ, յստակ»=ան-գսք. հսաքտ. torht, ալբան. dritε «լոյս» ևն, որոնց նախաձևերն են հնխ. derk'-, dork'. drk-. հայերէնը ծագում է առաջին ձևից՝ միջին ր-ի անկումով, փխ. *տերս (Boisacq 178, Pokorny 1, 806-7)։-Հիւբշ. 497։


Փռատոր (աց)

s.

member of a curia.

• , ի-ա հլ. «գործակալ». վէև ան-գամ ունի Պղատ. տիմ. 82, որ և իբր բացա-տրութիւն աւելացնում է «որք են վերագոյն պաշտօնեայք տաճարին»։


Քամ (ոյ)

s.

juice;
gravy;
jelly.

• «օամուք, քամուածք» Վստկ. «հե-ղեղի մնացորդը» Տաթև. ամ. 250. որից ՍԳր. Եզն. «ծծել, մինչև յատակը կամ ցմր-րուր խմել» ՍԳր. Վեցօր. քամուք, քամուած Արծր. Վրդն. ել. Բրս. մրկ. արիւնաքամ Վրդն. լուս. համաքամուած Մագ. նաև փխբ. թերաքամ «կիտովին բացուած (աուր, թուր, դուռ ևն)» Ոսկ. և Երզն. մտթ. 367. թերա-քամեալ «կիսովին պատեանի մէջ մտոռաձ (սուր)» Բ. թգ. ի. 8։-Ըստ իս այս նոյն բառն է քամի «գետ», որ մէկ անգամ գոր-ծածել է Խորենացու աշխ. հրտր. Սուքր. 30. ռեւ ամենայն քամի լերանց Հայոց ի Դկլաի իջանէ»։ Հիւբշման, Հին Հայոց տեղւոյ ա-նունները ՀԱ 1905, 123 ա, ծան. 3 (արտա-տպ. էջ 160) բառը գտնում է յիշուած Սի-պական, էջ 4, տող 15 և համարում է ան-ծանօթ ձև։ Անշուշտ նոյն է վերոյիշեալ քամ «հեղեղի մնացորդը» Տաթև. ամ. 250 բառի հետ և նշանակում է «լեռների ջրային քամուածքը»։


Քանասար

cf. Քանասարիկ.

• (յետնաբար ի-ա հլ.) բուն նը-շանակութիւնը անյայտ է. գործածւում և իբր մակդիր արաբացի վայրագ գայլի. Նար. կթ. էջ 177, Ճաշոց 231 ա (կտկ. չրչ.), Սիմ. ապար. 51 (սեռ. քանասարաց), որ և քանա-սարիկ Ոսկ. մ. ա. 22 (յն. չարագոյն), քաննասարիկ, քաննասարեան Տօնակ.։

• Հին բռ. մեկնում է «քաջասիրտ», ՀՀԲ «քաջասիրտ, յանդուգն, դժնեայ», ՆՀԲ «որպէս անյագ բերանաբաց, երա-գոտն և յափշտակիչ, չար յոյժ», ՋԲ


Քանուն

cf. Քանոն.

• -Թէև յն. ϰανών բառն է, բայց որովհետև այս ձևը տալիս է հյ. կանոն (տե՛ս անդ), ուստի պէտք է ենթադրել կա՛մ ասոր. կա՛մ պհլ. մի ձևի միջնորդութեամբ. (կայ ասոր. բացի ❇ qanūnā>կանոն ձևից նաև [syriac word] kanūntā>քանուն)։-Աճ.


Ցիւ (ցուոց)

s.

tiling, roof;
ընդ or զցուոցն կախել, to let down through the roof.

• Բառս նախապէս ծանօթ լինելով միայն ի ցուոցն բացառականով՝ ՆՀԲ դրած էր ուղ. ցու. յետոյ երևան գալով ուղ. ցիւ ձևը՝ այսպէս էլ նշանակում են ԱԲ և


Ցոլ

cf. Ցոլք, — ցոլալ, to sheen.

