Your research : 27 Results for զան

Entries' title containing զան : 246 Results

Definitions containing the research զան : 465 Results

Սաղմոս (աց)

s.

psalm;
psalm-book, psalter;
— ասել, to recite or sing psalms;
to play on the harp, to sound the lyre;
cf. Ծայր.

• Հներից Լմբ. սղ. յռջ. մեկնում է. «Այլ թէ ընդէ՞ր է սաղմոս անուն սորա. ւորժամ ի յունականէն զանուանս զօ-րութեան քննեմք՝ ուսանիմք. քանզի փսալմոս թարգմանի առ ի մերս փո-ղովք»։ Վրդն. սղ. ճծա, էջ 514 աւելի նմանութեամբ մեկնում է «Սառմոսա-րան, որ է աման և կազմարան բնու-թեանս յարգանդի մօր» (իբր սաղմ ռա-ռից)։ Տաթև. ամ. 153՝ Սաղմոսն երգ լսի։ Նորերից ուղիղ մեկնեց նախ Schrö-der, Thes. 47, նոյնը նաև ՀՀԲ, ՆՀԲ ևն։


Սամտի

s.

strumpet!.

• «բոզ». ունի միայն ԱԲ՝ իբր անստոյգ բառ. մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Ոսկ. եփես. 833. Զանգտին և զսամ-տի անուն կոչես զբոզն և զպոռնիկն։


Սայլ (ից)

s. ast.

waggon, chariot, cart;
arcturus;
bootes.

• , ի հլ. (յետնաբար կայ գրծ. -ով, -օք) «եզան կոշտ կառք» ՍԳր. «փխբ. Մեծ և Փոքր Արջ համաստեղութիւնները, որոնք սայլի ձև ունին» Յոբ. թ. 9. Շիր. 48, 49, 73. Փիլ. «հիւսիսային բևեռ՝ Փոքր-Արջի հա-մաստեռութեան ծայրը, որ երկնակամարի անշարժ կենտրոնն է» Արիստ. աշխ. «հիւ-սիս» Փիլ. ել. էջ 533. իմ. էջ 75. Իրեն. ցոյցք 26. «առանցք» Նիւս. կազմ. «ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 582). ո-րից սայլակ Եփր. ա. թգ. և ա. մն. սայլա-կերպ աստեղք Վեցօր. 135. սասատուն «թափառական, վաչկատուն» Ոսկ. բ. կոր. ժե. սայլորդ Խոր. կամնասայլ ՍԳր. Ոսկ. մ. բ. 27. Բուզ. սայլաթափ «Մեծ Արջի հա-մաստեղութիւնը» Զքր. կթ. (տե՛ս Հին հաւ. էջ 112), սայլապան (նոր բառ) ևն։


Ստրուկ (տրկաց)

s.

slave;
vassal, subject, serf;
servant;
— ընդոծին, slave born in the house.

• . ի-ա հլ. «գերի, գնուած ծառայ» ՍԳր. Ոսկ. մ. ա. 21. որից ստրկութիւն ՍԳր. Ագաթ. Կոչ. Եփր. թգ. ստրկանալ Առակ. իէ. 8, ստրկել Ոսկ. հռովմ. 133, ստրկացու-զանել Լմբ. առակ. ստրկագոյն Նիւս. կուս. ստրկածին Նար. խչ. ստրկասէր «ստրուկին կամ ծառային սիրող» (նորագիւտ բառ) Սկևռ. աղ. 51, ստրկական, ստրկահոգի, ստրկամիտ (նոր բառեր) ևն։


Սրինգ (րնգաց)

s.

flute;
flageolet;
fife;
syringe;
— հաւորսաց, bird-call;
— հովուական, shepherd's pipe, reed;
նուագել սրնգաւ, to play the flute;
to pipe.

• ԳԴ պրս. [arabic word] čiring «ձայն հնչման զանգակի և լախտի», յն. սիրինքա։ ՀՀԲ և ՆՀԲ յն. συριγς ձևից։ Այսպէս նաև Հիւբշ. 382։ Բայց յն. σύριγς չի կարող տալ հյ. սրինգ. պիտի լինէր *սիւրինքս կամ *սուրինքս ևն։ Այս պատճառով մեր համալսարանի դասախօսներից Պ. Սոտնիկեան մերժում է յունարէնից փո-խառութիւն ընդունել և հիմնուելով Ա. պոլլոնի առասպելի վրայ, համարում է փռիւգական փոխառութիւն։ Յոյն բա-ռը Boisacq 935 և Pokorny 1, 752 դնում են նուաղական *συ-ρος ենթադ-րեալ ձևից և այս էլ կցում են σωλή «խողովակ», սանս. tvna-, հսլ. tulъ «կապարճ» բառերին, ինչ որ շատ ան-բաւարար ստուգաբանութիւն է։ Հայ. բա-ռը իբրև բնիկ կարելի էր թերևս կցեւ նաև սանս. çriiga-«եղջիւր» բառին (ար-մատը հնխ K'er-«եղջիւր» Pokorny 1, համապատասխան չեն։


Վազ (ից)

s. adj. adv.

course;
leap, jump, gambol, caper, antics, gallop;
palpitation;
neighing after;
ի —, — առ —, swiftly, at full speed;
by fits and starts;
—ս առնուլ, to run, to gallop, to gambol, to frisk about, to play antics.

• միւսները ունին միայն «ընթանալ» նշանա-կութեամբ. այսպէս են Հճ. Մշ. Սչ. վազել, Ակն. Երև. Ննխ. Պլ. Սեբ. վազէլ, Ասլ. վա-զէ՝լ, Զթ. Խրբ. վազիլ, Տփ. վա՛զիլ, Ալշ. վmզել, Մկ. վmզիլ, վmզկիլ, Սլմ. վmզնել, վmսկել, Ջղ. վազզել, Ախց. Կր. Պոտ. Ռ. Տիգ. վազզէլ, Գոր. Ղրբ. Շմ. Տփ. վազ տալ, Ագլ. վէզ տօլ (սրանք չունին վազել բայա-ձևը). իսկ Վն. ունի վmրզել, որից երևում է որ նախաձևն է *վարզել։ Իմաստի զարգաց, ման համար հմմտ. թրք. [arabic word] atlamaq «ցատկել» և արև. թրք. [arabic word] ︎ atalamaq «վազվռտել». հնից կայ նաև Եւս. պտմ. 156 վազվազելով ընթանային, որ երկու նշանա-կութեանց միջին տեղն է բռնում։ Նոր բա-ռեր են վազան, վազկան, վազման, վազէ-վազ, վազնիվազ, վազուկ, վազուն, վազըո-տել, վազվոտել, վազվզել, վազվզտել, վազ-վըռտկել ևն։


Նսեմ (ի, աց, ից)

adj. s.

dark, dull, obscure, sad, gloomy, horrid;
cf. Նսեմութիւն.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'ema-ձևից, որի վրայ աւելացել է ni-նախամասնիկը. ժա-ռանգներից հմմտ. սանս. [other alphabet] çyāmá̄-«սև, մթնագոյն», որ և [other alphabet] çyāma-ka-«նոյն նշ.», լիթ. šêmas, šēmas «գորշ մոխրագոյն կամ գորշ կապտագոյն» (եզան համար ասուած), թերևս նաև ւտ. cīmer «մլուկ, փայտոջիլ» (իբր *cīmoqs «*գորշա-տեսիլ»), յն. Kίμων (յատուկ անուն, իբր «Սևակ»)։ Նոյն արմատին է պատեանում նաև սեաւ բառը, որի համազօրներո տե՛ս անդ (Trautmann 306, Boisacq 456, Walde 160)։-Աճ.

• ՆՀԲ իբր արմատ նշմարի, նշմարելոյ. նաև պրս. nas, nasar «հովանի, շուաք»։ Lag. Urgesch. 1018 սանս. niç «գի-շեր» բառի հետ։ Müller SWAW 66, 275 և Տէրվ. Նախալ. 39 ծան. իբր ni-մաս. նիկով *սեմ ձևից, որի հետ հմմտ. սանս. çyāma, զնդ. syāva, պրս. siyāh «սեաւ, մութ»։ Հիւնք. պրս. նիզէմ, նիզմ, նիժմ (իմա [arabic word] nazam, [arabic word] nazam) «գի-շերային մթութիւն, խաւար»։ Մէնէվիշ-եան, Արդի լեզուագ. էջ 60 ուգրօ-ֆինն, sam «սևանալ», samia «պղտոռ». surea «մթին, մութ» բառերի հետ։ Գազանճեան, Արև. մամուլ 1902, 77 նի+սեաւ։ Mül-ler-ի համեմատութիւնը սանս. բառի


Շաղ (ից)

s.

cf. Ցօղ;
night-damp, evening-dew.

