Your research : 776 Results for մէջ

Ալք (ալուց, ալից)

s. pl.

s. pl. cf. Ալուց.

• -«խորք, խորունկ տեղ, անդունդ, ան-տակը» Փիլ. Սարկ. աղ. 62. Երզն. մտթ. 486, 491. որից ալուց «աւելի ներսը, խորը» Եզն. (Եզինն ձմերանի ընդ ալոց կողմն նստելոյ). սրանից է կազմուած նաև Պետրոս Դուրեա-նի անալի «անյատակ» բառը՝ որ գործա-ծուած է մի անգամ իր հռչակաւոր «Տրտունջ, քի» հետևեալ գեղեցիկ տողերի մէջ.


Ապիմակ

adj.

cf. Անզգամ;
յապիմակս, cf. Անզգամաբար.

• . մէկ անգամ գործածուած է Եզնիկի մէջ. «Ջորդիս կամ զծառայս յապի-մակս և ստահակս յօժարեցուցանիցէ հանեւ» (էշ 269)։ ՆՀԲ և ՋԲ մեկնում են բառս «ան-վերակացու, անգլուխ, ինքնագլուխ, անըզ-գամ, խեռ», ԱԲ «անխելք, անզգամ». Վար-դանեան ՀԱ 1913, 560=Բառաքնն. դիտ. Բ. 20 ուղղում է ապիկամ. «անկամ, ծոյլ, թոյլ», որով բառս կդառնայ


Երէզ (րիզաց)

adj. s.

desert, uncultivated;
sandy plains.

• , ի-ա հլ. «քարոտ, կոշտ, խոպան» Փիլ. այլաբ. 116. Պիտ., «քարքարուտ տեղ, ապառաժուտք» Մխ. ապար. Մագ., որից երիզուտ Յհ. կթ. Պիտ. սրանից է կազմուած նաև երիզավէմք «ապառաժ քարեր». նորա-գիւտ բառ, որ գտնում եմ գործածուած Այ-ռիվ. 21բ. աղաւաղեալ ձևով. «Փոխեցան ի գլուխ դաշտակին, ի մէջ Իրիզա վիմացն՝ առ եզերբ գետոյ»։


Յողդողդ (աց)

adj.

not firm, weak, tottering, unstable, unsteady;
inconstant, mutable, vacillating, wavering, versatile, fickle, volatile.

• , ի-ա հլ. (գրուած նաև յողդյողդ՝ «տկար, խախուտ, անհաստատ, ուսման մէջ թոյլ»՝ Բ. պետ. բ. 14, գ. 15. Ոսկ. ա. տիմ, Եփր. աղ. որից յողդողդել Նաւ. գ. 10. Եփր. բ. կոր. Ոսկ. մ. բ. 9, 11 և հռ. յաղդողդե-ցուցանել Եփր. բ. թես. յողդողդուն Վեցօր. Չ6. անլողդողդ Յհ. իմ. ևն։


Մաքման

s.

handkerchief;
thick cloth.

• = Եբր. [hebrew word] makbār, որ գործածուած է Ս. Գրքի նոյն տեղում. բառիս իմաստը անստուռ է, սովորաբար հասկացւում է «ան-կողնի ծածկոց, վերմակ», յունարէն թարգ-մանութեան մէջ բառը տառադարձուած է յն. μαχβαρ ձևով (այլ ձեռ. ναβρα). պետք է ենթադրել անշուշտ որ մեր թարգմանիչները ունեցել են յն. *μαχμαν ընթերցուածը, որից և տառադարձրել հայերէնը։


Մրուր (մրրոց)

s.

dregs, lees, remains, grounds, sediment, dross, faeces, residuum;
slime, mire, mud, ooze;
— գինւոյ, tartar;
cf. Գինեմրուր;
— իւղոյ, dregs, lees of oil;
— մաղձային, biliary calculus;
— միզական փամփշտի, stones in the bladder urinary calculi;
մաքրել զ—, to refine, to clarify, to purify;
— տալ, to cause great grief or pain, to cause to suffer;
to throw a slur or stigma on, to affront, to traduce, to slight, to revile, to injure;
cf. Քամեմ.

• = Արաբ. ❇ murūr «անցնիլ, անցք» բա-ռից։ Արաբ. ասւում է [arabic word] murūr u 'ubūr, երկուսն էլ հոմանիշ, իբր «անցու-դարձ», որից 'ubūr արդէն տալիս է հյ. ա-պուր, ապուռ(իշի) «անցահարկ, passagl-um»։ Կասկածելի է միայն ծուծ բառի յա-րադրութիւնը բնագրի մէջ. «ԶՄրենոյ հար--կըն, զծուծ և մրուր, զկապիճքն...»։-Աճ.


Տաճկինակ (աց)

s.

whip, rod;
whipping, thrashing.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «ծեծի գաւազան կամ մտրակ, ծեծ» Կանոն. Ոսկիփ.։ (ՆՀԲ դնում է նաև տակճինակ և տակինակ գրչութիւնները. սրանցից առաջինը կարող է ստոյգ լինել, բայց երկրորդը ՆՀԲ-ի հնարածն է թւում ևզելու համար թրք. degenek բառին. եր-կուսն էլ չկան վկայութեանց մէջ. չունի նաև ՋԲ)։-


Սթար

s.

horse-trapping, caparison.

• Մխիթարի սոյն հատուածի մէջ, եր-կու բառից յետոյ մի կէտ ընկած լինե-լով՝ ըսթար անցել է յաջորդին և հա-մարուել է «բժշկական մի խոտ»։ Այս-պէս է ԱԲ, որ և Քաջունի, հտ. Գ. էջ 218 համառում է «caparaçon»։ Առաջին անգամ Seidel, Մխ. հեր. § 402 տալիս է վերի ուղիղ մեկնութիւնը։ Ըստ այսմ


Կարկեհան (աց)

s.

carbuncle, ruby.

• = Արշակունեան պհլ. *karkaδan ձևից փոխառեալ։ Այս բառը թէև չէ աւանդուած, բայց հաստատւում է մի կողմից հայերենի և միւս կողմից արաբ. [arabic word] ︎ karkand «հը-րագոյն մի ակն», ❇ [arabic word] Karkahan, [arabic word] ︎ karkahān «մեղեսիկ» բառերի միջոցով, որոնք նոյնպէս նրանից են փոխա-ռեաւ։ Ըստ Laufer, որ բառիս ծագման վրայ ունի մի առանձին յօդուած (MSL 22, 43-46), այս քարի հայրենիքն է Յեյլոն կղզին երով և բոլորի աղբիւրն է սանս. [other alphabet] karketana, որից յառաջացել են պրակրիտ kakkeraa, թիբեթ և մոնգոլ. kekeru։ Նատ հին ժամանակ բառը անցել է Պարսկաստան և տուել արշակունեան *karkaδan ձևը։ Սրա-նից պէտք է բաժանել յն. χαλϰηδών (գոր-ծածուած է Յայտ. իա. 19, որ մեր թարգմա-նութեան մէջ եղել է պղնձագոյն. ծագում է Բիւթանիոյ Քաղկեդոն քաղաքի անունից) և ϰαρχηδόνιοσ որ Կարքեդոնի անունից է ծագում։ Վերջին յոյն բառից է ծագում ա-սոր. [syriac word] ❇ qarkeδnā, թերևս և հր. [hebrew word] karkdō̄n։ Նոյն յունարէն ձե-ւերից են ծագում նաև լտ. calchedonius և гarchedonius։ Կարկեհանը մեծ ընդունելու-թիւն չգտնելով՝ վաճառականութեան մէջ փնտռուած առարկայ չդարձաւ։ Այս քարը անծանօթ է Չինացոց. իբրև գրական փո-խառութիւն է յիշւում թիբեթերէնի և մոնղո-լերէնի մէջ, և միայն հայերէնն ու արա-բերէնն են, որ նրա յիշատակը պահում են։-Հիւբշ. 167, 512։


