Your research : 61 Results for ղ

Entries' title containing ղ : 6146 Results

Աղկաղկ (աց)

adj.

destitute, indigent, poor, necessitous.


Աղկաղկութիւն (ութեան)

s.

indigence, destitution, poverty, beggarliness.


Աղկեր

s. icht.

s. icht. sardel, sardine.


Աղկիոն (աց)

s.

kingfisher;
halcyon.

• (սեռ.-ի) «մի տեսակ ծովային թռչուն, ծոված, alcedo hispida, alcedo smyrnensis L» Վեցօր. 169, 170. աղկիոնիդաս աւուրք (յն. αλϰυονίοες ήμεροι, ǰours alcyoniques) «ձմեռային արե-վադարձից 7 օր առաջ և 7 օր յետոյ եղած շրջանը, երբ ծովը խաղաղ է լինում և աղ-կիոնը բոյն է շինում» Վեցօր. 170 (զանա-ղան սխալ գրչութիւններով՝ որ տե՛ս Վար-դանեան ՀԱ 1922, 653)։

• -Յն. ἀλϰνων կամ ἀλϰνών, նոյն նշ. որից փոխառեալ են նաև լտ. halcyon, alcyon, ֆր. alcуon (իբր «martin-pècheur ձկնորս ճայ»), վրաց. აღვუნი ալկունի ❇зиморo. докъ, иванокъ»։ Յոյն բառը ժողովրդական ստուգաբանութեամբ մեկնուել է ἅλς ծով-ωέω «յղանալ, ծոցումը կրել» բառերից. գիտական ստուգաբանութեան զանազան փորձեր տե՛ս Boisacq, էջ 45-46։-Հիւբշ. з4ρ.

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։


Աղճատաբան (ից)

s.

idle talker, chatterer, prattler, babbler.


Աղճատաբանեմ (եցի)

va.

to talk extravagantly, to chatter, to prattle, to be tedious in conversation.


Աղճատաբանութիւն (ութեան)

s.

talkativeness, loquacity, garrulity.


Աղճատախօս

s.

cf. Աղճատաբան.


Աղճատանք (նաց)

s. pl.

s. pl. idle words, frivolous discourse, chitchat, nonsense;
cf. Աղճատաբանութիւն.


Աղճատիմ (եցայ)

vn.

to grow childish, to dote, to rave, to talk nonsense;
to stagger, to reel, to waver;
աղճատեալ ծեր, garrulous and decrepit old man.


Աղճատիչ

adj. s.

adj. s. loquacious, chattering, prating;
putting into disorder, that spoils, ruinous, that causes the loss of reputation.


Աղմկալից

adj.

tumultuous, noisy, full of confusion.


Աղմկայոյզ

adj.

cf. Աշմկասէր.


Աղմկեմ (եցի)

va.

to trouble, to disquiet;
to alarm;
to put into disorder, to jumble, to mix, to confound.


Աղմկութիւն (ութեան)

s.

cf. Աղմուկ.


Աղմուկ (մկի, աւ, աց)

s.

alarm, noise, uproar, tumult, bustle;
squabble, fray, scuffle, broil, quarrel, contest;
disorder, confusion;
clamour, riot, rising, sedition, revolt, revolution;
plot, intrigue;
— առնել՝ յարուցանել, յարուցանել աղմուկս շփոթից, աղմուկս յուզել, to trouble, to disturb, to alarm, to embroil, to excite to mutiny or sedition;
զաղմկաւ լինել, to be troubled, in confusion, agitated, embroiled.


Աղու

adj.

soft, sweet, agreeable, affable;
delicious, tender, delicate;
knavish, dodge.


Աղուամազ

s.

soft hair, down;
hair.


Աղուաշ (ի)

adj.

cf. Աղուաշիկ.


Աղուաշիկ

adj. s.

adj. s. half-witted, apish, trifling, silly, that plays the fool;
ninny, simpleton.


Աղուաշութիւն (ութեան)

s.

silliness, buffoonery, foolery, low jesting.


Աղուեսաբարոյ

adj.

cunning, artful, crafty.


Աղուեսացաւ

s.

alopecia, fox-evil.


Աղուեսենի (նւոյ, նեաց)

s.

skin of a fox, fox-case.


Աղուէս (եսու, ուց)

s.

fox;
կորիւն աղուեսու, fox's cub.


Աղութիւն (ութեան)

s.

saltness.


Աղուհացք (ացից)

s. pl.

s. pl. lent


Աղուճակ (ի)

s.

rock-salt.


Աղունք (ունց)

s. pl.

s. pl. bitterness, grief, trouble;
crime.

• «աղէտ, եղեռն». Պիտ. 408-9. Փիլ. (ստէպ). կայ միայն հոլովեալաղունք, աղունց, աղունս ձևերով. ՆՀԲ դնում է եզ. ուղ. աղուն. ըստ հոլովման պէտք էր դնել աղն, ն հլ։


Աղուութիւն (ութեան)

s.

sweetness, insinuation;
knavery, craft.


Աղուրայ

s.

slip, cutting (to plant), layer.


Աղուրի (րեաց)

s.

cf. Աղուրայ.

• (յգ. սեռ. աղուրեաց) «որթի տաշ-տաթաղ անելու ճիւղը» Փիլ. լիւս. 164, որ և աղուրայ Վստկ. 143. ռմկ. յգ. աղուրայնի, ռեռ. աղուրայնոյ Վստկ. 61. նոյն է նաև աղօր «սերունդ, շառաւիղ» Մագ. թղ. էջ 205 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, հտ. բ)-

• ԳՒՌ.-Զարմանալի է, որ բառս պահուած է Այնթապի թրքախօս հայոց մէջ ախըրա, ա-խուրա ձևով. ախըրա եաթըրմագ «որթը տաշ-տաթաղ անել» (Բիւր. 1900, էջ 668). ուրիշ տեղ չեմ պատահած այս հազուագիւտ բառին։


Աղպար

s.

collyrium, eye-salve.

• Աղջ տե՛ս Արջն։ Աղջիկ տե՛ս Աղիջ։ Աղջկտակ տե՛ս Եռեճ։ Աղջոկորել տե՛ս Աղշկորել։


Աղջամղջին

adj.

dark, obscure, gloomy, black.


Աղջամուղջ (մղջաւ)

s.

darkness, obscurity.


Աղջիկ (ջկան, ջկունք, կանց)

s.

maid, girl, virgin;
chamber-maid, female servant;
nursery-maid, child's maid.


Աղջկորդի (դւոյ)

s.

bastard.


Աղջութիւն (ութեան)

s.

cf. Աղջամուղջ.


Աղջուր (ջրոյ)

s.

brine;
the action of salting in brine.


Աղտ (ոյ, ոց)

s.

grease, scurf, stain, grease-spot, dirt, impurity;
sweat;
after-birth.


Աղտ (ի, ից)

s.

salt;
saltness;
ծով աղտից, salt-marsh.


Աղտաղտ

adj.

cf. Աղտաղտուկ.


Աղտաղտին

adj.

cf. Աղտաղտուկ.


Աղտաղտուկ

adj.

salt, saline, brackish.


Աղտաղտուկք

s. pl.

s. pl. salt-mine.


Աղտեղանամ (ացայ)

vn.

to be stained or soiled, to grow greasy or dirty.


Աղտեղասէր

adj.

that likes filth or dirt.


Աղտեղացուցանեմ (ուցի)

va.

to soil, to dirty, to stain, to besmear with filth or grease, to befoul, to bedaub, to sully, to tarnish, to grease.


Աղտեղեմ (եցի)

va.

cf. Աղտեղացուցանեմ.


Աղտեղի

adj.

soiled, dirtied, spotted, befouled, stained;
impure, filthy, obscene;
greasy, muddy, mucky, nasty, dirty.


Definitions containing the research ղ : 2792 Results

Տանձ (ից)

s.

pear.

• (Ի հլ. յետնաբար) «տանձ պտուղը» Պղատ. օրին. 299 (սեռ. տանձից), որից տանձի «տանձի ծառ» Ա. մն. ժդ. 14, 15. Նիւս. կազմ. Մխ. առակ. տանձիկ Մագ. և Երզն. քեր. կարմրատանձ Ագաթ. խոզա-տանձ Գաղիան. նոր բառեր են տանձաձև, տանձենի ևն։

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Գոր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տանձ, Ախց. Կր. տանձ Ղրբ. տանձ, տmնձ, Խրբ. Ռ. Սչ. Սեբ. դանձ, Ննխ. դանձ (գիւղերը դ'անձ), Ասլ. դանձ, դmձ, դօս (օր. դօս մը «տանձ մը»). Տիզ. թանձ, Ակն. Հճ. Հմշ. դօնձ, Զթ. դօնձ, դոնձ, Ագլ. տունձ, Սվեդ. դունձ։-Պլ. գործածւում է թրք. արմուդ բառը, բայց փխբ. կայ դանց, դանցի գօթ (<տանձի կոթ) «ապուշ, տըխ-մար, բթամիտ» նշանակութեամբ, յատկա-պէս գործածական տաճիկ զինւորների հա-մար։ Նոր բառեր են տանձահոտ. տանձա-կեր, տանձակոթ, տանձիկ, տանձանոզ. տան-ձաչիր, տանձաքաղ, տանձաքաղի, տանձուտ, քոլատանձ, մեղրատանձ։ Թրքախօս հայերից 24-2045 Ատն. դանձ. էնկ. դանձը գէս «ապուշ, տըխ-մար» (Արևելք 1888 նոյ. 9, Բիւր. 1898, 865)։


Տաշտ (ից)

s. bot.

cup, mug;
bowl, basin;
vat, trough;
tub, bucket, wash-tub or lye-tub;
basket;
— խմորոյ, kneading-trough, hutch;
— խնկոց, bed of spices;
cf. Խնկանոց;
— որմածուաց, hod, tray;
layer, slip, offset;
vine-branch, vine-shoot.

• . *ի հյ. «բաժակ, գաւաթ, թաս» ՍԳր. Բուզ. Ոսկ. ա. կոր. «խնկաման» Երգ. ե. 13, զ. 1. «կոնք» Վրք. հց. «կթոց, կողով» Ճառընտ. «ձիու գասակը պաշտպանող մի տեսակ զրահ» Արծր. 132 (տե՛ս իմ Հլ. նոր բառեր հին մատեն. Ա. 208), «մի տեսակ երաժշտական խազ» (գրուած է դաշտ Վստկ., թաշտ ՀՀԲ. հմմտ. պրս. [arabic word] tastgar «անուն երաժշտի միոջ», որ ծագում է tašt «կոնք» բառից)։ Արդի գրականում և գաւառականներում տաշտ նշանակում է մի-այն «փայտէ կոնք»։

• = Պհլ. [other alphabet] tast «աւազան, կոնք. տաշտ, թաս, բաժակ», պրս. [arabic word] tast ևկոնք, մեծ լական», աֆղան. tast, քրդ. tešt «լուացքի տաշտ», զնդ. [other alphabet] tasla-«ռաժակ, գաւաթ, թաս»։ Այս բոլորը ծագում են tas «տաշելով շինել» արմատից, որի անցեալ դերբայն է. աւելի ընդարձակ տե՛ս տաշ (Pokorny 1, 717, Horn § 389)։ Իրան-եանից փոխառեալ է նաև արաբ. [arabic word] tast«տաշտ, կոնք» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 314). սրա համառօտուածն է [arabic word] tās որ տարածուած է նաև շատ լեզուների մէջ, մանրամասն տես թաս։-Հիւբշ. 251։

• Ուղիղ համեմատեց նախ Աւզերեան, Բցտր. չափ. և կշռ. 175, իբր պրս. դաշթ։ Նոյնը յետոյ ԳԴ, ՆՀԲ, Böttich. Arica 75, 223, Lag. Urgesch. 155 (նաև զնդ.