• «ծխի և շոգու վեր բարձրանայր. 2. փայլ. 3. կրակի գոլ». առաջին իմաստով չէ աւանդուած հնից. երկրորդ իմաստով ու-նինք յետնաբար՝ Նար. երրորդ իմաստով գտնում եմ Վրք. և վկ. Բ. 319՝ Ծաւալեցան շուրջ ցոլն և զբազումս խարշեաց. ելեալ ցոլ փոքրիկ ի հնոցէն։ Սրանից ցոլանալ «ծուխը կամ շոգին վեր բարձրանալ» Ոսկ. մտթ. Եզն. ցոլել «կրակը դուրս ժայթքիլ» Բրս. մրկ. ցոլալ (գրուած ցողալ) «փայլիլ, փայլ-փլիլ» Ածաբ. ցոլական Շիր. ցոլացութիւև, ցոլացումն Յհ. կթ. ցոլումն Փիլ. Յհ. կթ. կայծակնացոլ Մխ. ապար. արտացոլում, արտացոլել, արտացոլութիւն (նոր բառեր)։ Այս բա՞ռն է որ Բառ. երեմ. էջ 318 գրում է ցոլանալ «սլանալ, փութալ, բացիլ» և ցո-ղացեալ «աճապարեալ»։


Փթիթ

s. adj.

shoot, sprout, blossoming, blooming;
blossomed, flowered;
ի —ս հարկանիլ, to blow.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «ծաղկիլը, ծաղիկների և բող-բոջների բացուիլը» Ագաթ. (գրուած է փը-թոյթ Լմբ. ածած. հրտր. ՀԱ 1925, 450), որից փթթել «ծաղիկ բանալ, ծիլ արձակել» Ագաթ. Ոսկ. մ. բ. 25. փթթազարդ Գնձ. կամ փթթինազարդ Տաղ. զանազանափթիթ ԱԲ մշտափթիթ Պիտ. Խոր. հռիփս. յարափթիթ Խոր. վրդ. ծաղկափթիթ Պիտ. ծառափթիթ Պիտ. համափթիթ Զքր. կթ. լուսափթիթ Ճառընտ.։


*Փնթի

adj.

dirty, filthy.

• =Կազմուած է հյ. փին «աղբ» և թի բա-ռերից, իբր «աղբի թի». այսպիսի պատկե-րաւոր բացատրութիւններ սովորաևան ևն ժողովրդական լեզուի մէջ. հմմտ. Պօլսի ար-դի հայ ժողովրդական բարբառով՝ քաքի քիւրէք (թրք. kurek. «թի», որով ամբողջը փին-թի), հարկաւորի կամ գործարանի կամ քէնէֆի (թրք. kenef «արտաքնոց») աւել (որ է «արտաքնոցի աւել»). ևն. այս ձևերը գոր-ծածւում են իբր ածական կամ մակդիր, «կեղտոտ, անպիտան, զզուելի» և նման իմաստներով։ Յատկապէս մեր փնթի բառի նազմութեան համար կարևոր է յիշել Ղրբ. փնթիփարախ «կեղտոտ, փնթի» ձևը, ուր փարախ կարող է կապուել միայն փին «աղը» բառի հետ (իբր թէ «ախոռի աղբի թի»)։-Աճ.


Քէն (քինու)

s.

rancour inveterate hate, spite, ill-will, resentment;
revenge;
— ի վրիժուց, out of or from hatred;
— պահել, ի —ս մտանել, to bear or owe a grudge, to bear malice or ill-will, to bear hard;
— ի մտի ունել, to keep alive resentment for an injury;
— ունել ընդ ումեք, to have a grudge or spite against;
հանել զվրէժ քինու, խնդրել զ— վրիժուց, to by revenged, to revenge oneself.