Հողմ (ոց)

s. med. fig.

wind;
air;
չորք —ք, the four winds, four quarters of heaven;
—ք, jaundice;
— շրջանաւոր, monsoon;
—ք տարեւորք, կանոնաւորք, the trade-winds;
հարուած, բաղխիւն —ոյ, gust of wind;
gale;
cf. Ընթացք;
թեթեւ, քաղցր, զովարար, յաջող, անհաստատ —, light or gentle breeze;
soft, fresh, fair, changing wind;
ցըրտաշունչ, կատաղի, մոլեգին, մրրկալից, սաստկաշունչ, ուժգին, ահեղագոչ —, cold, angry or raging, furious, stormy, impetuous, violent, roaring wind;
ի թեւս —ոյ, on the wings of the wind;
— շնչէ, մռնչէ, փոխի, դադարէ, the wind blows, roars, changes, calms or falls;
— գոյ, it is windy, gusty;
— ելանէ, the wind is rising;
հակառակ է —, the wind is contrary;
ընդդէմ —ոյ նաւարկել, to sail against the wind, or in the wind's eye, to sail with a head wind, to haul the wind;
յաջողակ —ով նաւարկել, to sail before the wind, to be to leeward, to have a fair wind, a wind right aft, to scud;
to prosper;
տալ —ոյ զառագաստս, to unfurl the sails, to spread the canvass;
— աջողակ ուռնոյր՝ լնոյր զառագաստս մեր, a favourable wind filled our sails;
տալ —ոյ, to throw to the winds;
շրջել յամենայն —ոյ, to turn with every wind (of fortune), to be a weather-cock, a time-server;
զ—ս արածել, to feed on air, to cherish vain hopes, to build castles in the air;
ջանալ —ոյ, to labour or strive in vain, to lose one's pains;
գնալ զ—ով, to vanish to dissolve into air, to disappear;
զ—ս ժառանգել, to be reduced to one's last shifts, on one's last legs, to amuse oneself with idle expectations, to buoy oneself up with vain hopes;
ըստ շնչելոյ —ոց եւ վարելոյ ալեաց, at the mercy of the winds and waves;
մարգարէքն մեր էին ի —, our prophets prophesied to the wind.

• -Բնիկ հայ բառ, հնխ. onəmo-ձևից, որ նշանակում է «շունչ, փչիւն, քամի». բուն արմատն է հնխ. enə-, onə-, fiə-«շնչել, փչել», որ an-ձևով երևում է զանազան լե-զուների մէջ. յիշենք այստեղ կարևորներից յն. ἀνεμος «շունչ, քամի», ἀνήνεμος, νήνεμος «առանց քամու, հանդարտ օդ», լտ. anima «օդի հոսանք, քամի, շունչ, հոգի», սանս. anila-«քամի շունչ», հիռլ. animm, նիռլ. anam «հոգի», կորն. eneff, բըրտ. anaoun «հոգի» ևն (միւսները տե՛ս Pokorny 1, 56-57)։ Հայերէնի մէջ հնխ. onəmo-ձևից միջին ə ընկել է ըստ օրինի, -nm-տա-ոանմանութեամբ վերածուել է -ղմ-(հմմտ. նման>ըլման-իլ) և միավանդ *ողմ ձևի վրայ աւելացել է հ յաւելուածը, ինչպէս յաճախ։ Մեկնութիւնը տե՛ս Ernout-Meillet 51. նոյն արմատից է նաև հյ. անձն., որ տե՛ս առանձին։


Ամիճ (մճոյ)

s.

dainty, daintiness.

• -Իռանեան փոխառութիւն է. հմմտ. ա-սոր. [arabic word] amsa «մի տեսակ թթու ուտե-լեղէն», քաղդ. [hebrew word] ōmsa, արաբ. ❇ āmis, [arabic word] 'amis կամ [arabic word] amis «մի տե-սակ ուտելիք.-հորթի միսը պատառոտելով՝ փաթաթում են մաշկի մէջ և եփում. 2. թա-նապուրը սառցնելով և իւղը քամելով մնա-ցած ջուրը» (Կամուս, թրք. թրգմ. բ. 364)։ Այս բոլորը փոխառեալ են պհլ. *āmīč «խառնուրդ» ձևից, որ պատկանում է պրս. [arabic word] āmēxtan, āmīxtan «խառնել» բա-յին. արմատը [arabic word] āmīz և կամ [arabic word] ōmī։ -Հիւբշ. 96։ Պհլ. amīč բառը, որ յայտնի չէր, աւանդուած գտել է Stackelberg WZKM 1903, էջ 48-49 (չեմ տեսած). գործածուած է մի քանի անգամ Chusrav -︎ kāvatān գրութեան մէջ՝ «որսի մսով կերակուր» նշա-նակութեամբ (նկատողութիւն Հ. Ակինեանի ՀԱ 1930, 497)։


Նապաստակ (աց)

s. ast. s. bot.

hare, puss;
Lepus, the hare;
արու —, buck-hare;
մատակ —, doe-hare;
ձագ —ի, levret;
հետք —ի, form, prick;
գետնափոր —, rabbit, cony;
cf. Ճագար;
s. bot. —ի ականջ, hare's ear;
s. bot. —ի ոտն, hare-foot, hare-wort.

• ԳՒՌ.-Սեբ. նաբասդագ, Պրտ. լափուս-տագ, Զթ. լափուսդօգ, լափուսդոգ, Սլմ. Վն. լապըստրակ, Բլ. լապըստրագ, Տփ. լապուս-տրակ, Ոզմ. լապըզտըրակ, Մշ. լաբըստըրագ, Ալշ. լաբըզդըրագ, Ախց. լափըստրակ, Մկ լըպըստրակ, լըպըզտրակ, Երև. ալապըս-տրակ (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788, էջ 159 ունի ալապաստրակ ձևը), Ագլ. ըլըպա՛զտրակ, Գոր. Ղրբ. ըլըբա՛ստրակ, ՀՋղ. ալապօստրակ (Kiggs, A vocabulary 96 իբր ժողովրդական ձև ունի նապստակ).-սրանց ներկայացուցիչն է լապըստկանք «նապաստակներ» կեղծ-Շապհ. 75, ուր ան-շուշտ յետին ձևափոխութիւն կայ։ Այս բո-լորի մէջ եղած ր ձայնը և ն>լ ձայնափո-խութիւնը ցոյց են տալիս, որ բառի հնագոյն ձևն էր *նապարստակ, ուր ր շչականից առաջ ջնջուեցաւ հայերէնի մէջ, իսկ բարբառնե-րում՝ տեղափոխութեամբ հեռանալով շչա-կանից՝ անկումից ազատ մնաց. միևնոյն ժամանակ՝ ն-ր տարանմանութեամբ դար-ձաւ լ-ր։


Պատասխանի (նւոյ, նեաց)

s.

answer, response, reply;
return, repartee, rejoinder;
account, reason, defence, apology, excuse, justification;
հրաման —նւոյ, oracle;
համարձակ, յանդուգն, խուսափական, նպաստամատոյց, հաւաստի, դրական, ժխտական, լակոնական, աննշան, չոր, անմիտ, կարճ —, haughty or imperious, impertinent, evasive, favourable, certain, positive, negative, laconic, insignificant, dry, foolish, curt or short reply;
— առնել, to answer, to reply, to make answer to;
— տալ, to answer for;
to defend, excuse or justify oneself;
տալ վասն անձին —, to plead one's own cause;
ընդունել զ—, to receive the reply;
ի — նամակիդ, in reply to your letter;
չընդունել զ—, to receive no reply;
սպասել —նւոյ, to await a reply;
չիք —, there is no reply, no answer;
cf. Ընդդէմ.