• tasta-)։ Հիւնք. (նաև թրք. թէստի «սա-փոր», որ սակայն այստեղ չի պատկա-նում և ծագում է պրս. [arabic word] dastu «ձեռնակուլայ» բառից)։ Սանտալճեան, Բազմ. 1904, 499 լծ. թաս։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Սլմ. Վն. Տփ. տաշտ, Սչ. դաշդ, Խրբ. դ'աշդ, Հմշ. Ռ. Սեբ. դաշդ, Ասլ. դաշդ, դաշ*, Ագլ. տօշտ, Զթ. դmյդ՝, դmրդ՝։-Հա-նազան բարբառներում տարբերւում են փայ-տէ տաշտը (խմորի համար) և պղնձէ տաշ-տը (լուացքի համար). այսպէս. Լ. Ախց. Ղրբ. տաշտ «փայտէ տաշտ» և Ախց. թmշտ, Ղրբ. թէշտ և Լ. տաշտակ «պղնձէ տաշտ»։ (Առա-ջին երկուսը նոր փոխառութիւն են. այսպէս նաև Ջղ. թաշտ, Տիգ. թաշդ, Շմ. թէշտ)։-Նոր բառեր են տաշտագլուխ, տաշտադրէք, տաշտադրօնք, տաշտածհան, տաշտաքանդ, տաոտաքեր, տաշտաքերանք։

• «խաղողի որթի տնկուած ճիւղ» Բուռ. 99. Գր. սքանչ. ծն. քս. (ՀԱ 1912, 473), որից տաշտաւոր «ուռճացեալ, ճիւղա-լից» Ովս. ժ. 1. (սխալմամբ գրուած է նաև դաշտաւոր), տաշտագեղ Սեբեր. տաշտախիլ Եղիշ. ը, էջ 156. տաշտաթաղ Վստկ.։


Տաշտակ

s.

chalice for offering libations;
libatorium.

• = Պհլ. *taštak ձևից, որ աւանդւած չէ, ռաւո նոյնն են հաստատում պրս. [arabic word] tas-ta «փոքրիկ տաշտ, բաժակ» և իրանէանից փոխառեալ արևել. թրք. (Kašgārī) [arabic word] taštak «մի տեսակ աման հողէ»։-Հիւբշ, 252։

• ԳՒՌ.-Երև. Լ. Ղրբ. տա՛շտակ «փոքր տաշտ» (բայց տե՛ս տաշտ բառի տակ)։


Տապ (ոյ, ով)

s.

heat, ardour, warmth, solar heat;
inflammation;
over-excitement;
foaming or frothing of the sea, storm.

• , ո հլ. «տաքութիւն, ջերմութիւն» ՍԳր. Եզն. Մծբ. Կոչ. «ծովի ալեկոծութիւն» (յն. ոճով) Փիլ. յովն. Կիւրղ. կոյսն. որից տապագին Եւս. պտմ. Փիլ. լիւս. տապա-խառն Երեմ. ժը. 17. Յովն. դ. 8. Եւս. պտմ. Վեցօր. 86. տապախարշ Յհ. կթ. տապիլ Ա. տիմ. զ. 4. Եւս. պտմ. «տեղումը հանգիստ չնստել» Բուզ. 135. տապացուցանել Ագաթ. տապանալ Մտթ. ը. 14. ժգ. 16, բ. կոր. ժբ. 29. Փարպ. հրատապ Նար. Լմբ. պտրգ.։

• = Պհլ. [other alphabet] tap «տաք, ջերմ», [other alphabet] tapisn «ջերմն, տենդ», [other alphabet] tāftan, tapēt «եռացնել», պրս. [arabic word] tāb «տաքու-թիւն, ջերմութիւն, տապ, ճառագայթ, փայլ, բարկութիւն, նեղութիւն, վիշտ», [arabic word] tab «ջերմն, տենդ», tabiš «տաքութիւն», [arabic word] tai «տառութիւն», [arabic word] tābistan «ամառ», [arabic word] tāftan «տաքանալ, տաքացնել», քրդ. tāw «կրակ, տաքութիւն, եռանդ», tā «տենդ», ոսս. t'awin «տաքացնել», բելուճ. tap, t'an՝ taf «տաքոթիւն, ջերմ, ցաւ». զնդ. ❇ tap, tāpayeiti «տաքացնել»։ Այս բոլորի հնխ. արմատն է *tep-«տաքանալ». հմմտ. սանս. [other alphabet] tap, [other alphabet] tápati «այրել, տաքացնել», tápa-«տաքութիւն», tapu-«կրակ, արե-գակ», tāpin «խիստ տաք», հինդ. [arabic word] tupt «տաք», tutta «տաք», [arabic word] tapna «տաքաց-նել», tap «տապ, տաքութիւն», գնչ. tapava «աաքացնել, այրել», tavava «եփել, եռաց-նեւ». tablo, tatto «տաք», թոխար. tsap «գաղջացնել, մի քիչ տաքացնել», tsatsāpau-wa «տարասրած», լտ. tepeo «տաքուկ՝ գաղջ լինել», հսլ. topiti «տաքացնել», teplu «տաք», ռուս. тоnить «վառել, տաքացնել». тenло, тenльи «տաք», հիռլ. tene, ten «կը-րակ», tē «տաք», կիմր. twym «տաք» են (Horn § 372, Pokorny 1, 718, Trautmann 319)։ Արմատս չէ պահուած յունարէնում, ճիշտ ինչպէս հայերէնում, ուր իբր բնիկ պի-տի ունենայինք *թև, *թու ձևերով։ Տե՛ս նաև տապակ և տօթ։-Հիւբշ. 252։

• Նախ ԳԴ համեմատեց պրս. թապ, թէպ, թէվ ձևերի հետ։ ՆՀԲ պրս. դապ, թապ, թավ, թէվ, դէֆդ, դէֆս։ Peterm. 17 34 Wind. 11, Böttich. ZDMG 1850, 363, Arica 80, 332, Lag. Urgesch. 448, Müller SWAW 38, 574-5, Bopp Gram гomp. 1, 14 ևն սանս. tap և պրս. tāb ձևերի հետ։ Pictet 2, 508 ուզում է կցել տապան բառին՝ իբր tap կամ dabh ար-մատից (կասկածով)։ Justi, Zendsp. 132 զնդ. tap ձևի տակ։ Տէրվ. Նախալ. 83 իբր բնիկ հայ՝ վերի ձևերի հետ հնխ. tap արմատից։ Հիւնք. պրս. թապ, թէպլ և քրդ. տավ «արև»։ Ալիշան, Հին հաւ էջ 470 փռիւգ. Տապիտ «կրակի աստուա-ծուհին»։ Պատահական նմանութիւն ու-նին վրաց. ტფილი տփիլի «տաք», თუობა տփոբա «տաքանցել» (որ և თბილი թբիլի, თბობა թբոբա), ինգիլ. თბილი թբիլի, մինգ. სითება սիթեբա, თიბუ թիբու, սվան. დებდი դեբդի «տաք», լազ. tib «տաքացնել», tibu «գաղջ, տաքուկ»։ Pictet,բ տպ. Ա. 245 սանս. dambh «այրել» արմատի հետ։


Վաճառ (աց, ուց)

s.

business, trade, commerce, dealings, merchandise, goods, wares, commodities;
market, sale, purchase;
market-place, hall, mart, fair;
—ք, provisions;
cf. Մեծաքանակ;
փոքրաքանակ —, retail trade;
ի — արկանել, to sell, to put up or offer for sale;
— լինել, to be sold, to be on sale;
cf. Հատանիմ.

• , ի-ա, ու հլ. (յետնաբար ռ հլ. ինչպէս ունի կրկնագիր Ագաթ. էջ 6բ) «ա-ռուտուր, ապրանք» ՍԳր. Ագաթ. Եփր. թգ. «սակարկութիւն» Պղատ. օրին. «շուկայ, վա ճառանոց» Ես. իգ. 17. Եզեկ. իէ. 12-22. Յհ. բ. 16. Եփր. ա. կոր. 70. «գնում, ծախու առ-նելը» Կոչ. «վաճառելուց ստացածը, համար-ժէքը» Լաստ. ժ. «նուէր, ընծայ» Տադ «գանձ» Բուզ. Գ. 21. «գանձատուն, գանձա-րան» Կղնկտ. Բ. ժդ. «գանձապետութիւն, հարկապետարան, դիւան, աշխարհագիր» Սեբ. Գ. ժը. (վերջին հինգ նշանակութիւննե-րը տալիս է Թ. Աւդալբէգեան. Տեղեկ. ինստ 1. էջ 93-95). որից վաճառել ՍԳր. վաճա-ռանան ՍԳր. Եղիշ. Փարպ. վաճառապետ Եփր. թգ. վաճառանի (յգ.) Մագ. մեծ են, էջ 46. կաղամբավաճառ Բուզ. հատավաճառ Մտթ. իա. 12. Յհ. բ. 15. աղաւնեվաճառ Մտթ. իա. 12. Մրկ. ժա. 15. ծիրանեվաճառ Գծ. ժզ. 4. Ոսկ. մ. բ. 18. գինեվաճառիկ Ոսկ. ես. ժամավաճառ Դան. բ. 8. Փարա-շահավաճառ ՍԳր. Եւս. պտմ. ոչխարավա-ճառ Ոսկ. եբր. ճշդավաճառ Եւագր. մսավա-ճառանոց Եզն. վաճառիկ «տամղա, մաքս, վաճառահարկ» Վիմ. տար. 149 (ըստ Թ. Աւդալբէգեանի, Տեղեկագ. ինստիտ. 1, 94). նոր գրականի մէջ վաճառականապետ, վա-ճառականական, ածխավաճառ, կաթնավա-հառ, ջրավաճառ, մենավաճառ, ածխավա-հառանոզ, վաճառորդ ևն։

• λԻՌ.-Ասլ. վաջառք «փեսի կողմից հար-սին ուղարկուած օժիտը, որ զգեստեղենից է բաղկացած լինում»։ Գրականից են փոխա-ռեալ Ագլ. Կր. Տփ. վաճառական, Պլ. Սչ. վաջառագան։

• ՓՈԽ.-Վրաց. ვაჭარი վանարի «վաճառա-կան», სავაჭრო սավաճրո «վաճառականա-կան շուկայ, ապրանք», მოვაჭრე մովանրէ վաճառական», φიდ-ვაჭარი դիդ-վաճարի «առաջնակարգ վաճառական», შევაჭრება շե-վաճրեբա, დავაჭრება դավաճրեբա «գինն ի-մանալ, սակարկել», ვაჭრობა վաճրոբա ռառուտուր անել», սվան. հվաճար «վաճա-ռական», լիղվճար «առուտուր անել», մինգ. վաճարի «վաճառական», վաճրուա, վարճուա «առուտուր անել», ափխ. ախվաջար «վա-ճառական», կայ. վիչար-բարիր «վաճառա-կանութիւն անել», թուշ. վաճար «վաճառա-կան», վաճարբադդար «վաճառականութիւն անել»։


Վան

s.

repulse;
cf. Վանք.

