Your research : 4 Results for բնի

Entries' title containing բնի : 5 Results

Definitions containing the research բնի : 312 Results

Սորեկ

adj. bot.

sorech, choicest, most excellent;
Indian millet.

• = Եբր. [hebrew word] կամ [hebrew word] soreq «մի տեսակ ընտիր խաղող» բառն է, որ յն. σთρήϰ տառառարձութեան վրայից անցած է մեղ. նոյնպէս նաև վրաց. სორეკა սորեքա։ Եբր. բառը՝ որ գործածուած է բնազրի նոյն տե-ղում, բնիկ սեմական է և նշանակում է բուն «կարմիր». հմմտ. ասուր. [other alphabet] = šar-ku «կարմիր արիւն», արաբ. ❇ šarq «կարմրիլ. 2. արևը ծագիլ. 3. արևելք, արև-ելեան կողմ» (Gesenius17, 794, Delitzsch. Assyr. Handwört. 692, Strassmaier, Alp-hab. Verzeich. 1000)։


Սուգ (սգոյ)

s.

mourning;
grief, sorrow, affliction, weeping, sadness;
աւուրք սգոյ, time of mourning;
հանդերձ սգոյ, mourning clothes;
— առնուլ, ունել, to go into mourning, to wear mourning, cf. Սգամ;
to be sunk in grief, to be desolate, afflicted;
ի — մտանել, լինել, նստիլ, to be in mourning;
— զգենուլ, to put on mourning, to be clad in mourning;
թողուլ զ—, to leave off mourning, to go out of mourning;
— առնուլ ի վերայ ուրուք, to mourn for, to weep over, to bewail;
ի — համակեալ կալ ընդ, to be inconsolable for;
ի — դառնութեան ընկղմեալ կայր, he gave himself up to bitter grief;
cf. Ընկղմիմ.

• նը, Arica 74, 207 սանս. çōka, պրս. sōk, յն. ϰυϰαν «խառնել». բոլորի ար-մատը դնում է çuč։ Lag. Urgesch. 339 և Müller SWAW 38 576 սանս. և պրս. ձևեռո։ Lag. Beitr. bktr. Lex. 21 նաև զնդ. saoka «հրդեհ»։ Հիւբշ. Arm. Stud. § 254 դնում է բնիկ հայ բառ։ Bar-tbolomae Stud. 2, 17 և Meillet MSL 7, 58 համարում են իրանեան փոխա-ռութիւն. իսկ Հիւբշ. Arm. Gram. 491 առարկելով որ այս պարագային *սոյկ, սոկ ձևը պիտի ունենայինք, համա-րում է բնիկ հայ բառ՝ հնխ. k'uko'-ձևից։ Սակայն ինքն էլ է կասկածում թէ հնխ. k կարո՞ղ էր տալ հյ'. գ։ Սրա վրայ աւելացնենք նաև բառի նշանա-կութիւնը, որ արիական մասնաւորում է. բուն նախնական իմաստը, որ է «այ-րել», չկայ հայերէնի մէջ։ Karst, Յու-շարձան 407 սումեր. sig «ցաւալի, վիշտ», 424 չաղաթ. sagu «սուգ», sā gun «տխուր», ույգուր. sakinmak «ցա-ւիլ, հոգալ»։


Սունկն (սնկան)

s. med. bot.

mushroom;
cork;
*pumice;
fungid excrescence, fungus;
sonchus, sow-thistle;
— թունաւոր, toadstool;
համեմանք ի սնկոյ, mushroom sauce, ketchup;
ածու սնկոյ, mushroom bed.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. spongos ձևից, որից ունինք նաև յն. σπόγγος, ատտ. σφόγγος «սպունգ. փխբ. կոկորդի նշագեղձերը». ու-րիշ լեզուի մէջ պահուած չէ այս արմատը. կայ միայն լտ. fungus «սունկ», որ փո-խառեալ է յունարէնից. նշանակութեան տարբերութեան համար հմմտ. գերմ. Sch, wamm «սպունգ. 2. սունկ» և յատկապէս Erdschwamm «սունկ» (Walde 326, Boi-sacq 899, Berneker 340, Pokorny 2, էջ 681)։ Meillet (Dict. étym. Jt. 386) միջ-երկրեան լեզուից փոխառութիւն է համա-րում յն. σφόγγος, լտ. fungus և հյ. սունկն։ Lidén Göteborgs hogskolas ârsskrift 1933 52 նախաձայնը բացատրելու համար նախա-ձևը դնում է *psongos?


Սպաս (ուց)

s.

service, office, function, employment;
want, requisite;
furniture, ornaments, trimmings, apparel, moveables, luggage, clothes, goods, service of plate, vessels, utensils;
dinner-service;
meats, victuals, repast, dinner, treat, feast;
pomp, train, equipage;
care, earnestness, solicitude;
—ք եկեղեցւոյ, church ornaments, decorations, plate, chalice;
ի — հայրենեաց, in the public service;
— ունել, տանել, հարկանել, ի —ու կալ, to serve, to take service, to minister;
— ունել կրակի, to worship fire;
— տանել կռոց, to worship idols;
լինել ի —ու պաշտաման ուրուք, to serve, to be in service;
հարկանել, տալ ումեք զյետին —, to pay the last honours;
— տանել ախտից, to obey the passions;
աստուածական մատուցանել անձին —, to be one's own idol;
— առնել, to attend well, to care, to keep, to guard, to watch, to spy, to lie in wait for;
to eat, to dine;
— ուտել or կերակրիլ, to regale, to entertain, to give an entertainment;
— ա րկանել, դնել, to prepare the requisites for the Mass;
զբաղեալ էր ի բազում —ու, he was oppressed by a multitude of things, he was very busy.

• ՆՀԲ սպաս՝ լծ. պաշտօն, պաս, պահ, իսկ սպասել՝ լծ. լտ. expecto, պրս. payistan։ Lag. Urg. 544 սանս. spaç, speç արմատների հետ։ Spiegel, Huzw. Gram. 190 յիշում է պրս. sipās և պհլ, spās «շնորհակալութիւն»։ Justi, Zen-dsp. 303 զնդ. spaç ձևի տակ։ Տէրվ. Altarm. 71 և Նախալ. 114 վերի ձևերի հետ՝ իբր հնխ. spaç «սպասել» արմա-տից։ Lag. Յն. Ագաթ. էջ 83 ծան. սպասկապետութիւն մեկնում է պրս. šipāhī+պետ, որ կրկնում են Տաշեան, Ագաթ. էջ 68 և Սարգիսեան, Ագաթ. էջ 241, բայց մերժում է Հիւբշ. 239։ Bug-ge KZ 32, 64 ընդունելով որ հնխ. sρ տալիս է հյ. ս՝ չի հաւատում թէ բնիկ է հյ. սպաս և դնում է իրանական փո-խառութիւն։ Նոյն կարծիքն ունի նաև Meillet. Rey, erit. թրգ. Բազմ. 1898, 119ա ձայնաւորի պատճառաւ։ Հիւբշ. 492 կարծում է որ բնիկ է, որովհետև հւ. ա կարող է երբեմն հնխ. e, o ձալ-ներին համապատասխանել. ինչ. տասն, վաթսուն։ Այժմ ընդհանուր ընդունուած է այն կարծիքը թէ սպաս փոխառու-թիւն է։ Հիւնք. դնում է ս մասնիկով պաս բառից՝ իբր պրս. pās «պահպա-նութիւն գիշերոյ», թրք. baqmaq «նա-ւեւ». beklemek «սպասել»։ Թիրեաքեան, Կարնամակ 51 զ-պաս՝ իբր զ-պահել։ Սանտաւճեան. L'idiome 15 բևեռ. sebas, յն. σέβας «պաշտամունք»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] sa'fasa «թանապուր, գւդր սպաս» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 384)։


Սպիտակ (աց)

adj. s.

white;
white, white lead, ceruse;
silver coin;
— մարգարտեայ, pearl-powder;
— զինկի, zinc-white, oxide of zinc;
ի —ս, dressed in white;
— առնել, to whiten.