• ԳՒՌ.-Ալշ. Ասլ. Գոր. Երև. Ղրբ. Մկ. Մշ. Շմ. Ռ. Սլմ. Վն. Տփ. շաղ, Զթ. շօղ, շող, Ագլ. շէհ «ցօղ».-2. Երև. Պլ. շաղէլ, Գոր. Ղրբ. Տփ. լա՛ղիլ «անձրևը բարակ ցօղել», Ալշ. Հճ. Ջղ. Մղ. շաղել, Զթ. Խրբ. շաղիլ, Տիգ. շmղէլ «ալիւր կամ ցեխ շաղախել, շաղուել». որ և Ակն. շէղիլ.-այս երկու իմաստները զանազանելու համար կազմուած է յետոյ, շաղվել «խմորը շաղախել», որից ունինք Ախց. Կր. Ննխ. Պլ. Սեբ. շաղվէլ, Հմշ. շաղ-վուշ, Ռ. շաղվէլ, շավղէլ, Ակն. շէղվիլ. (հին գործածութիւնը ունի Քուչ. 63).-ցօղի պատ-կերով է շաղ տալ Ախց. Երև. Տփ. «ցանել ցրուել»։-Նոր բառեր են շաղիկ, շաղաթա-թախ, ըաղակալել, շաղակոլոլ, շաղամէջ, շաղայրեց, շաղատար, շաղափուք, շաղոտիլ, շաղուիլ։


Շաղախ (ոյ)

s. adj.

cement, mortar;
lute;
slime, mire, mud;
caltrop;
star-thistle;
soiled, sullied;
foul, dirty.

• = Ծագում է շաղ «թրջել, թացութիւն» ար-մատից, որից շաղել «շաղախել». այս եր-կուսը երբեմն իրար հետ այնքան են միա-նում, որ անկարելի է լինում զանազանել. հմմտ. հներից՝ «Մոխիր հնոցի քացախով շաղախեալ արկին ընդ քիթս նորա» (Ճա-ռընտ.) միջին հյ. շաղղել (իմա՛ շաղաղել) «շաղուել» Վստկ. 157, որ յայտնի չէ թէ շա-ղել բայի՞ց է կազմուած -աղ մասնիկով, թէ շաղախել բայից՝ խ>ղ ձայնափոխութեամբ. նոյնը նաև յաջորդ գաւառականներում։

• ԳՒՌ.-Գոր. Կր. Ղրբ. Մկ. շաղախ, Մրղ. շաղախէլ, Մկ. շmղmխիլ, Խրբ. շխախ «շա-ղախ, ծեփ, ցեխ», շխիլ «շաղախել, ծեփել», Երև. շա՛ղաղ «ալիւրի, ցեխի շաղախ», Ջղ. Վն. շաղաղել «շաղուել», Սլմ. շաղըղել «ցեխ կամ խմոր շաղուել», Ագլ. շղա՛ղիլ և Տփ. շաղըղիլ «խմորը շաղուել» (նաև Տփ. լաղխիլ «ցեխը շաղախել»), Շմ. շղաղիլ «ապականել, բնական պէտքը հոգալ», Ատն. շավախ «խը-մորի համար ջրով զանգուած ալիւր», Մշ, շաղ «շաղախ»։


Շոգմոգ (ի, աց)

s. adj.

tale-bearer, tell-tale, backbiter, informer, slanderer;
tale-bearing, slanderous.

• ՆՀԲ «իբր շոգւով բերանոյ իւրոյ մոգիչ լսելեաց կամ ի կրկնութենէ շոգ կամ մոգ բառիդ»։ Վերի ձևով Աճառ. ՀԱ 1899, 207 ա։ Գազանճեան, Արևել. մամ. 1902, 77 շոգ բառից՝ մ մասնիկով և կրկնութեամբ։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 125 շոգի «գոլորշի» և հոգի բառերից՝ մ յաւելուածով։


Շոճ (ի)

cf. Շոճի.

• Դիտելի է որ պրս. ❇sarv նշ. «նո-ճի» և սրանից sarv-i sahi, sarvistān, sarv-i sitāh զանազան երաժշտական եղանակների անուններ են։


Շոյտ

adj. adv.

quick, light, prompt, active, swift, nimble, agile, brisk, alert;
quickly, promptly, speedily, quick, fast.

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Ջղ. շուտ, Ալշ. Երև-Մշ. Ննխ. Ռ. լուդ, Մրղ. շուտ, շուէտ, Վն. շոտ, Ագլ. Շմ. շիւտ, Սլմ. շուէտ, Սվեդ. ուշէդ։ Որովհետև բառս երկու տարբեր նշանակու-թիւն ունի («կանուխ» և «արագ»), որոնք շատ անգամ իրար հետ շփոթւում են, Ղրբ. զանազանութիւն դնելով գործածում է շիւտ «կանուխ» և լի՛ւշիւտ (<շուտ-շուտ) «արագ, յաճախ»։ Նոր բառեր են շուտահաս, օուտ-հասուկ, շուտկեկ, շուտմաշ, շուտուց կամ շուտունց։


Շուայտ

cf. Շուայտաբարոյ.

• ՆՀԲ և Հիւնք. արաբ. [arabic word] šahvat «զանկութիւն, վաւաշոտութիւն»։


Շրէշ

s.

cf. Շռէզ;
glue, gluten.

• -Պրս. *širēš ձևից, որի դէմ ունինք պրս. siris, sirišem «շրէշ, սոսինձ», ինչպէս նաև պրս. [arabic word] č̌ares, քրդ. ciriz, čiriš, աֆղ. sarēš «սոսինձ». փոխառութեամբ թռօ. [arabic word] čiris, արաբ. ❇ [arabic word] Sīras (Կա-մուս. թրք. թրգմ. Բ. 250), արևել. թրք. [arabic word] širis, ուտ. շիրիշ, ռում. čiriz, հունգ. csiriz «շրէշ»։ Իրանեան ձևերը ծա-գում են sris արմատից. հմմտ. զնդ. sraeš-«կպիլ, փակչիլ», սանս. çliš, çris «կպցնել, միացնել, փակցնել», պրս. [arabic word] sīris-tan «զանգել, թրել (խմոր ևն)», ❇ sirist «խառնուածք կամ բնութիւն» [arabic word] sirišagar «հաց շաղւող, խմոր շինող», պհլ. sristan (Horn § 732, Հիւբշ. Persische Stud 75)։


Ոլոք (աց)

s.

fibula, perone, shinbone.

• = Բնիկ հայ բառ՝ որ ծագում է հնխ. oleq-ձևից (երկրորդ ձայնաւորը առաջինի ազդե-ցութեամբ դարձել է ռ). սրա ցեղակիցներն են՝ սանս. çkšala (<*lqs-elā) «ձիու կրուն-կից մինչև սմբակը եղած մասը», յն. άλας «արմուկ», λας «կրունկով», λαχμός «քացի, կիցք», λαxτίζω «աքացել, քացի տալ», լտ. lacertus «մկանունք, բազուկ», հիսլ. leggr «սրունքների բումբը», անգլ. ieg «սրունք», հիռլ. less «երանք», հիսլ. laer, հշվէդ. lār «սրունք», հսլ. lakúti, ռուս. lákoti «արմուկ» լիթ. elkuné, հպրուս. alkunis «արմուկ», lag-no «վարտիք, ոտաշոր» ևն։ Հնխ. արմատը oleq-(աճած ole-, elei-, lei-պարզականից) նշանակում էր բուն «ծռել, ճկել» և յետոյ, զանազան լեզուների մէջ յատկացուեցաւ նը-շանակելու արմուկը կամ սրունքը՝ սրանց ևորացած ձևի պատճառաւ. հմմտ. մն. σϰολιός «կեռ» և σxέλος «սրունք», հյ. կարո «ձկնորսի կամ ոտքի ճանկ» (Pokorny 1, 157, Walde 404, Boisacq 555)։ Նոյն ար-մատին են պատկանում նաև ողն և ուլն, որոնք տե՛ս առանձին։ Ernout-Meillet 490 lacertus բառի համար ո՛չ մի համեմատու-թիւն ստոյգ չի գտնում։


Պարծ

adv.

proudly, haughtily;
— շրջիլ, to walk ostentatiously, in a stately manner, to bridle up, to carry the head high, to strut, to strut about, to stalk along.