• «վռնտելը, քշելը, դուրս վտարելը» Ոսկ. ամբակ. որից վանել «յաղթելով վռըն-տել, դուրս քշել» ՍԳր. «հետր կռուիլ» Վրք. հց. Լմբ. պտրգ. վանումն Փիլ. ել. վանիչ Շար. հնդկավան «հնդիկներին նուաճող» Պտմ. աղէքս. ճանճվան «ճանճ քշելու գոր-ծիք», վանողական (նոր բառեր)։

• = Պհլ. vānītan «նուաճել, ընկճել», vānī-tār «նուաճոր. ոնկճող». vānišnih «նուաճում, ընկճում», զնդ. van «հարուածել, նուաճել», սանս. van. vánati «յաղթահարել».-պարս-կերէնի մէջ կորած է այս բառը. տե՛ս Horn, էջ 298։ Այս բառերի միւս ցեղակիցնեոն են տանս. vána-vani-«տենչանք, փափագ», vánati «սիրել, փափագիլ, ցանկալ, ձեռք բե-րել, նուաճել», զնդ. vanaiti «շահիլ, նվա-ճել, ցանկալ», լտ. venus «սէր, սիրոյ կիր-քը», Venus «Սիրոյ աստուածուհին», vene-ror «կրօնական յարգանք ցոյց տալ, մեծա-րել», գոթ. wunan «հրճուիլ», հբգ. wunsken, գերմ. wunschen, անգսք. wyskan «փափա-գիլ», հիսլ. una «գոհանալ», osk «փափագ», հին սաքս. winnan «կռուիլ», անգսք. wrՖer-winna «հակառակորդ», հհիւս. vinna «աշ-խատանք», հբգ. winna «կռիւ» ևն։ Այս բո-լորի արմատն է հնխ. ven-, որի հիմնաևան նշանակութիւնն է «ջանալ, ջանք գործ դնել», որից մի կողմից «աշխատիլ, ձեռք բերել, նուաճեւ» և միւս կողմից «տիրել, ցանկալ» (Walde 818, Pokorny 1, 259)։ Հայ բառը փոխառեալ է իրանեանից. բնիկ ձևն է գուն «ջանք», որ ծագում է հնխ. von-կամ vōn-ձայնդարձից (տե՛ս Յաւել. գուն բառը). «նուաճել» իմաստը յատկապէս եռանևան» ների մէջ ենք զտնում։-Հիւբշ. 243, 4942

• «բիւրեղ». արմատ առանձին անգոր-ծածական, որից կազմուած են վանի «բիւ-րեղեայ» Եզեկ. ա. 22 (սեռ. ական վանի ձևով), Սասն. 67 (դուռն վանի «վանակնից շինուած դուռ»), Եփր. արմաւ. 56 (բց. յա-կանց վանեաց), վանագոյն «բիւրեղագոյն» Ոսկ. ես. 370. վանակն Վեցօր. գ. էջ 50, 51, Շիր. վանեայ «բիւրեղեայ» Ես. ծդ. 12. Ոսկ. ես։

• Պատև. Гnaгor. камии, էջ 30 վա-նակն մեկնում է Վանի (Վան քաղաքի) ակն։ Հիւնք. պրս. [arabic word] bānu «բարակ շիշ». (բառիս ծագումը անյայտ է)։ Կայ նաև արաբ. [arabic word] ︎ vaniya, [arabic word] ︎ vanat «մարգարիտ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 953)։


Վաշտ (ից, ուց)

s.

battalion.

• , ու հլ. (յետնաբար ի հլ.) «մի դրօ-շակի տակ եղած մի խումբ զօրք» Բուզ. Խոր. որից վաշտանալ «վաշտերի բաժա-նուել» Ագաթ. վաշտիկ «զինւոր» Օրբել. վաշտկան «զինւոր» Բուզ. 198. Խոր. Բ. խզ. վաշտկութիւն Յհ. կթ. առ լեհ.։

• = Փոխառեալ պէտք է լինի պհլ. *vašk «զօրագունդ» նշանակող մի բառից. այսպի-սի բառ չէ աւանդուած իրանեան գրականու-թեան մէջ, բայց կայ պհլ. gast (հինը vašt) «դարձած», vaštan «դառնալ», որ իրանեան rt>št ձայնափոխութեան հիման վրայ լա-ռաջանում է vartītan, gartītan «դառնալ», vartisn, gartišn «պտոյտ, շրջան», սանս. vart, vartate «դառնալ», պրս. [arabic word] gar-dīdan «դառնալ, շրջագայիլ, պտուտկիլ», [arabic word] gāštan «դարձնել», [arabic word] gardana> գրտնակ (=լտ. verto «դարձնել», հին բար-ձըր գերմ. werdan, գերմ. werden «դառնալ, լինել», ռ. вepηeть «դարձնել, պտտցնել, շրջել, ծակել», вepηeл «շամփուր», լիթ. verčiu, versti «դարձնել» ևն) բառից։ Բոլորի արմատն է հնխ. vert-«դառնալ, դարձնել» (Pokorny 1, 274, Horn § 886)։ Առհասա-րակ «խումբ» նշանակող բառերը կապ ունին «բոլորակ» գաղափարի հետ. ինչ. գունդ, պար, գումարտակ, ճամբար («մանեակ. 2. բանակ» <պհլ. čambar «շրջանակ»), տճկ թօփ, լտ. circulus, ֆր. cercle, ռուս. круrъ, коужокъ, որոնց հետևողութեամբ նաև աշխ. շրջան «կլորակ, բոլորակ. 2. խումբ մար-դոց»։-Աճ.


Վաչ (ից)

cf. Վաչէ.

• , ի հլ. «սայլ, մանաւանդ վրան մոր-թով ծածկուած» Ոսկ. մ. գ. 16. Ղև. ժա. էջ 39, 40, որ և վաչէ «նոյն նշ». Ասող. Սիմ. ապար. 31. որից վաչկատուն «վրանաբնակ, թափառաշրջիկ, սայլերի մէջ բնակող քոչ-ւոր» Բուզ. գ. 7 (ենթադրում է արմատա-կան *վաչիկ ձևը)։

• Տէրվ. Նախալ. 106, 124 սանս. vāha, յն. ὄχος, հսլ. vozú, լտ. vehiculum (աւև լացնել նաև լտ. vehis, յն. έχος, հիսլ. vagn, լիթ. vežimas, հիռլ. fon) հո-մանիշների հետ հնխ. vagha-«սայլ» բառից. արմատը vagh «երթալ»>հյ. վագել, վաջ, որից վաչ։ Հիւնք. լտ. vec-tura «սայլ»։ (Այս բառերը ըստ նոր լեզուաբանների ծագում են հնխ. veg'h «վարել, քշել, կառքը վարել» արմատից, որի վրայ տե՛ս վազ բառի ստուգաբ-նութեանց պատմութեան մէջ. հայերէն բառը ընդհանրապէս նման է հնչում, բայց մանրամասնութեանց մէջ ո՛չ իբր բնիկ կարող է յարմարուիլ և ոչ իբր փոխառեալ բառ)։


Վառ

s. adj. mus.

standard, banner;
purple, royal mantle, veil, tulle, gold brocade, royal robes. adj. mus. grave;
bass;
— ձայն, the sixth metre in the Armenian hymnal;
cf. Խաչվառ.

• (ի հլ. յետնաբար) «թագաւորական քօղ» Բուզ. ե. 38. Յհ. կթ. 181. «դրօշակ» Ուռհ. Մաշտ. ջահկ. որից խաչվառ «եկեղե-ցական խաչանիշ դրօշ» Մաշտ. (չունին ՆՀԲ և ԱԲ), որ է գւռ. խաչալէմ (կազմուած հյ. խաչ +արաբ. [arabic word] 'alam «դրօշակ» բառե-րից)։

• =Կայ պրս. [arabic word] bār «քօղ», որ եթէ ծագում է պհլ. *var ձևից, հայերէնը պէտք է սռա-նից փոխառեալ համարել։-Հիւբշ. 243?

• ՆՀԲ վառ «փայլուն» բառից է ուգում հանել։ Lag. Arm. Stud. § 2096 պրս. bar, որ յիշում է Հիւբշ. կասկածով։ Գ. Փառնակ, Անահիտ 1903, էջ 39 պրս. farr «պերճութիւն», farri kayāni «շուք արքայական» (հյ. փառք բառն է և կապ չունի այստեղ)։ Karst, Յուշարձան 40։, 4Ո3 սումեր. bar «պատուի պատմու-ճան»։ Հացունի, Հայ դրօշները, էջ 3

• վառ «դրօշ» համարում է վառել «ցինել» բայից, ինչպէս եւրոպական arnia «զէնք» և «զինանշանք»։ (Սխալ է, ո-րովհետև վառ նախ նշանակում էր «քօղ» և յետնաբար միայն «դրօշակ» նշանա-կութիւնը ստացաւ։ Սակայն Հացունի Բուզ. ե. 38 «Ետ թագաւորն Պարսից տանել թագ և պատմուճան, և զվառ թա-գաւորացն՝ տիկնոջն Զարմանդխտոյ» հատուածի մէջ վառ հասկանում է «դրօշակ»)։

• «երաժշտական մի եղանակ. երրորդ կողմ, ԳԿ» Քերթ. եկեղ. Ուռհ.։

• Հներից Քերթ. եկեղ. մեկնում է «Իսկ կողմն նորին՝ բերկրալից ձայն, որ և վառ իսկ կոչի. այսինքն խիստ ձայն»։ Վերի ձևով մեկնեցին ՆՀԲ և Հիւնք.։


Վառեակ

cf. Վառեկ.

• Հիւնք. արաբ. օ [arabic word] fāra «մուկ» բա-ռից է հանում։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1908, 122։ Պատահական նմանու-թիւն ունի արաբ. [arabic word] farx «վառեակ, անասունի ձագ, ծառի ընձիւղ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 552)։

• ԳՒՌ.-Ախց. Կր. վառէկ, Ալշ. Խտջ. Մշ. վառեգ, Մրղ. վառէկ՝, Հմշ. Ննխ. Սեբ. վա-ռէգ, Ասլ. վառէգ (վառէ*, վառէյ), Խրբ. վա-ռէք՝, Վն. վmռէկ, Սլմ. վmռէկ1, Երև. Զթ. Սվեդ. վառիգ, Շմ. վառիկ՝, Տփ. վարիկ, Մկ. վmռիկ, Ջղ. վառնէկ։ Ունինք նաև փխբ. վառեկ Ոզմ. (ծծկ.) «հարս», վառեկ աղջիկ Շլ. «9-12 տարեկան աղջիկ», վառեկիլ Արբ. «տունկերի թփաւորուիլ՝ աճիլ զարգանալը»։


Վասիլիսկոյ

cf. Վասիլիսկոս.

