Your research : 776 Results for մէջ

Ապարահ (ից)

cf. Ապահար.

• = պհլ. āp «ջուր»+ ras (կարդա՛ rah) «ճանապարհ» բառերից, իբր պրս. [arabic word] abrāh «ջրի անցք, ջրմուղ»։ (Նկատելի է ռահ, բարդութեան մէջ դարձած րահ, ճիշտ ինչպէս ռազմ բառի մէջ րազմ, որից պա-տերազմ)։ Բառիս ստուգաբանութիւնը ցոյց է տալիս, որ հին հայոց մէջ արտաքնոցները շինուած էին ջրի անցքի վրայ, ինչ որ հաս-տատում են նաև ճեմիշ և չաշմակ բառեռո (տե՛ս անդ)։ Հմմտ. նաև պրս. [arabic word] ābxā-na «արտաքնոց» (բուն «ջըտուն»)։ Սրա-նից բնականաբար հետևում է նաև որ արե-վելեան լուացումը հին հայոց էլ սովորու-թիւնն էր։ Ուրեմն կարող ենք այս մտքով հասկանալ Եզն. էջ 16 «կամ զջուրս՝ զոր հա-նապազն ըմպեմք... և զներքին և զարտաքին աղտեղութիւնս մեր նոքօք սրբեմք»։-Աճ.

• ՆՀԲ և Հիւնք. բառիս ուղղագոյն ձևը հա-մարում են ապարահ, իսկ Տէրվիշ. Մա-սիս 1882, օգոստ'' 18 բուն ձևը դնում է ապահար։ ՆՀԲ մեկնում է «Ըստ եբր. ապարահ է անցք (եբր. [hebrew word] և արաբ. [arabic word] brh «անցնիլ»), իսկ յն. άπόῤρεω «բացահոսիլ, բղխիլ», առուիւ կամ հուռ հուռ վազել»։ Canini, Et. etym. 56 յն. ἀβροτονον «մի տեսակ բոյս, ֆրանս. aurone»։ Հիւնք. հրապարակ բառից։ Հիւբշ. 103 կարծում է որ իրանեան փո-խառութիւն է, սակայն համեմատելի ձևեր չի նշանակում։ Ուղիղ մեկնեց նախ Ա. Խաչատրեան (անձնական)՝ պրս. [arabic word] abrah «անցք ջրոյ», որ ձևաւորում և հաստատում եմ վերի եղանակով։ Այս-պէս նաև Թիրեաքեան ՀԱ 1914, 55, որ ապարահ դնում է =պրս. āb-rah և սրանից ապարահեղ, իբր ապահեղ «դուրս հոսած», որի մէջ աւելորդաբար պահուած է rah։-Կարող է լինել՝ որ


Դեհ

s.

side, part;
cf. Կողմն.

• ԳՒՌ.-Երև. դ'իհ, Զթ. դ'ը'հ, Տիգ. թէհ, Վն. դեխ, Սլմ. թեխ, Մրղ. թէխ «դէպի», Ագլ. դի, Ակն. Խրբ. Կր. Սեբ. դ'ի Պլ. դ'ի, թի, Հմշ, Ննխ. Ռ. թի, Ալշ. դեն, Մշ. դ'են, Տփ. թէն.-առհասարակ պահուած են միայն առդին, անդին, մէկդի, չորսդին, ո՞րդի ևն (նաև քո-վընտի՝ ըստ Այտընեան, Քնն. քեր. 338) ձևե-րի մէջ, բայց առանձին գոյութիւն չունին. հմմտ. Ակն. օնթի, օթդի «անդին», Ախց. աս-տին, անթին, Հմշ. իսթուս, ինթուս ևն. յոգ-նակի ձև է դհարէնք Երև. «կողմերը, կողմե-րում»։ Նոր և կարևոր բառ է դեհվտիլ Մշկ. «պահվտիլ»։

• ՓՈԽ.-Պօլսի տաճիկ բանտարկեալների ծածկալեզուի մէջ շատ գործածական է antin «էսրար, հաշիշ, ծխելու ափիոն», որ հյ. ան-ղին բառն է. հաշիշ ծխելը սաստիկ արգի-լուած լինելով՝ հեռացում կամ զգուշութիւն ցոյց տւող անդի՜ն բասը սաացել է այս նշա-նակութիւնը (տե՛ս Թէոդիկ, Ամէնուն տարե-ռոյցը, 1920, էջ 221)։

• «կիզումն, այրումն». արմատ առան-ձին անգործածական. գտնւում է միայն հոր-կեհ բառի մէջ, ի հլ. Ել. իբ. 26. Ոսկ. ես. գղ. և եփես., որից՝ հրդեհական Ագաթ., հրդեհել Բ. պետ. գ. 13, հրդեհիչ Ագաթ. ևն. ըստ այսմ նրղեհ նշանակում է բուն «հրայրեացք»։


Դալար (ի, ոյ)

adj. s.

green, that is not dry;
fresh;
—, գեղ —, verdure, herb, grass, greens.