• ԳՒՌ.-Ջղ. պարծենալ, Սլմ. պmրծենալ, Ախց. Երև. Տփ. պարծէնալ, Կր. պարծըննալ. Շմ. պարձանիլ, Ննխ. Պլ. Ռ. Սչ. Սեբ. բար-ձէնալ, Տիգ. բmրձէնmլ, Ասլ. բարձըննալ, Զթ. բայձինօլ, բարձինոլ, Հճ. բայձինօլ, բայձmննօլ, Մկ. պարծմանալ, Ալշ. Մշ. պարզէնալ, Խրբ. բարզէնալ, բարզանք, Ակն. բարձօնք «պարծանք»։ Նոր բառ է պարծեն-կոտ։


Պարոն (աց)

s.

baron.

• «իշխան, մեծաւոր» (Կիլիկեան շրջանի մի տիտղոս) Յայսմ. Հեթմ. պտմ. Վահր. ոտ. Ոսկիփ. Ուռհ. Վստկ. Թլկր. 51. որից պարոնութիւն կամ պարնութիւն Վահր. ռտ. Վստկ. Պտմ. ռուբ. 219. նոր գրականում դարձած հասարակ պատուանուն՝ իբր ֆը-ռանս. monsleur, որ նոյնպէս առաջ նշա-նակում էր «տէր, իշխան» և այժմ հասա-րակ պատուանուն է։ Իշխանական պատուա-նունը սրանից զանազանելու համար արևե-լեան գրականի մէջ ընդունուած է գրել բա-րոն, իսկ պարոնը պահուած է սովորական գործածութեան համար։


Պարտէզ (տիզաց)

s.

garden;
— բանջարոյ, kitchen garden;
— պտղոց, fruit —, orchard;
տնկաբանական —, botanical -;
գծել զձեւ պարտիզի, to lay out a -;
մշակել զ —, to garden;
cf. Թի.

• , ի-ա հլ. «այգի, բանջարանոց, ծաղկանոց, մրգաատան ևն» ՍԳր. որից պարտիզարար Կոչ. 116. պարտիզպան Յհ. ի. 15. Վրք. հց. պարտիզապան Ոսկ. ես 464. Եփր. համաբ. 28. Պղատ. մինովս. պարտի-զանալ «ծլիլ, ծաղկիլ» Նիւս. երգ. պարտի-զիկ Յհ. կթ. Վրք. հց.։ Նոր բառեր են՝ պար-տիզպանուհի, մանկապարտէզ, պարտիզ-պանական ևն։

• Schrōder, Thesaur. 56 ստուռառա-նում է պարտ սէզ (այսինքն պիտանի կանաչներ) և մեզանից փոխառեալ է դնում միւսները։ Ըստ այսմ նաև Վիս-տոնեանք, թրգմ. Խոր. յռջ. էջ 6 հայե-ռէնից են դնում յն. և լտ. ձևերը, որ ուրիշ գիտուններ մար կամ պարսիկ են համարում։ Աւգերեան, Լիակ. վրք. սրը-բոց. հտ. Բ. 221 նոյն է գտնում պրս. և ուրիշ լեզուների հետ։ ՆՀԲ լծ. եբր. ւտ. ւն. և արաբ. ձևերը։ Lag. Urgesch. 634 կցում է յն. և զնդ. ձևերին, բայց հայը իրանեանից փոխառեալ է դնում։ Մ. Մսերեանց, Ճռաքաղ 1859, 430 հա-յերէնից փոխառեալ է դնում բոլորը «Եբրայեցին դրախտին անուն տայ ֆարտէս, բայց Հայդ պնդեա՛ թէ այն մերն իսկ է պարտէզ»։ Ուղիղ են նաև Muller SWAW 38, 594, Justi Zendsn 180, Տէրվ. Նախալ. 87 ևն։ Բառիս վրայ մի գեղեցիկ քննութիւն ունի Meillet MSI 17. 250, ուր ցոյց է տալիս թէ հայր աքեմենեան ժամանակից է փո-խառեալ և այս հնութեան պատճառով է որ իրանեան d ձայնի դէմ ունի տ։


Պետ (աց)

s.

chief, commander;
— վարժից, master;
— հարց, patriarch;
— մարց, abbess;
— գաւառաց, prefect, governor.

• = Հիւս. պհլ. *pet ձևից, որ հաստատում է մանիք. պհլ. -byd (կարդա՛ bed) (MSL 17, 249). իրանեան միւս լեզուները ցոյց են տալիս a. ինչ. պհլ. pat, յգ. patān, զնդ. ❇ paiti-, սանս. [other alphabet] páti-միջին պրս. (Պրոկոպիոսից տառադարձուած)-βαδης -βέδης, պրս. [arabic word] bad, bud, բոլորն էլ նշանա-կում են «պետ, տէր» և գտնւում են սովորա-բար բարդութեանց ծայրը. ինչ. զնդ. aeϑra-paiti-, zantupaiti-, danhupaiti-, nmano-paiti-, vīspaiti-, baēvarəpaiti-, պհլ. magu-pat, spāhpat, hazārpat, Պրոկոպիոսի մօտ Ἀσπεβέδης, պրս. sipahbad, mōbad, hērbud, հլ. բիւրապետ, հազարապետ, մոգպետ, աս-պահապետ, սպարապետ (տե՛ս առանձին ա-ռանձին), և մինչև անգամ քուչ. (իրանեա-նից փոխառութեամբ) tanāpate «տանու-տէր»։-Այս բոլորը պատկանում են հնխ. poti-«տէր, փեսայ» արմատին. հմմտ. այլ ժառանգ ձևերից՝ սանս. pátyatē «իշխել, տիրել, մասնակից լինել», pátnti, «տիրուհի, հարս», զնդ. paϑnī. «տիրուհի», xvaē-pati «նա ինքն», յն. πόσις «փեսայ», πότυια «տի-ռուհի», δεσ-πότης «տանուտեր» δεσ-ποω օտանտիրուհի», լտ. potis «կարող», potes. las «կարողութիւն», potens «կարող», potior «լաւագոյն, աւելի ուժեղ», potissimus «ա-մենալաւ, գլխաւոր», potissime «գերազան-զապէս», utpote «ըստ որում, իբր այն», hospes, -pitis «հիւր կամ հիւրընկալ» (<*hosti-potis), հլտ. potis sum>possum «կարող եմ», čompos «մասնակից», գոթ. brūp-faps «նշանած, խօսեցեալ», hunda-faps «հարիւրապետ», լիթ. patis, pats «փե-սայ, ինքն», vèsz-patis «ինքնագլուխ տէր», vèszpatni «տիրուհի», լեթթ. päts «ինքն», bati «տնտեսուհի, տանտիկին», հպռուս waispattin «կին, տիկին», pattiniskun «ա-մուսնութիւն», հսլ. gospodi=սլով. gospód = յգ. ռուս. гоcподa «տէր», բրըտ. ozech «տանուտէր», ալբան. pata, patše «ունէի» (=տէր էի) ևն։ Հայ լեզուի մէջ այս արմա-տը չի աւանդուած. (պիտի լինէր *հեյ, *հոյ ձևով՝). առաջ կարծում էին թէ այստեղ է պատկանում հայ ազգի անունը, իբրև «տէր» (նուաճուած ժողովուրդների համար), սա-կայն այժմ այս կարծիքը չի ընդունւում (Po-korny 2, 77, Walde 605, 370, Boisacq 806, 808, 179, Trautmann 208 Berneker 336).-Հիւբշ. 229։


Պճեղն (ճղան, ճղունք)

s.

instep, ankle, ankle-bone;
foot;
cf. Խստոր.