• «նէտի կապարճ». յետին ժամանա-կի բառ, որ երկու անգամ գտնում եմ գոր-ծածուած Զքր. սարկ. Բ. 18. «Թափեալ զկապարճն որ է քէշն և ձգէր նետ դէպ ի Ոսմանցիսն... և յորժամ պակասեցաւ նետն, ձայնեաց ատելով. բերէ՛ք քէշս»։ Նոյն բառը պիտի լինի նաև գէշ Վրդ. առկ. ճհ. 205 (Ռ ձիոյ ագին և բաշն խուգեցէք, և գէշ և բիշիկ, աղեղ և ռումպ ի վերայ կապեցէք), որ յի-շում է Ամատ. Հայոց բառ ու բան 104 ա-ռանց բացատրութեան։


Քիլ (քլի, քլաւ)

s.

space between the tips of the thumb and forefinger;
or.

• , ի-ա հլ. «բթամատից մինչև ցուցա-մատի ծայրը եղած բացուածքը» Ես. խ. 12. Եզն. փիլ. ել. բ. Նար. խչ. որից վեցա-քլեան Փիլ. ել.։ (Նշանակութեան մասին մի դիտողութիւն տե՛ս թիզ բառի տակ)։

• ԳՒՌ.-Ալշ. Բլ. Խտջ. Մշ. քիլ և Սվեդ. քէլ՝ նշանակում են «քիլ, այն է բթամատից ցու-ցամատ բացուածքը», իսկ Ալշ. Մշ. թիզ, Սվեդ. թէզ «բթամատից մինչև ճկոյթ բա-ցուածքը»։-Բառիս ձայնդա՞րձն են ներկա-յացնում Ագլ. գէղ և Ղրբ. Ղրդ. կէղ «թիզ», որոնք իրար հետ միանալով ենթադրում են գեղ նախաձևը. հմմտ. շիլ և շեղ։


Տուայտ

adj.

suffering, troubled as with dropsy.

• ՆՀԲ «հակառակն այտնլոյ կամ շու-այտելոյ» (ուրեմն հանում է տ բացա-սականից և այտնուլ կամ շուայտ բա-ռից)։ Հիւնք. շուայտ բառից։


Տրմուղ (մղի)

s.

inexperienced, inexpert, raw, unpracticed, new;
untamed, wild.

• -Կարմուած է մուղ «մղել, վարել» ար-մատից՝ տր-բացասական մասնիկով, որ այլուր անսովոր է. հմմտ. համապատաս-խան անմուղ ձևը՝ Ոսկ. մտթ. ղկ. յհ. Վռռ. և վկ. ա. 653, Մագ. Զքր. կթ. նոյն նշա-նակութեամբ. Յիշեալ տր-մասնիկը պէտք է համարել բնիկ հայկական տ բացասակա-նի երկրորդ ձևը. հմմտ. սանս. dur-, հհիւս. անգսք. tor-, հբգ. zur-բացասական մաս-նիկները (Pokorny 1, 816)։


Տիեզերք (րաց)

s.

the universe, the whole world, the earth, macrocosm;
ընդ —րս, ընդ ամենայն or բնաւ —ս, ընդ ոլորտս —րաց, throughout the world, every where;
առնել —րս անապատ, to reduce the earth to a waste.

• ՀՀԲ տի+եզերք։ ՆՀԲ «որպէս թէ ընդ եզերք, որպէս և յն. տի, տիա է ընդ, շուրջ, այսր և անդր»։ Peterm. 132 տի համարելով բացասական տ մաս-նիկը, թարգմանում է բուն «անսահ-ման»։ Windisch. II տի= լտ. de-(ինչ. deformis) և կամ սանս. ati։ Lag. Btrg. baktr. Lex. 24 սանս. atyanta ձևի հետ։ Մառ ЗВО 5, 286 (=ՀԱ 1892, 164) և 11. 165 տի (կրճատուած զնդ. gaēϑa «աշխարհ» բառից) + եզերք։ Հիւնք. տզրուկ բառից։ Meillet MSL 17, 20 տէր, տիկին և տիեզերք բառերի մէջ տի համարում է անծանօթ բառ, իսկ Altarm. Elementarb. 52 մեկնում է ատ Peterm. Ադոնց, Aрм. Юстии 405 տե իբր «երկինք»՝ տիւ, դև, deus ձևերի հետ, որով տիեզերք «երկնից ծայրը»ւ


Տիղմ (տղմոյ)

s. fig.

mire, mud, slime, dirt, filth, soil, slough, muck;
cf. Թաթաւիմ, cf. Թաւալիմ;
ի քարշ ածել ընդ —, to drag in the mud;
to cover with shame;
մաքրել զ—, to rub of the dirt, to perfrigate, to clean, to brush off.