• = Պհլ. *pāt-saxuan ձևից, որ հայերէնի մէջ դարձել է նախ *պատսախան և յետոյ, շրջուելով՝ պատասխան. հմմտ. պհլ. [other alphabet] pasaxv, pasaxv (ըստ Թիրեաքեան, Կար-նամակ, էջ 8 ծան. կայ նաև պհլ. pāsxan), սոգդ. patšukwān, պրս. [arabic word] pāsux, որից յետնաբար փոխառեալ է վրաց. მახუხი պա-սուխի «պատասխան»։ Հայերէնի -ի վերջա-ւորութիւնը ըստ Bailey JRAS 1930, էջ 19 համապատասխանում է քրիստ. սոգդ. ուղ. հյց. [other alphabet] (=i) վերջաւորութեան. ըստ այսմ քրիստ. սոգդ. ուղ. հյց. p'čγny «աատաս-խան». այսպէս են նաև արժանի, կարի բա-ռերը։ Իրանականի հնագոյն ձևն է հպրս. ուղ. *pātisa(h)uvā-, հյց. *pātisa (hjuva nam-, որից պհլ. *patsaxuan>պատասխան. (Ըստ Gauthiot, Gram. sogd. 83 կազմուած է pati-մասնիկով sak արմատից, որ գըտ-նում ենք նաև լիթ. sakyti «խօտիլ» բառի մէջ)։-Հիւշ. 222։


Արքեպիսկոպոս (աց)

s.

archbishop, metropolitan.

• , ի-ա հլ. (յգ. -ունք) «մեծ կամ գլխաւոր եպիսկոպոս» Ագաթ. Խոր. Յհ. կթ. Լմբ. պտրգ. Մխ. դտ. յետնա-բար ասւում է նաև արհիեպիսկոպոս, արշի-եպիսկոպոս կամ արհեպիսկոպոս, եպիսկո-պոս արհի, եպիսկոպոս արշի, կրճատմամբ էլ պարզապէս արհի։ Այս բառից են արք-եպիսկոպոսապետ Բուզ. դ. 4. արքեպիսկո-պոսութիւն Յհ. կթ. արքեպիսկոպոսական, արքեպիսկոպոսարան (նոր գրականի մէջ


Գաւազ

s.

small hawk.

• = Պրս. *gavaz հոմանիշ ձևից փոխառեալ. այս ձևը աւանդուած չէ պարսիկ գրաևանաւ-թեան մէջ, բայց հաստատւում է հայերէնի հետ նաև վրաց. გავაზი գավազի «բազէ» բառով։ Պարսկերէն կայ [arabic word] guvaš «փոքր որձ բազէ», որ թերևս ուղղելու է ❇ gavāz. ՆՀԲ էլ ունի պրս. կիւվէզ ձևը (իմա՛ guvaz), որ սակայն բառարաններին անծանօթ է։-Հիւբշ. 264։


Խարամանի (անւոյ)

s.

the devil, demon;
venomous serpent.

• = Ասոր. [syriac word] xarmanā, [arabic word] xarmān «օձ» բառն է, որ ըստ Brockelm. Lex. syr. 124 ա պատկանում է [arabic word] +əpam «արգիլել, ապօրինի համարել, նուիրագործել», [syriac word] xarmā «պիղծ» արմատին։ Բառը մեր մէջ ժողովրդական ստուգաբանութեամբ միացուելով զրադաշ-տական դենի Ահրիման չար աստուծու հեա (պհլ. Ahraman, Ahrman), ստացաւ սրա էլ նշանակութիւնները։-Հիւբշ. 26.


Լաճ

s.

boy, lad;
waiter;
pot-boy;
shop-boy;
page, servant;
serf.

• = Կայ նաև շրջակայ զանազան լեզուների մէջ. այսպէս՝ իմերել. լաճի «մանչ, տղայ». քրդ. [arabic word] laǰ, զազա lā̄ǰ, դուժիկի lajik, և մա-նաւանդ եթովպական ամհարիկ լեզւով [other alphabet] ləi «որդի» (տե՛ս MSL 23. 80)։ Բայց թէ ո՛րն է այս բոլորի աղբիւրը և ի՛նչ կապ ունին ի-րար հետ՝ չէ՛ յայտնի։-Աճ.


Հանդարտ (ից)

adj. adv.

peaceable, quiet, calm, tranquil, mild;
moderate, staid, sedate, grave, sober;
—, —ս, gently, softly, mildly, tranquilly, slowly;
— լինել, կալ, to remain quiet or tranquil;
— լինել, to have patience, to be patient.

• = Պհլ. *handart ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. հպրս. *handrta-=սանս. samdhrta-, որ dhar-«դարիլ, դադարիլ, հանգչիլ» բայի անցեալ դերբայն է՝ sam= han նախամասնիկով։ Նոյն բայի բնիկ հայ ձևն է դարիլ, կրկնութեամբ դադարիլ։ Հան-դարտ բառի մէջ han-մասնիկը, մանաւանդ անցեալ դերբայի -ta վերջաւորութիւնը ցոյց ևն տալիս՝ որ հանդարտ փոխառութիւն է։


Հարբուխ (բխոյ)

cf. Խարբուխ.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «նէվազիլ, դումով, սալում, զուքամ» Մխ. ապար. (երկու ձևերից հնագոյնն է հար-բուխ, ուր նախաձայն հ՝ վերջաձայնի ազդե-ցութեամբ դարձել է խ. տե՛ս խրախ բառի տակ). արդի գրականի մէջ ընդունուած է հարբուխ. բայց ոմանք սխալ ստուգաբանու-թեամբ գրում են հարբուղխ. հմմտ. գւռ. հա-րինք, հարով-հազ «հարբուխ»։


Մառն

s.

sun-set, west;
ի —ն մտանել, դառնալ, to go down, to set;
մառ — գինւոյ, pearly nap upon wine.

• , ն հլ. (գրծ. մառամբ) «մշուշ, մէգ, մառախուղ» Հին բռ. և Բռ. ստեփ. լեհ. որիօ ի մառն մտանել կամ ի մառն դառնալ «ա-րևը մայր մտնել» Եփր. ել. էջ 153, ղևտ. և համաբ. 181. մառնամուտ «մութ» Նար. ղգ. էջ 261, Գիրք թղ. 38. գտնւում է մառ ձևով նաև մառախուղ «մէգ, մշուշ» բարդի մէջ։


Աղեղն (ղան, ղանք, ղանց)

s.

bow;
arc of a circle, arch;
— երկնից, rainbow;
այր աղեղան, archer.

• Schröder, Thes. 46 արաբ. [arabic word] 'aqn բառից։ Müller SWAW 88, 12 յն. ὥλένη «թև, բազուկ, ձեռք», լտ. arrus «աղեղն»։ Bugge, Btrg. 36 սանս. arāla «ծռած, կորացած» բառին ցեղա-կից, Հիւնք. ուղիղ բառից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 101 -եղն համա-րում է մասնիկ, ինչպէս և տառեղն. ասեղն, բաղեղն, պնեղճ բառերի մէջ։


Դորակ (աց)

s.

jar, pitcher;
half a bushel.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, սակայն ա-ռանց վկայութեան. Ս. Գրքի վկայութեանց մէջ գտնում ենք միայն սեռ. դորակի, իսկ Յհ. ի-մաստ. տպ. Վենետ. էջ 112 ունի սեռ. դորա-կից, որից հետևում է ի հլ.) «մի տեսակ չափ է (ջուրի, իւղի, գինիի ևն)» ՍԳր. Եղիշ. ը. էջ 112, որից՝ դորակաձև Վեցօր. 166։


Վառ

s. adj. mus.

standard, banner;
purple, royal mantle, veil, tulle, gold brocade, royal robes. adj. mus. grave;
bass;
— ձայն, the sixth metre in the Armenian hymnal;
cf. Խաչվառ.

