Your research : 37 Results for լու

Entries' title containing լու : 679 Results

Definitions containing the research լու : 1003 Results

Թեղ

s.

a heap of unwinnowed grain.

• ՆՀԲ պրս. տէլ՝ որ գոյութիւն չունի։ Justi, Dict. Kurde, էջ 104 քրդ. [arabic word] te-leh «ծեծուած և կուտուած ցորեն» բառի հետ։ (Քրդ. այս բառը պէտք է կցել պրս. [arabic word] tal «կոյտ, շեղջ» բառի հետ. հմմտ. նահնամէ ժԳ. տող 1517. [arabic word] mēyān-i tal-i xastagānan-darūn «վիրաւորների կոյտի մէջ»։ Պար-սիկ բառիս ծագումը անյայտ է, եթէ չէ փոխառեալ արաբ. [arabic word] tall «բլուր» բա-ռից)։ Ղափանցեան, Տեղեկ. գիտ. ինս-տիտ. Բ. 82 սեմ. թիլ «բլուր» բառի հետ։

• ԳՒՌ-Աւ. Մշ. Ոզմ. Սլմ. Վն. թեղ, Երև. խտջ. Մկ. թէղ «կամնած, բայց դեռ յարղը չմաքրած ցորենի դէզ». (Խտջ. թէղ է կոչւում նաև մանելու պատրաստ մաքուր բըդի դէզը). նոյնից ունինք թեղ տալ «յարդը կալի մէջ-տեղը հաւաքել», թեղը հանել Բիւթ. «երնել», թեղել «կամնած ցորենը դիզեւ»։


Թեմ (ի)

s.

diocese, bishopric;
episcopal revenues.

• ՓՈԽ.-Վրաց. մինգր. ինգիլ. თემი թեմի, սվան. თემ թեմ «գաւառ, ժողովուրդ», վրաց. სათემო սաթեմո «գաւառական, թեմական». գնչ. tem «մարդիկ, բազմութիւն»։ Կովկա-սեան ձևերը հայերէնի միջոցով են՝ վերջա-տառի պատճառաւ, ուղղակի յունարէնից լի-նելու դէպքում սպասելի էր աւելի *թեմա-Գնչ. ձևը չի կարող ծագած լինել պրս. tan «մարմին, անձ» բառից, ինչպէս կարծում է Paspati, նշանակութեանց տարբերութեան պատճառաւ։-Հայերէնից է կազմուած նաև I. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ թէմ. ինչ. «Նա՛ լը սէր թէման պը հիւքմ քըրընէ» (Մի՛ իբրև տիրելով վիճակացն). Ա. պետ. ե. 3։ Ուտ. t'em «թեմ», t'emakan «թեմական»։


Թեռ

s.

woollen thread.

• ԳՒՌ. Զթ. Հմշ. թէռ, Խրբ. թmռ «բրդէ թել». նոյնպէս է նաև Հճ. Չն. Սեբ. Տ. Տր. Մրշ. այլուր, ինչպէս Ալշ. Սլմ. թեռ, Ոզմ. Վն. թեռ, Երև. Կր. թէռ «պարկ, չուվալ». այս նշանակութեամբ գիտեն նաև Ապ. Մկ. և քրդ. t'er'։


Դոյլ (դուլից)

s.

pail;
tub;
— կաթի, churn;
cf. Խնոցի.

• , ի, ո հլ. (երկուսն էլ յետնաբար) «ջուրի աման» Ես. խ. 15. Յհ. դ. 11. Իսիւք. Վանակ. Վրք. հց. (վերջին երկուսում կան նաև դոլ, դօլ ընթերցուածները)։ Այս բառից է դուլել, որ գրուած է դուղել «հորից ջուր քա-շել. 2. ըմպել, խմել». վերջին իմաստով ունի մէկ անգամ Տիմոթ. էջ 93 «Շնորհել Սամա-րուհեայն կենդանի ջուր, ուստի դուղելով նե-մայ գոյր ոչ ևս ծարաւել (տպ. ծառայել)». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 72). ըստ Տոմար Լևոնի, տպ. Վենետ. 1805. էջ 20 ծանօթ. գրուած է դուլել, որի դէմ յոյն բնագիրն էլ ունի άρυσαμένη (էջ 21, տող 7), որ է յն. ὰ́ρύω, ἀρνσσω «ջուր քաշել հորից, գե-տից ևն». հմմտ. άρυσάνη «ջուր քաշելու պ-ման, դոյլ». -ըստ այս համեմատութեան դու-լել կամ դուղել պիտի նշանակէր «ջուր օա-շել», ինչպէս պահանջում է և ստուռառանու-թիւնը, բայց գործածութեան տեղը պահան-ջում է «խմել»։ Մենք դրինք երկու իմաս-տով էլ։

• ԳՒՌ.-Պարսկերէնից նոր փոխառութիւն է Ջղ. դօլ «դոյլ». -նոր փոխառութիւններ են նմանապէս Խրբ. դ'օլ, Ասլ. դէօ՜լ (որ և դուլիկ Բ.) «դոյլի ձևով՝ մէջը պարապ դդում, որ գործածում են իբր ջուրի կամ գինիի աման, նաև լողալ սովորելու համար»։


Դոն (ից)

s.

tunny;
loaf;
biscuit;
— յաղեալ, pickled tunny.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dhon-ձևից, սրա ամենամոտիկ ժառանգներն են լիթ. duona «հաց» և լեթթ. duōna «հացի կտոր», որոնց նախաձևը Trautmann, 58 դնում է döná-«հաց»։ Երկրորդ գծի վրայ՝ սրանո հետ հա-մեմատւում՝ են սանս. dhānás «հառահա-տիկ, ցորեն», dhānyá-«արմտիք», պհլ. dān, պրս. [arabic word] dān կամ [arabic word] dāna «հա-տիկ, հատ, ընդէղեն» (որից փոխառեալ են հյ. գւռ. դան «ցորենի հատիկ, աղուն», վրաց. დანა դանա «հատիկ, հատ», արաբ. [arabic word] danaǰ, քրդ. dané, թրք. dane, tane), բելուճ. dān, dānag, աֆղան, dane «հա-տիկօ (Horn, § 535)։ Զանդկերէնում, ուր բառս պիտի ունենար *dānā-ձևը, պահ-ուած է միայն danō-karš-բարդի մէջ, որ նշանակոմ է «հատիկներ քաշող տանռս (մի տեսակ մրջիւն,» (Bartholomae, 734)։ Երրորդ գծի վրայ՝ սրանց հետ համեմատ-ւում են թերևս լատ. fēlix «բերրի, պտղա-բեր. 2. հարուստ. 3. երջանիկ», fēnus «հո-ղից ստացուած բերքը», fēcundus «բերրի, արգաւանդ», fētus «բեղմնաւորուած, յղի», միռլ. indile «աճում, տաւար», հբրըտ-endlim «բերք», կիմր. ennill, ynnil «շահ, վաստակ, օգուտ», որոնց արմատն է հնխ. dhē-«րերրի, հողի արդիւնքը, վաստակ» (տե՛ս Walde, 280)։ Pokorny, 1, 831 լիթ. duona «հաց» բաժանում է այս խմբից և դնում է duoti «աալ» բայից։ Այսպես չէ սակայն Trautmann, 58։ -Աճ.


Դոնդող

s.

jelly.

• ԳՒՌ.-Մշ. դ'անդ'ախ և Խրբ. դ'ընդ'ըղուց «կակուղ միս». նոյն են նաև ղնդղում Կր. «կակուղ միս», դնդխտալ Խրբ. «երերալ, շար-ժիլ», ղնդղկտալ Վն. «երերալ, շարժիլ (դոն-դողական բաների, գէր դմակի ևն), լուրի ծր-փալ, վէտվէտիլ», դնդեղ, դնղող Վն. «ալիք, կոհակ», դնդեղ Բլ. «կակուղ միս», թերևս նաև դնդխտիլ Եւդ. «ապուշ դառնալ»։-ՆՀԲ ունի նաև ռմկ. դանդող ձևը։


Դորակ (աց)

s.

jar, pitcher;
half a bushel.

• = Պհլ. dorak, dolak «բաժակ, պարունա-կութեան մի տեսակ չափ է», պրս. օკ» dō-ra «սկահակ գինւոյ, սկաւառակ»։ Իրանեա-նից փոխառեալ են նոյնպէս ասոր. [syriac word] dauraqā «amphora ansata, ունկնաւոր մեծ աման». արաբ. [arabic word] dauraq, յոգնակին da-variq (տե՛ս Իբն-ի Բատուտա, Ա. 319), վրաց. დორა դորա «հեղուկների մի չափ է, որ պարունակում է 30 շիշ կամ 54 ֆունտ», დორაკი դորակի «15 շիշ առնող հեղուկա-չափ», დურაკი դուրակի «կաթ կթելու ա-ման»։-Հիւբշ. 144։

• Առաջին անգամ ուղիղ մեկնեց Աւգե-րեան, Բացատրութիւն չափուց և կշռոց, էջ 79, որ դնում է պրս. (իմա՛ արաբ.) տէրուգ։ ՆՀԲ «կայ պրս. տուրէ՝ իբր սկաւառակ և թրք. տօրուգլու «անօթ ո-


Դուժ (ից)

adj.

barbarous;
savage.