• ԳՒՌ.-Ջղ. Սլմ. Վն. պճեղ, Ախց. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. պճէղ, Տփ. պճիղ, Շմ. պճըղ, Ալշ. Մշ. պջեղ, Զթ. բը'ջեղ, Խրբ. Հմշ. Պլ. Ռ. Սեբ. բջէղ, Ննխ. բջէղ, բջղագ, բջըղ, Ասլ. բջէ՝ղ, Սվեդ. Տիգ. բջիղ, Հճ. բmջեղ. -սրանք ստացած են զանազան նշանակութիւններ. այսպէս՝ Խրբ. Ննխ. Տփ. «ոտքի մատ», Երև. Ղրբ. Հճ. Շմ. Սրմ. Վն. «անասունի ոտքի կճղակ», Ախց. Երև. Կր. Խրբ. Ասլ. Սլմ. Պլ. Սվեդ. «տխտորի գլխի իւրաքանչիւր բաժան-մունքը», Ղրբ. «կեղև, կճեպ»։ Նոր բառեր են պճղել, պճղուիլ, պճղովի, պճղոտել, պրճ-ղըտել «մէջտեղից երկու ճեղքել» ևն։


Շարական (ի, աց)

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

• -Կառմուած է հյ. շար(ք) բառից՝ -ական մասնիկով։ Այս բառով հասկանում էին իւ-րաքանչիւր տօնի յատկացուած ինը երգերի մի շարք, որոնք մի ամբողջութիւն էին կազ-մում։-Հնագոյն ժամանակներում ամէն տօ-նի համար կային զանազան հոգևոր երգեր։ Ը դարուն Յունաց մէջ, և նրանց օրինակով նաև Հայոց մէջ սովորութիւն դարձաւ միև-նոյն տօնին պատկանող զանազան հոգևոր երգերից ընտրելով կամ, եթէ պակասներ կա-յին, լրացնելով՝ կազմել ինը երզերի մի շարք։ Շարքի այդ մասերն էին՝ 1. Օրհնու-թիւն, 2. Հարց, 3. Գործք, 4. Մեծացուսցէ, 5. Ողորմեա, 6. Տէր յերկնից, 7. Մանկունք, 8. Ճաշու, 9. Համբարձի. իսկ բոլորի ամբող-ջութիւնը կոչւում էր կանոն կամ կարգ, եր-բեմն նաև սարք. օր. կարգ ծննդեան, կարգ աւագ շաբաթուն, կարգ ապաշխարութեան, իւր սարօքն ևն։ Այս բանը հաստատում է նաև Օրբելեանի հետևեալ վկայութիւնը. «Բա-ժանեաց և զութ ձայնսն և կարգեաց լարեաց զՅարութեան Օրհնութիւնսն» (հրտր. Էմ. էջ 101)։ Նախապէս ասւում էր (իբր ածական) շարական երգ, յետոյ բառը դարձաւ գոյա-կան, ինչպէս ունինք բազմական, գեղական, ուրուական, վաճառական, ազգական, իսկ գիրքը կոչուեց շարակնոց։-Շարական բառը կանոն բառից աւելի նոր է, մօտաւորապէս ԺԲ դարից, բայց կարող է լինել նաև աւելի հին՝ ժ դարից։ Ըստ Ամատունի (Հայոց բառ ու բան, էջ 511) «Բառս առաջին անգամ լի-շում է ԺԱ դարում ապրող Պօղոս վրդ. Տա-րօնեցին՝ ասելով. իսկ ի կիւրակէի և ի մար-տիրոսաց յիշատակս խնկարկութեամբ և շա. րականաւ (կատարել)»։ Բառիս կազմութեան համար կարող ենք համեմատել նաև յն εἰρμός «շարք, բայց նաև բանահիւսութիւն, շարական» (Sophocles 426բ). հմմտ. Վրք. հց. ա. 421 տունս եռմոսից, որ էջ 422 դառ-նում է տունս շարականաց. հմմտ. նաև անո՝ էջ 535-6 ասուածները։


Շաւաշարիւն

cf. Նուիճ.

• = Պրս. ❇ [arabic word] xun-i-siyāvaš բա-ռից կազմուած թարգմանաբար. ասւում է նաև պրս. xun-i-siyāvašān, xun-i-siyāvus կամ xūn-i-siyvusān. նշանակում է «մի տե-սակ կարմիր խէժ, որ վազում է արմաւենի-ների ցեղին պատկանող մի տեսակ եղեգա-նման ծառից և հին բժշկութեան մէջ օգտա-կար դեղ էր. լտ. sanguis draconis, ֆր. sang-de-dragon»։ Իր թունդ կարմրութեան պատճառով զանազան յեզուների մէջ այս խէժը նմանեցրել են արիւնի և ըստ այսմ ծա-գած են լտ. և ֆրանս. անունները («վիշապի արիւն»), ինչպէս և արաբ. dam-ul-axavaini, թրք. qardaš-qanə «եղբայրների արիւն» (տե՛ս և հյ. աղբրանց արիւն՝ եղբայր բառի տակ)։ Պրս. բառն էլ նշանակում է «Սիավու-շի կամ Շաւարշի արիւն» և այս բացատրու-թիւնը գոյացած է մի հին աւանդութիւնից, որի համեմատ ասում են թէ նոյն ծառը ա-ռաջին անգամ բուսել է այնտեղ, ուր Թուրա-նի Աֆրասիաբ թագաւորը Իրանի Քէյքաւուս թագաւորի մատաղատի որդի Siyāvuš-ին ըս-պանեց տարապարտ տեղը. հմմտ. նահնա-մէ. Բ. 664, տող 8, 9։ Պրս. բառը թարգ-մանուած է հյ. շաւաշարիւն.-ՀԲուս. § 2293 ունի և շաւաշ բառը՝ «արանց ծաղիկ, թաղթ» նշանակութեամբ. բայց սա ըստ Նորայր ՀԱ 1923, 161 պարզ ձեռագրական սխալ է՝ փխ. լօշ և հետևաբար բնաւ կապ չունի վերի բառի հետ։-Հիւբշ. 213։


Շեղտամեղտ

adj.

enervated, effeminated.

• ՆՀԲ «որպէս թէ շերտ շերտ եղեալ մեղկութեամբ»։ Վերի ձևով մեկնեց Ա-ճառ. ՀԱ 1899, 207։-Գազանճեան, Արև. մամ. 1902, 77 շեղտ բառից մ մասնիկով և կրկնութեամբ։


Շէն (շինից)

s. adj.

inhabited place;
village, hamlet;
inhabitation;
edifice;
peopled, inhabited;
in good state, prosperous;
fertile, fruitful;
happy, gay;
ոչ միայն —ս, այլեւ յանշէնս, not only in inhabited but also in desert places;
եւ որ —ն մնասցէ, and that which shall not be destroyed.

• ՆՀԲ մեզանից է դնում յն. σϰηνή, լտ. šcena, իտալ. scena։ Gosche 13 սանս. či «հաւաքել» բայի հետ։ Եւրոպա 1849, 200 հպրս. շանա։ Lag. Urgesch-

• ԳՒՌ.-1. Շtն «գիւղ» ունին միայն՝ Գոր. Ղրբ. շէն, Շմ. շին ձևով.-2. ջէն «ուրախ» (նաև «հարուստ») իմաստով ունին՝ Ալշ. Ախց. Ասլ. Գոր. Երև. Զթ. Խրբ. Կր. Ղրբ. Հճ. Հմշ. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սլմ. Սեբ. Վն. Տփ. Տիգ. շէն, Սչ. շէօն (միայն «Աստ-ուած շէն պահէ» ասացուածի մէջ).-3. շինել բայն ունին՝ Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Սչ. Վն. շի-նել, Երև. Մրղ. Սեբ. Տիգ. շինէլ, Ախց. Կր. շի-նէլ, Զթ. Խրբ. Շմ. Սվեդ. շինիլ, Ագլ. Գոր. Ղրբ. Մկ. Տփ. շինիլ, Հմշ. շինոզ, Ակն. Պլ. Ռ շնէլ, Ասլ. լնէ՝լ, Մն. շունէլ.-այլ ձև է ստա ցած Ալշ. շիկել, Մշ. շիգ'ել բառերի մէջ (որ է շէնքել)։-Նոր բառեր են շէննալ «մարդա-շատ դառնալ», շէնքս «կազմ», ըէնք-շնորհք, շէնքով, անշէնք, շէնշող, շէնութիւն, շէնսիրտ, շինամէջ, շինահաւան, շինացի, շինծու, շի-նովի, շինոտել, շինուկ, շիքել, շիքուիլ, շի-քուկ։-էնկիւրիի թրքախօս հայոց մէջ շէնք-նիզ-շնօրքսուզ «անշնորհք» (Բիւր. 1898, 865)։-Ջղ. լինուիլ «կնոջ հագուիլ զարդար-ուիլը» (որի հին գործածութիւնն ունի Բրս. մրկ. 64. Շինուիլն զօտարսն կարէ խաբել և ոչ զիւրն... տգեղն որչափ շինուի, աւելի երևի տգեղութիւնն)։-Նէնշող կազմուած է ո՛չ թէ շող «ցոլք» բառից, այլ պրս. [arabic word] šūx «ու-րախ, զուարթ» ձևից, որ գործածական է նաև թրքական լեզուների մէջ. ինչ. Կազանի թթր. šux Kisi dur «ուրախ մարդ է» (Будaговъ 1, 674), օսմ. [arabic word] ︎ šen u šux «ուրախ զուարթ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 258)։


Շղուաբարոյ

cf. Շողոմարար.