• վառ «դրօշ» համարում է վառել «ցինել» բայից, ինչպէս եւրոպական arnia «զէնք» և «զինանշանք»։ (Սխալ է, ո-րովհետև վառ նախ նշանակում էր «քօղ» և յետնաբար միայն «դրօշակ» նշանա-կութիւնը ստացաւ։ Սակայն Հացունի Բուզ. ե. 38 «Ետ թագաւորն Պարսից տանել թագ և պատմուճան, և զվառ թա-գաւորացն՝ տիկնոջն Զարմանդխտոյ» հատուածի մէջ վառ հասկանում է «դրօշակ»)։


Սպաթար (ի)

s.

chief-hangman.

• = Յն. σπαϑάριος, որից լտ. spatharius «թրաւոր», վրաց. სმათარი սպաթարի, «զի-նեալ, զինւոր». ծագում է յն. σπαϑή «թուր» բառից։ Սեբ. 114 ունի նաև սպաթար և կանտիտատ, որ ծագում է յն. σπαϑαρόϰανδιδά, τος բառից և որի դէմ ԺԱ դարու մի առձա-նագրութեան մէջ ունինք երկու անգամ սպա-թար կանկիտատ (Վիմ. տար. էջ 27)։-Հիւբշ. 380։


Ռատ

adj.

great.

• «գլխաւոր, մեծ». մէկ անգամ ունի եղիշ. ը. էջ 141. «Մովպետան Մովպետ ռատ՝ յազէ»։ (Նոյն է նաև Երզն. քեր. «Կուռ, ռայն է ռատ՝ ներկրելոցն քերթողացն ի դէպ ա-նուն կամ ձայն».-ուզում է ասել թէ կուռ բառի մէջ ռ տառը թաւ կամ հաստ է, որով և բառը քերթողներին շատ յարմար է գա-լիս)։


Փուտկայ

s.

caravanserai.

• Ալիշան, Հին հաւ. 303 պրս. butkada «կռատուն, պանդոկ» բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Մառ ՀԱ 1898, էջ 270 բ. և յետոյ Goussen, որ հրա-տարակեց Վարդանեան ՀԱ 1913, 136։ Ի նկատի ունենալով բառի նոր գործա-ծութիւնները, ուզեցի կարծել որ փութ-կայ բառը թերևս արաբերէնի մէջ էլ գոյութիւն ունի, որից անցել է ստորին


Փասեան

s. ornith.

s. ornith. cf. Փասիան.

• = Յն. φασιανός բառն է. բուն նշանա-կում է Փասիս գետի շուրջը և եզերքները. որից ό φαοιανბς ὄρνις կամ պարզապէս φασιανύς «Նոյն գաւառին յատուկ մի տե-սակ թռչուն, փասեան», բառս տարածուած է նաև ուրիշ շատ լեզուների մէջ. ինչ. ասոր. [arabic word] fasyānā, լտ. phasianus, իտալ. fagiano, ֆրանս. faisan, մբգ. fasān, ռուս. фaзанъ ևն։


Փրփրեմ (եցի)

va. vn.

to cause to froth, to cover with foam;
cf. Փրփրամ;
— առ կատաղութեան, to foam with rage, to fume with anger.

• «անմեռուկ կամ կոճկորաև կոչոսած բոյսը. դանդուռ, լտ. portulaca, տճկ. սէմիզ օթ, պրս. խըլֆա» Բժշ. Հին բռ. Մխ. հեր. որոնց մէջ գրւում է նաև փերփեր, փրփրերան, փերփերան, փարփար, փառ-փառ. մեր գրականում ընդունուած է փըր-փըրեմ ձևով, իսկ արևելեանում չի գործած-ւում (կայ միայն դանդուռ)։

• ԳՒՌ.-Էնկ. թրքախօս հայոց մէջ փրփը-րեմ (Բիւր. 1898, 865), Սվեդ. փրփրէօս, Ագլ. փրփmրիւն, Ջղ. փէրփէրան (նոր փո-խառութիւն պարսկերէնից), Ղափան՝ պըր-պըրա՛ն, Կր. փիրփիրի, Խն. փարփար, Խրբ. փէրփէր, Մկ. փառփառ, Մշ. փարպառ, Ալշ. փmռօփmռօ (որ թուի թէ նշանակում է «օճառախոտ կամ օշինդր»).-Ըստ Մշ. ժողովրդական ստուգաբանութեամբ բառա ծագում է փառ «կտոր» ձևից, իբր թէ փառ-փառ «կտոր կտոր, փերթ փերթ տարածուած բոյս»։


Ծմակ (աց)

s.

east-wind;
east-side;
shady place between mountains, cool & moist valley.

• , ի-ա հլ. «արև չտեսած՝ շուք տեղ ձորի մէջ» Եզն. Մամիկ. Վստկ. 48. որից ձմակային «ձորային անարև տեղ» Ճառընտ. «հիւսիսային (կողմը)» Պտմ. վր. ծմակա-նիստ Պիտ. ბմակացեալ Փիլ. Բենիկ. Մագ. թղ. 22. ծմակին «արևելեան քամին փչած տեղը» Ա. մակ. ժբ. 37. ծմակեցուցանել «մթագնել» Փիլ. ժ. բան. 221 և լին. 125 ծմակեցուցիչ Լմբ. մատ. 187. անծմակ Փիլ. լին. և ժ. բան։

• ԳՒՌ.-Երև. Տփ. ბմակ, Մշ. ბմագ, Հմշ. ձմագ, Զթ. ձօմօգ, ձօմոգ, Ախց. Կր. Մկ. ծմա, Սլմ. Վն. ბմm, Խրբ. ձմա. այս բոլո-րը նշանակում են «հիւսիսահայեաց անարև՝ ստուեռոտ տեղ, լատկապէս անտառի մէջ». վերջին առումից ձևացել է Գոր. Ղրբ. ծմակ «անտառ»։ Նոր բառեր են ծմակթափան, ծը-մակկող, ծմատեղ, ծմակամոշ։


Հազ (ի, ոյ)

s.

cough;
անընդհատ, չոր —, — հիւծիչ, a continual, dry, churchyard cough;
շնչարգել — մանկանց, hooping or chin cough;
—ի դեղ, tussilago, colt's foot, horse-foot;
նեղիլ ի —ոյ, to suffer from a -;
դառն — կալաւ զիս, I caught a violent -.