• , ի հլ. «բարբարոս, վայրենի» Գ. մակ. է. 3. Կող. գ. 11. Ա. Կոր. ժդ. 11. Ոսկ մ. բ. 8. Եւս. պտ. 459. սովորաբար գործած-ւում է խուժ հոմանիշի հետ, որի հետ բարդը-ւում էլ է, ինչ. խուժադուժ ՍԳր. Ագաթ. Կո-րիւն. Ոսկ., խժդուժ Եւս. պտմ., խժդժագոյն Բ. մակ. ե. 22. հմմտ. նաև դժակ «բարբարոս, խժալուր» Սամ. անեց. 4 (այլ ձ. դժանան երկուսն էլ չունի ՆՀԲ, իսկ ՋԲ դնում է դժակ. ԱԲ դժակ, դժական), դժականութիւն ԱԲ. ըստ իս այստեղ է պատկանում նաև դժաբան «դժնեայ և ժանտ խօսող» Թէոդոր. մայր.։ Սրանցից տարբեր է դժ-, որ իբր բացասա-կան մասնիկ գործածւում է բառի սկիզբը։-Կաւ նաև դժարան ձևով մի բառ Սոկր. եկեղ. պտմ. էջ 2 «Սկիզբն յորոց նոյն արասցուք ոչ ինչ (տպ. ոչինչ) պատմութեան դժարանւոյ հոգ տարեալք, այլ թէ զիարդ գտնեալ գրով ի պատմողացն».-յոյն բնագիրն ունի օῦ φοά-σεως ὅγϰον φροντίζοντες (ո՛չ թէ ոճի ճոխու-թեան հոգ տանելով). տե՛ս žωϰρατους Հχο-λոστιϰο μϰϰλησιαστιϰηιστορια, տպ. Oxford, 1893, էջ 1. ըստ այս համեմատութեան պէտք է ուղղել կա՛մ դժաբան, կա՛մ աւելի լաւ դժարաբան, որ է դժուարաբան խրթին ոճով» Ոսկ. յհ. ա. 1։

• = Հայոց մօտիկ ապրող վայրենաբարոյ մի ցեղի կամ ժողովրդի անունն է. հմմտ. քրդա-կան Duziki ցեղը։ Շատ լեզուների մէջ սովո-րութիւն է վայրենաբարոյ ազգերի անունները իբրև ածական գործածել. այսպէս, հին հայե-րէնի մէջ խուժ (Խուժաստանցոց անունից). խաղտալուր (Խաղտեաց անունից), կորճայ, կորճալեզու (Կորճայք գաւառի անունից). նոր հայերէնի և բարբառների մէջ՝ թուրք, քուրդ. լազ, զազա, տաճիկբերան, բոշա ևն։-Աճ.


Դուլ

s.

cessation, intermission, pause, relaxation, truce;
— եւ դադար լինել, to cease;
— եւ պատուէր տալ, to permit;
to give directions;
to order, to bid, to command;
to exhort;
— տալ, to cause to cease;
to give rest, to repose;
— առնել, to halt;
to pause;
— առնուլ, to cease, to break off, to take rest or relaxation, to stop;
— զինուց, armistice, truce.

• (անհոլով) «դադար, հանգիստ» Բ. թագ. ժէ. 8. Ողբ. բ. 18. Ես. իգ. Փարպ. փիլ. «2. ջանք, յորդոր, պատուէր» (այս ի-մաստոմ գործածւում է միշտ դուլ և պատուէր ձևով) Ոսկ. մ. գ. 6. Եւս. քր. ա, որից՝ դլալ կամ դղալ «հանգիստ առնել, դադրիլ» Բ. մակ ժբ. 2. Եղիշ. ը. էջ 144, անդուլ «անդառառ. Խոր. Արշ. Յհ. կթ. Արծր. (գրուած է նաև ան-դոյլ Մանդ. էջ 72), անդուլութեամբ «անդա-դար, չդադրած» Եղիշ.։ Նոր գրականում գոր-ծածական են միայն դուլ և դադար, անդուլ անոադար և բազմաթիւ նոր բառեր, ինչ. գոր-ծադուլ, գործադուլաւոր, դասադուլ, հացա-դուլ, ճաշադուլ, մսադուլ ևն։


Դուրգն (դրգան)

s.

potter's wheel.

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. dhrōgh-արմատից. հմմտ. յն. τρυχύς «անիւ-բրուտի անիւ, դուրգն», հիռլ. droch «անիւ». այս երկու ձևերը ծագում են հնխ. dhroghe-նախաձևից, որ չի կարող տալ հյ. դուրգն։ Հայերէն ձևը բացատրելու համար պէտք Լ ընդունիլ թէ շրջուած է հնխ. dhrōgh-ձևից (երկար ձայնաւորով), որի վրայ աւելացել է յետոյ հայկական ն ածանցը. այսպէս dhrōgh-> ղրուգ>ղուրգ>դուրգն։ (Բառիս ձևի համար աւելի ընդարձակ տե՛ս SA, 2, 122)։-Կարծւում է, որ վերոյիշեալ ձևերի հետ պետք է կապել նաև յն. τρόχος «վազք. ասպարէզ». τρέχω, դոր. τράχω «վազել», τρόχις «սուրհանդակ», τρογίλος «ճախարակ 2. մի տեսակ թոչուն», լեթթ. dräst, լիթ. pa-droszti «վաղել, արագ ընթանալ», զոթ. pragjan, անգլսք. brčzan «վազել», հսլ. tru-ku «վաղք». նսլ. trčati «վազել», ռուս. дорora «ճամբայ», հիռլ. tricc «արագ», trēn «հա-մարձակ, յանդուգն» են ևն, որոնք են-թադրել են տալիս հնխ. dhregh, threqh, treq ևն ձևերով և «վազել» նշանակութեամս արմատները։ (Տե՛ս Pokorny, 1, 875, Ber-neker, 226. վերջինս նշանակութեան տար-բերութան պատճառաւ չի ընդունում կցել ռուս. дорora «ճամբայ» բառը, իսև Pokor-nǰ չի յիշում այն)։-Հիւբշ. 440։


Դրամ (ոց)

s.

drachm;
coin, money;
penny;
—ովք վճարել, to pay ready cash — հատանել, հարկանել, կոփել, գրել զ—, to coin, to make money.

• , ի, ո? հլ. «դիրհամ, երկու ունկի, կէս սիտղ» Ել. լը. 25. Տոբ. ե. 29, «դրամ, ստակ, փող» Ղկ. ժե. 6. Եղն. Խոր. բ. 10, որից՝ դրամաժողով Բ. մակ. ժա. 3, դրամակշիո Անան. շիր. Ճառընտ., դրամակոփ Մխ. դտ.։ դրամել Վրք. հց., դրամիկ Օրբ. հկճռ. ժբ. Անան. գիտ. 23, երկդրամեան ՍԳր, չորեք-դրամեան Յոբ. խբ. 11, կնքադրամ Կանոն., խոստովանադրամ Կիր. Երզն. խր.։ Նոր բա-ռեր են՝ դրամագլուխ, դրամանենգ, դրամա-տուն, դրամարկղ, ոսկեդրամ, դրամատէր, դրամափոխութիւն, դրամագետ, դրամագի-տութիւն, դրամաշորթ, դրամապանակ ևն։

• Հներից Անան. շիր. (հրտր. Պատկ. էջ 28) գիտէր բառի ուղիղ ծագումը և ա-ռում է. «դրամ ըստ պարսկական լե-զուին անուանեցաւ»։ Այլուր գտնում ենք համեմատուած մարդ բառի հետ. «Անդրադարձելով (հակառակ կարդա-լով) մարղ=դրամ վերընդարձակի վեր-ծանութեամբ» Կամրջ. «դրամն օրի-նակ բնութեանս մեր, զի մարդ տա-ռիւքն է անդրադարձութեամբ». Մխ. դտ.։ Ուղիղ մեկնեց նախ Շրէօդէր. չփ. և կշռ. էջ 79, ԳԴ, ՆՀԲ։-Feterm. 68 արաբ. dirham։ Windisch. 10 յն. δραχμή։-Müller, SWAW, 38, 576 ա-րաբ. dirham։


Դրոշմ (ից, աց)

s.

character, mark, print, note, impression, stamp;
seal;
bodkin;
blemish;
confirmation.

• ԳՒՌ.-Ղրբ. տրիւշմը «խոզի ականջի վրայ կտրելով արուած նշան՝ ճանաչելու համար (դամղա)», Ջղ. դ'րօշմել «կնքելու ժամանակ մանուկը մեռոնով օծել», Եւդ. Պլ. (կատակի լեզւով) թրօշմէլ, Ասլ. դ'ռօշմէլ՝ «լաւ ծեծել, գանահարել».-Կայ և դրոշմ Ակն. «մարդու բնական կազմուածքը»։


Ելեկտրիոն

s.

yellow amber.

• = Յն, ή.εϰτιον «սաթ», որից նաև լտ. e lectrum, ֆրանս. électricité. «ելեկտրակա-նութիւն» ևն ևն։ Յոյն բառի առաջին նշանա-կութիւնն է «ոսկր։ և արծաթի խառնուրդ» և կցւում է ήλέϰτωρ «փայլուն, 2. արեգակ» բա-ւին (Boisacq, 319)։ -Հիւբշ. 342։


Եկեղեցի (ցւոյ, եցեաց)

s.

church, assembly of the faithful;
temple consecrated to God;
assembly;
զինուորեալ —, the church militant;
յազթական —, the church triumphant.