• Ուղիղ մեկնեց նաև Klaproth, Asia pol. 106 (նոյնը նաև Mémoires 1, 433 սանս. chweta, պրս. sefid)։ ԳԴ պրս. նիփ թաք «սպիտակ (դեղ շպարելոյ)» և սիփիյտ «ճերմակ»։-ՆՀԲ վրաս. սպէտա՛կի, պրս. իսփիտ, իսֆիյտ։ Սանս. և զնդ. ձևերը յիշում են Peterm. 17, 21, Windisch. 11, 19 Böttich. ZDMG 1850, 361 Arica 82 373 ևն։ Տէրվիշ. Մասիս 1882 յուլ. 24 և Լեզու 159 նախաձևը դնում է *սվայտա, որից բնիկ հյ. պիտի ունենայինք *սուէտ կամ սկէտ։ Հիւնք. էջ 45 պրս. սիբթաք, սի-բիյթաք։ Աղբալեան ՀԱ 1929. 552 հա-

• մարում է բնիկ հայ. (սխալ է, որով-հետև այս դէպքում պիտի ունենայինք թ և ոչ տ, չհաշուելով դեռ -ակ վերջաւո-ռութիւնը)։-Ստակ բառը Ինճիճեան, Հնախ. Ա. 242 հանել է սպիտակ կամ ստակ բառից։ Dulaurier JAs. VII 1855, էջ 483 սպիտակ բառից։ Հիւնք. յստակ բառից, որ սխալ է։


Ստերջ (ի, ոյ)

adj.

sterile.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ster-արմատից, աճած ջ կամ դ աճականով. ցեղակիցներն ևն սանս. starf-«չբեր կով», յն. στεῖρα, ττέριφος, «ամուլ (կով)», լտ. sterilis «ամուլ», գոթ. stairō «չբեր», հբգ. stēro «խոյ», գերմ. գւռ. Stārke «մատաղ կով, որ դեռ ծնունդ չունի», անգսք. styrc «հորթ», իսլ. stirtla (*sterd, հմմտ. հյ. ստերդ) «չբեր կով», բուլգ. sterica «ամուլ», ալբան. štlere «ե-բինջ, գառ», թերևս նաև պրս. ❇ sa-tarvan կամ [arabic word] astarvan և քրդ. ast'o-vər «ամուլ» (Horn § 716, որ յիշում է թէ ժողովրդական ստուգաբանութեամբ այս բա-ռը պարսիկները հանում են պհլ. պրս. [arabic word] astar «ջորի» բառից)։ Հնխ. ster-«ամուլ» հանւում է ster-«խստանալ, ամրանալ, պնդիլ» արմատից, որի բազմաթիւ ժառանգ-ներից յիշենք՝ յն. στερεός «հաստատուն, ամուր, կարծր», իռլ. seirt «ուժ», գալլ. sertn «հաստատուն. պինդ», գերմ. starr «անշարժ. հաստատուն», լիթ. stóras «հաստ», հսլ. starù, ռուս. cтарыи «հին, ծեր» ևն. իսկ այս ster-արմատն էլ հնխ. stā-«կանգնիլ» արմատից (Boisacq 906, 910, Walde 737, Pokorny 2, 627-635 և 640, Ernout-Meillet 231. հայերէնի նախաձևը դնում է *ste-ryā)։-Հիւբշ. 492։


Ստոյգ (ուգաց)

adj. adv.

true, just, certain, sure, indubitable, assured, positive, infallible, veritable, real, authentic, genuine;
surely, certainly, assuredly, to be sured, by all means.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. steuwā-ձևից, որ ծագում է setu-և որ աճելով եղել է նախ setewo-և տաստկութեան համար միջին բաղաձայնի կրկնութեամբ seteuwā-. այս-տեղից նախավանկի ստորին ձայնդարձով steuwa->ստոլգ։ Պարզ ձևը ցոյց են տալիս յն. ἐτά «ստոյգ» (Հեսիւքիոս), աճած՝ ἐτυ-μος «ստոյգ», έτεfός «ճիշտ», հմմտ. նաև սանս. satyá-, զնդ. haiϑya-, հպրս. hasiya, գոթ. sunjis, անգսք. sōֆ, հին հիւս. sannr, բո-լորն էլ «ստոյգ, ճիշտ», հաւանաբար նոյն ծագումն ունին նաև հսլ. jistu, istú, iistovìi «իրական, ստոյգ»։ Այս բոլորը ծագում են պարզական es-«լինել» արմատից, որից -to-մասնիկով դերբ. setó-«եղած» (Pokor-ny 1, 160-161, Boisacq 291)։-Ըստ այսմ հյ. է (


Ստորի (րւոյ, րեաց)

s.

weaver's beam or roller.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. stor-«ծառի կամ փայտի կոճղ» արմատից, որի բարձր ձայն-ռարձն է ster-. հմմտ. յն. στεῖρα «նաւի առջևի կոր ու հաստ գերանը», στήριγς «նե-ցուկ, յենարան», հբգ. storro և մոր. storre եծառի՝ փայտի կոճղը»։ Հնխ. ster-նշանա-կում է նաև «ամուր, պինդ, հաստատուն» և յետոյ «ամուլ, չբեր, ստերջ». երկուսի միու-թիւնը ցոյց է տալիս յն. στεῖρα «նաւի գե-րանը», որ միևնոյն ժամանակ նշանակում է «ամուլ, չբեր». միւս օրինակները տե՛ս ստերջ բառի տակ (Pokorny 2, 627-8, Bo-isacq 906-7)։-Աճ.


Սէգ (սիգաց)

adj.

imperious, high, haughty, supercilious, arrogant, proud, superb;
— առ հանդերձ, fond of dress, smart, spruce, dandy;
— առնուլ, cf. Սիգամ.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'eigh-«ցատկել, աշխոյժ, առոյգ» արմատից, որի ժառան-գորդներն են սանս. çighrá-«աշխոյժ, ա-րագ», անգսք. hīgian «շտապել, յառաջա-նալ, յառաջ դիմել», անգլ. hie «աճապա-րել», ռուս. cигать, cиrнуть «ցատկել», գւռ sigaé, signué «մեծ մեծ քայլերով քայլել», ինչպէս նաև ռուս. cигъ «մի տեսակ ձուև». որից փոխառեալ են լիթ. sykis, հհիւս. sīkr ևն (Pokorny 1, 363)։ Հայերէնի բուն նախ-նական իմաստը պէտք է լինի «հպարտ քայ-ւող», ինչպէս ցոյց են տալիս սիգալ, սիգա-քայլ ևն։-Աճ.


Սին

s. bot.

s. bot. service-apple or sorbapple;
service-apple or sorb-apple tree.

• = Բնիկ հալ բառ՝ հնխ. k'eno-ձևից. հմմտ. յն. հոմեր. ϰενεός, ատտ. ϰενός «պա-րապ, սին, փուճ, ոչինչ», ϰενεών «խոռոչ», ϰενοῦν «պարպել, դատարկել» (Boisacq 434, Pokorny 1, 365, 390)։ Հայերէնից և յունա-րէնից դուրս այս արմատը ուրիշ որևէ լեզուի մէջ չէ պահուած։-Հիւբշ. 490։


Սիսեռն (սեռան, սռան)

s.

chickpeas.

• = Բնիկ հայ բառ.՝ հնխ. k'*lik'er-ձևից, որի դէմ միւս լեզուներն ունին k'ik'er-. հմմտ. լտ. cicer, մակեդ. ϰίϰερροι, յն. ϰριός (ծագած *ϰιϰριός կամ *ϰιϰρός ձևից), սանս çiçna «ոլոռ» (եթէ միայն ճիշտ է այս նշա-նակութիւնը), և լատինականից փոխառու-թեամբ հբգ. kichurra, chihhira, մ. և նբգ. kicher, հպրուս. keckers «ոլոռ». ա. kihra «սիսեռ» և աւելի ուշ փոխառութեամբ հբգ. ciser, նբգ. zisern, սլ. cizara, չեխ. cizrna, լեհ. cieciorka, cieciercczka (Pokorny 1, 451, Boisacq 519, Berneker 503, Walde 158, Ernout-Meillet)։-Հիւբշ. 490։


Սլաք (աց)

s.

shaft, arrow, dart;
stiletto;
style, needle;
— ժամացուցի, hand;
— ժամուց, hour-hand;
— վայրկենից, minute-hand.

• = Բնիկ հայ բառ, որ կազմուած է -աք մասնիկով հնխ. k'ul-«սուր, սրածայր» ար-մատից. սա էլ աճած է k'u-պարզականից, որ կրճատ ձևն է ak'-u արմատի (տե՛ս հլ. ասեղն)։ Սոյն հնխ. k'ul-արմատից են նա-և տանս. cula «տէգ, նիզակ, ցից, սուր ցաւ», լտ. culex, հիռլ. cuil, կիմր. cylionen «մը-ժեղ». իսկ k'u-արմատից՝ տարբեր մասնի-կով՝ սանս. çuka-«խայթոց», զնդ. sukā «ասեղ» ևն։ Ըստ այսմ հյ. սլաք բառի նա-խաձևն է *սուլ-աք (Walde 207-8, Pokor-ny 1, 33 և 465, Ernout-Meillet 229-230)։


Սմբակ (աց)

s.

hoof;
առ — պզտորել զջուրս, to foul or muddy water by walking through it.