• ՆՀԲ յիշում է սանս. քաս։ Pictet KZ 5, 347 հսլ. kaseli, պրս. kok, քրդ. qo-kia, սանս. kaça «հազ»։ Lag. Btrg. bktr. Lex. 33 ուզում է կցել զնդ. hazo ձևին (Եաշտ 19, 80)։ Տէրվ. Նախալ. 70 «հնխ. kās. «հազալ», սանս. kās, լիթ. kosti, հբգ. huosto մեր հազ, հազել բա-ռերի հետ դժուար կարող են լծորդու-թիւն ունենալ»։ Նոյն, էջ 109 հարցնում է թէ կարո՞ղ է կապուիլ sagh «բռնել, զսպել, զօրել, դէմ դնել» արմատին, որից հանում է նաև հազիւ հազ ձեւը։ Հիւնք. հազար բառի՞ց։ Meiliet MSL 10, 282 ուզում է կապել սանս. kā̄sati, լիթ. kósēti, անգսք. hwósta hwesan ևն հոմանիշների հետ. հայ բառի մէջ զ են-թադրում է հնխ. g'h, որի դէմ կար ան-շուշտ kh-ով մի ձև, ինչպէս ցոյց է տա-լիս հսլ. kašili. (այս բառի մէջ § (<հին ch) չի կարող հնխ. s-ով մեկնուիլ), g'h գտնում ենք նաև յն. βής, βηχός ձևերի մէջ, որոնց g* նախաձայնը միւս-ների k* -ի դէմ՝ կարօտ է դեռ մեկնու-թեան։ (Վերոյիշեալ ձևերի հետ կարող են յիշուիլ նաև գնչ. k'asava, hasava «հազալ», k'as, has «հազ», բոհեմ. hā-šao «հազալ», հինդուստ. k'ansī «հազ»)։ Սրմագաշեան, Արմէնիա տճկ. և ռում. haz «հաճոյք» բառի հետ։ Մ. Ս. Դա-վիթ-Բէկ, Յուշարձան 398 գալլ. arthai «հաչել», վանդ. harzal «հաչել, հազալ», հբրըտ. arthon, Trombetti I'Iinitä d'o-rigine, էջ 90 հնխ. kwās->յն. βηχ-= *gwāgh-և հյ. հազ=*kwagh-, «որոնց դէմ ուգրօֆիննական լեզուները ներկա-յացնում են միևնույն երևոյթը՝ միևնոյն աոմատի մէջ»։ ՒԻՌ.-Ալշ. Ախց. Ասլ. Երև. Խրբ. Կր. Մշ.

• , ի հլ. «դժուարութիւն». անկախ գոր-ծածութիւն չունի. գտնւում է միայն հազիլ գործիականաձև մակբայի մէջ, որից հազիլ թէ, հազիւ իմն, հազիւ ուրեմն, հազիւ ուրեք, և բուն արմատի հետ կրկնութեամբ՝ հազիւ հազ. բոլորն էլ նշանակում են «դժուարաւ, դժուարութեամբ, դուն ուրեք, քիչ է պատա-հում որ» ՍԳր. Ոսկ. հազիւ բառից են ծագում հազիւախօս «ծանրախօս» Կոչ. 210 (չունի ՆՀԲ. գիտէ միայն ԱԲ), հազուադէպ, հազու-ագիւտ ևն (նոր գրականում)։


Թրթնջուկ (ջկի)

s. bot.

s. bot. sorrel;
lurk.

• «գառնադմակիկ, լտ. rumex acetosa թթուաշ բոյսը». արդի գրականի ըն-ղունած ձևն է. հների մէջ գրուած է զանա-զան ձևերով, ինչ. թթռկիչ, թթռնիճ, թթռնուկ, բրկիճ, թրթուին, թաթառին, թրթկիճ, թրթճուկ Բժշ. Վստկ. 208 (ՀԲուս. § 788 և էջ 200). ըստ Ռոշք. թնդռչուկ. -(Տիրացուեան, Con-tributo § 97-99 և § 319 ռնում է «rumex acetosa, rumexacetosella, rumex scutatus, oxalis corniculata»)։


Ղօղանջ

cf. Ղօղանջիւն.

• , ի հլ. «լացի ձայն» Լաստ. որից ղօղանջել «ձայն հանել (մարդու), հնչել (ծնծղայի), հաջել (շան), հայհոյել, տրտըն-ջալ» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 2. Ճառընտ. ղօղան-ջանք Շնորհ. այբ. ղօղանջեցուցանել Արչ. ղօղանջիւն Գէ. ես. ղօղանջումն «ցնռաբա-նութիւն» Ոսկ. յհ. հ. 14 ևն (Վրդ. առ. 182 գրուած խօղանջմունք). նոր գրական լեզուի մէջ նշանակում է միայն «զանգակի ձայն»։


Ճամուկ (մկաց)

s.

decoration, ornament;
embroidery.

• , ի-ա հլ. «զգեստի վրայ գեղե-ցիկ բանուածք, պատի վրայ նկարուած զար-դեր» Եփր. օրին. էջ 271. Ոսկ. մ. բ. 24. Փի-լիպ. ժ. որից ճամկաւոր Ես. գ. 23. Ոսկ. եփես. 814 և եբր. ճամկաւորել Վրդն. երգ. ռոկեճամուկ Ես. գ. 23. Յհ. կթ. բազմաճա-մուկ Ոսկ. փիլիպ. խայտաճամուկ (արդի գրականի մէջ) «գոյնզգոյն զարդերով, խա-տուտիկ»։


Մազտաքէ (ի)

s.

mastic;
— գիհոյ, sandarac, gum of the juniper-tree.

• = Յն. μαστίχη «ծամոն» բառից փոևառ-եալ. այս էլ գալիս է յն. μασταζω «ծամել», μάστας «բերան» (ծամող) ձևերից, որոնք ծագում են հնխ. menth-«ծամել» արմատից (տե՛ս Boisacq 613)։ Յոյն բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մէջ, ինչ. լտ. masti-che, գերմ. Mastix, ֆրանս. mastic, արաբ. [arabic word] ︎ maslakì, քրդ. mstékki՝ նոյն նշ։ -Հիւբշ. 362։


Մայիս (ի)

s.

May;
առաջին օր —ի, May-day;
ծաղկաքաղ լինել յառաջնում աւուր —ի, to go maying;
յամսեանն —ի, in the month of -.

• = Յն. μάնος ձևից, որ1 ծագում է լատ. maius հոմանիշից. այս բառը նախապէս էր Maius աստուծոյ անունը, որ Walde 455 կցում է maior «մեծագոյն» բառին, իբր «ա-ճում յառաջ բերող աստուած»։ Փոխառու-թեամբ տարածուած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. ֆրանս. mai, իտալ. maggio, գերմ. Mai, հբգ. meio, ռուս. май, թրք. [arabic word] mayəs ևն։-Հիւբշ. 367։


Ակութ

s.

hearth, fire side.

• ԳՒՌ.-Ջղ. աքութ «վառարան, օջաղ»։ Բառ. երեմ. էջ. 140 ակութ ձևով յիշում է խարոյկ բառի բացատրութեան մէջ. որից երևում է որ իր ժամանակ բառը յայտնի և սովորական ձև էր։ Փամբակ՝ ակութ «փոքրիկ թոնիր, որի վրայ կերակուր են եփում, հաց թխում կամ քուրսի դնում» (հաղորդեց Ստ. Զօրեան). նոյնը նաև Շամախի (տե՛ս Շիր-վանզադէ, «Քաոս»)։


Զուսպ

adj.

close, narrow;
subdued;
— եւ զերծ ի մարդկանէ (տեղի), distant, far from, isolated.

• «զսպուած, իրեն ճնշելով՝ վատ բանից հեռու պահած» Եփր. պհ. «անջատ (տեղ)» Արծր. «ամփոփ» Վստկ. 198. որ և զիսպ «զսպում, սանձահարութիւն» Մագ. թղ. 243. որից զսպել «ամփոփել, սեղմել, կծկել» Ոսկ. ես. Եւս. պտմ. «ամփոփել (մե-ռածի մարմինը), թաղել» Սիր. լը. 16. Պտմ. սեղբ. Վենետ. էջ 5. նոր գրականի մէջ ան-զուսպ, գազանազուսպ, զսպանակ, զսպանա-կաւոր ևն։


Ոխ (ի, ոյ, ից)

s.

rancour, inveterate hatred, resentment, concealed hate;
—ս ունել ընդ ումեք, —ս պահել ումեք, —ս ի մտի ունել, to harbour resentment, to hate, to owe or bear a grudge, to have a grudge or spite against, to bear malice or ill-will;
cf. Մթերեմ.