• Հներից ունինք հետևեալ մեկնութիւն-ներր. «Եկեղեցի կոչեցեալ է անուն բա-րութեան, զի ամենեքին կոչեցեալ են և միանգամայն ժողովին». Կոչ.։-«էռար զանուն եկեղեցոյն, ուսի՛ր և զաւանդ թարգմանութեան. եկեղեսիայ (ըստ յն. տառադարձութեան) կոչումն անուանի». Եղիշ. յես.,-«Իկեղեցի յեբրայեցւոցն առ մեզ ժողով թարգմանի». Յհ. ի-մաստ. (տպ. Վենետ. էջ 143)։-«Եկե-ղեցիդ՝ ըստ եբրայեցւոցն՝ ժողովոյ բազ-մութիւն ասի». Մագ. թղ. 224։-«Եկե-ղեցին յեբրայեցւոցն ի մերս՝ ժողովուրո Աառոմանի». Շնորհ. ընդհ. տպ. Երու-սաղէմ, էջ 269։-«Եկեղեցի... առ ստու-գաբանելն այսպէ՛ս իմասցի. եկեալ, լցեալ և ակաղձեալ». Յհ. երզնկ. Արրտ. 1914, էջ 922։-«Համանունաբար սոցա կոչի եկեղեցի՝ իբր ժողովարան». Լմր. մատ. էջ 120։ -«Եկեղեցի, այսինքն զոր կամիս՝ լիցի». Տաթև, հարց. 614.-«եկ-լէսիայն՝ որ է եկեղեցին». Սմբ. դատ. էջ 56։-Նորերից ուղիղ մեկնութիւնը տուին նախ Schröder, Thesaur 4Z ւե-տոյ ՆՀԲ, Peterm. 23 ևն։-Ժողովրդա-կան և յարմարեալ ստուգաբանութիւն է ե՛կ եղիցի (արի՝ որ ուզածդ կատա-րուի)։-Fink, KZ, 43(1910), էջ 328-30 -եցի վերջաւորութիւնը բացատրելու համար ենթադրում է թէ բառը ազդուած է Եկեղեաց գաւառի անունից, ուր կար մի նշանաւոր մեհեան։


Եղեամն (ղեման)

s.

hoar-frost, rime, frost;
իջանել եղեման, to drizzle.

• ԳԱՌ.-Առհասարակ գործածւում է թրք. բառը (ղրավ, խռաղի, qəraγə). նոր բառ է եղմակալել Ղզ. «եղեամով պատուիլ»։-Հմշ. եղիմ «տանիքներից կախուած սառոյցի երկար լուլայ»։


Եղի (եղւոյ)

s.

green corn;
— խանձեալ;
roasted corn or grain;
cf. Մուրկ.

• «հասնելու մօտ՝ կաթնահամ ցորեն» Նխ. ղևտ. Սմբ. դատ. 61. Բժշ. Տաթև. հարց. 357. որից եղի խանձեալ «աղանձ» Նխ. ղևտ..


Եղծ

s. adj. adv.

destruction;
refutation;
spoilt, corrupted, misshapen, bad;
— զեղծ, disorderly, confusedly.

• «տձև, անշուք, խանգարուած» Ոսկ. բ. տիմ. ա., «շինծու» Պղատ. օրին., «վատ, պակասաւոր» Ոսկիփ. «հերքում» Պիտ.. ո-րից՝ եղծանել (կտր. եղծի, հրմ. եղծ) «աւրել, փճացնել. ջնջել, ապականել, քանդել» ՍԳր. «ասածը հերքել» Պիտ. կամ եղծել Ոսկ. գաղ. եղծնուլ Լծ. կոչ., եղծուած Ոսկ. մ. բ. 27, եղ-ծանելի ՍԳր., եղծագործ «ապականիչ» Եւս-քր. Ոսկ. մ. ա. 19, եղծագործել Ոսկ. մ. բ. 9, եղծական Ոսկ. եփես., անեղծ ՍԳր., ա-նեղծական Ագաթ. Ոսկ. եփես., դիւրեղծ Հա-մամ. առկ. առեղծանել «քանդել, քակել հանելուկը լուծել» ՍԳր. Սեբեր., առեղծուլ եւս. քր., առեղծուած «երազի մեկնութիւն» Վեցօր., «հանելուկ, առասպելաբանութիւն» Ողբ. բ. 4.-Զ նախդիրով՝ զեղծ «ապակա-նեալ, գէշ, աւրուած, անհոգ» Ոսկ. մ. ա. 23. Եփր. պհ. Եւս. քր. Բուզ., «թուլութիւն, անհո-զութիւն» Փարպ., որից'եղծ զեղծ Ոսկ. բ. տիմ. ա., զեղծանել (կտ. զեղծի, հրմ. զե՛ղծ) «ա-պականել, ջնջել, աւրել» Յոբ. լ. 16, զեղծել Ա. կոր. թ. 18. Եզն. Ոսկ. մ. ա. 23, բ. 25 զեղծչիլ Սեբեր. Ոսկ. յհ. ա. 25, զեղծեցուցա-նել Եւս. քր., զեղծուցանել Դան. բ. 9. Ոսկ. մ. բ. 8, 18, զեղծմտութիւն Եւագր.. շնորհա-զեղծ Լմբ. հանգ., հայրազեղծ Նխ. բ. թգ., մարմնազեղծ Կանոն., ծայրազեղծ «շատ տկար» Բրս. արբ., զեղծում, զեղծարար (նոր գրականի մէջ)։

• Ինճիճեան, Եղան. բիւզ. 1824, էջ 21։ իբր ստեղծել=հաստեղծել բայի բացա-սականը. «իբր պակասեալ յեղելութենէ կամ ի հաստատութենէ»։ Windisch. I7 յն. ἀλγέω «ցաւիլ, տառապիլ»։ Հիւնք. առիւծ բառից առեղծուած, որից եղծա-նել, որից էլ զեղծանել և ստեղծանել։ Շէֆթ. BВ, 28, 309 սանս. ruiati «խրո-տակել» և 29, 49 սանս, loga։ Մառ. ИАН, 1914, 359 վրաց. խրծմա հոմա-

• նիշի հետ։ (Կապ չունի բառս լուծաննլ ձևի հետ, որովհետև սրա արմատն է լոյծ կամ կրճատ *լուծ, իսկ վերինների արմատն է եղծ)։


Եղուչ

s.

hinderance, obstacle.

• ԳՒՌ.-Նո՞յն է արդեօք եղուրջ Ալշ. Բղ. Բլ. «քարացած ձիւն, որի վրայից կարելի է եր-թալ առանց բնաւ խրուելու»։


Եղտիւր (տերաց)

cf. Աղտիւր.

• յն. αρδν «թրջել, ոռոգել» ե սանս. ar-drá-«խոնաւ, թարմ» բառերին, իբր թե եղտևր<*երտեր <*erdevr, որ կարելի է համեմատել ἀρδω ձևի հետ։ Հիւբշ. էջ 415 ընդունում է կասկածով և մտածուձ 4, որ հյ. եղտիւր բառի մէջ ե կարող է n-ի պատճառով աւելացուած լինել, ո-րով արմատը կլինի *ղտևր <*րտևր < *drevr (հմմտ. աղբիւր <*bhrevr) և արանով հեռանում է ἅρδω ձևից։ Երբ բառը ունինք թէ՛ եղտիւր և թէ՛ աղտիւր ձևով՝ անտարակոյս է, որ ե յաւելուած է։ Scheftelowitz, BВ, 29, 28 աղտ բառից Petersson, KZ, 47, 250-252 մերժե-լով Bugge-ի մեկնութիւնը՝ կցում է յն. πλάδος «թացութիւն», πλαδαρίς «խո-նաւ, թաց» բառերին, իբրև հնխ. *pld-որից աղտ «կեղտ» և -իւր մասնիկով աղտիւր կամ եղտիւր։


Զմրուխտ (րխտի, րխտոյ)

s.

emerald.

• = Փոխառեալ բառ, որի ընկերներն են յն. σμϰ́ραγδος, ζμάραγδος, μάραγδος, պրս. ❇ zumurrud, պհլ. uzmuburt?, արաբ. [arabic word] zabarjad, սանս. marakata, պրակր. ma-ragada, չին. molokiat'o, բոլորն էլ «զըմ-րուխտ» նշանակութեամբ։ Բոլորի աղբիւ-րը սեմականն է համարւում. հմմտ. բաբել. harraktu, եբր. [hebrew word] bāreqet, barqat, փիւնիկ. baraqt, ասոր. [arabic word] barqa (Broc-kelm. 46) հոմանիշները, որոնք ծագում են brq «փայլիլ, փայլուն» արմատից (այսպէս A. Weber. Indische Skizzen 88, M. Bréa MSL 10, 66, Halévy BSL 10, 18 ևն)։ Յոյն ձևը յառաջացել է հնդկականից. այսպէս μάραγδος պրակր. maragada ձևից, իսկ σμάραγδος պրակր. açmā maragadō «քարն զմրուխտ» ձևից՝ իբրև *σμαμάραγδος (տե՛ս Boisacq 609)։ Յոյնից են ձևացել լտ. sma-ragdus, ասոր. [syriac word] zmaragdā (Broc-kelmann 96), գերմ. Smaragd (Kluge, 455), ռուս. cмарагдъ, ֆրանս. émeraude, անգլ. emerald, վրաց. զսամարաղ'դա, սա-մարաղ'դի, սամարագդո, ևն։ Պարսկականից են ձևացել արաբ. [arabic word] zumurrud, քրդ. zumrud, թրք. zumrut, ռուս. изумрудъ (Berneker 441)։ Հայերէնը գտնւում է յն.և պրս. ձևերի միջև. նախաւոր ձևն է *զումու-բուխտ, որ ըստ իս ծագած պէտք է լինի պհյ. գւռ. *zumurruքt ձևից (հմմտ. զառնաւուխտ), -Հիւբշ. 151։


Զուարակ (աց)

s. ast.

bullock, steer;
ox;
bull;
Taurus, the Bull.