• = Պհլ. *sumbak «սմբակ» ձևից փոխա-ևեալ. հմմտ. պհլ. sumb, sunb, պրս. ❇ sum, [arabic word] summ, [arabic word] sunb, քրդ. sīm, աֆղան. sum, swa, օսս. säft'äg, զնդ. [arabic word] ︎ safa-, սանս. [other alphabet] უ çaphá-«սմբակ»։ Պհլ. *sumbak ձևը թէև չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում արաբ. ❇ sunbak «սմբակ» (նաև sunbuk ըստ Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 95)։-Արիական ձևերը ծագում են հնխ. k'apho-բառից, որից նաև հբգ. huof, գերմ. Huf, հսաքս. hōf, անգլ. hoof, հուլ. hoof, հհիւս. hofr «սմբակ» (Kluge 225, Horn § 745)։ Բառս բնիկ հայ լինեւու պարագային պիտի ունենար *սափ ձևը։-Հիւբշ. 237։


Վեհ (ից)

adj. s.

sublime, majestic, imposing, high, elevated, superior, grand, noble, generous;
divine, godlike, supernatural, celestial, heavenly;
the Supreme Being;
— կերպարան, imposing aspect;
— ինձ արտաշէս պարթեւ քան զմակեդոնացին աղեքսանդր, Artaxerxes the Parthian seems to me to be superior to Alexander the Macedonian.

• Peterm. Gram. 2 17 դնում է վեր ռա-ռից։ Ուղիղ մեկնեց նախ B. Boré JAs. 1841, 653 համեմատելով պրս. bih և ահլ. vokhia(?) բառերի հետ. Windisch. l8 հպրս. wazark «մեծ»։ Չուբինով վը-րաց. վե «իսկ, բայց» բառի հետ! Ու-ղիղ են մեկնում նաև Եւրոպա 1849, 20n (հպրս. վահու «գերազանց»), Böttich. Arica 82, 378, Lag. Urgesch. 609, Պատկ. Изслeд. 4, Սեբ. 200 ևն։ Lag. Arm. Stud. § 2121 հյ. վեհագոյն կամ վեհական բառին է կցում արաբ. bahka-nat «փառաւորութիւն, պերճութիւն ար-տաքին կերպարանաց», որ բոլորովին անապահով է գտնում Հիւբշ. 246։ Գա-րագաշեան, Քնն. պատմ. Ա. 269 դնում է Վահ «Աստուած» բառից, որ է բագ-bag, և որ գտնում է նաև Վահէ, Վա-հան, Վահագն ևն բառերի մէջ։ Bugse IF 1, 459 համարում է վեհ<*վերհ, իբր բնիկ հայ, ծագած հնխ. uperteros «վե-հագոյն» բառից, ինչպէս հյ. վեր<հնխ. uper-ձևից։ Հիւնք. յն. εῦ «լաւ» բառից։ Ալիշան, Հին հաւ. էջ 376 գոթ. wīh. wiha «վեհ, սուրբ, տաճար», weiha «քահանայապետ»։ Թիրեաքեան, Կառ-նամակ ծան. 28 պհլ. զնդ. վաս «մեծ»։


Պոչ (ոյ)

s.

tail;
virile member;
prepuce.

• Böttich. ZDMG 1850, 361, Arica 73, 187, Lag. Urgesch. 968 սանս. puččha «պոչ»։ Justi, Zendsp. 191 և Kurd. Gram. 31 սանս. pučcha «պոչ», զնդ. pusa «պսակ», պրս. buš «բաշ»։ Պատկ. Иacлen. 18 սանս. pučcha և քրդ. bot։ lusti Dict. Kurde 58 սանս. puččha, քրդ. bezu, bisk։ Müller, Armen. VI յն. λὄοϑη πέος «առնի», πόσϑων «մեծան» դամ», լատ. penis, սանս. pasas, puc-cha, լիթ. pyzda «բունոց» բառերի հետ, եբր բնիկ հայ՝ հնխ. pas-ka ձևից։ Թի-րեաքեան, Բազմավէպ 1913, 342 ցեղա-կից է դնում թրք. փօչ, փէօչ ձևին։ Մառ Яa и Лит. I. էջ 274 ռուս. xвoст հոմա-նիշի հետ նոյն։-Պատահական նմա-նութիւն ունի սանս. [other alphabet] puccha «պոչ», որ Walde 625 լտ. puppis «նա-ւի ցռուկ», յն. πζματος «վերջին», πύννος «սրբան» ևն բառերի հետ դնում է հնխ. pu-«յետևը» արմատից (չի յիշում այլևս Pokorny 1, 48), որ յամենայն դէպս չպիտի տար հյ. նախաձայն պ։


Պրտու (ոյ)

s.

rush, bulrush;
papyrus.

• ԳԴ պրս. [arabic word] burdī «սէզ, կնիւն»։ ՆՀԲ արաբ. պէրտի, պէրտիյէ։ Հիւնք. ըստ ԳԴ։ Բառս բնիկ արաբերէն է (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 575) և ձայնա-կան տեսակէտով անյարմար մեր բա-բին,


Ջայլեամն (լեմանց)

cf. Ջայլամն.

• = Սեմական ծագումով բառ պէտք է լինի, ըստ որում Հայաստանի բնիկ թռչուն չէ ջայ-լամը. հմմտ. արաբ. [arabic word] zalīm «արու ջայլամ», յգ. [arabic word] zilmān կամ zulmān տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Գ. 508)։-Աճ.


Ջուր (ջրոյ, ով՝ ջուրբ, ջրոց՝ ջուրց)

s. adj.

water;
juice;
liquid, watery;
օրհնեալ —, holy water;
չած ջրոյ, water-god;
անոյշ, ըմպելի, պաղ or ղով, գաղջ, տաք, եռացեալ, հանքային, ծծմբային, աղային —, good or portable, drinkable, cold or fresh, tepid, hot, boiling, thermal, sulphurous, saline water;
— մսոյ, broth, cf. Արգանակ;
գաւաթ մի, դոյլ մի —, a glass, a bucket or pail of water;
դոյլ մի լի —, a pailful of water;
ըստ — եւ ըստ ցամաք, by sea & land;
տեղատութիւն եւ մակընթացութիւն ջուրց, tide, flux reflux, & reflux, ebb & flow;
երթալ զջրոյ, to go to fetch water;
— հանել, to draw water;
— ըմպել, to drink water;
— հեղուլ, թափել, առնել —, to make water, to piss, to urine;
— տալ, to water, to sprinkle;
to water, to give to drink to;
եռացուցանել զ—, to warm, to boil water;
— արկանել ձեռաց ուրուք, to pour water on a person's hands;
լաւ է — հորի քան զգինի յոռի, pure water is better than bad wine;
cf. Թակարդ, cf. Ըմպեմ.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. yuro-ձևից. այս արմատը նախալեզւում երկու ձև ունէր՝ wor և ur, և նախաձայնի ձայնդարձով՝ yur, your. առաօինից են ծագում վեդ. vár «ջուր». սանս. väri «օուր», զնդ. yār-«անձրև» (պհլ. varān>պրս. bārān «անձրև»), vairi «լիճ», Lvarayā «կաթիլ ջրոյ», սոգդ. wār «անձրև», թոխար. wär «ջուր», հանգլ. waer, ēar «ծով», հիսլ. vari «ջուր», ur «բարակ անձ-օրև, խոնաւութիւն», aurigr «թրջուած», յն ύρον «մէզ», լտ. ūrīna «մէզ», ūrīno «ջրի աակ ընկղմել»,-իսկ երկրորդից՝ հպրուս. iuren «ծով», լիթ. jures, jurios «ծով», jáura, jáuras «ճախճախուտք», լեթթ. jūra «ծով»։ Երկու խմբերի կապր ցոյց է տալիս հպրուս. wurs «ճահիճ»։ Հայերէնի մէջ նա-խաձայն y ըստ օրինի դարձել է ջ. հմմտ. ջան, ջով (Pokorny 1, 268, Trautmann 335, Boisacq 729, 1099, 1120, Walde 860)։


Սարաւանդ

cf. Սարաւանդակ.

• ՆՀԲ «սար... կարկառել աստի և ան-դըր»։ Lag. Urgesch. 302 սար բառից -vat մասնիկով։ Հիւնք. նաւասարդ բա-ռից։ -րանդ բառը պրս. լինելով՝ կարե-լի էր կարծել, որ ամբողջ բառը իրա-նեան բարդութիւն է՝ իբր *sarband ձևից փոխառեալ, որից հետևելու էր նաև թէ սար «գագաթ» էլ պրս. փոխա-ռութիւն է. բայց հմմտ. բարճրաւան-դակ, որ կազմուած է նոյն պրս. -ւանդ ձևի և բնիկ հայ բարձր բառի բարդու-թեամբ։


Սարեակ

cf. Սարեկ.