• (հների մէջ անեզական) «քէն, վրէժ-խնդրութիւն» ՍԳր. Եփր. աւետ. Փիլ. լին որից ոխանալ Ծն. խթ. 23. ոխացեալ Մրկ. զ. 19. ոխացուցանել Բուզ. ոխակալ ՍԳր. Ոսկ. ես. Եփր. ծն. Եւագր. չոխակալ Ոսկ. մ. ա. 25. ոխաթափ Կոչ. 249. ոխերիմ կամ ոխորիմ «ըմբիշ» Եւս. քր. «անհաշտ թշնա-մի» Պիտ. Յհ. կթ. Խոսր. ոխութիւն ՍԳր. Եւագր. Բուզ. ևն։


Ոփ (ոց)

s.

large hole, pit, ditch.

• , ո հլ. «խոռոչ կամ փոս, որի մէջ ջուր է հաւաքւում» Վեցօր. էջ 70. Վրք. Աբերկիո-սի ՀԱ 1910, 371, տող 25 (յն. λάϰϰος), Վա-նակ. (տե՛ս Վարդանեան, Բառաք. դիտ. Ա 87). Վրդ. առկ. 36։-Սրանի՞ց է արդեօք խորոփ «խոռոչ» (բարդւած խոր բառով), որ ւեշում է ՆՀԲ ոփ բառի տակ, բայց չունի այբուբենական շարքում։


Տոքսական (ի, աց)

adj.

toxical, poisonous;
— դեղ, toxic, poison.

• = Յն, τοհιϰόν «նետերը թունաւորելու համար թոյն». բուն նշանակում է «նետի կամ աղեղի յարմար» (ծագում է τόζον «նետ. աղեղ, ծիածան» բառից). օր. τοհιϰὸς ϰάλαμος «նետի եղեգ», յետոյ τοζιϰὸν φάρμαϰον «նետի դեղ կամ թոյն», որից գոյականաբար τοζιϰόν «թոյն»։ Սրանից ֆր. toxique (ընդ-հանուր անուն թոյների)։ Հայերէնի մէջ -ιϰο, վերջաւորութիւնը թարգմանուած է -ական մասնիկով։-Հիւբշ. էջ 385։


Պատուհան (ից)

s. fig.

window, casement;
dormer-window;
sky-light;
niche, wall-press;
sluice, flood-gate;
chimney;
senses;
վանդակ —ի, blinds, Venetian blinds;
—ք բացան երկնից, it rains pailfuls;
cf. Կարկառիմ;
cf. Հայիմ.

• , ի հլ. (կայ նաև յգ. գըծ. -օք Գ թագ. զ. 9. յետնաբար ո հլ.) «ւուսա-մուտ» ՍԳր. Վեցօր. «փխբ. մարմնի զգայա-րանք» Երեմ. թ. 21. Եւագր. Փիլ. լին. «պա-տի մէջ պահարան» Վրք. հց. Օրբել. Յայսմ. -հնագոյն ձևն է *պատուրհան, ինչպէս ցոյց են տալիս Կովկասեան գաւառականները։

• ՆՀԲ պրս. պատիուն, պատխէն (իմա՛ [arabic word] bādxōn [arabic word] bādxan), որ-պէս թէ «հողմնացոյց» և յն. შυρίς ռո-պէս «դռնակ»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. 207 և Հիւնք. պրս. [arabic word] bādxān «հողմամուտ պատուհան»։-Այս բոլորը, ինչպէս նաև պրս. [arabic word] bādāhani «լուսանցոյց ծակ», անյար-մար են, որովհետև գալիս են պրս. [arabic word] bād «քամի» բառից, որի հին ձևն է պհլ. vāt, զնդ. սանս. vāta-«քամի»։-Փ. Տէր-Մովսէսեան, Arm. Bauernhaus, էջ 126 (թրգմ. ՀԱ 1893, 43) հյ. պատ և հանել բառերից, իբր «պատի մէջ ծակ»։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] pittāhōn «բացում»։

• ԳՒՌ.-Մշ. պադոհան, Մկ. պmտուխան. Վն. պատխան, Տիգ. բըդmհmն, Սվեդ. բm-դիհուն (փոքրը՝ բmդmհնէօգ), Զթ. բmդիւ-հիւն, Խրբ. բադիֆօն, Երև. պըդրհան, Գոր. Ղրբ. պտռհան, Ագլ. պտօ՜րհան, բոլորն էլ «պատի մէջ դարան», իսկ Հճ. բահադէն «լուսամուտ, պատուհան, fenêtre»։


Ուրուկ (րկի, կաց, րկունք, կանց)

adj.

leprous, infected with elephantiasis.

• , ի-ա հլ. (յգ. նաև -կունք, -կանց. գրուած է նաև աւրուկ, օրուկ) «բորոտ, քո-սոտ» Սղ. ճա. 1. (եբր. բնագրում «թշուառ. տառապեալ». յն. «աղքատ»). Ոսկ. ա. տիմ. Բուզ. Սեբեր. որից ուրկանալ «բորոտիլ» Կա-նոն. էջ 132. ուրկութիւն Խոր. ուրկանոց Կա-նոն. էջ 64, 65. (գրուած օրկանոց Ոսկ. ես. 139). ուրկոտ Մխ. դտ. ուրկոտութիւն Մխ. դտ. էջ 99.-վերջիններիս մէջ կցուած է աւե-լորդ -ոտ մասնիկը, որովհետև ուրուկ բառը առնուած է «բոր, քոս» իմաստով և ո՛չ թէ «բորոտ, քոսոտ», ինչպէս է աւելի հնում։-Բժ. Արմենակ Մելիքեան (անձնական) հիմ-նուելով ուրուկ և բորոտ բառերի միասին գործածութեան վրայ, գտնում է իրաւամբ որ ուրեմն ուրուկ չի կարող լինել «բորոտ». և հետևցնելով Մխ. դտ. նկարագրութիւնից, հաստատում է որ ուրուկը սիֆիլիսն է։

• ԳՒՌ.-Պահուած է միայն Խրբ. ուրուղ-բ'օրօդ կրկնաւորի մէջ, որ անշուշտ նախ ուրուկ-բորոտ ձևն ունէր և յետոյ վերջաձայ-նի ազդեցութեամբ նոյն ձևն ստացաււ


Շամփուր (փրոյ)

s.

spit;
ի — հարկանել, cf. Շամփրեմ.

• Lag. Hagiogr. chald. 298 եբր. [hebrew word] sampūr? ձևի հետ, որ Հիւբշ. Սեմակ. փոխ. բառեր (թրգմ. Տաշեան, էջ 35) մերժում է, որովհետև միայն մի անգամ է գործածուած Թարգումի մէջ և դժուա-րաւ է սեմական. նշանակութիւնն էլ մութ է, բայց յամենայն դէպս «շամփուր» չէ։ Հիւնք. շամբ բառից։

• ՓՈԽ.-Վրաց. მამფηრი շամփուրի կամ ატცურიշամֆուրի «շամփուր», լազ. մինգ. šampuri «շամփուր, նիզակ», սվան. šamfvir «շամփուր»։ Erckert, Die spr. d. Kauk. Stam. 77 կովկասեաններից փոխառեալ է դնում նաև ռուս. šompuli «հրացանի մէջ վառօդ և շորի կտորտանք լցնելու ձող». (այս իմաստը գտնում ենք և Ղարաբաղի բարբա-ռում)։-Վիստոն եղբայրները (թրգմ. Խոր. էշ 72) հյ. շամփուր ձևի հետ նոյն են ղնում յն., οαμώήρα «թագաւորական գայիսոն՝ արեգակի պատկերով» (Յովսեպոս 20, 2)։


Ասպար (աց)

s.

shield, buckler.