• , ի-ա հլ. «մեծացած հորթ, փո-քըր եզ» ՍԳր. «Յուլ կենդանակերպը» Տո-մար. որից զուարակագլուխ «ցլագլուխ» Պտմ. աղէքս. Մագ. Մխ. դտ. զուարակազենութիւն Պտմ. աղէքս. զուարակափիղ Պտմ. աղէքս. բուն արմատը *զուար, ինչպէս ցոյց են տա-լիս վրացին (տե՛ս տակը ՓՈԽ.) և հյ. զուա-րափակ «արջառի փարախ.» Ագաթ։


Զօր (ու, աց)

s.

army, host, soldiery, militia, soldiers, forces, troops;
հետեւակ —ք, infantry, foot-soldier;
— առնել, հատանել, cf. Զօրաժողով լինել;
ընտիր ընտիր —ուց, the flower of the troops, the best troops in an army;
— ծանր, սաուար, բազմաձեռն, great army, numerous troops, overwhelming forces;
քաջակիրթ, պատերազմափորձ, մարզիկ —, disciplined, experienced, troops inured to war;
—ք երկնից, երկնաւոր —ք, the host of angels;
—, strength, vigour, force;
մինչդեռ —ն եւ սգիքն անդէն կային, and still breathing, giving signs of life.

• , ու, ա հլ. (եզակիում գլխաւորապէ։ գործածւում է ու հլ. յոգնակիում ա հլ. բայց շատ անգամ կայ յգ. սեռ. զօրուց, մէկ ան-գամ եզ. գըծ. զօրաւ Դան. ժա. 13. սակայն ո՛չ բնաւ զօրի, յետնաբար կայո հլ. գըծ. զօ-րով, զօրովք) «ուժ, զօրութիւն» Բ. մակ. ժդ 45 Դան. ժա. 13. «զօրք, զինւորների խումբ» ՍԳր. Բուզ. որից զօրանալ «ուժեղանալ, սաստկանալ» ՍԳր. զօրութիւն «ուժ, ազդե-ցութիւն, ներգործութիւն, զօրք, հրաշք, հրեշ-տակները» ՍԳր. զօրացուցանել ՍԳր. Եզն. զօրագլուխ ՍԳր. զօրագոյն ՍԳր. Եզն. զօրա-ժողով ՍԳր. Բուզ. Եւս. քր. Կոչ. զօրական ՍԳր. Կիւրղ. թգ. զօրանիստ Բուզ. զօրավիգն Սգր. Եւս. քր. զօրավար ՍԳր. զօրաւոր ՍԳր. զօրեղ Բ. մակ. ժե. 17. զօրել Ես. ծ. 2. Եզն. անզօր ՍԳր. Ոսկ. Եզն. մեծազօր Գ. մակ. ե. 7. Վեցօր. Ոսկ. Եզն. Կոչ. Ագաթ. Եւս. քր. բազմազօր Բուզ. Կոչ. հեծելազօր ՍԳր. Եւս քր. զօրօգուտ «զինակից» Եւագր. 99։ Նոր գրականի մէջ զօրաբանակ, զօրագունդ, զօ-րախումբ, զօրակոչ, զօրահանդէս, զօրահւա-մանատար, զօրանոց, զօրանց, զօրաշարք, զօրապետական, զօրապետութիւն ևն. տես և հզօր։

• = Իրանեան փոխառութիւն է հմմտ. զնդ. ❇ zavarə «ուժ, զօրութիւն», հպոս. *zayar-? պհլ. պազենդ. [other alphabet] zōr «ուժ, զօ-րութիւն», պրս. [arabic word] zōr «ուժ, զօրութիւն, կարողութիւն, բռնութիւն», zōrāvar «ուժեղ. զօրաւոր»։ Այս բառի բուն ծագումը անյայտ է. բայց հմմտ. զնդ. zavah «ոյժ, զօրութիւն», ինչ. zavarə aojasča «զորութիւն և ուժ» (Horn § 674 bis և Bartholomae 1689)։-Մեր բառը ենթադրում է *zawr ձևը, որ գըտ-նըւում է հին պրս. *zavar-և պհլ. zor ձևերի միջև։ -Իրանեան բառը փոխառութեամբ տարածուած է նաև Հնդկաստան, Կովևաս և մինչև Բալքանները. օր. քրդ. աֆղան. բե-լուճ. zor «ուժ, զօրութիւն», զազա zor «ու-ժեղ», հինդուստ. zor «ուժ, կորով, կարողու-թիւն», zorawur «զօրաւոր», գնչ. zor «ուժ կարողութիւն», zoralo «զօրաւոր», ուտ. զօր «ուժ», թուշ. ზორა զօրա «զօրաւոր», արևել թրք. կամ չաղաթայ. zor «ուժ, բռնութիւն, զօրեղ, զօրաւոր», zorlamaq «ստիպել, մի բան բռնի անել, բռնադատել», օսմ. zor «ռժուառ. ոռնութիւն», zorlu «բռնի, խիստ», բուլգար, zor, ալբան. čorre, corro, միջին ռում. zore. նյն. čοε, Հόρι, արաբ. [arabic word] τur «ուժ, բռնութիւն, խելք, իմաստութիւն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 881)։-Հիւբշ. 152։


Զամբիղ

s.

basket;
— մի, a — full;
— զգեստուց, գործոյ, պտղոյ, հացի, clothes-basket;
— գործոյ, work-basket;
— պտղոյ, basket of fruit;
— հացի, bread-basket.

• = Պրս. [arabic word] zanbil, որ և [arabic word] zanbīr «կողով, զամբիւղ». պարսկերէնից են փո-խառեալ նաև ասոր. [arabic word] zebilā (Brockel-mann, 89ա), արաբ. [arabic word] zanbīl, լռ. za-nābil, վրաց. ზამბილი զամբիլի, թրք. [arabic word] zembil, քրդ. zambil, սերբ. zembilj, բուլգար. zimbil, բոլորն էլ «զամբիւղ»։ Պար-սիկ բառն էլ փոխառեալ է ասուր. zabbilu «մի բան տանելու անօթ» բառից, որ ծագում է ասուր. zabalu «բերել, տանիլ, բարձրացնել, գովաբանել» արմատից (Muss -Arnolt, Ass. engl. Handwb. 273-4)։-Հիւբշ. 148։

• ԳՒՌ.-Նբ. զամբեղ «ձէթ քամելու կողով». ըստ Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 185 կար նաև զամբիւղ Երև. «ծաղիկը»։


Զատիկ (տկի)

s.

Easter;
— Հրէից, the Passover;
գառն զատիկ, paschal lamb;
խթումն զատիկ, Easter Eve.

• Հներից Անան. Շիրակացի (հրտր. Պատկանեան, էջ 22) մեկնում է. «Ա-նուանի զատիկ Տեառն, այսինքն զա-տուցեալ յամենայն հեթանոսականաց և հրէականաց տօնից»։ Ճառընտիրն ունի. «Զատիկն ըստ եբրայեցւոցն (պասեք) անցարան. իսկ ըստ Հայոց լեզուիս՝ ա-զատութիւն ի չարչարանաց»։ Այսպէս և Տաթև. ձմ. ճխբ. «Ջատիկն ազատու-թիւն թարգմանի», Բրս. մրկ. 348 «Չա-տիկն թարգմանի անցք»։ Ըստ այսմ ՀՀԲ զատումն բառից. Աւետիքեան, Մեկն. Թղ. Պօղ. Գ. 288 «Ի զատանելոյ առեալ, բացատրի զատումն և ելումն իսրայէ-լացւոց յԵգիպտոսէ»։ ՆՀԲ զատումն կամ ազատութիւն, որ և վրաց. զատիկի։ Տէրվ. Նախալ. 80 գանել, զենուլ, պրս-zadan, հպրս. jan, սանս. han ձևերի հետ՝ հնխ. gha, ghan «զարնել, վիրա-ւորել» արմատից. ըստ այսմ զատիկ բուն նշանակում է «զենումն»։ Հիւնք-պրս. zadagi, zadiš «զենումն, հարուած, սատակումն»։ Ալիշան, Հին հաւ. էջ 315 վրաց. զադեն, եգիպտ. Սադի, հնդ. Սա-դի աստուածների և յն. Զեթէս, հլ. Սա-թենիկ անունների հետ. յիշում է նաև Չատիկ «չաստուած արդարութեան յԱ-րևելս»։ Կուրտիկեան, Մասիս, թ. 130 սանս. սքատ «ուտել», արաբ. զատ «աա-շար» բառերի հետ։ Քննասէր, Սրաց։ Հիւանդանոցի, 1905, էջ 340 հին հեթա-նոսական մի տօն է համարում, որ գի-շերահաւասարին, այն է եղանակների

• զատուելու ժամանակ էր պատահում, որով և պատշաճապէս զուգորդուեց Հրէից պասեքին։ Մուշեղ եպս. (Գաւառի տարեցոյցը, 1911, էջ 55) հնդ. Սատի աստուծոյ և հյ. ազատ բառի հետ։ Հ. Ն, Անդրիկեան, Բազմ. 1907, 107 բուն նշա-նակութիւնը դնում է «զոհի անասուն» և կցում է գւռ. զատ «կերակուր» բառին։


Զիգն

s.

hammer-headed shark.