• «յիմար, անխելօ». հմմտ Ագաթ. § 164. «Իսկ երանելիքն իբրև գիտա-ցին զանմիտ և զշղուաբարոյ մարդկանն զյո-ռութիւն». շփոթմամբ գրուած է զանազան ձեռագրերում՝ շեղաբարոյ, շղւաբարոյ, շնա-բարոյ. այսպէս նաև ուրիշ հեղինակների մօտ. ինչպէս՝ շուաբարոյ Մանդ. էջ 161, շղուրտաբարոյ Յհ. կթ. լուաղաբարոյ Մանդ. ժէ. բայց ուղիղ է շղուաբարոյ Յհ. կթ. 313։


Որջ (ոց)

s.

den, lair, kennel, burrow, hole;
— աղուեսու, fox-hole.

• , ի հլ. (հմմտ. Վկ. արև. 40 սեռ. որ-ջից. բայց ՆՀԲ դնում է նաև ռ հլ. առանց վկայութեան) «գազանների բոյնը» ՍԳր. որից որջանալ, որջիլ կամ որջել Փիլ. Խոր. Յհ. կթ. որջամուտ Վեցօր. 185. որջարան Արծր. որջասոյզ Մագ. ևն։


Ուղի (ղւոյ)

s.

road, way, route, journey;
passage;
յ— արկանել, to send on a voyage, to start a person on a journey;
յ— անկանել, ուղւոյ լինել, to set out, to start, to leave, to depart, to go away.

• ՓՈԽ.-Pedersen, Հայ. դր. լեզ. 193-196 (KZ 40, 194) մեզանից է դնում օսմ. yoὶ եաքուտ. suol, չուվաշ. šul, šol «ճամբայ», որից թրք. yollamaq «ուղարկել»։ Նոյնպէս է նաև Գազանճեան, Յուշարձան 325։-Բոլո. րի էլ նմանութիւնը պատահական է։


Պան (ից)

s. bot.

round loaf, bread;
honeycomb;
hen-bane.

• Schröder, Thesaur. 58 մեզանից է դնում լտ. panis, ՆՀԲ լծ. լտ. ձևը, իսկ Հիւնք. հայերէնը լատիներէնից փոխառ-եալ։ Չէ յիշած Հիւբշման։


Ոսկր (կեր, աց)

s.

bone;
տարաբուն —, process, apophysis;
— արմատոյ լեզուի, hyoides;
անանուն —, ossa innominata;
— ցայլից, os pectinis or pubis;
— սրբանի, os sacrum;
— կիտի, whale-bone;
— փղաց, ivory;
cf. Փղոսկր;
գերեզման ոսկերաց, charnel-house;
փոխարկութիւն յ—, ossification;
հաստատիչ խախտեալ ոսկերաց, bonesetter;
կցել զ—ն բեկեալ, to bonset;
փոխարկել յ—, to ossify;
հանել զոսկերս, to bone, to take out the bones;
գողացուցանել զոսկերս, to cause the bones to shake;
cf. Լեզու.

• = Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են սանս. ásthi ոնդ. ast, asti-«ոսկոր», ascu. «սրունք, ոլոք», պրս. ast, ustuxvan, պհլ. ast քրդ. hesti, hestik, esk, yesk, օսս. stag, štäq (Horn § 81, 85), յն. ὄστέον «ոսկոր». ὄστραϰον «խեցի», ὄσφός «զիստ, ազդը», կա-միս haštāi «ոսկոր. 2. դիմադրութեան ուժ» (BSL հտ. 38, л 99, էջ 139), լտ. os, oss, ossis, հլտ. ossu, ossua, ալբան. ašt, ašte, կիմր. ascorn, բրըտ. askourn (Pokorny 1, 186. Walde 548, Ernout-Meillet 628, Boi-sacq 723, Berneker 583)։ Ըստ Meillet MSL 23, 259-260 բառիս նախաձևն է es, որ իր չափազանց կարճութեան պատճառաւ ո՛չ մև լեզուի մէջ անվթար չէ պահուած. նոյն իսկ լատիներէնում բաղաձայնի կրկնութեամբ դարձել է oss։ Այս բառը, «լեզու» և «փայ-ծաղն» բառերի նման, մէկն է այն ժողովըը-դական ձևերից, որոնք ենթարկուած են շատ մեծ փոփոխութեանց՝ իւրաքանչիւր լեզուի մէջ։ Շատերի մէջ ստացել է ost-ձևը, որի վրայ աւելացել են նոր մասնիկներ. այսպէս յն. ὄσφός <*ost-bhū, կիմր. asgwrn, կորն. ascorn<*ost-cornu. Սլաւականը սկզբին ռրել է k յաւելուածը, որի ծագումը անյայտ է. այսպէս հսլ. kosti, ռուս. коcть, լեհ. kos'c ևն, ճիշտ ինչպէս «այծ» բառի ծայրին-koza (Meillet, Rev. des études slaves, 1925, էջ 9), որ և գտնւում է յունարէնում. ինչ. յն. ϰάπρος =լտ. aper, հբգ. ebur «վարազ»։ Հյ, ոսկր ենթադրում է *ostw-er նախաձևը (Meillet, Esq. 14, 28), որի մէջ w համա-պատասխանում է լտ. u-ին (ossu, ossua) և թերևս գտնւում է նաև յն. ὄστέον բառի մէջ, ուր ε և o ձայների միջև կար s կամ y կամ w։ Նախալեզուի stw ձայնախումբը տուած աիտի լինի հյ. սկ, ինչպէս ցոյց է տալիս նաև իսկ<հնխ. istwo-ձևից։-Հիւբշ. 482։

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Կր. osgor «ոսկոր» (ըստ Բիւր. 1898, 627)։-Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 մեզանից է դնում ալբան. koske «ոսկոր», հայերէնի նախաձևը ենթադրելով *կոսկր!


Որ (ոյ, ով)

pron.

who, which, what, that;
որ միանգամ, որ ոք, who, whoever, whosoever;
որք միանգամ, all they who;
որ ինչ, what;
which;
all that;
whatever;
այրն որ գայ, the man who is coming;
զոր դու գտեր, what you have found;
եւ որ չար եւս է, որ չար քան զամենայն է, and what is worst of all;
այրն զոր եմ սիրեմ, the man whom I love;
չգիտէ զոր գործէն, he does not know what he is doing;
յորմէ, whence, therefore;
որ եւ իցէ, whoever, whosoever;
any thing whatever, aught;
որ զինչ եւ իցէ, whatever or whatsoever it may be;
be that as it may;
ընտրեա զոր եւ կամիս, choose which you please;
որոյ աղագաւ, for this reason;
որ բարիս գործէ, գտցէ զբարիս, who acts well will be rewarded;
որ խնդրէ՝ առնու, he who asks will receive;
ժողովեցին որ շատ եւ որ սակաւ, some have gathered much, some little;
հանապազօր մեղանչեմք՝ որ խորհհրդով, որ բանիւ, we continually sin either in thought or word.

• , ո հլ. (հոլովւում է որոյ, որում, յոր-մէ, որով, որք, որոց, զորս, յորոց, որովք) «որ, ով որ» ՍԳր. Ագաթ. Ոսկ. ես. («զի» նը-շանակութեամբ հին, բայց անկանոն գոր-ծածութեան վրայ տես Այտնեան, Քնն. քեր. էջ 67). որից զոր օրինակ ՍԳր. Եփր. ծն. որ որ «այն օրը որ» Ոսկ. յհ. ա. I. Եղիշ. որ... որ «մէկը (այսպէս), մէկը (այնպէս)» ՍԳր. յորոց «որովհետև» Իմ. ժե. 17. որ և, որ ինչ, որ զինչ և, որ և իցէ ՍԳը. որ միանգամ, որ հք ՍԳր. ո՞ր ոք Վրք. հց. որով «քանզի» Յճխ. (ստէպ), Վրք. հց. յորմէ Վրք. հց. յորմէ հե-տէ ՍԳր. յորոց հետէ Վրք. հց. ըստ որոյ, ըստ որում Դիոն. ածայ. ըստ որմէ Պիտ. և որ այլ, և որ ի կարգին Խոր. Պիտ. որ զի «իբր թէ» եփղ. ծն. որովհետև ՍԳր. որչափ (ռմկ. որ-չաք, որչան Թր. քեր.) ՍԳր. Եւս. քր. Ոսկ։ որչափ ևս, որչափ ևս առաւել ՍԳր. Ոսկ. Ագաթ. որպէս ՍԳր. Ոսկ. ես. Եզն. որպէս զի ՍԳր. Սեբեր. որպիսի ՍԳր. Ագաթ. որքան 2ϰ. ժա. 13. Գաղ. դ. 1. որպէտ Շիր. Կանոն որբար «ինչպէս» Արիստ. առինչ. որգունակ Եւս. քր. Ոսկ. յհ. բ. 21. Կիւրղ. ղկ. որգոն. որգովն, որկէն «ինչպէս» Պիտ. որզան Փիլ. Խոր. Նոնն. յորման «երբոր» Կեղծ-Շապհ. 60 այստեղ է պատկանում նաև որակ «տեսակ, որպիսութիւն» Յհ. իմ. երև. Փիլ. (նշանա-կութեան զարգացման համար հմմտ. յն ποῖος «ո՞րր. 2. որակութիւն», ποιὄτης «որակ, յատկութիւն», լտ. qualis «ո՞րը, ո՞ր, որակ», nualitas «յատկութիւն». ձևի համար հմմտ. քանի, քան-ակ). որից որակութիւն Կիւրղ. գնձ. որականալ փիլ. Մաքս. ի դիոն կանաչ-որակ Մագ. յոգնորակական Մագ. որական «պատուական, ընտիր» (նորագիւտ բառ. Պարականոն շար. 1911, Վղրշպտ. էջ 4). նոր բառեր են լաւորակ, վատորակ, որակաւոր, որակաւորել, անորակելի ևն։