• Նախ ԳԴ կցեց պրս. սար, սարէճ, սարէք ձևերին։ Böttich. Arica 67, 101, Lag. Urgesch. 765 պրս. sar։ Lag. Arm. Stud. § 1963 յն. σελευxίς սրանից ւունացած մի ձև' է։ Հիւնք. պրս. ša-rak «սոխակ»։ Petersson KZ 47, 270 իբր բնիկ հայ կցում է սանս. çari-, çārika-, ռուս. coрoka, լիթ. šarka ձևե-րին, առանց նկատի առնելու իրանա-կան ձևերը։ Նոյնը օրինակում է Pokor-ny 1, 414։ Պատահական նմանութիւն ունի յն. ώάρ «սարեակ»։


Ռաբբի

s.

Rabbi;
master, doctor.

• = Եբր. [hebrew word] rabbi «Տէ՛ր իմ» ձևի յն. ῥռββι տառադարձութիւնից. նոյնից նաև լտ. rabbi, գոթ. rabbei, վրաց. რაბბი րաբբի ևն. Բառս բնիկ սեմական արմատ է. հմմտ. ա-սուր. [other alphabet] ra-bu-u (rabū) «մեծ», որ ծագում է rabū «մեծանալ, աճիլ» բայից (Strassmaier, Alphabetisches Verzeich d, Assyr. u. Akkad Wörter էջ 903, Uelitzsch, Assyr. Handwörterb. էջ 609), ասոր. [syriac word] rabbā «մեծ, տէր, մեծաւոր», [syriac word] rabbi «ռաբբի», արամ. [arabic word] rab «մեծ», եբր. [hebrew word] rab «մեծ, շատ», արաբ. [arabic word] rabbī «տէր, Աստուած», [arabic word] уa rabbī «Աստուա՛ծ իմ» (>ժող. եա՛րաբ), եթովպ. [other alphabet] raba ba «տարածուիլ» ևն (Gesenius 740)։-Հիւբշ. էջ 375։


Ռամ (ից)

s.

cf. Ռամիկ, cf. Րամ.

• ՆՀԲ նոյն ընդ երամ։ Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 1912։ Մառ, Kавк. культурныи мiръ, էջ 30 յաջորդ ռա-միկ բառի հետ հանում է Արմէն ազգա-նունից, որ կազմուած է -էն յոգնակեր-տով. Արմէնները Հին Հայաստանի նա-խաբնիկներն էին։


Ռունգն (ռնգան)

s. pl.

nose;
cf. Ռնգունք.

• -Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. srungh-ձևից, որի հետ կցելի է նաև յն. ῥόγχος «խո-զի դունչ, շան մռութ, թռչունի կտուց»։ Սը-րանց հետ հմմտ. դարձեալ յն. ῥέγϰω, ῥεγχω «խորդալ, փռնչել», ἔέ́γϰος, ῥέγζις «խորդիւն». հիռլ. srennim (որ է *srenk-nā-mi) «խոր-դալ», հիռլ. srōn «քիթ», կիմր. ffroen, միջ. բրըտ. froan, նոր բրըտ. fron «քթի ծակե-րը» (<*sroknā?), որոնք հանւում են հնխ. srenk-«խորդալ» բնաձայն արմատից (Po-korny 2, 705, Boisacq 837, 845)։-Հիւբշ. էջ 486։ մրկ. 200, 387, որ և ըռոպպ Առաք. լծ. սահմ. 614-5։


Սագ (աց)

s.

goose;
արու —, gander;
ձագ —ի, gosling;
— վայրի, gannet, soland goose, anser bassanus;
— շչէ, the goose cackles.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'awā ձևից, որի հետ հմմտ. կելտ. (լտ.) cavannus, հբրըտ. couann, նբրըտ. kaouen, kaouan, կիմր. cuan, ֆրանս. chouan (որ ժողովրդական ստուռառանութեամբ դարձել է chat-huant), հսլ. sova, ռուս. cobá, հբգ. hūwo, մասնի-ևով՝ huwila, hiuwula, անգլ. howl «բու», որոնք ծագում են *k'aua նախաձևից. սրա բուն արմատն է հնխ. k'au-«բղաւել. գոչել». հմմտ. լիթ. šaukiu «բղաւել, գոչել, կոչել, կանչել», հբգ. hiulen, hiuweln, նբգ. heulen «ոռնալ, կանչել», նոյն արմատը կայ նաև հնխ. kau-, keu-kū-ձևով, որից ունինք սանս. käuti «գոչել, աղաղակել», kóka-«սագ», յն. ϰω-ϰύ-ω «գոչել, ողբալ», ϰαύας, ϰῆς, ϰῆῦς «ծովային մի թռչուն, հաւա-նաբար sula bassana L», լիթ. kaukiu, լեթթ. käukt «ոռնալ» ևն ևն։ Ըստ այսմ հնխ. k'awā բուն նշանակում էր «կանչող, բղաւող (անասուն)» և պատշաճօրէն յատ-կացուեց բուին կամ սագին, ինչպէս որ սանս. kóka-ևս «սագ» (Berneker 422, Pokorny 1, 331-2, Walde 142)։


Սրինգ (րնգաց)

s.

flute;
flageolet;
fife;
syringe;
— հաւորսաց, bird-call;
— հովուական, shepherd's pipe, reed;
նուագել սրնգաւ, to play the flute;
to pipe.

• ԳԴ պրս. [arabic word] čiring «ձայն հնչման զանգակի և լախտի», յն. սիրինքա։ ՀՀԲ և ՆՀԲ յն. συριγς ձևից։ Այսպէս նաև Հիւբշ. 382։ Բայց յն. σύριγς չի կարող տալ հյ. սրինգ. պիտի լինէր *սիւրինքս կամ *սուրինքս ևն։ Այս պատճառով մեր համալսարանի դասախօսներից Պ. Սոտնիկեան մերժում է յունարէնից փո-խառութիւն ընդունել և հիմնուելով Ա. պոլլոնի առասպելի վրայ, համարում է փռիւգական փոխառութիւն։ Յոյն բա-ռը Boisacq 935 և Pokorny 1, 752 դնում են նուաղական *συ-ρος ենթադ-րեալ ձևից և այս էլ կցում են σωλή «խողովակ», սանս. tvna-, հսլ. tulъ «կապարճ» բառերին, ինչ որ շատ ան-բաւարար ստուգաբանութիւն է։ Հայ. բա-ռը իբրև բնիկ կարելի էր թերևս կցեւ նաև սանս. çriiga-«եղջիւր» բառին (ար-մատը հնխ K'er-«եղջիւր» Pokorny 1, համապատասխան չեն։


Վազ (ից)

s. adj. adv.

course;
leap, jump, gambol, caper, antics, gallop;
palpitation;
neighing after;
ի —, — առ —, swiftly, at full speed;
by fits and starts;
—ս առնուլ, to run, to gallop, to gambol, to frisk about, to play antics.

• ՆՀԲ լծ. հյ. վէժ, պրս. պազ, թազ, թրք. թէզ, յն. βαδίζω, լտ. vado։ Wīn-disch. 18 սանս. vah, լտ. vehi։ Böttich. ZDMG 1850, 362 և Arica 88, 433 սանս. vaǰ արմատից։ Lag. Urgesch. 657 սանս. vah, գոթ. gavigan։ Այս ոնտանիքին են պատկանում նաև ցնդ. vazaiti «վարել, քշել, թռչիլ», պհլ. va-ǰītan, պրս. vazīdan «փչել», par-vāz «թռիչ», քրդ. δaz «վազք, ընթացք», զազա vāz, յն. ὄχεομαι, լտ. veho, գոթ. wagjan, հբգ. wegan, հսլ. veza, vesti voziti, լիթ. vežù, կիմր. cу-wain, որոնց մայրն է հնխ. weg'h-«վարել, քշել, կառքը վարել» (Pokorny 1, 249)։ Այս ձևերի հետ են համեմատում Müller SWAW 42, 253, 43, 299։ WZKM 8, 356 (պհլ. [other alphabet] vajitan), Պատկ. Изслед. 4. Justi, Zendsp. 264 և Dict, Kurde 34, Bopp Gram. comp. 3, 123, Հիւբշ. KZ 23, 34, Պատկան. Փորձ 1880 մարտ, էջ 87, Տէրվ. Նախալ. 106 (նաև հյ. վագիլ, վարգիլ, աւազակ)։ Բայց հյ. վազել չի կարող կապուիլ այս ըն-տանիքի հետ, որովհետև իբրև բնիկ հայ պիտի ունենայինք *գեձ կամ *գեզ, իսկ իբրև իրանեան փոխառութիւն ըն-դունելու համար՝ նշանակութիւնը հա-մատատասխան չէ։ Lag. Arm. St. § 2082 մերժելով վերինները՝ կցում է պրս. bāxtan, bāzam «խաղալ» (նաև «ցատկել», արմատը vaz) բառին, որ Հիւբշ. 242 մերժում է։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 164 պրս. tāzam «վազել, արշաւել» բայից, իսկ էջ 342 պհլ. vazi-tan, պրս. [arabic word] vazīdan, զնդ. vaz «եր-թալ»։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] vafz «արագ վազել» (Պա-մուս, թրք. թրգմ. Բ. 453)։ ԻՌ.-Հին հայերէնի նշանակութիւնը պա-V է միայն Սվեդ. վmզզիլ «ցատկել», իսկ


Վահան (աց)

s. mech.

shield, pavice, buckler;
cf. Կումբ;
բառնալիք —ի, handle of a shield;
հաւատոյ, օրինաց —, shield, defender of the faith, or the law;
lid, cover.