• «մի տեսակ ձուկ» ԱԲ, «սեղակաց դասէն աճառուտ ձկանց սեռ, վագերաձկանց և շանաձկանց շատ մօտ, որուն գլուխը մուր-ճի ձև ունի. ֆրանս. marteau» ԳԲ. նոյնը նաև Նորայր, Բառ. ֆր. էջ 787 բ. մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Վեցօր. էջ 153 «Որ անուանեալ կոչի քսիփիէ, պրիոնէ և շնջրիք և կեփաղք և զիգն իցեն ահագինքն և ահարկուքն» (ձեռ. զի դնիցեն)։


Երակ (աց)

s. fig.

vein;
string, filament, fibre;
metallic vein;
slender thread;
pulse;
պնգել զ—ս, զննել զթնդիւնս —ի, to feel the pulse of;
զարկ, թնդիւն —ի, beating, throbbing;
— առնուլ, հատանել, to breathe a vein, to bleed, to let blood;
զննել զ—, to sound.

• , ի-ա հլ. «արեան ճամբաները» Յոբ. ժէ. 11. Եզն. նմանութեամբ՝ «ջիղ, ռե-տի ճիւղ կամ ուրիշ բաների երակաձև գծեր» Ովս. ժգ. 15. Ոսկ. յհ. ա. 35. Փիլ. ևն, որից՝ երակահատ Անյ. պորփ. Կլիմաք., երակաձև Յս. որդի., շնչերակ Նիւս. բն. Շիր. լուսե-րակք Նիւս. բն., միզերակ Բռ. ստ. լեհ., փո-ղերակ Նիւս. բն., երակառու «արիւն առնող բժիշկ» (չունի ԱԲ) Տաթև. ամ. 319. նոր բա-ռեր են բազկերակ, զարկերակ։


Երամ (ից)

s. adj. adv.

troop, flock;
assembly, company;
gathered, assembled;
— —, in several troops, in company;
— թռչնոց, flight;
— հօտից, անգեայց, flock, herd.

• = Պհլ. *rama «հօտ, խումբ», ramak «ե-րամակ», պազենդ. rama, պրս. ❇ ram, [arabic word] rama «երամ, խումբ, հօտ», քրդ. [arabic word] fewou «ձիանոց, haras». rewuúi «ձևանոռե պահապան», rava gurg «գայլերի ոհմակ»։ Պարսկականից փոխառեալ են նաև աֆղան ramma, բելուճ. ramag, ասոր. [arabic word] ra mxā «հօտ», եբր. [hebrew word] rammāx «ջորի», արաբ. [arabic word] ︎ ramaq «ոչխարի և այծի հօտ», վրաց. რემაკი րեմակի «էշերի խումբ», მერაძი մերամե կամ მერემე մերեմե «կուտպան, табуншикъ», չեչէն. riēma «ձիերի երա-մակ», կիւր. ramaγ, խինն. rama «հօտ»։ Իրանեան բառերը ծագում են ram «հանգչիլ» արմատից. հմմտ. զնդ. ram «հանգչիլ», rēman-«հանգիստ», սանս. rámute, ra-mayati, պհլ. rāmisn, ramēnītan, պրս. ❇ ram և ā մասնիկով՝ [arabic word] ārām «հանգիստ» (Hopn, § 620)։-Հիւբշ. 147։


Երաշխ (ից)

s.

pledge, caution, guarantee;
յ—խի առնուլ, առնել, to take in pledge, cf. Երաշխաւորեմ, cf. Ընդումիմ;
to give caution, to become bail, to answer for, to become security for.

• = Պհլ. *raxš ձևից. այս բառը աւանդուած չէ ո՛չ մի իրանական լեզւում, բայց նրա գո-յութիւնը հաստատում է սանս. [other alphabet] rakš (rakšati, rakšyatē̄) «պահել, պաշտպա-նել, ազատել», [other alphabet] rakšana «պահ-պանութիւն, պաշտպանութիւն», [other alphabet] raksā նոյն նշ. [other alphabet] rakšitár «պաշտ-պան, պահապան». այս բառը հին պարսկե-րէնում պիտի ունենար *raxša-ձևը։ Նրա ցեղակիցներն են այլուստ յն. ἀλεζω «պաշտ-պանել, հեռացնել», ἀλϰή «ուժ, պաշտպա-նութիւն», անգլսք. ealgian «պաշտպանել», հնխ. aleq-արմատից (Walde, 56, Boisacq, 43)։-Աւելի հեռաւոր ցեղակիցների մասին տե՛ս անդ։


Երեր (ի)

s. adj.

tremour, motion, agitation, vacillation;
wavering;
trembling;
— եւ տատան լինել, to wander up and down, to ramble, to rove, to stroll, to range;
յերերի կալ cf. Երերիմ.

• = Բնիկ հայ բառ՝ կրկնուած եր արմատից, որ պարզական ձևի տակ պահուած է գւռ. երկծալ և երուերտալ հոմանիշների մէջ։ Հնխ. պարզ արմատն է ter-, որ պահուած է մի-այն սանս. [other alphabet] tarala «վախից դողա-լով» բառի մէջ։ Այնուհետև ter-պարզական արմատը զանազան աճականներով աճելով դարձել է teres, terem, terep և կրճատ tres, trem, trep ևն։ Այս ձևերից լառաջանում ևն հետևեալ բառերը՝-1. tres-ձևից՝ սանս. trá-sati «դողալ», trastás «դողդոջուն», զնդ. təra-saiti «վախենալ», tarštan «վախկոտ», հպրս. tarsatiy «վախենալ», պհլ. tarsītan, պր.. [arabic word] tarsīdan, քրդ. tərsin, աֆղան. tarhē-dal, օսս. t'arsun, բելուճ. trusag «վախենալ» (Horn, § 384), յն. τρέω «վախենալ, դողալ։ սոսկալ», ἔτερσεν «վախեց», τρηρός, τρήρων «վախկոտ», ἀτσεστος «անվախ», լտ. terreo «վախեցնել», terror «սարսափ», միռլ. tar-rach «վախկոտ», հսլ. tresa «ցնցել», tresa sç «դողալ, ցնցուիլ», ռուս. трясти «ցնցել, տատանել, երերացնել, շարժել», трacеныи «երերալ», тpуcъ «շարժ, երկրաշարժ, մըր. րիկ, փոթորիկ, երկչոտ, վախկոտ», тpусить «վախենալ», սերբ. tius «երկրաշարժ», լիթ. triszu «դողալ», լեթթ. trisas «դող», trisêt «դողալ, երերալ». -2. trem-ձևից՝ յն. τρέμω «դողալ», τριμεῖν «դողալ», ταρμόσσω «սար-սափեցնել», τρόμος «դող», ἀτρέμας «ան-շարժ, հանդարտ, կամաց», ἀτρεμής «ան-դորր, խաղաղ», τρτμερός «վախից դողա-ցող, սոսկալի», լտ. tremo «դողալ», tremor «դող», tremulus «դողդոջ», լիթ. trimu, tri-maū, trimti «ցրտից դողալ», լեթթ. tremju, tremt «հալածել, փախցնել», tramš «վախկոտ (ձի)», գոթ. ϑramstei «մորեխ», հ. սաքս. thrimman «ցատկել», ալբան. tremp, trem «վախենալ», ուկր. tramt'ity «երերալ, դո-ղալ».-3. tren-ձևից՝ հսլ. trepetati «դողալ», լտ. trepido «վախից և կամ աճապարանքից աստին անդին երթալ գալ, արտորալ», trepidus «վախէն ու աճա-պարանքէն արտորացող, անհանգիստ», ֆր-րանս. inιrepide «աներկիւղ», հսաքս. thra. bōn «վեր վեր ցատկռտել», լիթ. trepti «ու-ոախութիւնից ոտքերը գետին զարնել», ռուս. тороneть «շփոթուիլ, վախենալ», тороnить «շտապեցնել», тороnкии «վախկոտ. շտա-պող» ևն (Walde, 776, 789, Boisacg, էջ 980, 982, 943, 984, Trautmann. 329, Pokorny, 1 760, Ernout-Meillet 1011)։-Հայերէն եր-ծագում է tres-ձևից և նրա հետ ունի ճիշտ ա՛յն ձայնական փոխյարաբերութիւնը, ինչ որ երեք <հնխ. treies։


Երէզ (րիզաց)

adj. s.

desert, uncultivated;
sandy plains.