• = Յն. βασιλίσxος՝ նոյն նշ. որի համաձայն վերի բառն էլ պէտք է ուղղել վասիլիսկոս. աւելի ընդարձակ տե՛ս բասիլիսկոս։

• Ուղիղ մեկնեց ՀՀԲ։


Վաստակ (ոց)

s. adj.

work, labour, toil;
pains, trouble, fatigue;
merit, worth, service;
profit, gain, earnings;
tired, fatigued;
— ծառայութեան, service rendered;
— ձեռաց, handiwork;
— արքունի, military service;
գիրք —ոց, Geoponics;
— առնել, to tire, to fatigue, to weary;
— լինել, to labour, to work, to toil, to work hard, to strive, to fatigue or tire oneself with, to be fatigued or tired.

• , ոհլ. (իսկ ժղ. բ. 19, Բ. կոր. ժ. 15, ժա. 23 ունին ի-ա հլ.) «աշխատութիւն, յոգնութիւն, գործ» ՍԳր. Սեբեր. Ագաթ. Փարպ. «շահ, աշխատութեան բերած վարձ. քը» Վեցօր. «յոգնած» Յուդթ. ժգ. 2. որից վաստակել «յոգնիլ, ձանձրանալ» ՍԳր. Ա-գաթ. վաստակ լինել «յոգնիլ, աշխատիլ» Ես. խե. 14, խէ. 15. վաստակաւոր ՍԳր. Վեցօր. Ագաթ. վաստակասէր Ոսկ. բ. տիմ. Եւագր. Բուզ. վաստակակից Ա. կոր. ժզ. 16. Վեցօր. վաստակաբեկ Ագաթ. զուրավաս-տակ Ագաթ. դժուարավաստակ Ոսկ. յհ. ա. 17. ծովավաստակ Ագաթ. մեծավաստակ Ոսկ. մ. ա. 1. նախավաստակ Բուզ. սնա-վաստակ Ագաթ. կիսավաստակ «կիսովի բաժնեկից ընկեր» Մխ. դտ. 432։

• ՆՀԲ լծ. վիշտ։ Spiegel, Huzw. Gram. 190 փարսի yastax, պրս. gustax, ո-րոնցից փոխառեալ է հյ. վստահ։ Ku-hns u. Schl. Btrg. 3, 85 յիշում է նոյ-նը։ Գարագաշեան, Մաղիկ 1891, էջ 89 և Հիւնք. յն. βαστάζω «բառնալ, բեռը տանիլ», βαστάμγα «բառնալն զծանրու-թիւն»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 344 պրս. [arabic word] basdak «մշակական աշ-

• խատութիւն» և էջ 22 համավաստակ = պհլ. համաբաստակ։ Պատահական նմանութիւն ունին քրդ. westan «յոդ-նութիւնից կանգ առնել», westek «շուտ յոգնող ձի», westandin «ձին յողնեցնել» (տե՛ս Justi, Dict. Kurde, էջ 299)։

• ԳՒՌ.-Ջղ. վաստակել «յոգնիլ», Ագլ. Ղրբ. վաստակ «յոգնած», վստա՛կիլ «յոգնիլ», իսկ Ախց. Կր. վաստակ, Ալշ. Երև. Մշ. վաստագ, Խրբ. Պլ. Սեբ. վասդագ, Սչ. վասդ'ագ, Ռ. վասթագ, Մկ. Վն. վmստակ, Մրղ. վmստmկ1, Սլմ. վmստmկ1, Տիգ. վmսդmգ, Ասլ. վաո-դագ (վասդա*, վասդայ), Զթ. վասդօգ, վաս-դոգ, Հճ. վասդօգ նշանակում են «շահ, օ-գուտ», որով և Վն. վmստկել (երկավանկ), Պլ. վասդըգիլ, Ննխ. վաստըգէլ։


Վատ (աց)

adj. s.

bad, wicked, vile, low;
cowardly, weak, pusillanimous, dastardly, craven-hearted, unmanly, poor-spirited or mean-spirited;
idle, lazy, slothful, sluggish;
damage, loss, hurt, ruin, misfortune;
— անուն, infamy, brand of infamy;
— արանց, the most cowardly of men, the basest of wretches.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «գէշ, չար» Ծն. լէ. 17. Բ. մկ. է. 34. Ագաթ. Եփր. թգ. «անպիտան, ծոյլ, անարի, թոյլ» ՍԳր. Եղիշ. Փարպ. Խոր. որից վատիլ «կու-րանալ, աչքի լոյսը խաւարիլ» ՍԳր. Ոսկ. տիտ. Վեցօր. վատանալ «դանդաղիլ, ծուլա-նալ» Դատ. ժը. 8. Ոսկ. Եզն. վատախոռ հուրդ Օր. լբ. 31. Բուզ. Մծբ. Փարպ. վատա-մտիլ (չունի ՆՀԲ) Ոսկ. փիլ. 356. վատամահ Կիւրղ. թգ. վատշուէր (տե՛ս շուէր). վատա-կոխ «վատ ճանապարհ, որ ցեխոտ լինելով՝ անցնելը դժուար է» Կղնկտ. հրտր. Շհնզ. Ա. էջ 165 (հրտր. Էմ. 53 ունի վարակոխ). վա-տանշան Բուզ. Կոչ. Ոսկ. վատանուն Կոչ. Եզն. վատարի Եւագր. 333. վատասիրտ ՍԳը. Եւս. քր. ևն։ Նոր բառեր են վատաբանել, վատահամբաւ, վատատես։ Նոր գրականի մէջ արևելեանը գործածում է սովորական «յոռի, գէշ» նշանակութեամբ, իսկ արևմտե-անը «փոքրոգի, վատասիրտ, läche»։

• = Պհլ. [other alphabet] vat, պազ. vad, մանիք. պհր [hebrew word] vad (Salemann ЗAH 8 (1908), էջ 71), պրս. [arabic word] bad «գէշ, չար, վատ». բարդութե-ամբ ունինք պհլ. vatbaxt=պրս. [arabic word] badbaxt = հյ. վատաբախտ, պրս. [arabic word] ︎ badnām «վատանուն» ևն։ Պարսկերէնից են փոխառեալ բելուճ. աֆղան. bad, bed, քրդ. bed (բնիկ է be «գէշ» Justi, Dict. Kurde 61), տճկ. bet «տձև, անվայելուչ, տգեղ», լազ. badi, beyati «տգեղ, վատ, չար», ba-doba «չարութիւն» ևն։ Առանձին տե՛ս վատ-թար, վատախտարակ, վատգոհար, վատ-միհր։-Հիւբշ. էջ 243։

• ԳՒՌ.-Ջղ. վատ, Սլմ. Մրղ. վmտ, Երե. Մշ. Տփ. վադ «յոռի, գէշ». որից վատիլ Ակն. խրբ. Ննխ. «նիհարիլ» (հմմտ. Վրք. հց. բ. էջ 157 Որչափ վատի մարմին, այնչափ գի-րանայ հոգին). վատամարդի Երև. «հետը թշնամացած, վատ մարդ դառած»։


Վատթար (աց)

adj.

bad, wicked, low, vile, base, contemptible, ignoble, degenerate, unworthy, puny, sorry;
cowardly.

• , ի-ա հլ. (յետնաբար ի հլ. գրուած նաև վաթթար, վաթար) «անպիտան գէշ, յոռի» ՍԳր. Սեբեր. Եզն. «չար, ախտա-ւռռ. մոլի» Արիստ. ստոր. Լծ. կոչ. որից վատթարել «յաղթել, նկուն դարձնել, խայ-տառակել» ՍԳր. Եղիշ. Խոր. վատթարիկ Ոսկ. բ. կոր. և յհ. ա. 2. վատթարութիսն Ա. կոր. զ. 7. Բ. մկ. գ. 24. ժա. 13. Եզն. վատթարագոյն Իմ. ժե. 19, Եզն. Ոսկ. ես. վատթարանալ Ագաթ. ևն։

• = Պհլ. vattar, vatar, պազ. vadtar, պրս. [arabic word] badtar, [arabic word] battar, [arabic word] batar. ո-րոնք նախորդ vat>vad>bad «վատ» բա-ռի բաղդատական աստիճանն են ներկայաց-նում և նշանակում են «աւելի վատ, աւելի գէշ, աւելի չար». մասնիկն է -tar։ Պրս. ձևից են փոխառեալ քրդ. batar, betir, թրք. beter, ռմկ. պէթէր «աւելի գէշ»։-Հիւբշ. 243։


Վատիրակ

s. bot.

s. bot. nux montana.

• (որ և վատերակ, վատիրոն) Գաղիան, որ մեկնում է «յն. որոկոմ»։ Այս բառով ՆՀԲ հասկանում է ὄροϰάρυνος «լեռ-նային կամ վայրի կաղին»։ ԱԲ և ՀԲուս. չունին։


Վարապան (աց)

s.

nose-band;
snaffle;
muzzle.

• «կուրծքը պահող զրահ» Արծր. գրուած է վառապան «պահող՝ ազատող բան» Մծբ. 208 (առնուած է բարոյական առումով. տե՛ս ՀԱ 1913, 489). աւելի սովորական վարապանակ, ի-ա հլ. «զրահապատ թիկնոց՝ կռուի ժամանակ հագնելու համար» Ա. թդ. ժէ. 38, 39. ժը. 4. Բ. թագ. ի. 8. (Հին բռ. մեկնում է «լանջանոց կամ վէշմակ»)։

• ՀՀԲ և ՆՀԲ վառիլ «զինուիլ» բայից Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 2105։ Նազրճեան, Արևելք 1884 հոկտ. 17 սանս. var «ծածկել» արմատից։


Վարար (ի, ից, աց)

adj.

lascivious, wanton, unchaste.

• «յորդ, զեղուն» (գետի, ջրի համար ասուած). հնում առանձին չէ աւանդուած, բայց սրանից ունինք գետավարար, նորա-գիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Օրբել. էջ 31. «Երանելին Տիրոտ ի գետավարարս հանապազ նշան խաչի ա-րարեալ՝ անցանէր ընդ գետն աներկեղա-բար». նշ. «գետի յորդիլը, ջրերի զեղուլը կամ յորդած գետ»։ Հմմտ. յաջորդը։

• ԳՒՌ.-Ադլ. Գնձ. Երև. Կր. Ղրբ. վարար «յորդ, առատ (գետ, ջուր, աղբիւր)», որից վարարիլ «յորդիլ», վարարացնել «յորդաց-նէր,

• (ըստ ՆՀԲ ի, ի-ա հլ. բայց կայ միայն ի հլ.) «վաւաշոտ, արուին հետամը-տող կին կամ մատակ անասուն» Խոր. Բ. 32. Մագ. թղ. 59. Միխ. աս. 199. Նոնն. 13 («իգամոլ անասուն»), Սարկ. հանռ. Սամ անեց. 44. որից վարարել «շուայտիլ, խև-նեշանալ, ցոփանալ» Փիլ. լիւս. Լաստ. ժէ, (տպ. 1844, էջ 72 վարանէր)։ Բառիս երկ-րորդ ձևն է վրիրակ, որից ունինք վրիրակ խաղալ «խենեշանալ, պոռնկանալ» Նորա-գիւտ Յայտ. ժը. 9. վրիրակութիւն «խենե-շութիւն, ցոփութիւն» Նորագիւտ Յայտ. ժը. 3. վրիրակել «ցոփանալ» Նորագիւտ Յայտ ժը. 7 (սրանց դէմ այլ ձ. վիրարկ, վիրար-կութիւն)։

• ՆՀԲ զհետ վարիլ ձևի՞ց։ Հիւնք. վա-րազ բառից։ Նորագիւտ վրիրակ ձևը գտաւ ու մեկնեց նախ Հ. Բ. Սառ-գիսեան, Քնն. Յհ. Մանդ. Վենետ. 1895 էջ 44, յետոյ Ֆ. Մուրատ, Յայտ. յովհ. էջ 289, և վերջին անգամ Տաշեան ՀԱ 1906, 77։ Այս երկու բառերի հետ կապ ունի՞ արդեօք ուտ. վար «կատաղիլ»։


Վարմ (ից)

s.

net, netting;
snare.