• ԳՒՌ.-Արմատական տիլ ձևն ունին Ալշ. Ապ. Երև. Մկ. Մշ. Ջղ. Սր. Վն. տիլ և Չն. դիլ «ջրալի ցեխ, թաց տիղմ», Երև. Ղզ. Վն. տիլ «գինու ևն տակին նստած դիրտը». յի-շում է նաև Բառ. երեմ. էջ 217 մրուր բառի բացատրութեան մէջ. «Մրուր. բրոր, դիրտ կամ տիլ»։ Նոր բառեր են տլոտ, տլաժա-ժանք. տլոտել, տլտլայ։


Տխմար (աց)

adj.

simple, foolish, idiotic, ignorant.

• «գիտուն»։ ՆՀԲ թերևս համարում է նոյն ընդ ախմար։ Հիւնք. տրմուղ, կըր-մուղ ձևերից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 36 պհլ. a-hamār «անհաշիւ, ան-զգոյշ»> ան-համար բառից, ան բա-ցասականի տեղ դնելով տ բացասակա-նը։


Տխուր

adj.

cheerless, sad, afflicted, grieved, gloomy, sorrowful, melancholy;
sullen, morose, surly, peevish;
sombre, gloomy, dismal, dull, dark, obscure;
— տրտմութիւն գիշերոյն, the thick darkness of the night;
լրջացուցանել զ— գիշերն, to dispel that horrible darkness.

• ՆՀԲ ոչ խրախ։ Տէրվ. Նախալ. 70 ար-մատը *խուր, որից *խուրախ >խրախ, ուրախ և տ բացասականով՝ տխուր։ Հիւնք. պրս. xurram «ուրախ» բառից։ Patrubány ՀԱ 1908, 153 և Meillet Altarm. Elementarb. 210 մեկնում են ըստ. Տէրվիշեանի։ Մառ ИАН 1914, 1239 տ բացասականով՝ *խուր, որ է = հյ. խինդ, վրաց. խարեբա, յն. χϰρ «ուրախութիւն»։


Օդի (օդւոյ, օդիք, օդեաց)

s.

sheep.

• = Ոմանք համարում են բնիկ հայ բառ՝ հնխ. ovi-«ոչխար» բառից, որի ժառանգ ձևերը տե՛ս հովիւ բառի տակ։ Այս մեկնու-թիւնը ընդունելու դժուարութիւններն են՝ 1) այն որ բառը արդէն ունինք հովիւ բառի մէջ (հ)ովի ձևով. 2) կարելի չէ մեկնել ա նախա-ձայնը հնխ. օ-ի դիմաց. 3) առանց բացա-տրութեան է մնում -դի (երևի պէտք է մեկ-նել իբր մասնիկ, ինչպէս որ ունինք տար-բեր մասնիկներով՝ սեռի զանազանութեան համար՝ հսլ. ovīnū «խոյ» և ovi-ca «մաքի»)։


Օտար (աց)

s. adj. adv.

s. adj. stranger;
foreign;
remote, distant;
other;
extraordinary, strange;
vainly, in vain, unjustly, wrongfully.