Ուր

adv. conj.

where, whither;
while;
when, on;
where ? in what place ?
— զի, whereas;
— ուրեմն, hardly, scarcely;
at last, finally;
— ուրեք, where, in whatever place, wherever;
— եւ, — եւ իցէ, wherever, wheresoever, any where, no matter where;
— եւ իցեն, wheresoever they may be, wherever they are;
— եմ, — իցեմ ես, where am I ?
— է նա, where is he ?
— գնաց, where is he gone ?
— եւ ուստի՞ եկն, how and whence came he ?.

• = Բնիկ հայ բառ. կազմուած է -ր մաս-նիկով *ու անորոշ դերանունից, որ իր ան-կախ գոյութիւնը չէ՛ պահած, բայց գտնւում է նաև յուկամ, յուպէտ «ո՛ւր որ ուզես, ո՛ւր որ պէտք լինի» Եւս. քր. բառերի մէջ և գա-յիս է հնխ. k2u անորոշից։ Սրա միւս ժա-ռանգներն են՝ սանս. kճ «ինչպէս», kuvá, kuha, kutra «ո՞ւր», kutah «ուստի՞, ո՞ոտե-ռից», զնդ. kū, kudā, kuϑrā «ուր», լտ. ubi, հլտ. cubi «ուր», օսկ. puf, ումբր. pufe, pue «ուր», կրետ. ὄπωι, ալբան. kur «իբր», հսլ. kide, լիթ. kur «ուր», անգսք. hū «ին չպէս», կիմր. čw, čwt «ուր», թոխար. kuse, kuce, kupre «եթէ», քուչ. kwri «երբ, եթէ» (MSL 18, էջ 419)։ Այս բոլորը կազմուած են պար-զական k2u արմատից, զանազան աճական-նեռով. յատկապէս «ո՞ւր» նշանակութեամբ ձևերը կազմուած են -dhe կամ -r աճական-ներով. առաջինին են պատկանում սանս. kuha, զնդ. kudā, հսլ. kude, լտ. ubī, ումբ. pufe ևն, իսկ երկրորդին են պատկանում հյ. ուր և ւիթ. kur «ուր»։ Այս բոլորի հետ հմմտ. հյ. ի, ր, որոնք գալիս են հնխ. k2, k2o անորոշներից. յատկապէս ուր կազմում է զուգահեռական ձև՝ իր և որ բառերի՝ իր ր աճականով (Pokorny 1, 522)։-Հիւբշ. 481։


Ոփելեթին

s.

slingers.

• = Եբր. [hebrew word] pəleti բառն է, որ Ս. Գըր-քի յոյն թարգմանութեան ό Փελεϑι տառա-դարձութեան վրայից (այլ ձ. ό Փελετί, φελεϑ-ϑει, φαλλεϑϑι)անցել է հայերէնի՝ό որոշիչ ւ-դը սխալմամբ բառի մասը կարծելով և նը-րան միացնելով։ Եբրայեցի բառը մեկնւում է զանազան ձևերով. սովորաբար կարծւում է որ փղշտացի մի տոհմի անուն է (իբր [hebrew word] pəlēti փոխանակ [hebrew word] pə-Lišti), որ Դաւիթ թագաւորի թիկնապահու-թեան պաշտօնին կոչուեցաւ։ Ուրիշներ մեկ-նում են «դահիճ», «արքունի սուրհանդակ» ևն (տե՛ս Gesenius17, էջ 365բ, Բառ. Ս. Գը, րոց, էջ 554)։ Մեր մէջ ըստ Կիւրղի հասկաց-ւում է «աարսաւոր»։ Նոյնն է հասկանում նաև Մագ. թղ. 62, երբ գրում է. «Իբրու մեն-քանայիւ մրցեալ մակաւասար գագաթանն ռստուցեալ և յռեկացն մարնամասնից իբրու զովթելիթեացն ճահեցուցանէ հանդէպ ճա-կատուն»։-Աճ.


Ոփի (ոփիք, ոփեաց)

s. bot.

s. bot. white poplar.

• (յգ. սեռ. -եաց) «անպտուղ մի ծառ՝ որի փայտը յարմար է շինութեան մէջ» Պիտ. (յիշուած է կաղամախի հետ). գրուած է նաև տփի, յուբի, հոփի և մեկնուած է զանազան ձևով. այսպէս՝ յուբի «կաղամախ» Բժշ. յո-փի «կապպար» Ռոշք. հոփի «կասլայ, դափ-նի» Հին բռ. ոփնի «կաղամախի, populus» Ղուկ. վրդ. Խարբերդցի (ՀԲուս. § 2430). «ազգ կաղամախի» ՆՀԲ և ՋԲ, իսկ ըստ Տի-րացուեան, Contributo § 77 fagus silvatica L, § 303 ucer campestre L (առաջինը ըստ ՀԲուս., երկրորդը ըստ Քաջունի)։-Տե՛ս և գւռ.։


Տապակ (աց)

s.

frying-pan;
cf. Վահանակ.

• ՆՀԲ հանում է նախորդ տապակ բա-ռից, իբր սրա ձևով մի զարդ։ Lag. Ges Abhd. էջ 49, ծան. 1 կարծում է որ Ա-Գրքի տապակ բառը յառաջացած է ա-սոր. [syriac word] բառը կարդալով [other alphabet] tagnā (τήγανον) «խորովելու աման, տա-պակ, թավա» և ըստ այսմ թարգմանե-լով տապակ։ Յիշում է Հիւբշ. 252, բայց նկատում է որ այս պարագային դուրս պիտի մնայ Բուզանդի տապակեալ ձևը։


Տառեխ (աց)

s.

herring.

• = Յն. τάρῖϰος «աղած ձուկ (կամ նաև ծխածն ու չորացրածը)». գործածուած է յոյն շատ հին հեղինակների մօտ, ինչպէս Հերոդոտոս, Արիստոփան, Հիպպոկրատ, և ունի զանազան ածանցներ. ինչ ταδἰχεια «ձուկ աղելը, մարմնի զմռսում», ταριχεῦω «փտումից զերծ պահելու համար աղել կամ զմոսել», ταριγευτός «աղած», * ταριγευτής «աղած բաներ շինող» ևն։ Նոյնի հետ է կապւում նաև ταρχύω «մեռելը թաղել» (նա-խապէս զմռսելու ակնարկութեամբ)։ Փխբ. նաև ταριχεύω «վշտից ու ծերութիւնից հիւծ. ուիլ»։ Բառիս ծագումը անյայտ է (Boisacq 943-4)։-Հիւբշ. 383։

• Lag. Ges. Abhd. 48 կարծում է թէ ւոյնը փոխառեալ է հայերէնից, որին համաձայն է գալիս տառեխի ընդար-ձակ մշակութիւնը Վանայ լճի շուրջը և նրա արտահանութիւնը Վասպուրաևա-նից դէպի շրջակայ երկիրները։ Ընդհա-կառակը, Հիւբշ. էջ 383 և 511 հայր փոխառեալ է յոյնից, որին ապացոյց են 1) յոյն բառի հնութիւնը և զանազան ածանցները՝ բազմադիմի իմաստներով. 2) հայերէնը շատ յետնաբար և խիստ քիչ է գործածուած. 3) Եւս. քր. հոտ. Աւգերեան, Ա. էջ 130, 5 յն. τεταοιγευμένοა ձևի դէմ դրուած է հյ. «աղծեալ ապրխ-տեալ և պահեալ», ուր պիտի գտնուէր


Տարազ (ուց)

s. alg.

form, fashion, manner, way;
furniture;
formula;
—, գործ —ու, clever work, artistic production;
գրահաշուական —, algebraic formula;
— խօսից, style;
cf. Վրացի;
ի — քաղաքացի, in plain, in private clothes;
ի — եկեղեցական, in clerical attire, dressed like a clergyman;
զգեցաւ աշխարհական —, he dressed like a layman.