• ՆՀԲ. լծ. հովանի։ Lag. Btrg. bktr. Lex. 74 դնում է զնդ. vərəϑra>հι *վահ, որից բայական ձևով *վահել և սրանից էլ դերբ. վահան։ Նոյնը ունի Müller SWAW 66, 277։ Գարագաշեան, Քնն. Պտմ. Ա. 269 Վահ «Աստուած» բա-ռից, որ տե՛ս Վեհ բառի տակ. (հին ժամանակ վահանի վրայ աստուած էին նկարում)։ Հիւբշ. 242 ո՛չ իբր փոխա-ռեալ և ո՛չ իբր բնիկ կարող է, ասում է, ապահովութեամբ կապուիլ վերի ձևերի հետ։ Հիւնք. պրս. fahana «սողնակ, նիգ»։


Նոր (ոց)

adj. adv.

new, fresh, young;
novel, recent, modern;
strange, extraordinary, curious;
inexperienced, unpracticed, new, raw;
newly, lately, freshly, recently;
— ինչ, curiosity;
— ոմն ղեւոնդիոս, like a second Leontius;
— նորոգող բնութեան մերոյ, the renewer of our nature;
ամիս —ոց, the month of first fruits;
—, cf. Նորանոր;
ի —ումն or —ումս, at present;
under the new dispensation, according to the christian law;
now, in the present age.

• = Բնիկ հայ բառ. հնդևրոպական նախա-ձևն է nêvo-, nέvуo-, որոնցից յառաջազած ձևերն են սանս. [other alphabet] náva-, [other alphabet] návya-հինդուստ. nuo, գնչ. nevó. զնդ. naкa-, պհլ 1911 nok, navak, պազ. no, պրս. [arabic word] nō, nav, քրդ. nu, աֆղան. nau. nawai ոսս nävαg. nvog, բելուճ. nōk, յն. νεος, յոն. νεῖος, հլտ. novos, լտ. novus (>ֆրանս. neuf, neuve սպան. nuevo, իտալ. nuovo, ռում. nօն), գոթ. niuǰis, հբգ. niuwi, գերմ. neu անգլսք. nfwe, անգլ. new, հոլլ. nieuw, հսլ. novū, սերբ. nδv, չեխ. noyy, ռուս. новыլū հլիթ. navas, լիթ. naūjas, հպրուս. neuwe-nen, հիռլ. nūe հոմանիշները. նոյն նախա-ձևից r-ով աճած ունինք յն. νεαυός <հնխ. nevərós և հյ. նոր<հնխ. nevros, նմանառ-մամբ ձայնաւորների՝ novros, հնխ. -ro մաս-նիկով է կազմուած նաև լտ. noverca «մօ-րու». այս մասնիկը ցոյց է տալիս երկու իրերի միջև հակադրութիւն. ուստի հյ. նոր նշանակում է բուն «երկուսի մէջ աւելի նռ-րը» (Ernout-Meillet 649, Boisacq 664. Horn § 1045, Walde 526, Kluge 348, Tra-utm. 194, Pokorny 2, 324)։ Նոյն բառի ստո-րին ձայնդարձն է ներկայացնում հնխ. nū «հիմա, այժմ», որի ժառանգները տե՛ս Po-korny 2, 340։-Հիւբշ. 479։


Նու (նուոյ, ով, աւ, նուք, նուոց, նուանք, աց)

s.

daughter-in-law;
sister-in-law, brother's wife.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. snuso-ձևից. սրա միւս ժառանգներն են սանս. snusá, սոգդ. šunūsa, յն. νυός, լտ. nurus, ռում. norá. հբգ. snura, snur, մբգ. snurche, նբգ. schnur խրիմի գոթ. schnos, անգսք. snoru, հիսլ, snor, հոլլ. snaar, հսլ. snucha, սերբ. snahā, ռուս. cноxa, լեհ. (փաղաքշական) sneskā, բոլորն էլ «նու». իսկ ալբան. nuse «նշա-նածուհի» (Pokorny 2, 701, Trautmann 273, Walde 538, Boisacq 674, Ernout-Meillet 656, Kluge 436)։ Meillet MSL 13. 211 մեր բառի համեմատութիւնից հետևեցնում է թէ հնդևրոպական նախալեզուն ճանաչում էր -օ-բնով իգականներ, որ այժմ միայն յոյնն ու ստինն են պահում։-Հիւբշ. 479։


Նուրբ (նրբից)

adj. gr. fig. adv.

subtile, fine, slender, tenuous, lank, thin, slim;
narrow;
subtile;
finespun, subtile, difficult, abstruse, obscure, profound;
subtilely;
— ձայն, shrill voice;
— մտօք, subtle, acute, shrewd, perspicacious.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. snōbhri ձևից, որ կազմուած է -ri մասնիկով՝ պարզական snē̄bh արմատի միջին ձայնդարձից. հմմտ. դան. snoever «նեղ (ճանապարհ, դուռ, զգեստ), նուրբ, բարակ (օրիորդ)», snoever sti «նրբափողոց», հշվէդ. snoevr «նեղ», նշվէդ. snāf «նեղ, սեղմ», նորվեգ. snoeyr գնեղ, նրբին, ճկուն, սեղմ, ճղճիմ», հիսլ. snoefr «նեղ (զգեստ)». այս բոլորը ղալիս են հնխ. snē̄bhri, snōbhri ձևերից և կատարե-լապէս համաձայն են մեր բառի հետ. կան և սրանց առանց s-ի ձևերը. ինչ. հշվէդ. noēver, հիսլ. nγfr, որոնց հետ միացնում են նաև գերմ. nuofer, nuober «առոյգ, թարմ» (Pokorny 2, 698)։ Ձևի համար հմմտ. հյ. սուրբ =սանս. çubhra-։


Նսեմ (ի, աց, ից)

adj. s.

dark, dull, obscure, sad, gloomy, horrid;
cf. Նսեմութիւն.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'ema-ձևից, որի վրայ աւելացել է ni-նախամասնիկը. ժա-ռանգներից հմմտ. սանս. [other alphabet] çyāmá̄-«սև, մթնագոյն», որ և [other alphabet] çyāma-ka-«նոյն նշ.», լիթ. šêmas, šēmas «գորշ մոխրագոյն կամ գորշ կապտագոյն» (եզան համար ասուած), թերևս նաև ւտ. cīmer «մլուկ, փայտոջիլ» (իբր *cīmoqs «*գորշա-տեսիլ»), յն. Kίμων (յատուկ անուն, իբր «Սևակ»)։ Նոյն արմատին է պատեանում նաև սեաւ բառը, որի համազօրներո տե՛ս անդ (Trautmann 306, Boisacq 456, Walde 160)։-Աճ.

• հետ՝ ուշադրութեան չէր առնուած մինչև տյժմ, քանի չէր հաստատուած կապակ-ցութիւնը սանս. բառի և միւս հնդևրո-պական ձևերի միջև. այժմ որ այս կա-պակցութւինը հաստատուած է, նոյն հի-ման վրայ հայերէն բառը դառնում է բնիկ (ե ձայնաւորի պատճառաւ) և կապ-ւում է միւսների հետ։


Նքոյր (քուրի)

s.

sieve, riddle.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. neik-«ցորենը տեփրելով մաքրել» արմատից (-ոյր մաս-նիկով). հմմտ. լիթ. nēkóti, լեթթ. nēkāt կիմր. nithio, բրըտ. niza, բոլորն էլ «ցորեն տեփրել», լեթթ. lekscha «տեփրելու թի» (նախաձայնի փոփոխութեամբ). նոյն. են դարձեալ յն. λιϰμός «տեփուր», λιϰμά́ω «տեփ-րել», λιϰμητήρ «տեփրող», λϊϰνον «տեփուր, ուռիէ կողով», որոնց բոլորի մէջ նախաձայն ՝ ււռաջաղել է տարանմանութեամբ. հմմտ. νεῖϰλον νίϰλον. νίϰειν, ἰxμαν ևն հոմանիշ ձե-ւերը, որ աւանդում է Հեսիքիոս։ Հայերէնի պարզ արմատն է *նիք-։ (Pokorny 2, 321, Boisacq 581)։-Աճ.