• , ի-ա հլ. «ցանց, թակարդ, անա-ռուններ բռնելու ծուղակ» ՍԳր. «մի տեսակ հիւսուածանման ցանցակերպ զարդ» Նոռա-գիւտ բ. մնաց. դ. 12, 13 (սեռ. վարմաց ձե-ւով). մհյ. յգ. գրծ. վարմընով Քուչ. էջ 90. որից վարմել «որոգայթել» Բառ. երեմ. 298. վարմարկել «ուռկան ձգել» Ոսկ. ես. 18։


Սոյլ

cf. Սուլումն.

• «սուլել, շվվացնելը». արմատ, որ հների մօտ գործածուած չէ, բայց ընդունու-ած է նոր գրականում. որից սուլել (գրուած նաև սուղել, սուղղել, սղալ) «շվվացնել» Փիլ. Յհ. իմ. Սարգ. Գէ. Ես. սլել Մագ. սոզիչ Լմբ. ատ. սուլումն կամ սուղումն Պիտ. փիլ. Մագ. Վրդն. ծն.-սրա կրկնակն է սողալ, որ տե՛ս սղալ։


Սոյն (սորին, սմին, սովին)

pron. adv. conj.

this, that, be, self, the same;
զսոյն հետայն, cf. Այսուհետեւ, cf. Յայսմ հետէ;
զ— հետայն, afterwards, soon, shortly, directly;
ի —, immediately;
սմին իրի or վասն, for this reason.

• (հուոմւում է սորին, սմին, սովին կամ սովիմբ, սոքին, սոցին, սոցուն կամ սոցունց, սոքիմբք, սոքումբք կամ սովիմբք) «նոյն այս, էլի այս» Եւս. քր. Խոր. Եղիշ. որից սոյնպէս ՍԳր. սոյն օրին «այսօր իսկ» Հռութ. գ. 18. սոյն օրինակ Գ. մկ. զ. 24. Եւս. քր. և պտմ. Ագաթ. Բուզ. զսոյն հետայն Նիւս. բն. Դիոն. ածաւ.։

• = Բնիկ հայ բառ. կազմուած է -ին մաս-նիկով՝ սա դերանունից, որ այստեղ երևան է գալիս իր նախնական սո-<հնխ. և'σ ձև ւով. կազմութեան և գործածութեան մասին տե՛ս ինչ որ ասուած է դոյն բառի տակ։


Սոպռ

cf. Բիրտ.

• ԳՒՌ.-Ակն. սօբռ, Երև. սօպռ «բիրտ, կո-պիտ», Ղրբ. սո՛ւպուռ «աներես, անամօթ»։


Սոսինձ (սնձոյ)

s.

paste, glue, lip-glue;
— ձկան, isinglass, ichthyocolla, fish-glue.

• , ռ հլ. «կպցնելու մի նիւթ է. տճկ. թութխալ» Ես. խդ. 13. Փիլ. Յայսմ. որից սռսնձեալ Մեկն. ղկ. սոսնձմունք Պիտ. սո-սընձային, սոսնձանման (նոր բառեր)։

• ԳՒՌ.-Ջղ. սոսինջ (ձ>ջ ձայնափոխու-թեան համար կարելի է համեմատել Երև սպիտակուջ<սպիտակուց, դ'եղնուջ<դեղ-նուց, Պլ. անթամալու<անդամալոյծ)։


Սոսկ

adj. gr. adv. s.

simple;
common, ordinary;
depraved, devoid;
sharp, acute;
simply, solely;
terror, horror;
horrible.

• (լետնաբար ո հլ.) «մինակ, պարզ, ւռև» Յոբ. լգ. 21. Ոսկ. անոմ. Բրս. հց. «զուրկ» Ոսկ. յհ. ա. 17. Պիտ. Վրք. հց. «հասարակ անձ, ռամիկ» Պրպմ. Ղևոնդ. Սարգ. «հետևակ, հետիոտն» Արիստ. աշխ. «զուր, պարապ տեղ» Բրս. հց. Սարգ. իգն. որից սոսկաբար Ոսկ. յհ. ա. 14, 19. 36. սոսկագոյն Ագաթ. սոսկութիւն Եւս. պտմ. ռոսկանալ «մերկանալ, թափուր մնալ» Ե-ղիշ. միանձ. Ոսկիփ.։


Սոսորդ (ի, ոյ)

s.

throat, gullet, gorge;
uvula.

• , ո հլ. «կոկորդ» Սեբեր. 13հ. նորագիւտ երգ. բ. 3 (որ յետոյ փոխուած է կոկորդ), Վեցօր. 89 (ըստ ընտիր օրինակ-ների, որ տպագրում եղած է կոկորդ). Նիւս. կազմ. Վրդն. ծն. որից սոսորդել «խաղխա-ջել, բերանը կամ կոկորդը ողողել» Նեղոս փառաւոր խրխնջացող (ձի)» ԱԲ. գրուած է նաև սոսոր, սոսր Գաղիան.։

• ԳՒՌ.-Նոյն է սորսորիկ Բլ. «որկոր չոր-քոտանեաց» (Ազգ. հանդ. ե. 144), «սրտի հաստ Խւոռովակը» (Էմ. ազգ. ժող. Ա. 333)։


Սով (ու)

s.

famine, dearth, scarcity, penury;
hunger;
ի —ու, by famine.

• , ո հլ. (կայ նաև սեռ. սովու Ծն. խա 31, Երեմ. լը. 9) «պարէնի նուազութիւն, հա-ցի պակասութիւն, թանկութիւն, քաղցածու-թիւն» ՍԳր. որից սովիլ «սաստիկ քաղսա-ծանալ» Ծն. խա. 55. Սղ. ծը. 7, 15. Ոսև ա. կոր. սովեցուցանել Եւագր. սովաբեկ Օր. ը. 3. Ոսկ. փիլիպ. սովամահ. Բ. թագ. զ. 29. Առակ. ժ. 3. Ղկ. ժե. 17. Կոչ. Ոսկ. մ. ա. 13 և մտթ. Սեբեր. սովամահիլ. Ա. մկ. ժգ. 49. սովալլուկ Սարգ. սովասատակ «քաղ-ցից սատկած» (նորագիւտ բառ) Վրդն. այ-գեկ. 86. սովահար, սովահարութիւն, սովա-մահութիւն (նոր բառեր) ևն։

• = Թերևս փոխառեալ է պհլ. [other alphabet] ︎ sō! «քաղց», մանիք. պհլ. [hebrew word] sōig «քաղ-ցած, անօթի» (Salemann ЗAH 8 (1908), էջ 103) բառից։

• ՆՀԲ լծ. սուաղ և սուղ։ Böttich. ZDMG 1850, 361 վեդ. kšap «սովել»։ Lag. Btrg. bktr. Lex. 73 պհլ. sui։ lusti Zendsp. 310 զնդ. šuda «քաղց», սանս. kšudh ահլ. sōi. sui, բելուճ. šuó ևն։ Հիւնք. նզով բառից։ Patrubány SA 1, 195 յն. ϰοος, ϰόfιλος, ϰοῖλος «սին» բառերի հետ։ Karst, Յուշարձան 402

• ռումեր. šuku «քաղց, սով»։-Ըստ այսմ վերի մեկնութեան առաջին հեղինակն է Lagarde, որ անկախաբար մտածելով ա-ռաջարկեցի Meillet-ին. պատասխանեց թէ «la seule possibilité de rapproch-ement est en effet l'emprunt, համե-մատութիւնը կարելի է բացատրել միայն փոխառութեամբ» (նամակ 1931 թ. դեկտ. 18-ից)։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. սօվ, Սչ. սօւ, Ալշ. Մշ. սօֆք։ Նոր բառեր են սոված, սովածանալ, սովածացնել, սովացնել։


Սոր (ոց)

s. mech.

hole, bore, opening, orifice, mouth;
den, lair, cave, cavern;
mill-trough;
*mill-hopper;
*boulders, large pebbles.

• «նեղութիւն կամ հօսան». ունի միայն Բառ. երեմ. էջ 288։

• , ո հլ. «ծակ, խոռոչ, ծերպ, թռչունի բոյն՝ ծակի մէջ շինուած, գազանի որջը, սո-ղունի ծակ» Ես. բ. 19. Երեմ. խը. 28. Բուզ. որից սորամուտ Ագաթ. Կորիւն. Փրպ. սոր-սոր «ծերպ, խոռոչ» Կլիմաք. Յայսմ. սորել «ծակը մտնել» Երեմ. դ. 29. «ծորիլ. վազել, իբր նեղ ծակից հոսիլ» Եղիշ. Վրք. հց. «աչ-քը տկարանալ, ծիւրիլ» ՍԳր. սորեցուցանել «աչքերը տկարացնել» Ղևտ. իզ. 16. «հո-սեցնել, վաղեցնել» Վրդն. սղ. և ել. Երզն. մտթ. սորսորել «վխտալ, ցրուիլ, դուրս վա-զել» Բ. մկ. թ. 9. Բուզ. 163. սահանասոր Անան. եկեղ

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'ovros ձևից. սրա ցեղակիցներն են յն. ϰύαρ «խոռոչ, ա-կանջի ծակը», ϰώος «որջ, քարայր», ϰōοὶ «ծակ», ϰοϊλος (<*ϰόfιλος) «մէջը փոս», ϰοίλωμα «գոգաւոր տեղ», τύαϑος «գաւաթ», լտ. cava «փոս», cavo «փորել», cavus «խոր, պարապ, ծակ», čaverna «խոռոչ, ծառի ճեղք, որջ», ալբան. vete (<*k'ovilo) «խորունկ», լեթթ. šāba «ծառի խոռոչ», միռլ. cūa «մէջը փոս», cuass «խոռոչ». բրըտ. kēδ «քարայր», սանս. çv-áyatē «ուս-չիլ», զնդ. sūra-«ծակ». պրս. [arabic word] sūrāx «ծաև», քրդ. sūrāx, աֆղան. sīrai, sulāϑ «ծակ» ևն։ Այս բոլորի պարզ արմատն է հնխ. k'eu-«ուռչիլ, կամարաձև լինել», որից յետոյ դրական առումով «բարձրութիւն ձևա-ցնել» և բացասական առումով «փոս ձևա-ցնել, փոս, խոռոչ» (Pokorny 1, 365-6, Walde 146, Boisacq 530, 481, Horn § 754, Ernout-Meillet 162)։ Հյ. բառի հետ ւտկապէս համաձայն են գալիս յն. ϰυαρ և լտ. caverna՝ կազմուած -ro մասնիկով։ Չայնական յարաբերութիւնը ա՛յնպէս է, ինչպէս հնխ. novros>նոր։