• ԳՒՌ.-Այշ. Ախց. Երև. Մշ. Ջղ. դ'ալար. Ոզմ. դ'mլmր, Մկ. Սլմ. Վն. տmլmր, Զթ. դ'ալօյ, դ'ալոր, Ասլ. դ'ալար «կանաչ, կանա-չեղէն, խոտեղէն», Դվ. տալար «կայտառ» -իսկ Ափ. դալար, Խրբ. Սեբ. դ'ալար Պլ. դա-լար (հին լեզուով) կամ թալար (նոր լեզու-ով), Ռ. թալար գործածական են միայն մի քանի ասութեանց մէջ. ինչ. ձեռքդ դալա՛ր, ձալնդ դալա ը։


Դեկտեմբեր (ի)

s.

december.

• = Լտ. december հոմանիշից, որ ծագում է decem «տասը» բառից. բուն հռովմէական տարեցոյցի մէջ դեկտեմբերը տասներորդ ա-միսն էր (մարտը լինելով առաջին ամիսը)։ Լատին բառը տարածուել է ամէն կողմ. հմմտ. յն. δεϰεμβριος, վրաց. დეკემბერი դեկեմ-բերի, ֆրանս. décembre, ռուս. дeкабрь ևն ևն։ Մեր ձևը կազմուած է սեպտեմբեր և հոկտեմբեր ամսանունների նմանութեամբ՝ դեկեմբեր նախաւոր ձևից՝ ստանալով մի աւելորդ տ։


Դժգոյն

adj.

discoloured, dead, pale.

• «անգոյն, գոյնը գցած». պատա-հաբար միայն գործածուած չէ հին մատենա-գրութեան մէջ. սակայն նրա գոյութիւնն են հաստատում դժգունել Ոսկ. Եբր., դժգունի Լմբ. մատ. 93, դժգունութիւն Եւագր. բոլորն էլ յետնաբար գրուած տ-ով, որ յետին տա-ռադարձութեամբ ատամնականի թրթռունն է՝ համապատասխան յաջորդ ժ ձայնին։ Նոր գրականում վերակազմուած է հին դժգոյն ձևը, բայց արևմտեան գրականը գրում է տժգոյն, իսկ արևելեանը՝ դժգոյն։


Աւանդ (ից)

s.

deposit;
consignment;
tradition;
offer;
յ— տալ, դնել յ—ի, to consign, to deposit.

• Ներսէսովիչ, Բառ. լտ.-հյ. 2576բ ոննի «viculus, աւանգ, փողոցիկ», ուր աւանդ բառը կա՛մ է աւան և կա՛մ աւանդ, որ վերի բառն է։ Հ. Գր. Սարգսեան, Բազմ. 1927, 182 հանում է պրս. աւա, հյ. ա-ւան բառերից։ Վերի մեկնութիւնը հրա-տարակել եմ նախ իմ Հայ. նոր բառեձ հին մատ. աշխատութեան մէջ, հտ. Բ. էջ 47 և 297։


Գիր (գրոց)

s.

letter, character;
hook, volume, writing;
letter, epistle;
letters, soience, literature;
holy scripture, Bible;
— or թուղթ մեկնելոյ, act of divorce;
cf. Ապահարզան;
— առնել՝ հանել՝ հաստատեմ, to publish, to write, cf. Գրեմ;
— հաստանել, to post up or stake on the wall a bill, writing or advertisement;
ի —՝ ընդ գրով արկանել՝ լինել, to be written or registered;
զգրով or զրովք գալ, to dedicate one's self to reading;
ի —՝ ընդ գրով արկանել, ի գրի առնել՝ հարկանել, ի — դրոշմել՝ արձանացուցանել, to write, to write down, to registrate;
to treat a subject;
to circumscribe.

• ՓՈԽ.-Բոշայերէն գրխիկարել «գրել», որի մէջ խի-կար բոշայական յաւելուածներ են։ Այս յաւելուածների համար հմմտ. ծամխը-կարիչ «ծամօն, մազտաք», ծասխըկարիչ «ծածկել, խնամել», կարխը «կար, կարկա-տան», կարխըկարիչ «թել, մանած», կաշիչ, քաշիչ «ծխախոտ» (յառաջացած քաշել բա-ռից)։-Պատահական նմանութիւն ունի վրաց. დაკრულვა դակրուլվա «անէծք, նը-զովք», որ յիշեցնում է մեր -գրող, գրո-ղը տանի ևն-ժողովրդական դարձուածները,


Գողտր

adj.

mild, delicate, soft, morbid.