Շալակ (ի)

s.

back, shoulder, load;
hand-barrow, sedan.

• = Բառիս հետ նոյն են արաբ. [arabic word] šal-laq «մուրացկանի տոպրակ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 937) և պրս. [arabic word] sālāq «փը-սիաթ, խսիր» (ԳԴ, էջ 343), բայց այս եր-կուսն էլ բնիկ չեն. հայերէն բառը շատ հին լինելով՝ չի կարող արաբերէնից փոխառեալ լինել. ուստի պէտք է ենթադրել որ րոլորն էլ ասորական կամ պահլաւական աղբիւրից են։ -Հիւբշ. 272։


Շաղ (ից)

s.

cf. Ցօղ;
night-damp, evening-dew.

• ՀԱ 1909, 334 սումեր. seq «անձրև», suk «աղբիւր», suk «ճահիճ», šagar «ցեխ». թրք. yaγmur «անձրև», č̌aγmur «ցեխ», sel «հեղեղ», saγanaq «տարափ», հյ. շաղախ, շողիք ևն։ Lidén IF 44, 191 շաղել, շողիք և շաղախ իբր բնիկ հայ՝ կցում է հանգլ. hwelian «թարախոտիլ» և լիթ. szvelnus «կակուղ» բառերի հետ։ Նոյնը Pokorny 1, 473 հնխ. k'uel-ար-մատի տաև։


Ոզոր

s.

wicker, osier;
osier-band, straw-band;
—ածեծ առնեմ, to strike with rods or osiers, to whip, to flog.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ozg'ho «ճիւղ» ձե-ւից, որի միւս ժառանգներն են յն. ὄσχος և պհլ. azg «ճիւղ» (սրանից է փոխառեալ հյ. ազգ). ձայնական յարաբերութիւնը ճիշտ այն է, ինչ յն. μόχος=հյ. մոգի<հնխ. mozg'ho-ոզոր բառի մեջ ր մասնիկ է (Pokorny, I. 185)։-Աճ.


Ոլոք (աց)

s.

fibula, perone, shinbone.

• = Բնիկ հայ բառ՝ որ ծագում է հնխ. oleq-ձևից (երկրորդ ձայնաւորը առաջինի ազդե-ցութեամբ դարձել է ռ). սրա ցեղակիցներն են՝ սանս. çkšala (<*lqs-elā) «ձիու կրուն-կից մինչև սմբակը եղած մասը», յն. άλας «արմուկ», λας «կրունկով», λαχμός «քացի, կիցք», λαxτίζω «աքացել, քացի տալ», լտ. lacertus «մկանունք, բազուկ», հիսլ. leggr «սրունքների բումբը», անգլ. ieg «սրունք», հիռլ. less «երանք», հիսլ. laer, հշվէդ. lār «սրունք», հսլ. lakúti, ռուս. lákoti «արմուկ» լիթ. elkuné, հպրուս. alkunis «արմուկ», lag-no «վարտիք, ոտաշոր» ևն։ Հնխ. արմատը oleq-(աճած ole-, elei-, lei-պարզականից) նշանակում էր բուն «ծռել, ճկել» և յետոյ, զանազան լեզուների մէջ յատկացուեցաւ նը-շանակելու արմուկը կամ սրունքը՝ սրանց ևորացած ձևի պատճառաւ. հմմտ. մն. σϰολιός «կեռ» և σxέλος «սրունք», հյ. կարո «ձկնորսի կամ ոտքի ճանկ» (Pokorny 1, 157, Walde 404, Boisacq 555)։ Նոյն ար-մատին են պատկանում նաև ողն և ուլն, որոնք տե՛ս առանձին։ Ernout-Meillet 490 lacertus բառի համար ո՛չ մի համեմատու-թիւն ստոյգ չի գտնում։


Ոխ (ի, ոյ, ից)

s.

rancour, inveterate hatred, resentment, concealed hate;
—ս ունել ընդ ումեք, —ս պահել ումեք, —ս ի մտի ունել, to harbour resentment, to hate, to owe or bear a grudge, to have a grudge or spite against, to bear malice or ill-will;
cf. Մթերեմ.

• Bugge, Beitr. 19 կասկածով իբրև բնիկ հայ ուզում է կցել յն. ὄχϑήσας «ցասկոտ, բարկացած», նորվ. agg «ոխ, վրէժ», հբգ. egida, ecken, լտ. occa «փոցխ» բառերի հետ։ Հիւնք. հա-մառօտուած ոսոխ բառից։ Karst, Յու--արձան 422 թթր. ōν, ōy «բարկութիւն»-Patrubány IF 14, 58 լտ. secare «ևոտ-րել», յն. σχάω «հերձել»։ Бepидзe, სიტ-ღვის-კონა CII. 1912, էջ 33 վրաց. (Իմե և Ռաչինի գւռ.) oxti «վրէժ» բառի հետ»։


Պարոն (աց)

s.

baron.

• ԳՒՌ.-Ջղ. Սլմ. պարոն, Ախց. Երև. պա-րօն, Շմ. Տփ. պարուն, Պլ. բարօն, Սեբ. բա-րօն, բարէօն, Տիգ. բmրօն, Ակն. բարիւն, Մրղ. պառուն. այս բոլորը փոխառեալ են գրականից։ Բնիկ գաւառական է Սվեդ. բm-րիւն «հողատէր անձ, որ մարաբաներ է պա-հում»։ Նոր բառեր են պարոնբանջար «մի տեսակ բանջար», պարոնգզիր «մի տեսակ խաղ», պարոնպապ (>Հճ. բայէնբօբ կամ բայբօբ) «կեսրայր, տագր», պարոնտատ «կեսրայր», պարմայր (<պարոնմայր) «կե-սուր»։


Պետ (աց)

s.

chief, commander;
— վարժից, master;
— հարց, patriarch;
— մարց, abbess;
— գաւառաց, prefect, governor.

• Նախ ԳԴ համեմատեց պրս. bud ձևի հետ։ ՆՀԲ լիշում է սանս. փաթի և ա-րաբ. պէտ, պէտի «սկսիլ»։ Սանս. և զնդ. կամ պրս. ձևերի հետ հպմեմա-տում են Peterm. 17 (նաև յն. πόσις), Windisch, II, 15, Böttich. ZDMG 1850, 360, 218, Arica 80, 346, Lag. Urgesch. 121, Justi, Zendsp. 176, Mü̈l-ler SWAW 41, 9 ևն։ Մորթման ZDMG 26, 499 սրանց հետ նաև բևեռ. patu, 592 badinini, 602 bidiadibat=աետա-պետ, 608 tiuripauiti=տիրապետ, 566 abidaiaina=պետ։ Bugge BVS 1, 152 պրս. և սանս. ձևերի հետ յիշում է նաև գնչ. beddo ևն։ Տէրվ. Նախալ. 91 յն. πόσις, լտ. potis, գոթ. fathis ևն ձևերի հետ՝ իբրև բնիկ հայ։ Հիւնք. պրս. պէտ, զնդ. պիւթ, պայիտ և հպրս. պիւտ, պայ-իտն


Պիծակ (աց)

s.

wasp, drone, hornet, ox-fly, gad-fly;
բոյն —աց, wasp's nest.

• Böttich Arica 67. 90 օսս. bune բա-ռի հետ։ Müller, Benieys Orient u. Occ. 3, 349 և SWAW 84 (1877), 229 օսս. bindze «ճանճ» բառի հետ։ Տէրվ. Altarm. 57 յն. σφῆς «պիծակ», σφίγγω «անդել, ճնշել», հյ. անձուկ ևն բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Հիւնք. պրս. ❇ biz «մեղու»։ Patrubány ՀԱ 1903, 381 ap-մասնիկով և -ga աճականով uei «ոլո-րել» աբմատից։ Ղափանցեան, ЗВО 23, 356 պրս. biz, քրդ. vəzek «մոծակ» բա-ռերին ցեղակից։ Պատահական նմանու-


Պիղծ (պղծոց)

adj.

impure, unclean, profane;
filthy, foul, dirty, abominable, detestable, execrable;
— առնել, cf. Պղծեմ.