• ՆՀԲ լծ. ծոր, թոր, ձոր, խոր, սող են lusti, Zendsp. 308 զնդ. sru «եռթաւ». սանս. sru, sravati։ Տէրվ. Altarm. 99 սանս. sar «սրանալ», լտ. salio «ցատ-կել», յն. ὄρμη «շտապ», հյ. սողալ, սուրաւ ևն։ Canini, Et. étymol. էջ 10։ սոր և փորել=իտալ. foro, պելասգ. vóró «ծակ», իսկ էջ 191 սորել և ջուր =սանս. sara, çara «ջուր»։-Հիւնք. սոր հանում է սար բառից, իսկ սորիլ ևն ծորիլ բառից։ Ուղիղ մեկնութեւնը տուաւ Meillet MSL 10, 278, որ յիշում է Հիւբշ. IF Anz. 10, 49։ Scheftelowitz ZDMG 59, 707 փոխառեալ է դնում զնդ. sūra-«ծակ» բառից. (ընդունելի չէ, որովհետև զնդ. sūra-պիտի տար հյ. *սուր)։ Karst, Յուշարձան 407 սորել և ծորել=սումեր. sur «անձրևել», 42Ո թթր. sub, suv, su «ջուր»։

• ԳՒՌ.-Վն. սոր «ցորենի անընդհատ հո-սիլը ջաղացքի կրիճակից», Ղզ. սօր տալ «փեթակի ծակից մեղուների անընըհառ դուրս գալը». ունինք նաև Խրբ. սռալ «ինք-նիրան հոսելով ցած թափուիլ» (օր. սարի վրայից հողերն ու քարերը). հմմտ. սորալ՝ նոյն նշանակութեամբ Քուչ. 52. «Այդ ո՞վ է երդիքս եկել, որ օտար հողն կու սորայ»։


Սորեկ

adj. bot.

sorech, choicest, most excellent;
Indian millet.

• , որ և սորէկ, սովրէք, զորեկ «ըն-տիր, ազնիւ, պատուական (տեսակ որթի ևամ խաղողի)» Ես. ե. 2. Ոսկ. ես. 47, Կիւրղ. թգ. Շնորհ. Եդես. Թէոդ. խչ. Օրբել. հրտ. Էմինի, էջ 185-186։

• = Եբր. [hebrew word] կամ [hebrew word] soreq «մի տեսակ ընտիր խաղող» բառն է, որ յն. σთρήϰ տառառարձութեան վրայից անցած է մեղ. նոյնպէս նաև վրաց. სორეკა սորեքա։ Եբր. բառը՝ որ գործածուած է բնազրի նոյն տե-ղում, բնիկ սեմական է և նշանակում է բուն «կարմիր». հմմտ. ասուր. [other alphabet] = šar-ku «կարմիր արիւն», արաբ. ❇ šarq «կարմրիլ. 2. արևը ծագիլ. 3. արևելք, արև-ելեան կողմ» (Gesenius17, 794, Delitzsch. Assyr. Handwört. 692, Strassmaier, Alp-hab. Verzeich. 1000)։

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։ Թաղիա-ռեան Առաօն. մանկ. 71 համարում է ռնիկ հայ և ստուգաբանում է «սորե-լով գայ, կամ ի ձորոյ, և կամ զի՝ գի-նի նորա ի սորս պահև»։

• ԳՒՌ.-Բոլորովին տարբեր բառ է սորեկ (Երև. սօրէկ), որ և սորոկ, սորի, սօրըք (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 508) «մի տեսակ բոյս, որից իւղ են հա-նում». ըստ Տիրացուեան, Contributo § 25 սորեակ կամ գաւարս «holcus lanatus L», որ մի տեսակ վայրի գարի է։


Սորնջան

s. bot.

s. bot. hermodactyl.

• «մի տեսակ բոյս. լտ. col-chicum autumnale, որ ձնծաղիկի մի տե-սակն է, հնապէս կոչուած hermodactylus» (մանրամասն տե՛ս Seidel, Մխ. հեր. § 385) Բժշ. Ամիրտ. (ունին միայն ՀՀԲ, ՋԲ. ՓԲ և ՀԲուս. § 1779, § 2800. չունին ՆՀԲ և ԱԲ, իսկ Բառ. երեմ. յաւել. 572 դնում է սոլնջան «ձիւնածաղիկ, կառ թօփու»)։

• Ուղիղ մեկնեց նախ. Lag. Armen. Stud. § 2024։


Սուարիմ

adj.

vile, bad.

• = Եոր. [hebrew word] so'arim բառն է, որ գործածոսած է Ս. Գրքի եբրայական բնագրի նոյն տեղում և յն. σουαρεἰμ տառադարձու-թեան վրայից անցած է հայերէնի։ Եբր. բա-ռը W šo'ar «սոսկալի, վատ, գէշ» ձևի յոգնակին է (Gesenius17, 855)։

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։


Սուդար (ի, ունք)

s.

sudarium, white handkerchief;
veil.

• Ուղիղ են մեկնում ՀՀԲ, կոչումն Ըն-ծայութեան հրատարակիչը (Վեննա 1832, էջ 179) և ՆՀԲ։


Սունկն (սնկան)

s. med. bot.

mushroom;
cork;
*pumice;
fungid excrescence, fungus;
sonchus, sow-thistle;
— թունաւոր, toadstool;
համեմանք ի սնկոյ, mushroom sauce, ketchup;
ածու սնկոյ, mushroom bed.

• , ն հլ. կրճատ-ուած սունկ կամ սունգ, ո հլ. «սունկ, տճկ. մանթար. 2. մարմնի վրայ դուրս եկած մի տեսակ սնկանման պալար» Վստկ. 74, 174 Բժշ. Գաղիան. Տօնակ. Յայսմ.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. spongos ձևից, որից ունինք նաև յն. σπόγγος, ատտ. σφόγγος «սպունգ. փխբ. կոկորդի նշագեղձերը». ու-րիշ լեզուի մէջ պահուած չէ այս արմատը. կայ միայն լտ. fungus «սունկ», որ փո-խառեալ է յունարէնից. նշանակութեան տարբերութեան համար հմմտ. գերմ. Sch, wamm «սպունգ. 2. սունկ» և յատկապէս Erdschwamm «սունկ» (Walde 326, Boi-sacq 899, Berneker 340, Pokorny 2, էջ 681)։ Meillet (Dict. étym. Jt. 386) միջ-երկրեան լեզուից փոխառութիւն է համա-րում յն. σφόγγος, լտ. fungus և հյ. սունկն։ Lidén Göteborgs hogskolas ârsskrift 1933 52 նախաձայնը բացատրելու համար նախա-ձևը դնում է *psongos?

• Նախ Canini, Et. étym. էջ 101 լտ. fungus ձևի հետ և էջ 102 յն. σύϰιν, լտ. ficus «թուզ» բառերի հետ։ Ուղիղ մեկ. նութիւնը տուաւ Bugge, Beitr. 22, որ ընդունում և պաշտպանում է Pedersen KZ 38, 200, 39, 422, 209=Նաաստ 10։ Սրան հակառակ է Scheftelovitz BВ 28, 283։ Հիւնք. յն. σπόγγος-ից կազմուած։ ՀԲուս. § 2804 լտ. fungus բառից։ Պատահական նմանութիւն ունի սանս. [other alphabet] cuhga «ficus indica, spondias mangifera»։

• ԳՒՌ.-Ջղ. սունգն, Երև. սունգը, Ախց. Կր. սունկ. Ալշ. Զթ. Խրբ. Մշ. Տփ. սունգ, Մկ. Վն. սունգ՝, Ագլ. սօ՛նգըն, Ասլ. սիւնգ, սիւ*, Գոր. սօ՛նգնը, Ղրբ. սօ՜նգ'նը, սօ՜յնը։


Սուռնաբ

s.

prince of death, Satan.

• , որ և սուռնաբայ, սուռնափայ, նիւռնաբ, սուրնաբա, սիւրնապ (գրծ.-աւ) «սատանայ, սադայէլ, ցուլ մոլորութեան, իշխան մահու» Վանակ. յոբ. Վրդն. երգ. Գնձ. գրուած է զոււռնափայ Երզն. մտթ. 276 ա, լեառն սուռնաբայ Վրդն. սղ. ճխգ, tջ 484,

• ՆՀԲ «բառ. եբր»։ Ալիշան, Հին հաւ. 216 թրք. «ընձուղտ» (տե՛ս զուրափէ)։


Սուտակ (աց)

adj.

lying.

• «կարկեհան կամ ևայծ կոչուած պատուական քարը» Մն. բ. 12. Փիլ. այլաբ. Վրդն. ծն. «մեղեսիկ, ամե-թովս». Ել. իը. 19, լթ. 12։


Սուրհանդակ (աց)

s.

courier, express, messenger, estafet;
cf. Երթամ.

• , ի-ա հլ. «թղթատար» ՍԳր. Եւս. պտմ. որից սուրհանդակօրէն Նար. խչ.։

• ՆՀԲ սուր կամ սուրհալ բառից։ Տէրվ. Նախալ. 110 սուրալ կամ սուրհալ ձևից։ Հիւնք. յն. ἀγγαρος կամ ἀγγαρευτής «պար-սից սուրհանդակ»։ Patrubány SA 1, 217 աոս. surx (սանս. cukra)+andak «եղեալ»։ Մառ. Гpaм. др. aрм. 204 սուրհալ բայից։ Հիւբշ. IF Anz. 10. 36 -andak մասնիկով պրս. փոխառութիւն։


Սուրճ (սրճոյ)

s.

coffee;
— անապակ, black -;
— կաթնախառն, — and milk;
— ջրախառն, strong -;
ժամ սրճոյ, coffee-time;
եփել, ըմպել —, to make, to drink coffee.

• «խահուէ, կոֆէ»։ Նոր ժամանակի բառ, որից սրճարան, սրճագործ, սրճեփ. սրճարանապետ, սրճաման, սրճաղաց, սրճա-մոլ ևն։ Սուրճը ժԵ դարում Եթովպիայից սկսեց տարածուել ամբողջ Արևելքում, որից անցաւ Եւրոպա։ Բառիս հնագոյն գործածու-թիւնը 1787 թուից ունի Ջուղ. էջ 203՝ երկու անգամ. «Տան նմա սուրճ, այսինքն ղահֆա առ ի ըմպել. և երբ աւարտեաց զարբումն սրճոյն, այսինքն ղահֆային...» և 1788 թուից (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. էջ 110)։


Սոփեր

s.

sopher, book, writing.

