• . արմատ առանձին անգոր-ծածական. ոճով ունինք խոստովան առնել, խոստովան լինել «դաւանիլ» ՍԳր. Ագաթ. Կոչ. որից խոստովանիլ «խօսք տալ» Ածաբ. «գոհանալ, բարեբանել, դաւանիլ, մեղքը ա-պաշխարել» ՍԳր. Կոչ. Ոսկ. եբր. խոստո-վանութիւն ՍԳր. Եւս. պտմ. Բուզ. չխոստո-վանութիւն Կոչ. խոստովանող «որ ընդունում է ճշմարտութիւնը» Շար. «հաւատքի համար չարչարուած» Ագաթ. ևն։-Եփր. թգ. 409 դտնում եմ խոստավան գրչութիւնը, որ թուի Արմատական բառարան-26 թէ տպագրական սխալ է, բայց վրիպակների ցանկի մէջ չէ նշանակուած։
• = Պհլ. xustavan ձևից, որի վրայ ընդար-ձակ տե՛ս խոստ։-Հիւբշ. 161։
• Ստուգաբանութեանց պատմութիւնը տե՛ս խոստ։
• ԳՒՌ.-Ալշ. Ջղ. Վն. խօստօվանել, Կր. Շմ. խօստօվանիլ, Երև. խօստօվանէլ, Մկ. խօս-տօվmնիլ, Ոզմ. խոստավանիլ, Հմշ. խօսղօ-վանուշ, Ննխ. խօստըվանվէլ, Սլմ. խօստը-վանվել, Ախց. Մշ. խօստըվանիլ, Խրբ. խօս-դըվանանք, Գոր. Ղրբ. խօստըվա՛նվիլ, Ագլ սըստըվա՛նիլ, Տփ. խօստօվանիլ, խօստօվնիլ, խօստօվնահէր, Սչ. խօսդ'օվանել, Մրղ. խօս-տավանւըէլ, Ակն. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. խօսդը-վանիլ, Ասլ. խէօսդըվանիլ, Զթ. խըսդըվանըլ, -կրճատ ձև է խոստովանք փոխանակ խոս-տովանանք.-էնկիւրիի թրքախօս հայոց մէջ ունինք խօսդանանք «խոստովանանք», խօս-դանանքայր «խոստովանահայր» (Բիւրակն 1898, 789)։
• ՓՈԽ.-Ասորոց Բար-Շուշան հայրապետի Հայոց կաթուղիկոսին ուղղած թղթի մէջ կայ հայ. խոստովանութիւն բառը՝ ասորատառ ❇ տառադարձութեամբ (տե՛ս ՀԱ 1913, 127)։ Կեսարիոյ թուրթեռս գործածում են xosdovanak «խոստովա-նանք». օր. heč xosdovanaγcn sok mu? «Բնաւ խոստովանած չե՞ս» (Բիւր. 1898, 212)։ Ագուլիսի թուրքերն էլ ունին xōsdö-vank' olsun «Խոստովանք լինի, ուրիշին չասե՛ս» ասացուածը։
• (յետնաբար ռ, ի հլ.) «խորհուրդ, մտածութիւն, միտք» Յճխ. Ոսկիփ. Վրդն. առ. 127. Տօնակ. որից խորհիլ «մտածել» ՍԳր. «հոգ տանիլ» ՍԳր. «մտադրուիլ» ՍԳր. Մծբ. «մէկի հետ խորհուրդ անել» ՍԳր. «կարծել» Աթ. խորհուրդ ՍԳր. Վեցօր. Ա-գաթ. Եզն. Բուզ. (յգ. խորհրդանի Մագ. մեծ են. էջ 28, 43). խորհրդաբար Ոսկ. յհ. ա. 31, բ. 1. խորհրդածութիւն Ոսկ. յհ. ա. 27. խորհրդակալ Ագաթ. խորհրդական ՍԳր. Եզն. Ոսկ. Կոչ. խորհրդակիր Եւադր. մտախորճ ՍԳր. Ոսկ. Բուզ. Ագաթ. համախորհ Ոսկ. փիլ. իրաւախորհ Եզն. բարեխորհել Կորիւն. բա. րեխորհուրդ Բուզ. երկխորհուրդ Եւագր. զրա-խորհուրդ Գ. մակ. զ. 9. լայնախորհուրդ Մծբ. նոր բառեր են՝ խորհրդաժողով, խորհրդակ-ցական, խորհրդանշան, խորհրդարանական ևն։ Առմատիս երկրորդ ձևն է խոՒ, որ կազ-մուած է ր-ի անկումով. առանձին գործա-ծուած կայ միայն խոհ «գիտուն» Հին բռ. ո-րից խոհիլ «մտածել» Տիմոթ. կուզ, էջ 9, 35, 116. իրաւախոհ ՍԳր. Ոսկ. Ա. կոր. ան-խոհ «անմիտ» Տիմոթ. կուզ, էջ 314. մտա-Խոհ Ծն. զ. 6. Բ. մակ. ժդ. 8. Ոսկ. մ. ա. 15. ողջախոհ Փարպ. ողջախոհութիւն Ոսկ. յհ. ա. 35. բղջախոհ Պիտ. Կղնկտ. գրուած նաև խոխ՝ ինչ. համախոխ Անան. ժմնկ. 51. հ5. բառասկիզբը գտնուած օրինակները բո-լոր յետոսկեդարեան շրջանին են պատկա-նում. այսպէս՝ խոհական, խոհականութիւն խոհեմ, խոհուն ևն՝ Փարպ. Խոր. Պիտ. ևն. (մէկ անգամ միայն կայ խոհեմ «խորա-մանկ» Կիւրղ. ծն.)։ Սրանից հետևում է՝ որ խոհ բառի մէջ ր-ի անկումը սկսած է հա-զիւ ոսկեդարի վերջը և այն էլ նախապէս ռառավերջում, որից անցել է և բառասկիզբը։
• Justi, Zendsp. 79 զնդ. kar «մտա-ծել, խորհիլ» արմատից? Հիւնք. պոս. խահիտէն (իմա՛ [arabic word] xvahidan) «կամենալ, խնդրել»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 57 սանս. kratu, զնդ. xratu և հյ. խրատ բառերի հետ՝ իբրև հնխ. շրջեալ *qhortu արմատից։ Patrubány ՀԱ 1910, 118 խոր բառից։ Քիւփէլեան, Բազմ. 1910, 153 խոկ բառից։ Karst, Յուշարձան 428 թթր. ot, oǰ, oi «միտք, խորհուրդ, խորհիլ»։
• ՒԻՌ.-Ջղ. խորուրդ՝, Ալշ. Մշ. խօրուրդ՝, Ախց. Երև. Կր. Ննխ. խօրուրթ, Տփ. խօրուրթ, խօխուրթ, Մրղ. խօրխուրդ, Սլմ. խորխուրթ, Ոզմ. խորխութ «գաղտնի խորհրդակցութիւն»։ Արևմտեան գրեթէ բոլոր Հայոց բարբառների մէջ կայ բառս՝ թաղական և այլ խորհուրդ-ների համար. բայց բոլորն էլ գրականից փո-խառեալ։ Հմմտ. նաև Սեբ. անխօրուրթ «չմը-տածող»։ Բայական ձևով կայ միայն Ակն. խօյհրիլ. խօյհիլ։
• ՓՈԽ.-Ուտ. խօրուրթ «խորհուրդ»։
• , ո հլ. «մարմաջ, խտխտալը, ցան-կութեան գրգիռ». ունի միայն ԱԲ. մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Եփր. եփես 151 («Մերձենայ առ մեզ և ի խտղով». եթէ չէ ուղղելի խտտղով, ինչպէս կայ անդ՝ մի քիչ յետոյ)։ Որից ակնախտիղ Պիտ. Արծր. Օրբել. խտղել Եփր. Թուոց, էջ 250. խտղի «ախորժելի, հեշտալի» Նար. տաղ. 465 (չու-նի ՆՀԲ. գիտէ միայն ԱԲ).-նոյն արմատը տ սաստկականով զօրացած՝ խտղտել Սիր. խգ. 20. Եզն. Եւս. պտմ. Ոսկ. փիլ. խտղտանք Տօնակ. Արծր. նար. Լաստ. խտղտումն Եւս. պտմ. Եփր. ծն. էջ 43, 44. խտղտեցուցանել Լմբ. առակ. խտղտելի «հեշտասէր, անառակ. 2. ախորժելի, հեշտալի» ԱԲ.-երկրորդ սաստկականով՝ խտղտկիլ «գրգռուիլ» Մագ. թղ. 140։ Սրանցից դուրս՝ կրկին՝ տ-ով ու-նինք խտտիղ Եփր. եփես. 151. խտտղել Մծբ. Ոսկ. ա. թես. գ. էջ 439 և մ. ա. 23. խտտղանք Յհ. կթ. խտտղումն Եղիշ. խաչել. սաստկականով՝ խտտղտիլ ԱԲ. խտտղոտել Մծբ. հմմտ. նաև ակնախտիտ Ճառոնտ։