• , ի-ա հլ. «քարոտ, կոշտ, խոպան» Փիլ. այլաբ. 116. Պիտ., «քարքարուտ տեղ, ապառաժուտք» Մխ. ապար. Մագ., որից երիզուտ Յհ. կթ. Պիտ. սրանից է կազմուած նաև երիզավէմք «ապառաժ քարեր». նորա-գիւտ բառ, որ գտնում եմ գործածուած Այ-ռիվ. 21բ. աղաւաղեալ ձևով. «Փոխեցան ի գլուխ դաշտակին, ի մէջ Իրիզա վիմացն՝ առ եզերբ գետոյ»։


Երի (երւոյ)

s. prep.

spine, or part of the back of animals;
—, առ —, յ—, on the edge, towards, on the side of, near;
առ — ընթանալ, to go, to rank, to put on the same footing with, to agree, to be of one mind.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. perə «առջևը» ձե-վից. այս արմատն է որ իր per, pro, pri և այլ բազմաթիւ ձևերով ու ձայնդարձներով ծնունդ է տալիս ժառանգ լեզուների մէջ հա-րիւրաւոր բառերի. յիշենք դրանցից մի քանի կարևորները և ձևով կամ նշանակութեամբ մեզ մերձաւորները. -սանս. purás «առջևը», prá-«առաջ», prātár «կանուխ, առաւօտոյն» prathamas «առաջին», pratarám «աւելի լե-տոյ», զնդ. fratəma «առաջին», fratara «նախորդ», paurva «առջևը, առաջին». հպրս paruva «առաջնագոյն, կանխագոյն», յն πρίν «առաջ, նախապէս», πρό «առջևը, նա-խապէս, կանխաւ», πρὸσω «յառաջ», πρά «կողքին, առ երի, դէպի», πρόμος «առաջնա-կարգ», πρών «հողի յառաջակարկառ մաս», πρῶτσς «առաջին», πρότερος «առաջնագոյն». πρότεροι πὸδες «առաջի ոտները», πρώρα, πούμνη «նաւի յառաջակողմը, ցռուկ». πρυμ-νόν σxέλος «սրունքի վերի մասը», πρωῖ «ևա-նուխ, առաւօտը կանուխ», πρωέ-ϰαρπος «ե-րախայրիք», πρῶος «վաղահաս (պտուղ)». πρωῖμος «կանուխ եկող, վաղահաս», πρέσβυς «անդրանիկ», լտ. pro «առաջ», primus «առաջին», prior «առաջնագոյն», prandium «նախաճաշ», pridem «վաղուց», pridie «ե-ռանդ», prima «սկիզբ», primo «նախ», pri-scus «վաղնջական, նախնի», prius «աւելի շուտ, առաջուց». prae «առջևը», հբգ. IrdC, գերմ. fruhe «առտուն կանուխ». ռրթ. faúra «առաջ», fruma «առաջին». fram-alders «տարիքոտ», անգսք. forma «առաջին». հսաքս. formo «առաջին», լիթ. prō «առջևը», propernai «երկու տարի առաջ», pirmos «առաջին», pry-«առջևը, քովը», pry-butis բտան առջևի մասը», ալբան. ipare «առա-ջին», հսլ. prùvū «առաջին», pradédu «նա-խապապ», ռուս. nepвыи «առաջին», при «առ, ի» ևն ևն (տե՛ս Walde, 574 և այլուր)։ Հայերէնի մէջ նոյն հնդևրոպական արմատևն են պատկանում առ, երա(խայրի), երէց, հե-ռի, հերու, որոնց իւրաքանչիւրը տե՛ս առան-ձին։-Աճ.

• ԳՒՌ.-Երև. էրի, Ղրբ. Մրղ. հէ՛րի, Սլմ. նէրի. նոր բառեր են. երամէջ «անասունի եր-կու երիների գլուխը» (Լ. Ղզ.) հրա՛թաթ (<երաթաթ) Ղրբ. «թիկունքի ոսկորը»։


Երիթ (աց)

s.

wedge, peg, stake;
bolt, square bolt, iron-pin.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վը-կայութեան) «փայտ ճեղքելու մեծ սեպ» Վստկ. 146, 156. Մխ. առակ. (գրուած է ռմկ. իրիթ)։ Գրեթէ նոյն նշանակութիւնն ունի նաև Վեցօր. ե. էջ 97 երիթ, որ ՆՀԲ գրում է երիթ ուռ «պատուաստի ճիւղ՝ որ պատուաստելիք տեղն են անցկացնում. պատրոյս». բայց մի նոր և ընտիր ձեռագրի համաձայն պէտք է պարզապէս կարդալ երիթ։ («Յորժամ վա-րիցեն առ արմատովքն երիթ պարարտ ի բևեկն փայտէ և վարիցի ուռն և մտանիցէ ի սիրտ ծառօցն». տե՛ս Պատկեր, 1893, 61 և ՀԱ, 1911, 302)։


Երիվար (աց)

s.

horse, palfrey;
saddle or riding-horse;
— քաջնթաց, pad, ambling nag, stead;
cf. Ձի.

• , ի-ա, հլ. «լաւ ձի» ՍԳր., որից՝ երիվարիկ «հեծնելու և վարելու յարմար» (փիղի համար ասուած) Ա. մակ. զ. 30, երիվարաշատ Սեբեր., երիվարել «ձիա-վարել» Գեննադ. Ոսկիփ., երիվարութի ն «պատերազմ վարելը» ԱԲ, երիվարութի ն «ձի քշելը» Սոկր., չորեքերիվարեան Պիսիդ.։


Երիւար

cf. Երիվար.

• , ի-ա, հլ. «լաւ ձի» ՍԳր., որից՝ երիվարիկ «հեծնելու և վարելու յարմար» (փիղի համար ասուած) Ա. մակ. զ. 30, երիվարաշատ Սեբեր., երիվարել «ձիա-վարել» Գեննադ. Ոսկիփ., երիվարութի ն «պատերազմ վարելը» ԱԲ, երիվարութի ն «ձի քշելը» Սոկր., չորեքերիվարեան Պիսիդ.։


Երկին (կնի)

s.

heaven;
heavens, the sky, the firmament;
paradise, dwelling of the blessed;
air, ether;
ելանել յերկինս, to ascend up into heaven;
յերկինս ամբառնալ, to raise to the skies;
կապուտակ —, the blue sky;
կամար երկնից, the arch or vault of heaven;
հուր, շանթ երկնից, the bolts of heaven;
ցասումն երկնից, the wrath of heaven;
—ք եւ երկիր, heaven and earth;
—ք! արդար —ք, heavens! good heavens! ջինջ՝ պարզ՝ անամպ ամպամած —, clear, serene, cloudless, cloudy sky;
հրեզէն —, the Empyrean.

• Հներից Յովհ. Երզնկացի մեկնում է «Զի երկինքն երկու իրք է՝ հուր և օդ, և երկիրս երկու իրք է՝ հող և ջուր». (տե՛ս Էմին, Ист. Bарданa, էջ 17)։ Այսպէս նաև Յայսմ. մրտ. 17. «երկին՝ երկու ինչ, օդ և հուր. և երկիր՝ երկու իր, հող և ջուր»։ Նոյնը դարձեալ Տաթև. հարց. 714. «երկինք, որ է երկուք, հուր և օռ»։ Նո-րերից ՆՀԲ վերին, խորան կամ վրան բառերի հե՞տ։ Windisch. 30 սնս. svar-ga «երկին» և յն. άργός «սպիտակ, փայլուն»։ Գ. Կ. (Արշալ. արրտ. 1843, թիւ 130) երկու ինքն կամ երկուինք (եր-կու բառի յոգնակին), նշանակել ուզե-լով Արևն ու Լուսինը, և կամ Մութն ու Լոյսը։ Boрp, Abhd. d. Ak. d. Wiss. zu Berlin. 1846. էջ 290 և Gram. Comp. II, 413 սանս. svarga։ Gosche 74, 229 սանս. arka «արեգակ»։ Böttich. Ruai-menta, 9 յն. Ἀργός յատուկ անուան հետ. արմատը raǰ. հմմտ. ռուս. яркiи «պարզ, փայլուն»։ Lag. Urgesch. 794 լիթ. Perkunas և սանս. Parjanya-աստուածը։ Müller, SWAW 41, 11 եբր. [hebrew word] rāqī'a «երկնակամար» բառից փոխառեալ։ Էմին, Հայ հեթ. կր. թրգմ. Յուս. 1875. 346 և Ист. Aсохика 276 հանում է եռ-կինք բառերից. եռ «եռա-


Երկիր (կրի)

s. adj. adv.

earth, globe;
ground, land, territory, soil, district, department, jurisdiction;
land, country, province, region, climate;
the world;
the earth;
յ— անկանել, խոնարհիլ, to prostrate one's self;
— ծննդեան, birthplace;
յ— կործանել (դիաթաւալ), to strike dead on the spot;
յ— օտար, in a foreign land;
թնդայր — յընթացս մեր, the ground shook beneath our feet;
-! -! land! land! — աւետեաց, the Holy Land. second;
secondly, in the second place.