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ. բայց կայ միայն սեռ. սոփերի Նար. էջ 231, Մծբ. 449) «գիր, գիրք, մատեան, գրուածք» Նար. 231, 268. Մաշտ. Մխ. այրիվ. էջ 3. որից կրճատ-մամբ (կամ աւելի՝ վրիպակաւ) սոփէ, ի հլ. «գիր, տառ, վանկ» Անան. եկեղ. կայ նաև սեփիր «գիրք» Բառ. երեմ. էջ 285։

• = Ասոր. [syriac word] seirā «գիրք, գրութիւն». ռնիկ սեմական արմատ է. հմմտ. եբր. [hebrew word] spr, sfr «պատմել, թուել, գրել», [hebrew word] mis-pār «թիւ», [hebrew word] sofer «գրող», [hebrew word] se-fer «նամակ, գիրք, գրութիւն», [hebrew word] si-pərā «գիրք», ասոր. [syriac word] sāfrā «գրող», արամ. [hebrew word] sā̄frā «գրող», արաբ. [arabic word] sifr «գիրք», որոնք բոլոր համարւում են հին փոխառութիւն ասուրականից. հմմտ. ասուր. šip-ru [syriac word] [other alphabet] կամ šip-ri [other alphabet] և կամ ši-pir « [other alphabet] (գաղա-փարագրով [other alphabet] spru) «առաքումն, ուղարկուած բանը, գրաւոր կամ բերանացի մէկին ուղարկուած տեղեկութիւն, հաղորդա-գրութիւն, լուր, նամակ», որից [other alphabet] ša-pi-ru «գրող, նամակ գրող կամ կառռա-ցող». բոլորի բուն արմատը ❇ ša-pa-ru «ուղարկել», որից «նամակ ուղար-կել», յետոյ «նամակ գրել» և վերջապէս «գրել, հաշուել, պատմել» (Strassmaier, Alphab. Verzeichn. 1029, 993, 990, De-litzsch Assyr. Handwört. 682-3)։-Հիւբշ. 317։


Սպաթար (ի)

s.

chief-hangman.

• ՆՀԲ յն. σπαϑή «թուր» բառից։ Ուղիղ մեկնեց Պատկ. հրտ. Սեբ. էջ 202։


Սպահ (ից)

s.

spahi;
sepoy.

• , ի հլ. «գունդ, բանակ, զօրական» Ա. մկ. ը. 20. Կոչ. 18. Եղիշ. բ. էջ 23. որից սպահական «իշխանական, ազատաևան» Սկևռ. լմբ. սպահապետ «զօրապետ» ԱԲ. այս բոլորը հնագոյն ձևեր են, որոնց աւելի նոր վիճակն է՝


Սպայ (ից)

s.

army, troops, warriors, cavalry;
officer;
—ք զօրուն, the officers of an army.

• , ի հլ. «գունդ, զօրք, բանակ» ՍԳր. Կոչ. Խոր. Յհ. կթ. որից սպայազօր Յհ. կթ. սպայակոյտ Յհ. կթ. սպայապետ Կորիւն. սպայասալար Լմբ. առ լև. (յետնաբար կազ-մուած հայերէնի մէջ՝ փխ. սպասալար բառի, որ զուտ իրանեան բարդութիւն է).-բառիս ընթերցման համար կարևոր է սըպայութիւն գրչութիւնը մի ոտանաւորի մէջ՝ Նոր վկ. էջ 509 (Ժէ դարից)։ Նոր գրականում սպայ իր իմաստը փոխելով դարձել է ո՛չ թէ «զօրք կամ բանակ», այլ «զօրքը վարող աստիճա-նաւորներից մին, օֆիցեր, officier», որից և ենթասպայ։

• ՓՈԽ.-Վրաց. սպա «բանակ, գունդ» թւում է հայերէնից. իսկ իսպաոբա «աս-պետութիւն», իսպաերադ «ասպետաբար» պարսկերէնից են։ Տարբեր են սեփե «ար-քունի պալատ, տէր, թագաւոր», սեփեծուլի «իշխան, սեպուհ» (որից սեփծուղ Խոր.), նեփոբա, սեփեոբա «իշխանութիւն»։


Սպանախ (ի, ից)

s. bot.

s. bot. spinage.

• = Պրս. [arabic word] ispanāx հոմանիշից։ Այն բոյսի հայրենիքն է Պարսկաստանը, ուր ըստ Olivier (տե՛ս Voyage dans l'empire ottom. l'egypte et la Perse, 1802) ինքնաբոյս է։ Այս երկրից հին ժամանակ արտածուելով՝ Արաբների միջոցով տարուեց Սպանիա, որ-տեղից էլ տարածուեց ամբողջ Եւրոպա և Ասիա։ Արաբացի գրող Rāzi յիշում է նոյն բոյսը Թ դարուն։ Մեր մէջ առաջին յիշատա-կութիւնը ժԲ դարից է։ Բառիս եւրոաաևան ձևերն են սպան. espinaca, իտալ. spinace, հֆրանս. espinard, espinoche, ֆր. épinard, պորտ. espinafre, մլտ. spanachium, spina-cium, նյն. σπινάϰια, σπανάϰι, գերմ. Spi-nat, ռուս. աпинатъ ևն, բոլորն էլ արաբ. [arabic word] isfānāx (Կամուս, թրք. թրգմ. Ա. 544) մայր ձևից։-Հիւբշ. 277։

• Մխ. Հերացի ծաղրելով դնում է հին մի բժշկի ստուգաբանութիւնը. «Բժիշկ ոմն բնախօսէր, ստուգաբանելով զա-նուն բանջարին կոչելոյ սպանախ, եթէ է (ոք) հիւանդ, զի սպանանել արժան է նախ և ապա զնա տալ կերակուր»։ Եւ րոպացիք էլ երկար ժամանակ հանում էին բառս լտ. spina «փուշ» ձևից։ Ու-ղիղ մեկնեց ՆՀԲ, որից Lag. Arm. St § 2036։

• ԳՒՌ. Ախց. սպանլըղ։


Սպանդ (ից)

s.

murder, butchery, slaughter, massacre, carnage;
immolation, sacrifice;
իբրեւ զոչխար ի —, like sheep for the slaughter.

• «գերեզմանատների մէջ բուսնող դառն ու գարշահոտ մի բոյս, վայրի փեգե-նաւ, լտ. peganum harmala L (Տիրացուե-ան. Contributo § 325) կամ rurta eraveolens L» (ՀԲուս. § 2815, Արթինեան, Ածաշնչի տունկերը 72) Բժշ. Գաղիան. Հին բռ. (թրք. iizerlk. Ղրբ. զm՛ռնիկ, Երև. ուզա՛րլիկ)։

• = Պրս. ❇ sipand, որ և [arabic word] is-pand, aspand, պհլ. spand, աֆղան. snāndə և փոխառութեամբ արաբ. [arabic word] isfand «վայ-րի փեգենայ, սպանդ». բոլորն էլ ծագում ևն զնդ. spənta «սուրբ» բառից, որին ցեղակից են հսլ. svçtu և լիթ. šventas «սուրբ» (բա-յաձև լեթթ. svinēt «տօնել», բոլորի հնխ. արմատը k'uen-«տօնել, սրբագործել». Po-korny 1, 471)։ Բոյսը այս անունը ստացել է իրեն վերագրուած դիցաբանական նշա-նակութիւնից, ըստ Lag. Ges. Abhd. 173 և Horn, Grdr. § 80։ Մինչև այսօր էլ Պար-սիկները իրենց հայրենակից հին զրադաշ-տականների նման՝ իրենց մեռելները սրա-նով են պատում և խնկի տեղ սպանդ են ծխում։-Հիւբշ. 277։

• Գէորգ դպիր, Գիրք մեծագին և պա-տուական ականց, Պօլիս 1807, էջ 256, որից յետոյ ՆՀԲ տուին ուղիղ մեկնու-թիւնը։ Նոյնը նաև Lag. Ges. Abhd-173 Ar S § 9038.


Սպասալար

s.

general of the army;
— գունդ, picked cavalry.

• Աւգերեան, Լիակ. վրք. սրբոց, ը. էջ 39 սպայ+ պրս. salār բառերից։ Ուղիղ է մեկնում ՆՀԲ։ Dulaurier JAs. I8. 291 դնում է ասպ բառից, իսկ արաբ. is-fahsalār տառադարձուած է հայերէնից։


Սպարակ

s. bot.

s. bot. fustic, Indian saffron.

• «դեղին կամ ծիրանի ներկ տւող ծառ է. arbor flava (ՆՀԲ), curcuma (ՀԲուս. § 2817), rhus cotinus L (Տիրացուեան, Contributo § 306), ֆրանս. fustet (Քաջունի, Գ. 222)» Բժշ. գրուած նաև սպորակ, զա-պարակ, զաբարակ (ՀԲուս. § 690)։

• = Պրս. ❇ ︎ asparak կամ isparak «դե-ղին կոճ»։-Հիւբշ. 277։

• Ուդիղ մեկնեց ՆՀԲ, որից Lag. Arm. § оo43.


Սպարապետ (աց)

s.

generalissimo, general in chief.

• , ի-ա հլ. «զօրագլուխ, զօրա-պետ» ՍԳր. Ագաթ. Եղիշ. որից սպարապե-տութիւն Ագաթ. սպարապետական Յհ. կթ. նոյն է նաև ասպարապետ Մծբ. Փարպ. որից ասպարապետութիւն Բուզ. իսկ հայկական բարդութեամբ է սպայապետ Կորիւն։

• = Հպրս. *spāδapati-, պհլ. [other alphabet] ︎ spāhpat, պրս. [arabic word] sipahbaδ, ︎ sipāhbaδ «սպարապետ», կազմուած spāh «բանակ»+pat «պետ» բառերից։ Արշակու-նեան շրջանին բառս տուել է հյ. սպարա-պետ, իսկ աւելի նոր սասանեան շրջանին՝ երկրորդ անգամ փոխ առնուելով՝ եղել է ասպահապետ։-Հիւբշ. 240։

• ՀՀԲ ասպար բառից։ Ինճիճ. Հնախ. Բ. 275 պրս. սիփահի բառից։ ՆՀԲ իբր սպայապետ և պրս. սիբէհպէտ։ Dulau-rier JAs. 18, 291 և Էմին, Ист. Bap-данa 90, Ист. Aсохика 254 ասպ «ձի» բառից։ Lag. Ges. Abhnd. 186 հպրս. *asabārapati և պրս. suwārbaδ «պետ հեծեալազօրաց»։ Վերի ձևով ուղիղ են մեկնում Müller SWAW 88 (թ. 1877) էջ 15, Հիւբշ. ZDMG 36 (1882), 133 և Պատկ. Maтep. II. 18։ Հիւնք. ասպար բառից։

• ՓՈԽ.-Առաթանգեղոսի թարգմանութեամբ հայերէնից յունարէն և յունարէնից արաբե-րէն է տառադարձուած բառը, [arabic word] ❇as-barābātas «սպարապետ» ձևով (Մառ ЗВO 16, 201)։


Սպիտակ (աց)

adj. s.

white;
white, white lead, ceruse;
silver coin;
— մարգարտեայ, pearl-powder;
— զինկի, zinc-white, oxide of zinc;
ի —ս, dressed in white;
— առնել, to whiten.