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. օտար, Տփ. օ՜տար, Ալշ. Մշ. Ննխ. Սեբ. Սչ. օդար, Տիգ. օդmր, Մկ. Շտ. ուտար, Զթ. ուդօյ, ուդոր, Սվեդ. ուդը՛ր (օտար հավերը քշելու համար բացականչություն, ք՛շքշ). նոր բառ է օտարացնել (Ննխ. օդօրցունէլ, օդուրցունէլ) «օտար կարծելով վախենալ» (մանուկների համար է ասւում)։


Աղաւնի (նւոյ, նոյ, նեաց)

• ԳՒՌ.-Պլ. աղավնի-խուշ (միայն կրօնա-կան պատմութեանց մէջ. վերջին մասն է թրք. quš «թռչուն»). Հճ. աղվmնի, Ակն. Ռ. աղվընի, Զթ. աղվընը, աղվընը, Սեբ. աղվը-նիգ, Խրբ. աղվընիգ, Ննխ. աղվէնիք, աղու-նիք, Տիգ. mղվընիք, Ալշ. յէղվընեգ, Մկ. Մշ. էղվընիկ, Ագլ. ըղօ՛նի, Երև. Ջղ. աղունիկ, Տփ. աղունակ, Գոր. Վն. յեղունիկ, Սլմ. յէ-ղունիկ., Ոզմ. յէղունէկ, Ղրբ. յեղօ՛նէ՛գ։, ղօ՛-նէգ, Պրտ. եղվընագ։ -Աղաւնի բառը միակ բացառութիւնն է, որ արդի լեզուի մէջ չէ վե-րածուած *աղօնի ձևին, մինչդեռ ուրիշ ա-մէն տեղ աւ երկբարբառը բաղաձայնից առաջ դառնում է օ։ Այս պատճառաւ Հիւբշման (անձնական) կարծում է թե հին հայոց աղաւ-նի բառը հնչւում էր *աղաւընի։ Այս ենթա-դրութիւնը հաստատւում է գւռ. աղվընի, աղվընիկ, աղվընը ևն ձևերով, որոնք ենթադրում են հնագոյն *աղուանի կամ *ա-ղաւրնի. բայց սրանց հետ միաժամանակ անհրաժեշտ է ընդունել նաև ճիշտ աղաւնի հնչուած մի ձև, որից կանոնաւորապէս յա-ռաջ է եկել *աղօնի և սրանից էլ Տփ. Վն. Ոզմ. Ղրբ. գաւառականների օ, ու պարունա-կող ձևերը։


Քարճիկ

s.

bird's crop, maw, craw.

• նառք»։ Պէտք չէ համարել կարմուաձ քար բառից, ինչպէս թելադրում են պրս. [arabic word] sangdān և թրք. ❇ tas-ləq հոմանիշները (առաջինը կազմուած sang «քար», երկրորդը tas «քար» բա-ռից), ըստ որում առանց բացատրու-թեան պիտի մնար -ճիկ մասը։


Քաւ

conj. int. prep.

not, no, never, not at all;
away with! go along ! fye! for shame! without, besides, except;
— յինէն, far be it from me, God save me!
— լիցի ինձ ի տեառնէ, God preserve me!
— քեզ, — լիցի, — մի լիցի, no! God forbid !
— լիցի քեզ, tar be such thoughts from thee;
— լիցի մեզ, we will not, we don't like;
— ի մէնջ, God preserve us, God save us;
օն անդր, — լիցի, oh! never fye! fye upon it!.

• «մեղքի թողութիսն, արդարացում, ներում, տրբացում». որից քաւել «յանցանքը ներել» ՍԳր. «անպարտ հանել, արդարաց-նել» ՍԳր. «հաճեցնել, տիրտը շահիլ» Բ. թգ. իա. 3. «հեռացնել, վանել» Սեբեր. Եփր. համաբ. քա՛ւ, քա՛ւ լիցի «չլինի՛ թէ, զգոյշ. Տէր մի՛ արասցէ, Աստուած չանէ» ՍԳր. Մծբ. Ոսկ. քաւիչ ՍԳր. քատւթիւն ՍԳր. քաւչապետ Զքր. կթ. Մաքս. եկեղ. մեղսաքա-ւիչ Յհ. իմ. ատ. Յհ. կթ. Յճխ. քաւէլ մհյ, «բացի, միայն թէ» Անսիզք 21, 51. գաւա-ռականում պահուած է բուն նիւթական իմաստը, որ է «խնամել, հոգ տանիլ, պահ. պանել, զգուշանալ»։ Այս նշանակութիւն-ներով դառնում է ռառս