• = Պհյ. *tarāz ձևից, որ թէև չէ աւան-դուած, բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] tarāz, արաբացեալ ձևով՝ [arabic word] ձi-rāz, tarāz «է նշանն այն զոր առնեն ոսկե-թելիւ և մարգարտօք ի յուսս և յօձիս պատ-մուճանի և ի բերանս թեզանեաց», [arabic word] ︎ tirāzidan «կարել ի հանդերձս և ի պատմու-ճանս զարդարիչ իրս», [arabic word] ❇ tirāzgr «այն որ առնէ նշան ոսկեթելիւ և մարգար-տօք ի յուսս և յօձիս պատմուճանի և ի բե-րանս թեզանեաց», արաբ. ❇ tarz «կերպ. ձև», ❇ tirāz «բարք, սովորոյթ, եղանակ». աֆղան. tarz «կերպ, ձև, եղանակ», քրդ. terz «կերպ, եղանակ», փոխառութեամբ՝ ռում. tarz «ձև, կերպ»։-Հիւբշ. 252։


Տեռ (ից)

s.

gauze, crape, thin veil;
galling;
callosity, corn.

• ՓՈԽ.-Pedersen, Հայ. դր. լեզ. էջ 199 թուի թէ սրանից է ուզում դնել օսմ. däri «մորթ», կիրգիզ. teri, Կազանի թթր. tire, ալթայ. tārā, եաքուտ. tiri, չուվաշ. tir, tire.


Քայռ (ից)

cf. Քայռամանեակ.

• Լծ. նար. լգ. քառ «չորս» բառից կար-ծելով՝ մեկնում է «քառամանեակն վզանոց չորեքկուսի»։ Նոյնպէս է Գէորգ դպիր, որ Բառ. երեմ. յաւել. 563 մեկ-նում է «զի է ի չորից նիւթոց, այսինքն առևև. արծաթ, ակն, մարգարիտ»։ Տէրվ. Altarm։ 71 հաւանաբար ազսա-կան է հինդուստ. օ [arabic word] kere «ապարան-ջան» բառին։ Հիւնք. գոհար բառից։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 122 յն. σειρὰ́ «պարան, լար, կապ», լիթ. tveriu «պատել, շրջապատել» ևն ռարռերի հետ։


Քանդակ (աց)

s.

carving, sculpture, chiselling, chasing;
notch;
cameo;
բարձր —ակ, relief, relievo, embossment.

• = Պհլ. [other alphabet] որ է գաղափարագրով [hebrew word] h plvnt an, որ պէտք է կարդալ kandan «փորել, քանդել, աւերել» (Nyberg, Hilfeburh des pehleyi I 32 և II 119), *kandak «փորագրութիւն», պրս. [arabic word] kan-dan «կորզել, խլել. 2. փորել, բրել. 3. փո-րագրել», ❇ [arabic word] kanda «խլեալ, կորզեալ. 2. խրամ», [arabic word] kandak «խրամ, փոս», [arabic word] kandakār «քանդակագործ», աֆղան. kan-dal հպրս. զնդ. kan-, սանտ. khánati «փո-րել»։ Նոյն արմատից զանազան նախդիրնե-րով ունինք նկան<զնդ. ni-kan «թադելով թագցնել», վկանդել<զնդ. vī-kan, vī-kanti «փոսով անջատել, քանդել, փուլ ածել» (տե՛ս այս բառերը)։ Իրանեանից է փոխա-ռեալ ասոր. ❇ kandaq «փոս» (Bar-tholomae, Altir 437)։-Հիւբշ. 256։


Փակ (ոյ, ի)

s. adj.

fastening, lock, padlock;
stick;
shut;
— արկանել, to lock, to padlock, to latch, to bolt, to shut.

• «գաւազան, ցուպ».. մէկ անգամ գործածել է Վրք. հց. ձ. «Ունէր աղաբա-ղովն և փոքր մախաղ՝ բաբելոնացի փա-կովք». (այլուր՝ ցուպ բաբելոնացի)։


Փայլ (ից)

s. adj. adv. vn.

shine, brilliancy, lustre, glitter, splendour;
shining, brilliant, glittering;
— ի —, extremely bright, dazzling;
sparklingly;
— զ—ի տալ, cf. Փայլեմ.

• տուին նախ վերի մեկնութիւնը, բայց արմատը դնում են հնխ. sphelg-, ժում է, չընդունելով հնխ. -alg>հւ-այլ։ Մառ ЗВО 5, 320 զնդ. x'āϑra «փառք» բառի հետ։ Հիւնք. յն. ταλός «պայծառ» և տճկ. parl-aq «փայլուն» բառերից հանում է փայլ, իսկ պաղպաջ բառից փողփողել։ Scheftelowitz BВ 29 (1905), 35 հսլ. paliti «վառել» բա-յի հետ, որ կրկնում է Charpentier KZ 40 (1906), 477։ Գազանճեան, Արև. մամ. 1907, 934-5 փայլ և փողփողել կցում է թրք. partamaq «փայլիլ» բա-ռին, իսկ Յուշարձան 325 թրք. parla-maq հայերէնից է դնում։ Սագրզեան ՀԱ 1909, 335 սումեր. bil, pil «կրակ, ալ-րել», հյ. պլպլալ, թրք. yalən «բոց». yəldərəm «կայծակ», Karst, Յուշար-ձան 403 սումեր. bil, pil «կրակ, այ-ղել»։ Scheftelowitz KZ 53 (1925) 254 հսլ. paliti «վառել», սանս. sphuliiga «կայծ», sphulita «երևիլ»։-Պատա-հական նմանութիւն ունին պրս. pālā̄-yāl «յոյժ փայլուն», pālāyīdan «պար-զել», սանս. bhāla «փայլ» (=հյ. բալ), չաղաթ. [arabic word] balqəmaq «փայլ-կտալ» ևն։


Փանդիռն (դռանց)

s. mus.

s. mus. pandura, threestringed guitar;
trumpet.

• ՀՀԲ իրարից զանազանելով գրում է բամբիռն «մատի ծնծղայ, թրք. չալփա-րա, չէնկի», իսկ փանդիռն «գալարա-փող»։ ՆՀԲ անորոշ կերպով մեկնում է բամբիռն «թերևս որպէս թամպուռ կամ սանդուռ, կամ ծնծղայ մեծ և փոքր, որ-պէս զիլ, չալփառա ևն». իսկ փանդիռն «իբրու նուագարան բախողական պէս-պէս. որպէս երգեհոն, քնար, և սանդուռ, թամպուռ ... որպէս քնար երեքաղեան». և համեմատում է յն. փանտո՛ւռա ձևի հետ։ Գրեթէ նոյնն է նաև ՋԲ։ Եւրո-պա 1851, 19 հանում է բամր=առս. ձըրկեկ ձայն մ'ունեցող աղեբախ նուա-գարան մը պիտ'որ ըլլայ»։ Böttich. Arica 48 և Lag. Gesam. Abhd. 274 լիւդ. և օսս. ձևերի հետ, բայց նաև իտալ. mandora, mandoline։ Էմին, Հայ. հեթ. կր. (Յոյս 1875, 408) աղի-քով մի նուագարան է ընդունում։-Հիւբշ. 395 դնում է ծագումն անստոյգ փոխառութեանց շարքը։ Բամբիռ և փանդիռ երաժշտական գործիքների ձևի և կազմութեան վրայ, իբրև երկուսը իրարից տարբեր բաներ, բաւական ընդարձակ խօսում է Գ. Լևոնեան՝ Ազգ. հանդէս ԺԴ 91-95։


Փարազ

cf. Փարաձ.

• «խուզելու գործիք, մկրատ, կտրոց». ունի միայն ՀՀԲ. նոյնը ՋԲ «մկրատ» (իբր նոր բառ). իսկ Բռ. երեմ. էջ 322 փարազ (չկայ փարաձ) «խոզան, կտրոց»։


Փարաձ

s.

scissors.

• «խուզելու գործիք, մկրատ, կտրոց». ունի միայն ՀՀԲ. նոյնը ՋԲ «մկրատ» (իբր նոր բառ). իսկ Բռ. երեմ. էջ 322 փարազ (չկայ փարաձ) «խոզան, կտրոց»։


Փարուազ

s.

skirt.