• . ի-ա հլ. «ճերմակ» ՍԳր. Եզն. երեսի սպիտակացուցիչ ներկ» Մծբ. Ոսկ. ես. «արծաթեայ մի դրամ» Կիր. 219. Մաղաք. աբ. 22. Տաթև. ամ. 315. հնից հմմտ. ար-ծաթասպիտակ (յն. «լաւ դրամ») Ողբ. դ. 3. յետնաբար գործածուիլ սկսաւ իբր համա-պատասխան թրք. aqče «դրամ» (բուն «ճեր-մակ») բառին. հմմտ. Տաթև. ձմ. կթ. ար-ծաթն սպիտակ՝ զոր դրամ կոչեմք. որից էլ կրճատումով՝ ստակ, որի հին վկայութիւնն ունի Տաթև. ամ. 320։ Սրանից սպիտակա-նալ ՍԳր. Եփր. ծն. սպիտակարար Եզն. սպիտակացուցանել Մրկ. թ. 3. Սեբեր. սպիտակաձի բ. մկ. ժա. 8. սպիտակամազ Ոսկ. ես. սպիտակամորթ, սպիտակուցային (նոր բառեր) ևն։ Ունինք նաև սպիտ «սպի-տակ» Հին բռ. և սպետ, որից սպետափառ «սպիտակափառ» (տե՛ս առանձին)։

• = Պհլ. spetak, պազ. spēda, պրս. sipeda «աչքի սպիտակուց, ձուի ճերմկուց, երեսը սնգուրելու սպիտակադեղ». ըստ այսմ մեր բառի նախաձևն է *սպէտակ, ուր անշեշտ է յետոյ դարձել է ի. հմմտ. նաև սոգդ. spēt, *spètek «սպիտակ», պհլ. [other alphabet] ︎ spēt, պրս. [arabic word] siped, ❇ sifed (նոր հըն-չումով sefid) «ճերմակ», քրդ. sipi, sipan «ճերմակ», sipik «ձուի սպիտակուց», աֆ-ղան. spīn, բելուճ. ispēt, զնդ.» [other alphabet] spaeta-«ճերմակ», որոնց համապատաս-խանն է հյ. սպետ։ Իրանեան բառերը ծա-գում են հնխ. k'neit-«փայլիլ, պայծառ, սպիտակ» արմատից, որի այլ ժառանգորդ-ներն են սանս. [other alphabet] çvētá-«սպիտակ, լու-սաւոր». [other alphabet] çvetaka «սպիտակ», [other alphabet] rvit «սպիտակիլ, պայծառանալ, լուսաւոր-ուիլ», հսլ. svétu «լոյս», ռուս. сиътъ «լոյս», լիթ. švaityti «պայծառացնել», գոթ. heits, հբգ. hwiz, wīz, հիսլ. hvitr, անգլ. white, գերմ. weiss, հոլլ. wit «սպիտակ», նաև գերմ. weizen «ցորեն» ևն (Pokorny 1, 470. Trautmann 3Il Kluəe 524, Horn § 708)։ Իրանեանից են փոխառեալ նաև արաբ. > ︎ asrīdaj «սպիտակադեղ», թրք. [arabic word] ustubeǰ նոյն նշ., վրաց. სუტთა սուփթա «սպիտակ», შβეტი շպետի «սպիտա-կադեղ»։-Հիւբշ. 240։

• Ուղիղ մեկնեց նաև Klaproth, Asia pol. 106 (նոյնը նաև Mémoires 1, 433 սանս. chweta, պրս. sefid)։ ԳԴ պրս. նիփ թաք «սպիտակ (դեղ շպարելոյ)» և սիփիյտ «ճերմակ»։-ՆՀԲ վրաս. սպէտա՛կի, պրս. իսփիտ, իսֆիյտ։ Սանս. և զնդ. ձևերը յիշում են Peterm. 17, 21, Windisch. 11, 19 Böttich. ZDMG 1850, 361 Arica 82 373 ևն։ Տէրվիշ. Մասիս 1882 յուլ. 24 և Լեզու 159 նախաձևը դնում է *սվայտա, որից բնիկ հյ. պիտի ունենայինք *սուէտ կամ սկէտ։ Հիւնք. էջ 45 պրս. սիբթաք, սի-բիյթաք։ Աղբալեան ՀԱ 1929. 552 հա-

• ԳՒՌ.-Տիգ. սբըդmգ, Սվեդ. իւսբիւդիւգ, Ազլ. սպա՛յտmկ, Հճ. իսբիդօգ, Գոր. Երև. Ղրբ. սի՛պտակ, Տփ. սի՛պտակ, սի՛պտա. Մրղ. սիպտmկ', Շմ. սիպտmգ՝, Ալշ. Մշ, սիբդագ, սիվդագ, Վն. սիվտակ, Մկ. սվտակ, Սլմ. սըվտmկ', սըֆտmկ', Խրբ. բիդագ (<պիտակ<սպիտակ) «ճերմակ», իսկ Պլ. Ռ. իսբիդագ «յստակ՝ որոշ՝ պարզ երևա-ցող»։-Ստակ բառն ունին Պլ. ըսդագ. Սչ. ըսդ'ագ, Խրբ. սդագ ևն։ (Պլ. «ստակ» բառը, բացի ընդհանրապէս «դրամ» նշանակութիւ-նից, յատկապէս նշանակում է տաճկական փոքր մի դրամ, որ է փարա= ls կոպէկ, տճկ. aqče։ Ստակի և սպիտակի մասին աւե-լի երկար տե՛ս Թ. Աւդալբէգեան, Տեղեկ. Ինս-տիտ. 2, 51-53)։ Նոր բառեր են սպիտա-կուց, սպիտակուկ, սպիտակենի, սպիտակա-հատ, սպիտակահող, սպիտակաւուն ևն։

• ՓՈԽ.-Վոաղ. ს3ეტაკი սպետակի «ճեր-մակ», სისბეტაკე սիսպետակե «ճերմակու-թիւն», განხმეტაკება գանսպետակեբա «ճեր-մըկցնել», Յეტაკი պետակի «ճերմակ» ներ-կայացնում են հնագոյն հյ. *սպէտակ ձևը. իսկ სძეტი սպետի «սպիտակ» և სძეტი սպե-նի կամ 3ეტი պետի «սպիտակադեղ» հյ. սը-պետ ձևը։-Ըստ Մառ, Վրդ. առ. 1, էօ 52 հայերէնից է տառադարձուած Առակագրքի թարգմ. արաբ. [arabic word] isbīdāǰ «սպիտակա-դեղ»։


Սպտուր (տրոյ)

s.

dung of ruminating animals.

• «ուղտի, այծի. ոչխարի ևն քակոր» Վրք. հց. Բ. 366. Ոս-կիփ. Եփր. պհ. 177 Վստկ. 163։

• ԳՒՌ.-Մշկ. սըբըլդուր, Խրբ. բդուր, Մկ. Սլմ. Վն. պըտըտուր, Բլ. պդրուգ, Մշ. բը-դրդուգ, Դվ. կտըտուր, Ախց. Կր. Ղրբ. կըտը-տoրz


Սռնակալ (ի)

s.

cf. Սաթ.

• = Բարդուած է *սիռն կամ *սուռն «յարդ» +կալ բառերից, ճիշտ ինչպէս ունինք պրս- [arabic word] kāhrubā «սաթ», կազմուած [arabic word] kāh «յարդ [other alphabet] ︎ ruba «քաշող» բառե-րից։-Աճ.


Ստադիոն (աց)

s.

stadium;
furlong;
զվկայութեանն —ն ստանալ, to gain the crown of martyrdom.

• «ասպարէզ, մրցարան, կրկէս» ւս. օր. ա. 288. Սարգ. Պղատ. օրին, «6ՈՈ ստնաչափ կամ 125 քայլ» Արիստ. աշխ. 609. «մրցանակ» Ճառընտ. գրուած է նաև նտառին Եւս. քր. ա. 274, 277, Մծբ. Մագ. (որ և «ճեմարան, բազմութիւն» Մագ. գա-մագտ. ժբ), ստատին Մծբ. 339, 340, ստադի Ճառընտ. ստանդ (իմա՛ ստաղն) Ճառընտ..

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։


Ստահակ (աց)

adj.

wrongheaded, headstrong, petulant, insubordinate, undisciplined;
impertinent, insolent;
knavish, rascally, roguish;
—ս իմանալ, to rebel.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «անառակ, խեռ, ոմռոստ» Ա. թես. ե. 14. Ոսկ. ա. թես. և ես. և մտթ. որից ստահակս «ստահակութեամբ» Բ. թես. գ. 6. ստահակել «ըմբոստանալ» ՍԳր. Ոսկ. մ ա. 20. ստահակեցուզիչ Ոսկ. մ. ա. 17. ստահակութիւն Բ. թես. գ. 11, բ. մկ. թ. 3 ևն։-Տարօրինակ ձև և գործածութիւն ունի ստահականութիւն «օդի անբարեխառնա-թիւն» Տաթև. ամ. 66 ա. (Արտաքին օդոց բարեսնունդն՝ առողջութիւն առնէ և ստահա-կանութիւնն հիւանդութիւն)։

• Աւետիքեան, Մեկն. թղ. պօղ. Բ. էջ 897 «հակումն արտաքոյ կարգի». որով հասկանում է ըստ+հակիլ։ ՆՀԲ իբր ի նեստութիւն հակ կամ ըստհակեալ. լծ. և լն. սդասիօ՛տիս, լտ. seditiosus։ Lag. Urgesch. 146 սանս. *sthā̄saka ձևից, 151 վստահ բառի հետ։ Müller, Kuhns u. Schl. Btrg. 5, 139 զնդ. staxra-։ Հիւբշ. 249 կասկածով կզում է հյ. վստան բառին և սրա իրանեան ձևերի հետ։ Մառ. ЗВО 11, 165 պհլ. vistaxv «վստահ» բառից՝ -ակ մասնիկով և նա-խավանկի անկումով։ Թիրեաքեան, Ա-սիահայ բռ. 374 Աժդահակ անունից։ Պատահաևան նմանութիւն ունի պրակ-ոիտ sthaga «խաբեբայ, ստախօս» BВ 10. 134։


Ստաշխն (խին)

s.

storax;
essence or oil of myrrh.

• , ն հլ. (-խին,-խամբ) «զմուռսի ծառի խունկը, իւղը կամ խէժը» ՍԳր. որ և ստաշխ, կամ նախաձայն ս-ի անկումով՝ տաշխն Սիր. իդ. 21, Նար. կուս. 410, տաշխ Նար. երգ. 273. Սասն. 55. Գնձ. Շար. Պտրգ։ 636. Վստկ. 197. հմմտ. նաև ստատկէ և ստաքտիկէ։

• = Պհլ. *staxša ձևից, որ չէ աւանդուած. այս բառը յետոյ անցնելով յունարէնի, տու-աւ *σταςη, որ ժողովրդական ստուգաբանու-թեամբ նմանեցուելով στσϰτός, σταxτή «կաթ կթող, կաթիլ կաթիլ դուրս ծորող» բառերին, դարձաւ եղաւ օταϰτή «ստաշխ»։ (Իրանա-կան ծագման համար հմմտ. Սուտ-Կալիսթ. էջ 126. «Մառքն արտօսր ունէին իբրև զպար-սիկ ստաքտիկէ»)։-Յն. σταϰτή ձևից փո-խառեալ են յետնաբար լտ. stacte, իտալ. statte և հյ. ստատկէ, ստաքտիկէ ձևերը։-Հիւբշ. 241։