• երկրայինքս, ի մէջ նեղութեանց և վըշ-տաց և փորձանաց. ըստ որում և ասէ Պօղօս, թէ երկի՛ր և կա՛ց ի կասկածի, գուցե անկանիցիս։ Որպէս և աշխարհ ասելն այլ զնոյն նշանակէ, որ աշխար և սուգ է»։-Նոյն մեկնութիւնը տալիս է նաև Տաթև. հարց. 210 և ձմ. ճժ. «Չորև են նշանակութիւնք երկրի ըստ կոչման. նախ կոչի երկիր՝ իբր թէ երկու իր, այ-սինքն հող և ջուր... երկրորդ կոչի երկիր զի երկիցս երկու ծայր ունի, այսինքն երկայն և լայն, որ է յարևելից յարև-մուտս և ի հիւսիսոյ ի հարաւ... երրորդ կոչի երկիր՝ զի կրէ. զջուր ի մէջ իւր և յեզերս և ի վերայ երեսաց իւրոց... չորրորդ կոչի երկիր՝ զի երկիրս յերեր-ման և ի տատանման է և հանապազ փո-փոխի և այլայլի»։-Նորերից Ստեփ. Ա. գոնց, Ճարտաս. 96 երր կրող։ Klap., roth, Asia polygl. էջ 100 թրք. yer և գերմ. Erde «հող, գետին»։ ՆՀԲ «լծ. և վայր, ի վայր, ուր յն. γή, լտ. terza, եբր. երզ, թրք. եր «գետին», գարա «սա-մաք» վերածին առ հյ. երկիր, որպէս և կամիցի ոք ստուգաբանել»։ Գ. Կ., Ար-շալ. արրտ. 1843, թ. 130 երկու իր, իբր հող ու ջուր, կամ քար ու հող, և կամ ծով ու ցամաք։ Windisch. 30 «հերկել բառի հետ է կապւում և գործ չունի յն. ἀργός և լտ. argilla «կաւ» բառերի հետ»։ Lag. Reliqq. gr. 43 ասուր. [arabic word] 'aqr «հող, կալուած» բառի [arabic word] 'aqrīr ձևից։ Müller, SWAW, 41, 11 ասոր. ❇ arqā բառից փոխառեալ։ Մսեր Մագիստրոս, Խմբագիր չափածոյ, էջ 118 երր կրէ կամ երկու իր։ Էմին, Հայ. հեթ. կրօնը, թրգմ. Յոյս, 1875. 347» Ист. Aсохика, 276 դնում է եր-կիր ձե-վից, իբր «իր մէջ եռալ և կամ սաստիկ տառութիւն կրող». ար, եր արմատն աւ-նին նաև երկինք, եռալ, արև, այրել, երդ, օր։ Տէրվ. Altarm. 68 կապ չի գտնում արաբ. [arabic word] arδ և եբր. eres ձևերի հետ, և կցում է սանս. rajas «մութ, գիշեր, փոշի, երկիր»։ Նոյն, Նա-


Երմոս

cf. Եռմոս.

• Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ, յետոյ ՆՀԲ։ + ԵՍ (հոլովւում է իմ, ինձ, զիս, յինէն, ինև, մեք, մեր, մեզ, զմեզ, ի մէնջ, մեւք ռ. րից մեօք.-կրկնագիր Ագաթ. ունի նաև զի-նեաւ փեխ. զինև. տե՛ս ՀԱ, 1913, 16.-ւեռ նաբար կայ բցռ. յիսանէ Ադամ. 226) «ես» ՍԳր. ևն։ Հին լեզուի մէջ այս բառից ածանց-ներ չկան. բայց նոր գրականը ունի եսա-կան, եսասէր, եսասիրութիւն, եսապաշտ, ե-սամոլ, եսամոլութիւն։


Դիւան (աց)

s.

court, seat of justice;
chancery;
archives;
library;
control, register;
court of records.

• ԳՒՌ.-Ագլ. դիվուն, դիվունք. այլուր ամէն տեղ դիվան՝ թուրքերենից նոր փոխառու, թեամբ.


Դղեակ (եկաց)

s.

fortress, dungeon, fort;
redoubt.

• Տէրվ. Նախալ. 87 պրս. [arabic word] diz «դըղ-եակ», սանս. dih, զնդ. diz, հյ. դէզ, ղի-զել բառերի հետ՝ հնխ. digh արմատից։ Կապ ունի՞ պրս. [arabic word] dula «բարձր բը-լուր» (հին ժամանակ դղեակները բար-ձունքների վրայ էին շինում)։


Դղորդ

s.

shivering, shudder, horrour.

• «սարսիլը, ցնցում, շարժիլը» Փարպ. Իսիւք. յոբ. 122. գրուած նաև դղուրդ Մար-թին. սեռ., դղրդի (ինչ. ձայն դղրղի «դղրդոցի ձայն») Զենոբ. էջ 32, որից՝ դղորղել կամ դղրղել «ցնցել, սարսել, սասանեցնել, վա-խեցնել, թնդացնել» Ոսկ. ես. և մ. ա. 7. Մտթ իա. 10, դղրդալ «թնդալ» Գնձ. Ճառընտ-ղղորդեցուցանել Ճառընտ. կամ դղրդեցուցա-նել Դատ. ը. 12, դղորդումն «երկրաշարժ» (այս նշանակութիւնը չունին բառարանները, Լաբուբ. 21, 27 (Վասն մեծի դղորդմանն՝ որ եղև ի ժամու խաչելութեանն նորա. Ահագին դղորդմունքն որ եղեն յայնմ ժամու), «սար-սիլը» Եղիշ. դտ. Փարպ., դղրդիւն Եւս. քը. անդղորդելի կամ անդղրդելի Նար., ուռնա-դըղորդ ԱԲ։ Նոր բառեր են՝ մեծադղորդ, ա-հագնադղորդ։


Դմակ (աց)

s.

tail of a sheep.

• = Պհլ. *dumak հոմանիշից. այս ձևը աւանդուած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց կան նրա բազմաթիւ ցեղակից-ները, ինչ. զնդ. duma-, պհլ. dum, dumb, dumbak, dunbak, dunb, պրս. ❇ dum, dumm, [arabic word] dunb, [arabic word] dunba, [arabic word] dunbāl., բելուճ. dunbag, քրդ. dunk, duw. աֆղան. lam, մինջ. ləm, օսս. dumág, də-mag «դմակ» (Horn, § 573)։ Իրանեան բառերի նախաձևն է ըստ Bartholomae, Stud. II. 101 *dhumbhma-։ Իրանեանից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] ︎ dunbā «պոչ», վրաց. დუმა դումա «դմակի իւղ», დუმი դումի «դմակաւոր ոչխար»։ Pokorny, 1, 816 իրանեան ձևերից է կզում հբգ. zumpfo, մբգ. zumpi «առնի». նախաձևը դնում է հնխ. dumb-(կամ dumbh-?) «առ-նի, պոչ» և թերևս նախապէս «գաւազան, վարոց»։-Հիւբշ. 144։


Դոխն (խին)

s.

mill-hopper.

• = Պրս. [arabic word] dōl «է այն փայտեղեն ձագա-րաձև ամանն, ի մէջ որոյ ցորեան եդեալ, որ հարմամբ լիք լիք փայտին շարժեցեալ՝ թա-փէ յաղօրին զցորեանն ընդ ծակ երկանաքա-րին». սրանից է փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] dol «դոխն. the tunnelshaped feeder ofa mill» (տե՛ս R. P. Shaw. A sketch or the tur-ky language. չունի Будaговъ)։ Պարսիկ բա-ռը բուն նշանակում է «դոյլ» և ձևի նմանու-թեան պատճառով ստացել է այս երկրորդ նշանակութիւնը, ճիշտ ինչպէս քուղայ՝ որ է «դոյլ», Մշոյ բարբառով նշանակում է «ա-ղօրիքի ձագար, դոխն»։ Պրս. և թրք. ձևերը ցոյց են տալիս, որ հայերէնի նախնական ձևն է *դողն, ուր ղ՝ բառի վերջում գտնուելու պատճառով թաւանալով՝ դարձել է խ. ինչ-պէս ածուղ >ածուխ, գազաղ>գազախ, ասե-ղըն>գւռ. ասէխ։ Այս ենթադրութիւնը գործ-նականապէս ապացուցանում է Ղրբ. տէօղ (վերջաձայնը ղ=l և ո՛չ խ). «ջաղացքի մէջ զորեն լցնելու ձագարաձև ամանի տակ գըտ-նուած կիսախողովակաձև մասը՝ ուր թափ-ւսւմ է ցորենը և ուր հաստատուած է չանչա-խը»։-Աճ.


Նեպակ

cf. Նեպուկ.