• (ի-ա հլ. յետնաբար նաև ռ հլ.) «վահան» ՍԳր. որից ասպարաբեկ «վահանի բեկոր կամ փոքր վահան» Եզեկ. լթ. 9. աս-աարակիր Ոսկ. Փիլ. ժգ. ասպարաւոր Բ. մը-նաց. ժդ. 8. ժէ. 17. ասպարափակ Փարպ. աս-պարել «վահան գործածել» Պիտ. գերասպա-րել «պահպանել, պաշտպանել, խնամակալել» Տիմոթ. կուզ, էջ 282 (իբր ստրկական թրգմ. յն. ὸπερασπίζω «պաշտպանել» բառի, որ կազմուած է Նπὲρ «գեր, վեր» և ἀσπίς «վա-հան» բառերից. տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի հակաճառութեան մէջ, էջ 71)։ Երբեմն բարդութեանց մէջ եղած է սպար-այսպէս են՝ սպարակիր Բուզ. դ. 15, ե. 5. սպարափակ Ագաթ. առանձին սպար «վա-հան» ձևը ունի ԱԲ, բայց ՆՀԲ չգիտէ։

• Ուղիղ մեկնեց նախ Աւետիքեան, Քերակ. 1815, 314, որ փոխառեալ է դնում պրս. սիփէր ձևից։ ՆՀԲ «լծ. յն. ἀστίς, պրս. ևսփէր, սիփէր, հյ. պատսպար և հովա-նի»։ Ուղիղ են նաև Muller SWAW 42, 253 և Justi, Zendsp. 303։-Jensen ՀԱ 1904, 184 հաթեան արձանագրութեանց մէջ գտնելով ..ri կամ ...ar «մահան» ձևոմ մի բառ, կարծում է թէ մեր աս-պարն է և չի ընդունում որ հայերէնը ի-րանեանից փոխառութիւն լինի։


Անոյշ (նուշի, ուշունք, ուշից)

adj.

sweet, agreeable;
հոտ — բուրել, to give an agreeable odour;
հոտ անուշից, perfume.

• = Պհլ. anoš «նեկտար, անմահութեան ըմպելիք», anōš։ k «անմահ, անանց», պաղ. anōš «դեղթափ», պրս. [arabic word] nōš «կենաց ջուր, քաղցրաճաշակ և անուշահամ իր, խո-րիսխ, շաքար, քաղցր ըմպելիք ևն», [arabic word] nōša «լաւ, բարի, քաղցր», [arabic word] nōšin «քաղցր, համեղ», [arabic word] nōšdārū «անդե-ռայ, դեղթափ», [arabic word] nošidan «ըմպել, խմել», [arabic word] nōša kardan «շողոքոր-թել», [arabic word] nōšaba «կենաց ջուր, անմա-հութեան ջուր», Շահնամէի մէջ յաճախ գոր-ծածական է [arabic word] anōša bizī̄ tū «յա-ւիտեան կեա՛ց»։ Այս բոլոր բառերի արմատն է զնդ. aoša-«մահ», որից բացասական մաս-նիկով anaoša-«անմահ»։ Անմահութեան ի-մաստը յետոյ փոխուած է քաղգրութեան-մինչև այսօր էլ մեր ժողովուրդը գործածում է անմահական հոտ, անուշ անմահական ջուր, անո՜ւշ անմահութի՛ւն ասացուածները, որոնց մէջ անմահական բառը «քաղցր» ի-մաստն ունի (հմմտ. M. Abeghian, Arm. Volksglaube, էջ 27)։ Այս օրինակները ցոյց են տալիս՝ որ ո՛չ միայն անոյշ «քաղցր» և անուշակ «անմահ» բառերը պէտք չէ բա-ժանել իրարից (ինչպէս անում է Հիւբշման), այլ նաև այն՝ որ մեր նախնիք այս բառերի հետ փոխ էին առած նաև անմահութիւնը և քաղցրութիւնը իրար զուգորդելու գաղափարը։ -Հիւբշ. 99։

• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Զթ. Խր. Խրբ. Կր. Հճ. Ղրբ. Մկ. Մշ.Ննխ. Շմ. Ոզմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Վն. Տփ. անուշ, Ջղ. անուշ, անո՜շ. Սլմ. անօ՜շ, Տիգ. անուշ, Ակն. անիւշ, Ասլ. էնիւշ, Հմշ. օնուշ, Մրղ. աննօշ, այս ձևերից ռմանք, ինչ. Ասլ. Խր. Պլ. նշանակում են «քաղցր» (սրանց մէջ քաղցր բառը կորսուած է). ուրիշներ՝ ինչ. Սչ. Խրբ. Ոզմ. «համեղ, համով» (որոնց մէջ քաղցր բառն էլ կայ պահուած), իսկ Ագլ. Ղրբ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. գործածում են միայն իբր բարեմաղթութիւն ւտողին կամ մանաւանդ խմողին ուղղուած։ Նոր բառեր են անուշաչուի, անուշատուր ա-նուշբերնել, անուշել, անուշեղէն, անուշկեկ, անուշ-մանուշ, անուշ-չանուշ ևն։


Սարեակ

cf. Սարեկ.

• «մի տեսակ թռչուն. կեռնեխ, տարմահաւ ևն» Վեցօր. 163, 174. Մխ. ար. Բժշ. Արշ. փիլ. (լուսանցքի վրայ). բոլորի մէջ էլ գրուած է ռմկ. սարիկ կամ սարեկ ձևով. (սրանից նաև ցախսարեկ Մխ. ա-ռակ). այնպէս որ բառարանների նշանա-կած և արդի գրականի մէջ ընդունուած սա-րեակ ձևը վկայուած չէ։

• = Պհլ. *sārīk ձևից փոխառեալ. հմմտ. [arabic word] sār «սարեակ», ❇ sar-i-sabz «է տեսակ իմն սարեկի, որ լինի կանաչե-րանգ», [arabic word] sarič̌a «է փոքրիկ թռչուն իմն, որ ունի զտուտն երկայն և յաճախ յա-փունս ջուրց շրջագայեալ՝ փերևետէ զտուտն իւր» (որից թրք. ❇ serče «ճնճղուկ»), ❇ [arabic word] saraǰ, sāruǰ, [arabic word] ︎ sārunǰ «է ա-նուն փոքրիկ թռչնոյ միոջ յազգէ լուսինեկի որ քաղցը և անոյշ երաժշտեալ եղանակէ», [arabic word] sārak «է թռչուն ինչ քաղցրաձայն, որ լինի յոյժ սեաւ ըստ մեծութեան յոաս-պի, զոր ոմանք կարծեն լինել հէզարտէս-թան», ❇ sārū «է թռչուն իմն թխե-րանգ, որ լինի ի Հնդիկս»։ Սրանց մէջ ամէ-նից աւելի յարմար ձևերն են sārī՝ որ տա-լիս է պհլ. sarīk (սրանից կարող է գալ հյ, սարիև) և sarīč̌a՝ որի նուազական մասնիկը կարող էր թարգմանուել հյ. -եակ։-Իրանե-ան ձևերի հետ կարելի է համեմատել սանս. kari, cārikā, sārikā, լիթ. šárka, հպրուս. sarke, սերբ. srāka, լեհ. sroka, ռուս. сорo-ka, հսլ. svraka, ալբան. sore, բոլորն էլ թռչունների անուններ, որոնց նախաձևը դրւում է բնաձայն k'er, k'or-, k'r-արմատը (Pokorny 1, 414, Trautmann 299)։-Հիւբշ. էջ 236։