• «ժապաւէն». մէկ անգամ ունի կընիտ. հրատ. Էմ. էջ 138, Շահն. Ա. 292. «Ագուցին նմա արջնաթոյր մորս չորիւք դրօշակօք և դրաւտս սնդուսս մետաքսառէջս ոսկեթեզան փարուազով»։


Փեգենայ (ից)

s. bot.

s. bot. ruta, rue;
վայրի —, wild rue, ruta sylvestris, harmala.

• «սատափ կամ սպանդ (թրք. իւզէրլիկ) խոտը, ruta» (Տի-րացուեան, Contributo դնում է § 176 փե-գենայ=thalictrum elatum Murr. և § 325 վայրի փեգենայ=սպանդ=peganum har-mala L) Ղկ. ժա. 42, Մխ. առակ. Գաղիան. գրուած կայ նաև բեկենա, բեզանոս։

• ՓՈԽ.-Մտած է Աւետարանի քրդ. թարգ-մանութեան մէջ՝ Ղկ. ժա. 42. Ուշրէ նանա-յէ ու փէգէնայէ ու ժը հէմի փէնճառ մէն-ճառան տըտըն (Տասանորդէք զանանուխ և զփեգենայ և զամենայն բանջար)։


Փթիթ

s. adj.

shoot, sprout, blossoming, blooming;
blossomed, flowered;
ի —ս հարկանիլ, to blow.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «ծաղկիլը, ծաղիկների և բող-բոջների բացուիլը» Ագաթ. (գրուած է փը-թոյթ Լմբ. ածած. հրտր. ՀԱ 1925, 450), որից փթթել «ծաղիկ բանալ, ծիլ արձակել» Ագաթ. Ոսկ. մ. բ. 25. փթթազարդ Գնձ. կամ փթթինազարդ Տաղ. զանազանափթիթ ԱԲ մշտափթիթ Պիտ. Խոր. հռիփս. յարափթիթ Խոր. վրդ. ծաղկափթիթ Պիտ. ծառափթիթ Պիտ. համափթիթ Զքր. կթ. լուսափթիթ Ճառընտ.։


Փոսուռայ (ից)

s.

fire-fly;
— անթեւ, glow-worm.

• -Յն, *φωσουρά́ հոմանիշ բառից, որ կազ-մուած պիտի լինի φως «լոյս» և Օυթα «ագի, պոչ» բառերից. բայց այս բառը յոյն մա-տենագրութեան մէջ աւանդուած չէ՝ ո՛չ հին, ո՛չ բիւզանդական և ո՛չ էլ նոր շրջա-նում. կազմութեան կողմից հմմտ. πυγολαμ-πίς և λαμπυρίς «լուսատտնիկ», -Հիւբշ. 387։


Քօշ (ից)

s.

he-goat, buck.

• . ի հլ. «արու այծ» Մն. ժե. 9. Թուոց իթ. 22. Դան. ը. 5, 8, 21. Ոսկ. մտթ. Ա. էջ 192 (բց. ի քօշից). գրուած է նաև գօշ Եւս. քր. Բ. որից քօշանման «այծանման» Գնձ. քօշամօրուք «այծի մօրուք կռչուաձ բոյսը, tragopogon» (ըստ։ Տիրացուեան, Contributo §. 570 tragopogon coloratum C A. Mey) Բժշ. գրուած նաև զանազան ձևերով. ինչ. քօշմօրու, քոշմօրուք, գոճա-մօրուք, գոճմօրու, գոճմորուք, կոճամիրուս, կոճամիրու, գոճմօրէք, գուճամուրու, գուճի-մօրու (տե՛ս ՀԲուս. § 3233 և Seidel § 191), բայց այս բոլորից ուղղագոյնն է քօշամօ-րուք, ըստ որում լտ. բառն էլ է =յն. τρα-γοπωγων, որ կազմուած է τράγος «այծի ձագ, բուծ»+πώγων «միրուք» բառերից։ Տե՛ս և քօշել։


Տուն (տան, տանց)

s.

house, habitation, home;
house, family, race, nation;
family, household;
goods, fortune;
house, commercial house;
couplet, strophe, stanza, verse;
— ադամայ, the human race, mankind;
— թորգոմայ, the Armenian nation;
— թագաւորի or — արքայի, the king's household;
— մատենագրաց, library;
— պղատոնեայ, Plato's Academy or school;
փայտակերտ, աղիւսակերտ, քարաշէն, քարուկիր —, wooden, brick, stone house;
հանգիստ, բնակելի, լաւ, մեծ, փոքրիկ, գեղեցիկ, տձեւ or անպիտան —, commodious, inhabitable, good, large, small, fine, wretched house;
հիմունք, որմունք, տան, the foundations, the walls of a house;
վարձելի կամ վաճառելի —, house to be let or sold;
— ի տանէ, տանէ ի —, from house to house;
արտաքոյ տան, ըստ — ն, out, not at home;
ի տան, at home;
կալ ի տան, to stay, to be at home;
ելանել ի տանէ, to go out;
մեկնել ի տանէ, չուել, to remove, to move;
դառնալ, գնալ ի —, to go home again, to come home, to go home;
— վարձել, to let a house;
վարձել զ— իւր, to let his house;
— շինել, կառուցանել, քանդել, to build, to pull down a house;
ական հատանել զտան, to break into a house;
շրջել տանէ ի —, to wander from house to house.

• (տան, տամբ, տանց, տամբք) «տուն կամ ուրիշ շինութիւն, ինչ. տառա-ւար, պալատ, ապարանք, եկեղեցի ևն», նաև սենեակ, վրան, տան բնակիչները, ազգա-տոհմ, ցեղ, փխբ. «ոտանաւորի տուն» ՍԳր. Ոսկ. Եւս. պտմ. «տան յարկ» Եփր. աւետ 324 (Ի վերնում տան «վերի յարկում»). նշանակում է նաև «երկիր, աշխարհ». հմմտ. Անգեղտուն կամ Բուզանդի հետևեալ հա-տուածները. «Զմեծ տունն յԱտրպատական աշխարհին. Ձեռն իշխանութեան տանն Հա-յոց թագաւորին, որ էր զԱտրպատական աշ-խարհաւն. Զտուն թագաւորին Հայոց որ յԱ-տըրպատականին էր». մհյ. աղաւնեաց տունն «Աղուանք» Մխ. բժշ. 79. Վրազտուն, Պարս-կացտուն Դրնղ. 517, 518, 504. հմմտ. ասոր. bεϑ «տուն և աշխարհ»։ ինչ. d-beϑa d oslān «Աշխարհին Ոստանայ», bēϑ Mok-sāyē «Աշխարհ Մոկաց», ինչպէս նաև Կով-ևասի հայոց գործածած Վրաստուն. Պարո-կաստուն, Հայաստուն, Տաճկաստուն ձևերը փխ. Վրաստան ևն (տե՛ս Հիւբշ. Հին Հայոց տեղւոյ անունները, էջ 64)։ Յետնաբար ըս-տացել է «կին» նշանակութիւնը. հմմտ. Տաթև. ամ. 197-8. «Առանց կնոջ՝ աւեր է ռունն. և տան շինութիւն՝ կինն է. և դարձ-եալ՝ զի առն քաղաք և գաւառ և տուն՝ կինն է... զայս սովորութիւն կալան այժմ և կո-չեն զկինն տուն. Տուն ունի՞ս. Տուն առնեալ ես»։-Ածանոման մէջ մտնում է երեք ձևով. L Տուն, ինչ. մեծատուն ՍԳր. Սեբեր. ան-տուն Ոսկ. ես. ձմերատուն Երեմ. լց. 22 գետնատուն Վեցօր. սայլատուն Ոսկ. բ. կոր. ժե. կրակատուն Եղիշ. միջնատուն Ծն. զ. 16 ներքնատուն ՍԳր. Եւս. պտմ. սակատա-տուն Եւթաղ. 170. վերնատուն ՍԳր. վաչ-կատուն Բուզ. գ. 7. թոքատուն Վստկ. տըն-տեսատուն (նորագիւտ բառ) Հայել. 239. զանգակատուն Յիշատ. ևն։ 2. Տն. ինչ տնանկ ՍԳր. տնակից Ոսկ. ես. տնակալ Եզն. տնաշէն Ոսկ. ես. միատնութիւն Ագաթ. տնտես ՍԳր. տնիկ Վկ. շուշ. 15, 26 (ներգ. ի տնկանն), առտնին ՍԳր. Փարպ. տնային, տնտեսագէտ, տնտեսագիտութիւն ևն (նոր բառեր). 3. Տան, ինչ. տանուտէր ՍԳր. տա-նիք ՍԳր. Եւս. պտմ. տանեստան «տանիք» Եւս. պտմ. 159. տաներես Գր. տղ. ընտանի ՍԳր. անընտանի Եզն.։