• Տէրվ. Նախալ. 93 ղ մասնիկով պիծ արմատից (պիծղ>պիղծ). որ փիծ բա-ռի հետ հանում է հնխ. pig «ներկել» արմատից, իբր սանս. pinj «ներկել», pingala «գորշ», լտ. pingere «ներկել»։ Bugge, Btrg. 33 իբր բնիկ հայ՝ յն σπίλος «կեղտ» բառի հետ։ Մառ, Արաքս 1890 Ա. էջ 109 փոխառեալ սեմակա-նից. հմմտ. հր. և ասոր. bis, արաբ. baisa։ Վերի ձևով մեկնեց Pedersen (տե՛ս Պղտոր)։ Հիւնք. հանում է կեղծ


Շաւիղ (ւղաց)

s. fig. ast.

path, road, way, passage;
trace, vestige, footprint;
conduct, deportment;
— մոլորակի, orbit of a planet;
— երկաթակուռ, cf. Երկաթուղի.

• = Ասոր. [syriac word] šəwīlā «ճանապարհ, հետք», որ բնիկ սեմական բառ է. հմմտ. եբր. [hebrew word] šəbīl «նեղ ճանապարհ», արամ. səbīlā, արաբ. [arabic word] sabil «ճամ-բայ»։-Հիւբշ. 313։


Շէն (շինից)

s. adj.

inhabited place;
village, hamlet;
inhabitation;
edifice;
peopled, inhabited;
in good state, prosperous;
fertile, fruitful;
happy, gay;
ոչ միայն —ս, այլեւ յանշէնս, not only in inhabited but also in desert places;
եւ որ —ն մնասցէ, and that which shall not be destroyed.

• Canini, Et. etym. 87, 182 սանս. cué «փայլիլ», çuka «կարմիր» բառերի հետ։ Lidén, Յուշարձան 386 իբր բնիկ հայ՝ հնխ. k'uoito-ձևից՝ կ մասնիկով. հմմտ. սանս. çvit-«փայլիլ», çvetá «փայլուն. պայծառ, սպիտակ», զնդ. spaeta-«սպի-տակ», spiti-. «պայծառ», հսլ. svètú «լոյս, արշալոյս», լիթ. szvintù «ւուսա-նալ»։ (Կրկնում է Pokorny, 1, 470՝ հնխ. kueit-«փայլիլ, փայլուն, սպիտակ» ար-մատի տակ)։ Ղափանցեան ЗВО 23, 355 քրդ. šē «շէկ»։

• 166 սանս. kš̌i, յն. ϰει-(εύϰτἰμενος ձևի մէջ)։ Spiegel, Huzw. Gram. 190 զնդ. ši «բնակիլ» արմատից։ Pictet 2, 244 սանս. kši։ Müller SWAW 42, 254 զնռ. ši, յն. ϰτίζω։ Justi, Zendsp. 95 xši «բնա-կիլ» արմատի տակ։ Lag. Btrg. bktr. Lex. 63 զնդ. šayana, ինչպէս նաև բար. դութեանց վերջում, ինչ. Հայկաշէն, ճիշտ զնդ. Suγδōšayana։ Նոյնը նաև Müller SWAW 78, 431, Armeniaca IV 425 և Հիւբշ. KZ 23, 39։-Մորթման ZDMG 26, 565 բևեռ. šinidai կամ šini-dai «շինել տուի»։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 93 շէն «գիւղ»=զնդ. šayana, իսկ շէն «ուրախ»=թրք. šen պատահա-կան է։ Justi, Kurd. Gr. 211 քրդ. niži nim «շինեմ»։ Տէրվ. Նախալ. 127 հնխ skaina ձևից։ Հիւնք. բոլորն էլ շէն «ու-րախ» բառից։ Հիւբշ. Arm. Gram. 213 դրած էր վերի ձևով՝ իբր իրանեան փո-խառութիւն. բայց Strassburger Eestsch. rift, էջ 70-71 ընդունելով որ ասորի բառը ըստ Nöldeke բնիկ սեմական է և պահլաւ բառը գոյութիւն չունի, հրա-ժարուեց նախորդ մեկնութիւնից և հայե-րէնը դրաւ բնիկ՝ իբր ցեղակից վերի բա-ռերի հետ, հնխ. kῥoinā-ձևից. միայն կասկածելի է համարում kի->շ ձայնա-փոխութիւնը, որ այլուր չի պատահում։ -Karst, Յուշարձան 415 մոնղոլ. čik, բուրեաթ. šike, seke, կալմուկ. tsekele, թունգուզ. tseke, seke, թրք. čun, čin կըրկըզ. šijn, šen «ուղիղ» բառերի հետ. Սանտալճեան, ՀԱ 1913, 409 խալդ. §i։ Վերի մեկնութիւնը հաստատեց Sale mann ИАН 1913, էջ 1130, հայերէնի հետ դնելով նորագիւտ սոգդ. sin ձևը։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 88 խալդ. -xinili։


Որոճ

s. fig.

rumination, chewing the cud;
thought, meditation, reflection;
— ածել, բերել յ—, cf. Որոճեմ;
ազգի ազգի —ս որոճել, to ruminate or meditate upon, to think over, to revolve in one's mind.

• = Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. rod-ար-մատից։ Այս արմատի ժառանգորդներն են սանս. [other alphabet] rad, rádati «քերել, փորել, կրտ-րել, կրծել», [other alphabet] radana «ատամ», լատ. rodo «կրծել, պատառոտել», dentem dente rodere «ատամները ծամել, ծնօտները զուր յոգնեցնել», rādo «քերել, փորել, ճանկռել. փոցխել, ածիլել, խուզել, կտրել», կիմր rhathu «հարթել, յղկել», rhatheil «խար-տոց», rhath «հարթավայր», բրըտ. raza «ածիլել», հբգ. rāzi «կծուահամ», ինչպէս նաև «առնէտ» (բուն «կրծող») նշանակող հբգ. ratto, մբգ. ratze, գերմ. Katte, հոյյ, rat, rot, անգսք. raett, անգլ. rat, դան. rotte, ֆրանս. rat, իտալ. ratto։ Այս բոլորը տալիս են հնխ. rēd-, rōd-արմատները. հյ. որոճ եթէ պատկանում է այս խմբին, ենթադրում է rod-. դժուարութիւն է հանում միայն ճ, որ կարող էր յառաջանալ di ձևից, բայց աոհա-սարակ այս ձայնի հնդևրոպական ծագումը անստոյգ և անորոշ է։ Բառասկզբի ո-ան-շուշտ յաւելուած է՝ ր-ի պատճառաւ, ինչպէս ցոյց է տալիս գւռ. արոճ, որի նախաձայնը նոյն յաւելուածի աւելի սովորական կերպա-րանքն է։ Հմմտ. Walde 639, Pokorny 2 369, Kluge 387։


Որոջ (աց)

s.

lamb.

• ՆՀԲ «իբր որոճող»։ Հիւնք. որդի բա-ռից։ Patrubány SA 2, 212 յն. πόρις, πὄρτις «հորթ», հբգ. farro «ցուլ», սանս. orthuka «ձագ» ևն բառերի հետ, ռռռն» սակայն հյ. համապատասխանն է որթ= որդի։ Scheftelovitz BВ 28, 298 հսլ. prazu «խոյ», ռուս. порозъ «ցուլ» ևն բառերի հետ։ Lidén, Arm. Stud. 24 իբր բնիկ հայ կցում է լիթ. êras, erytis, érukas, erytukas, լեթթ. jers, հպրուս. eristian «գառնուկ», լտ. ariēs «խոյ», յն. ἔ́ριφος «ուլ», հիռլ. heirp «այծ» բառերին, ջ համարելով մասնիկ. հյ. որոջ<*երո-ջ։ Նոյն մեկնութիւնը կըրև-նում են Walde 60, Boisacq 281, Pe, tersson KZ 47, 258, Pokorny 1, 136 (հնխ. er-արմատի տակ)։


Որս (ոց)

s.

chase, hunting, hunt, sport;
prey;
venison, game;
զբօսանք —ոյ, field-sports;
եղանակ —ոյ, shooting-season;
այր հմուտ —ոյ, skilful hunter, a good sportsman, a mighty huntsman;
պահապան —ոյ, game-keeper;
— ձկանց, fishing, fishery;
— թռչնոց, shooting, fowling;
— աղուեսուց, fox-hunting;
— վագերց, tiger-hunting;
— հեծանել, to go a hunting or shooting;
յ— ածել, to shoot wild beasts.

• = Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. pork'os «ձկան որս» ձևից, որի միակ ժառանգն է յն. πὄρϰος «ձկնորսի ուռկան»։ Հայերէնի մէջ նը-շանակութիւնը յետոյ ընդհանրացած պիտի լինի։ Նախաձայն p-ի հետքը պահում է դեռ գւռ. հորս (Pokorny 2, 45, Boisacq 805)։

• Lag. Anmerkungen VIII յն. περϰνός «մի տեսակ արծիւ կամ բազէ» և սանս. prc բառերի հետ։ Հիւնք. որջ բառից։ Վերի մեկնութիւնը տուաւ Patrubány KZ 37 (1904), 428, որ ընդունում է Pokorny 2, 45։ (Թերևս նոյնն է նաև Grammont MSL 20, 224, որ դնում է հյ. որսամ<*porcāmi)։ Scheftelowitz BВ 28, 282 վեդ. arc «հետապնդել», BВ 29, 52 յն. ἂρϰυς «ցանց» բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Մառ ЗВО 18, 171 կցում է վրաց. ხორცეი խորցի «մես» բառին, հայերէնի նախաւոր իմաստր դնելով «միս»։-Պատահական նմանու-թիւն ունի զնդ. azra «որս»։-Ենթադրե-լով բառիս նախաձևը իբր pork'os, սը-րան առանձնապէս նման է դուրս գալիս հնխ. pork'os «խոզ», որի ժառանգներն են լտ. porcus (սրանից փոխառեալ յն.


Ու

conj.

and.

• = Բնիկ հայ բառ և հյ. եւ ձևի կրկնակն է եւ գալիս է հնխ. êpi ձևից (տե՛ս ընդարձակ եւ բառի տակ). սրա հետ կար նաև հնխ. opi ձայնդարձը (հմմտ. լտ. ob «դէմ, դէպի», յն. ὄπι-ϑεν «յետևից» Boisacq 264, Walde 604-5), որից հյ. ու։-Հիւբշ. IF Anz. 12, [other alphabet] .


Ուխտ (ից)

s.

vow;
wish, desire, prayer;
compact, covenant, agreement;
alliance, pact, treaty;
order, congregation, community;
clergy, churchmen;
pilgrimage;
— աղի, everlasting covenant;
—ք եւ դաշինք, conditional promise, alliance;
մատեան —ի, Holy Writ, the Bible;
տապանակ —ի, the ark of the Covenant;
հին եւ նոր —, the Old and the New Testaments;
— հաւատացելոց, Christians;
— եկեղեցւոյ, մանկունք —ի, clergy;
— կանանց, nunnery;
—ի տեղիք, holy places, sanctuaries, relics;
պարզ, հրապարակական, անլուծանելի —, simple, solemn, indissoluble vow;
անխորհուրդ, անխոհեմ —, indiscreet, imprudent vow;
— դնել, to make a vow, vows;
— դնել ողջախոհութեան, to make a vow of chastity;
—ս կռել հրապարակաւ, to make a solemn treaty;
— դնել or յ— մտանել ընդ ումեք, to make a treaty, or an alliance with any one, to be in treaty for;
կնքել — հաշտութեան, — հաստատութեան առնել, to make peace;
կալ յ—ին, to remain faithful to one's vow;
կատարել զ—ն, to accomplish one's vow;
անցանել զ—իւ, ջրել զ—ն, ապախտ առնել զ— իւր, to break or violate one's vow;
տնօրինել զ—ն, to dispense with or exempt from a vow;
—իւք խնդրել, to desire ardently, to long for eagerly;
երթալ յ—ս, to go on a pilgrimage;
զ—ս իմ կատարեցից, I will accomplish my vow.

• Հներից Համամ. քեր. 268 հանում է ուխ (1) նախդիրից։ ՆՀԲ «լծ. այլազս. ագթ, ահթ, ուհտէ, ուհտէթ, վատ, վա-նիէթ, լն. էւխի՛, որ և աղօթք, լտ. pactum»։ Peterm. 21, 27 լտ. nactum։ Diefenbach, Berl. Jahrb. 1843, 447 փոխառեալ է դնում լտ. pactum բառից։ Lag. Urgesch. 343 զնդ. aoxta. սանս. ukta։ Riggs, Քերակ. 1856, էջ 60 ա-ռաբ. ahd բառի հետ։ Պատկ. Изсльа. էջ 9 զնդ. uxta և սանս. ukta։-Spiegel. Huzw. Gram. 191 զնդ. uxti։ Müller SWAW 42, 255 և 44, 565 զնդ. uxti, սանս. ukti։ Justi, Zendsp. 60 զնդ. uxti ձևի տակ։ Հիւբշ. KZ 23, 403 փոխառ-եալ զնդ. uxti-ից։ Տէրվ. Նախալ. 105 համեմատելով զնդ. uxti և սանս. ukti ձևերի հետ՝ չի կարծում թէ բնիկ է։ Հիւնք. արաբ. ուհտէ, ահտ։ Մ. Ս. Դա-ւիթ-Բէկ, Յուշարձան 398 գոթ. aiths, հիռլ. oeth, հ. բրըտ. ut «ուխտ» ռառե-րի հետ՝ իբր բնիկ հայ։ (Այս ձևերը նոյն են ռեոմ. eid. հոլլ. eed, անգլ. oath ևն հոմանիշների հետ, որոնց նախնական նշանակութիւնն է ըստ Kluge I11 «գնացք, երթ» և ծագում են հնխ. i «եր-


Ուղի (ղւոյ)

s.

road, way, route, journey;
passage;
յ— արկանել, to send on a voyage, to start a person on a journey;
յ— անկանել, ուղւոյ լինել, to set out, to start, to leave, to depart, to go away.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ul-արմատից. սրա հետ հմմտ. յն. ἀυλός «երկարաձև փոս անցք, սրինգ, խողովակ», ἕ́ναυλος «գետի ան-կողին», αὸλών «կիրճ, հովիտ, փոս, նեղուց, ջրանցք», հսլ. ulica, ռուս. улипa. չեխ. ulioα «փողոց, նրբանցք», հսլ. uliji, ռուս. улeй, չեխ. նl, լիթ. aulys, avilys, լեթթ. aulis, aule, avele «մեղուի փեթակ» (այսպէս կոչ-ուած, ըստ որում փեթակը նախապէս ծա-ռերի խոռոչումն էր, ինչպէս ցոյց են տալիս նաև ռուլգար. ulei «սնամէջ կոճղ ծառի, որ գործածւում է իբր ջաղացքի նաւ, կամ իբր փեթակ», սլով. նlj «սնամէջ ծառ, փեթակ»). լիթ. aūlas, հպրուս. aulinis «կօշկի վիզ», aulis «ոտքի ոլոք», նորվ. aul, aule, jol «angelica silvestris բոյսը», հհիւս. -joli «սպիտակ եղիճի (angelica archangelica) ցօղունը» (այս երկու բոյսերը Նորվեգիայում կոչւում են նաև slke, որի բուն նշանակու-թիւնն է «եղէգ»), լեթթ. ula, ulá «անուի ա-կանոց, այսինքն անուի մէջտեղի ծակը, որից առանցքն է անցնում», լատ. (շրջմամբ) al-vus «խոռոչ, փոր», alveus «խոռոչ, փոս, գուշ, փեթակ, գետի անկողինը» (Pokorny 1, 25, Walde 30, Boisacq 101, Ernout-Meil-let 38. Trautmann 18)։ Այս ձևերը ենթա-դրում են հնխ. aulos գոյականը, որի ար-մատն է eul-, oul-, ul-. վերջինը՝ որ նոյնի ստորին ձայնդարձն է, գտնում ենք յատ-կապէս հյ. ուղի և լեթթ. ula, ulá ձևերի մէջ։ Տե՛ս նաև Օղ։


Ուռկան (աց)

s. fig.

net, netting, trammel-net;
snares.

• ղան, օրղան «պարան»։ Եազըճեան, Արևելք 1884 հոկտ" 17 սանս. var, yr «ծածկել» արմատից։ Bugge, Btrg. 39 յն. έρϰυς «որսի ցանց», ἀρϰάνι «կապ», լտ. sarcina «կապոց, ծրար» բառերի հետ՝ բնիկ հայ։ (Մերժում է Boisaca 79)։ Հիւնք. յն. ὄρϰάναι «բանտ» և ὄργονον «գործի» բառերից. հմմտ. հյ. գործի «ուռկան»։ Patrubány SA 1, 309 թրք organ «չուան» բառից փոխառեալ։ Նոյն ՀԱ 1908, էջ 341 ուռի բառից, իսկ թրք. organ փոխառեալ է հայերէնից։ Շէֆ-թէլովից BВ 29, 52 ուռ, ուռի, ուռեակ բառերից։ Karst, Յուշարձան 423 թրք. örmek, չաղաթայ. orge-mek «հիւսել». ալթայ. urmek «հենուլ. հէնք անել»։ Pe-tersson KZ 47, 256 կցում է ուռ, ուռի բառին (որ տե՛ս)։ Նոյնը կրկնում է Po-korny 2, էջ 374։