Բլիթէն

• Այս բառը աւանդել է Գաղիանոս «Տե-ղիս, բլիթէն» բացատրութեամբ։ ՆՀá տեղիս բառը հասկանալով յն. τύλος. բլիթէն կամ բլիթեան մեկնում է «կոշ-տացեալ մասն մորթոյ մարմնոյն, տճկ. նասըր»։ Իրեն են հետևում ՋԲ և ԱԲ։ Առաջին անգամ Նորայր, Հայկ. բա-ռաք. 111 ցոյց է տալիս, որ Գաղիանոսի տեղիս բառն է յն. τῆλις, լտ. telis, որոնք նշանակում են ֆրանս. fenugrec ևռչուած բանջարեղէնը. և հետևաբար ա՛յս նշանակութիւնն ունի նաև բլիթէն։ Այս մեկնութեան համաձայն է գալիտ նախ Ամիրտովլաթի բլիթենի բուսանու-նը, և երկրորդ՝ Ստ. Կամենիցացի, որ ունի «բլիթեան. խոտ բժշկական. ւտ. meliphyllum, apiastrum» (ըստ Գա-ղիանոսի)։


Ո՞

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. k*o-(կամ q'o-) հարցական և անորոշ դերանու-նից՝ նախաձայնի անկումով։ Այս արմատը տալիս է խիստ բազմաթիւ ածանցներ (դերա-նուններ, միջակ անուններ, մակբայներ), ո-րոնց թւումն ու բացատրութիւնը համեմա-տական քերականութեան գործն է։ Կարևո-րագոյններից յիշենք այստեղ՝ սանս. kah, kā «ո՞վ», զնդ. հպրս. ka-«ո՞վ», պրս. ❇ ki «ո՞վ», [arabic word] kay «ե՞րբ», [arabic word] či «ի՞նչ», [arabic word] čirā «ինչո՞ւ», [arabic word] kujā «ո՞ւր», [arabic word] kudām «ո՞րը», յն. πο-որից πόϑεν «ո՞րտեղից», πόϑι, ποῦ (յոն. ϰὸϑι, ϰοῦ) «ո՞ւր, ուր որ է». πօῖ«յո՛», πώς, յոն. ϰώς «ինչպէս», լտ. quis «ո՞վ, ո՞րը», quod «ի՞նչ», quo «յո՜», օսկ. ումբր. po-, հիռլ. co-te, ca-te «որ է», coich «որոյ», nech «ոչ ոք», կիմր. pan «երբ». ոռթ. has «ո՞վ», han «ե՞րբ», had «յո՞», գերմ. wer (հինը hwèr) «ո՞վ», was «ի՞նչ». wie «ի՞նչպէս», wo «ո՞ւր, յո՞», wann «ե՞րբ», wenn «եթէ», welch «ո՞րը», yeder «ո չ», անգլ. who «ո՞վ», լիթ. kás «ո՞վ». kadá «ե՞րբ», kuī «ո՞ւր, դէպի ո՞ւր», լեթթ. kas «ո՞վ, ի՞նչ», հպրուս. kas, հսլ. kú-to «ո՞վ», kü-do «ո՞ւր», ռուս. kmo (ուկր. chto) «ո՞վ», каждыи «իւրաքանչիւր» (հսլ. kъ-žьdo), колька, c-колькo «ո՞րքան», куna «յո՞», rдь (հսլ. къдe) «ո՞ւր», какъ «ինչ-պէ՞ս», коrда (=լիթ. кадá, հպրուս. kaden) «ե՞՛րբ», чeи «որի՞», ալբան. kε «եթէ», si «ինչպէ՞ս», ևն ևն։ Նոյն արմատի հնխ. k2i-k2u-ձևերի վրայ՝ տե՞ս ի, ուր (Pokorny 1, 519-523, Walde 635, Boisacq 799, Berne-ter 673-5, Trautmann 111)։-Հիւբշ. 481։