• ՆՀԲ թուի ակնարկել խթել և խլրտել բառերը. դնում է նաև թրք. գըճըթմագ և գամաշտըրմագ։ Հիւնք. կատաղի բա-ռից։ Karst, Յուշարձ. 401 սումեր. g'id «փայլուն»։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 341 թրք. qəǰəq, qədəǰlamaq։ Պատա-հական նմանութիւն ունին ավար. gedize «խտխտացնել», թրք. [arabic word] gə-dəq-lamaq և արևել. թրք. [arabic word] qətəqlamaq՝ նոյն նշ։
• ԳՒՌ -Երև. խտխտացնէլ, խուտուտ ածէլ, մնկ. հուտո տ ածէլ, Ախց. խտըտացնէլ, Խրբ. խըդխըդալ, Պլ. խըդխըդալ, գըդըգ ընէլ, գըդըգըդը՛ ընէլ, Ասլ. խըդըղիլ, Սեբ. ղըդը-ղիլ, Մշ. խտիգ, Ալշ. խդի, Ննխ. խդիգ, Շմ. ղրդըղ անիլ, Սլմ. ղ'դի ղ'դի, Տփ. ղուտուտ ա-նիլ, Ջղ. խուտուկ ածել, նոյն են նաև խո-տոտել Սչ., ղլդի Ղրբ., ղլդիկ Ագլ. Ղրբ., խրա-խըտել Հճ։
• ՓՈԽ.-Ուտ. խիտիղ «խտուտ ածելը»։
• (-նւոյ, -նեաց) «դռան երկաթէ կրունկները» (տճկ. րէզէ) Գ. թագ. զ. 33. Առակ. իզ. 14. նորագիւտ Ա. մնաց. իբ. 3. Լմբ. առակ. գրուած է նաև ծխանի Լմբ. առակ. ծխղնի Տիմոթ. կուղ. էջ 75, ճխնի նորագիւտ Ա. մնաց. իբ. 3 (մէկ ձե-ռագրի մէջ միայն), ծղին Բառ. երեմ. էջ 150. ճղան Տաթև. ամ. 389։-Այս բառից պէտք է լինի ծխողնիլ «դառնալ», որ մէկ անդամ գործածում է Մագ. գամագտ. Բ (ըստ նորայր, Բանաս. 1900, էջ 133). հմմտ. «Որ-պէս դուրք (որ) շրջին ի ծղխնւոջ, նոյնպէս վատ ի մահիճս իւր». Առակ. իզ. 14 «Զվատն օրինակէ դրանն, որ միշտ ի շարժ է և ի ծղխնոջն». Էմբ. առակ. այսպէս են հասկա-նում նաև Հին բռ. և Բառ. երեմ. էջ 150. ծըղխնիլ, ծղխնել «երևութանալ կամ շըր-ջապատիլ» (տե՛ս ՆՀԲ ծղխնի, որից Մէնե-վիշ. Գամագտ. 24)։
• ՆՀԲ աղխ բառից։ Հիւնք. ծախք բա-ռից։
• ԳՒՌ.-Բլ. ճխան, Ալշ. Մկ. Մշ. Սլմ. ճը-խան, Հին Ջղ. ճլխան, Ոզմ. ջխան.-վերջին-ներիս հետ հմմտ. նորագիւտ Մնացորդաց ճխնի ձևը և Տաթևացւոյն ճղանը։
• ՓՈԽ.-Չգիտեմ թէ կապ ունի՞՝ սրա հետ վրաց. საძალნი սաձալնի «դռան փայտէ նիգ կամ սողնակ». (այս նշանակութեամբ է նաև մեր արդի գաւառականներից Խն. ճը-խան.)-վրացի բառը կարող է կազմուած լինել սա-ձալնի, բայց მალნი ձալնի ա-ռանձին նշանակում է «ուժ» և ո՛չ «ծխնի կամ սողնակ»։