Լլուկ

s.

torment, vexation;
affliction, trouble.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. lel-արմատից, որի առաջին իմաստն էր «շարժել, ցնցել». հմմտ. լիթ. leliuoǰu, leliuoti «օրօրել, ճօճել». լեթթ. leluoǰu, leluōt «օրօրոցի մէջ մանկան օրօրել, նանիկ ասել», ռուս. лелеять «գը, գուել, փայփայել», ուկրայն. tel'ijaty «ճօ-ճել, օրօրել, գգուել», բուլգար. lél'am «օրօ-րել», leléjka «օրօրոց», սերբ. lêliam «շար-ժուիլ, տատանիլ», հչեխ. leleju «յուզուիլ». հլեհ. lelejanie «ծովի ծփանք», սանս. le-láyati «ճօճուիլ, տատանիլ, դողալ», la-layati «գգուել, փայփայել», lálati «պա-րապ բաներով զբաղիլ, կատակել, խաղալ» (Trautm. 156, Berneker 699)։ Հայերէնի մէջ հնխ. արմատը պահուած է երկու ձևով. հնխ. lel, որ տուած է հյ. լելալ (տե՛ս տակը գւռ.) և հնխ. lēl, որ տուած է հյ. լիլ-, ուկ մասնեևի ւաւելումով *լիլուկ, որից էլ լլուկ։ Նախնական «շարժել» իմաստը պահում են դեռ գաւառականները։ Pokorny 2, 377 համեմատուած բառերը դնում է la-, le-բնաձայն արմատի տակ։-Տե՛ս և լող։-Աճ.


Մարզ (ից)

s.

confine or frontier of a state, march, border;
province, district;
— դնել, to reduce to a province.

• + Իրան. marz ձևից, որ աւանդուած է «սրբել, մաքրել, օծել» նշանակութեամբ. հայերէնի մէջ այս նշանակութիւնը պահած է մարձել, որ մարզել բառի կրկնակն է. (մանրամասն տե՛ս այս բառի տակ)։ Բայց իրանեանում այս արմատը պիտի ունենար նաև «մարզել, կռուի պատրաստել» նշանա-կութիւնը (ըմբիշների օրինակից առնելով, որոնք նախ իրենց մարմինը իւղով օծելով՝ կռուի էին պատրաստւում). հմմտ. յն. άλείxω «իւղով օծել, կռուի պատրաստել, քաջա-լերել, գրգռել, կռուի և ընդհանրապէս որ-ևէ բանի պատրաստութիւն տեսնել», թարգ-մանութեանց մէջ երբեմն մարզել դրւում է յն. «օծել» բառի դէմ (տե՛ս ՆՀԲ) և գրու-թեամբ էլ տեղ տեղ շփոթւում է մարձել բա-ռի հետ. այսպէս մարզիկ՝ Եղիշ. էջ 11 գըր-ուած մաբձիկ, մարզիչ Բ. մակ. դ. 14՝ գըր-ուած նպև մարձիչ։ Յատկապէս «օծել, շը-փել» նչանակութեամբ ունի Պիտ. էջ 507 «Ձիթոյն բնութիւն օծեալ մարզէ զըմբիշսն». (Նորայր, Հայկ. բառաք. էջ 61)։


Ամբար (ոյ, ոց)

s.

provision;
cf. Համբար.

• «շտեմարան» Ա. մնաց. իը. 12. «մթերք, մթերած բաները» Նար. Լմբ. սղ. գրուած է նաև ամպար. որից ամբարել Յովէլ, աւ 18. ամրարանոց Խոր. Ասող. ջրամբար Արծր. ամբարապետ Փարպ. հին լեզուի մէջ աւելի գործածական է համբար, ի-ա հլ. «մը-թերանոց. 2. մթերք» (այսպէս Ս. Գրքում 20 անգամ գործածուած է համբար, մէկ անգամ ամբար), յետնաբար ո հլ. (ինչպէս է և ամ-բար), որից համբարանոց Ղկ. ժբ. 24 կամ համբարոց Ագաթ. համբարել ՍԳր. Եւս. քր. խոտահամբար Ագաթ. յոգնահամբար Նար. Սկևռ. աղ. համբարակալ. Եփր. ա. 128 (սխալ է համբարակեալ. տե՛ս վարդանեան ՀԱ 1913, 301-2). համբարածու «պարենավաճառ» Յհ. կթ. բամբարական կամ համբարան «ար-գանդ» Թէոդ. Խչ.-հնագոյն վկայութիւնը գտնում ենք հին հայկական առածի մէջ. Թէ քո Շարայի որկորն է, մեր Շիրակայ ամ-բարքն չեն. Խոր. ա. 11։-Առանձին տե՛ս համբարակ, համբարակապետ, համբարա-պաև։


Վերջ (ից, ոց)

s. fig.

end, finish, conclusion, close;
end, extremity, bound, limit;
tail;
back;
the rear of the army;
cadence, fall;
—ք, cf. Վերջաւոր;
ի —, ի —է, ի —ոյ, after, behind, at last, after all, in conclusion, finally, lastly;
ի — կոյս, backwards, back, behind;
ի — նահանջել, to draw back, to repress, to hold in, to check, to restrain;
ի — հասանել, to have already one foot in the grave;
ի — կոյս գնալ, to go backwards;
ի —ի թեւոյն անկեալ, assailed the army in the rear;
հասէք ի —ս նոցա, destroy the enemy's rear;
ի — or ի —է եկեալք, survivors, posterity;
ժամանակաւ ի —է, latest or nearest;
ի —ոյս երթեալ զօրէն չար գազանի, given to perversity as a beast;
— բանիս այս, the pith of my discourse is this;
եկն ի —ն, he was at his life's end.

• ՆՀԲ «հակառակն ձայնիս առաջ», իսև ի վերջէ «արթուն» մեկնում է «գուցե որպէս ուոն, զուարն, կամ թէ կայցէ ուրջ, արմատ բառիս լուրջ. հակառակ անուրջ բառիս, որ է երազ»։ Տէրվ. Ai-tarm 23 վաղջան ձևի հետ՝ սանս. varǰ «դառնալ», apa-varǰ «վերջացնել» ևն։ Նոյն, Նախալ. 70 իրար է կցում վերջ, վաղջան և աւարտ։ Մառ ЗВО 5, 318 զնդ. vairyastara-«ձախ» բառից։ Հիւնք. պրս. farjām «վախճան» բառից հա-մառօտուած։ Patrubány SA 1, 187 վեր-մասը նոյն ընդ հյ. վեր «ի վեր», իսկ ջ՝ նմանողութեամբ մէջ բառի։ Գա-զանճեան, Արև. մամ. 1902, 74=հնդ. vart։ Scheftelowitz BВ 28, 298 սանս. vraǰati «հեռանալ», յն. εἰργω «հեռա-ցնել»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 91 վեռ «ի վեր» բառից՝ ջ մասնիկով, որ գըտ-նում ենք նաև առաջ, առաջին բառերի մէջ։ Karst, Յուշարձան 404 սումեր. egir «յետև», 422 հյ. վեր և թրք. geri «լետ»։


Entries' title containing մէջ : 33 Results

Definitions containing the research մէջ : 74 Results