• , ի-ա հլ. «մի տեսակ հարկ» Օր-բել. հրտր. Էմ. էջ 149 և 159. («Տայ ի ձեռս նորա զԱրծիւ գիւղ և զբերդկաներիչ... ա-զատ յամենայն աշխարհական հարկաց և և նեպակաց. Առաք զԲեխ իւր սահմանովն և արքունի նեպակովն և տուաք զԱրուքս իւր սահմանովն և արքունի նեպակովն, որ էր երկու տասան դրամ»).-տե՛ս նաև Այտրն. ևան. Քնն. քերակ. 143։-Նեպակ բառը գրե-թէ նոյնպիսի իմաստով. գործածուած եմ գտնում նաև մէկ անգամ Թովմա Արծրու-նու պատմութեան մէջ (հրտր. Պատկ. էջ 27). «Եկեալ երեկոյին խնդալից (Որմիզդ)՝ ակն ունէր առլնուլ կերակրովն. եգիտ ապա-կանեալ և գիշակեր, զի մողէսք և կովիդայք, քարաթաթօշք և բնդռունք ի վերայ եկեալ կերան զորս նորա (նրա որսացածը)։ Արդ յայսմհետէ ըստ նեպուկի գեաղջն կապճա-համար ժժակք յամենայն ի դուռն արքունի ի սատակումն եկեսցեն. զի սոքա վնասա-կարք առ աստուծոյն եղեն»։ -Խնդրական բառի համար Պատկ. գրում է թէ հին օրի-նակն ունէր նեպակի. Պօլսոյ տիպը՝ էջ 26 ունի նեպուկի. ՆՀԲ-ի օրինակն ևս ունի նե-պակի, թէև մի քիչ տարբեր ձևով. «Մողէղք և կովիդեայք և բնդռունք, ըստ նեպակի գեղջն կապճահամար ժժակք» (տե՛ս նեպակ բառի տակ)։ ՆՀԲ այս բառը նոյն է համա-րում հյ. նեպուկ բառի հետ, որ նշանակում է «բազմոտանի մի ճճի» և Արծրունու հատ-ուածի մէջ բոլորովին անյարմար է։ Նախ պէտք է ընդունիլ այստեղ նեպակ ձևը, որի ճիշտ նշանակութիւնը իմանալու համար յի-շենք Եղիշէի համապատասխան մի հատուա-ծը, որից ազդուած է Արծրունին. «Օձք և մողէսք, գորտք և մրջմունք, և որ այլ ևս խառնափնդոր բազմաճճիք են՝ մի կացցեն. այլ վաղ թուով համարով ի մէջ բերցին ըստ արքունի չափոյն։ Եւ որ այլ ևս ինչ սպասք իցեն, կամ զոհից կամ սպանդից, ըստ տօ-նական կարգին՝ կարևոր թուականին և ըստ կապճաթիւ մոխրաչափ կարգին» (Եղիշ.բ)։ Եղիշէի այս հատուածից երևում է, որ վնա-սակար միջատները ջնջելու համար հին Պարսից կառավարութիւնը ամէն գիւղի վրայ որոշեալ մի չափ էր դրած. գիւղացիք՝ այս թիւը իրենց վրայ բաժանելով՝ ամէն մէկ անձի ընկած բաժինը որոշում էին և ըստ այնմ հաւաքելով միջատները՝ գիւղովին ներ-կայացնում էին դուռը։ Սա մի կերպով նման է Կովկասի մորեխակոռին, որ հաստատուած է ջնջելու համար մորեխը։ Նեպակը այսպէ, սով ըստ Արծր. «զրադաշտական օրէնքով ջնջելիք վնասակար միջատների համար կա-ռավարութեան կողմից նշանակուած կապ-ճահամարը կամ չափն է»։


Նեռն (ռին, ռինք)

s.

antichrist.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Հիւնք. և վերջին անգամ Հիւբշ. IF 19, 472-5, հլ. թրգմ. ՀԱ 1907, 249-250։ Lag Urgesch. 67 սնս. ništya «մերժում, ար-համարհանք»։ Ալիշան, Հին հաւ. 232-3 գերմ. nornes «մարդկանց բախտը գը. րող վհուկները», Բևեռ. նեռ «դժոխոց չաստուած մը»? Բառիս վրայ շատ ըն-դարձակ խօսում է Թ. Աւդալբէգեան Հ1 1928, 418-428 և 494-503, և մերժե-լով Ներոնից ծագումը (հայերը Ներոնից դժգոհելու ոչինչ չունէին. ընդհակառակր նա խաղաղութիւն բերաւ հայ երկրին), դնում է Միհր աստծու անունից։


Ներբան

s.

sole of the foot;
— կօշկաց, sole;
— գուրպայից, foot.

• (անեզաբար գործածուած) «ոտքի տակը» Ագաթ. Եփր. օրին. էջ 278. «ոտ-քերը մէջը պնդելու կոճղ» (տանջանքի գոր-ծիք) Ոսկ. գծ. էջ 296.-գրուած է ներբոն այս վերջին վկայութեան մէջ, իսկ լերբան ձևով ունի Վրդ. առ. 317 (երեք անգամ իրար ետևից)։


Ներկ (ոյ)

s.

tint, dye, colour;
— կոշկաց, shoe-blacking.

• . ո հլ. «ներկ» Բրս. մրկ. Յայսմ. Գնձ. որից ներկանել ՍԳր. Ոսկ. ես. Եփր. ծն. կամ ներկել Սեբեր. Ոսկ. մ. բ. 5. Վեզօր. 152 կամ ներկուլ Ոսկ. հռովմ. 326. ներկագործ Արծր. ներկած Մանդ. Շար. ներկածոյ Խոր. ներկուած Եփր. թգ. Եղիշ. ծիրանաներկ Եւս. պտմ. անձերկ Մանդ. երանգաներկութիւն Փիլ. նխ. երփնաներկ Մծբ. ինքնաներկ Գէ. ես. լուսաներկ Մագ. ծաղկաներկ Փիլ. սևա-ներկ Վեցօր. մեղսաներկ Վրդն. օրին. և սղ. նարօտաներկ Սեբեր. Վեցօր. 152 ևն։ Նոր բառեր են իւղաներկ, ջրաներկ, ներկարար, ներկանիւթ, ներկապնակ, ներկատուփ ևն։


Նզով (ից)

s.

anathema, excommunication, malediction, curse;
imprecation, execration;
լինել ի —ս, to become anathema, to be a subject of execration;
առնել զոք ի —ս, տալ զոք ի —ս, to subject a person to execration;
ընդ —իւք կապիլ or անկանիլ, to be excommunicated or execrated;
—ս արձակել, —ս ի վերայ կարդալ, to anathematize, to curse;
—ս ի հետ արկանել or զկնի արձակել, to load with cursing, to curse, to execrate, to imprecate;
to excommunicate.

• = Պհլ. *nizav ձևից, որ աւանղուած չէ. այ ձևը կազմուած է ni մասնիկով (վերևից ցած շարժում ցույց տուող) zu «գոչել, կո-չել, կանչել» արմատից. հմմտ. զնդ. zu «գո-չել, աղոթել», zava «գոչիւն», zbā «գոչել, օարոզել», nizbayēmi «բղաւել, գոչել» = սանս. hu. haya, hvā, hváyāmi, պրս. օջl. zāva «ողբ, լալիւն»։ Ըստ այսմ հյ. նզով նշանակում է բուն «վերից ցած՝ մէկի վրայ կանչել»։ Իրանեան բառը պատկանում է հնխ g'hauā-, g'hau-«գոչել» արմատին, որի այլ ժառանգորդներն են հսլ. zova, zuvati, բուլ-ռառ. zová սերո. zδvêm. հչեխ. zovu, zváti ռուս. зовy, звaть, սլով. zδv «կոչ», լիթ. žavêti «կախարդել». լեթթ. zavεt «կախար-դել» (սակայն բուն «անիծել»), հիռլ. gutl։ «ձայն» (Trautmann 367, Pokorny 1, 222, 529 և 563)։ Հայերէնը փոխառեալ է իրան եանից, որովհետև բնիկ լինելու դէպքում պի-տի ունենայինք՝ ձաւ կամ *նձաւ, և կամ եթէ g'h համարենք երկու ձայնաւորի միջև *նզաւ, բայց ո՛չ նզով, ըստ որում հնխ. au տալիս է հյ. -աւ, իսկ իրան. -ay>հյ. -ով, հմմտ. Խոսրով<զնդ. husravah-, դսրով< կնդ. *dušsravah-, պազ. dusrav։


Նէեղաս (աց)

s.

neelassa;
peacock.

• , ի-ա հլ. «մի տեսակ անծանօթ թռչուն է». մէկ անգամ ունի Յոբ. լթ. 13 «Թևք թռուցելոց նէեղասաց». մեկնուած է զանազան ձևերով. այսպէս՝ «Նէեղաս՝ հաւ է ի Միջագետս ասորւոց, որոյ թևքն վայելու։ և թռչելն զուարթարար. Ակիղաս բազէ ասէ, և այլք մարախ. այլ նա այլ է և սոքա այլ». Հին բռ.։


Նժդեհ

cf. Պանդուխտ.

• = Պհլ. *niždeh «պանդուխտ, տարաշխար-հիկ» բառից, որի հին ձևերը պիտի լինէին հպրս. *niždahyu-, զնդ. niždan'hu-, կազ-մուած niz «արտ-, դուրս» նախդիրով՝ dahyu-, dan'hu-, deh «գաւառ, երկիր, դեհ։ բառից։ Այս բառերը աւանդուած չեն իրան-եան գրականութեան մէջ, բայց կան ուրիշ մասնիկներով՝ զնդ. uz-dahyu-«տարագիր». antarə-dahyu-, ādahyu-«իր երկրում ապ-րող», սոգդ. *ntyw (=*an. dahyu-) «առ-սորական», իբր հյ. ան-դեհ։ Հյ. նժդեն իր ե ձայնաւորով մատնանշում է պարթևական բարբառային մի ձև, որ այլուստ ծանօթ չէ մեզ։-Հիւբշ. 203։


Նիս

cf. Նսեհ.

• «օդի շնչելը,, փչիւն, քամի». անստուռ բառ. մէկ անգամ ունի Մագ. լ. «Ստորիջեալ ընդ լուսանցսն մանրամաղ փոշետեսաևու-թիւն վսամական սթափառումն ի նսէ օդոյն զմիմեամբք հոլովեալ». ուր բացառական ի նսէ կարող է ենթադրել ուղ. *նիս կամ *նուս։