• «փափուկ և անուշ» Տիմոթ. կուզ, էջ 324. Սարկ. լս. Տօնակ. Վանակ. յոբ. Մխ. այրիվ. էջ 9, որից՝ գողտրիկ Փիլ. Լծ. կոչ. Խոսր. Վանակ. յոբ. Տօնակ., գողտրաբար-բառ Թէոդոր. մայրագ., գողտրական Նար. 115. -«ողտր բառը «լոյծ» նշանակութեամբ գործածում է երկու անգամ Տիմոթ. կուզ, էջ 324 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 82-83)։


Բարգաւաճ (ից)

adj.

signal, illustrious;
cheerful;
increased, flourished, flourishing, civilised.

• . ի հլ. «պանծալի, փառաւոր, ա-նուանի» Օր. իզ. 19. Յհ. կթ. «զուարթ, ծաղ-կեալ» Բրս. պհ. որից բարգաւաճիլ Պիտ. Նար. Կանոն. բարգաւաճանք Ոսկ. մտթ. Փիլ. (գրուած է պարգևաճանք՝ մի անծանօթ գը-ռուածքի մէջ, որ Ոսկեբերանի գործերից է թւում. տե՛ս ՀԱ 1913, էջ 55). բարգաւաճա-գոյն Պիտ. անբարգաւան Փիլ. իմաստ. նոր գրականում բարգաւաճ նշանակում է «յաջո-ղած, զարգացած, prospérè»։


Խոռ

s. bot.

s. bot. iva.

• . անստոյգ բառ, որ մէկ անգամ գըտ-նում եմ ռռռծածուած խոռ խառնել «հիւան-դի մահուան դուռը հասնիլ» ոճի մէջ՝ Ոսկ. ա. պօղ. 316 «Քանզի ընդ բժիշկն յայն-ժամ զարմանամք, յորժամ ամենևին յոյս ի մտացն մերժեալ իցէ և ոչ միում ինչ օգնա-կանութեան ակն կայցէ, այլ երթեալ ի խոռ խառնեալ և ոչ ունիցի ակն ապրելոյ և ածի-ցէ զայնպիսին յառողջութիւն»։


Խորոպ

s.

the hymen;
maidenhead.

• . անստոյր բառ, որ նշանակում է ըստ Լեհ. «կնիք կուսութեան, միզն կանա-ցի» (իբր Բժշկարանից առնուած) կամ ըստ ԱԲ «կուսութիւն, կոյս աղջիկ»։ Սրա հետ նոյն է խորոպճին «կանանոց, կանանց բնա-կարանը» Փիլ. լին. էջ 256, որ Բառ. երեմ էջ 145 մեկնւում է «իգի ծննդական մասն», իսկ էջ 58 բունոց հոմանիշ բառի բացատրու-թեան մէջ դառնում է խորապաճիկ։


Խոյս

s.

flight, running away;
— տալ՝ առնուլ՝ լինել, to fly, to take to flight, to escape, to decamp, to steal or slip away, to break loose;
to be guilty of tergiversation;
to avoid, to flee from, to shun.

• . արմատ առանձին անգործածական. սճով ասւում է խոյս տալ «փախչիլ» ՍԳր. Ագաթ. խոյս առնուլ Մամիկ. որից խուսել «փախչիլ» ՍԳր. խուսափել ՍԳր. Եզն. Ոսկ ես. Սեբեր. (երկուսը միասին գործածուած խուսէ խուսափէ Ոսկ. եփես. 925). խուռա-փանք Եզեկ. ժէ. 21. խուսափուկ Վեցօր. 184. լեռնախոյս «լեռը փախած (աւազակ)» Փարպ. կրկնութեամբ խուսխուսել Սեբեր. 186. նոր գրականի մէջ խուսափուկ, խուսա-փողական, անխուսափելի, անխուսափելիօ-րէն ևն։


Համբոյր (բուրից)

s. fig. gr. adj.

kiss, embrace;
*buss;
sweetness, affability, familiarity;
union, joint, joining together;
spondee;
sweet-tempered, affable, benign, gentle, mild, meek;
propitious, favourable;
agreeing, unanimous;
— ձեռաց, hand-kissing;
յուդայի, մատնչի, a traitor's kiss;
— տալ ումեք, to embrace, to kiss;
to buss;
տալ միմեանց — խաղաղութեան, to give the kiss of peace;
ի — ածել, to familiarize, to tame, to domesticate;
հաշտ եւ — առնել, — յարդարել, to appease, to calm, to pacify, to reconcile;
գալ ի —, to get or grow tame, familiar, to be tamed;
— եւ կամակ բարս ստանալ, to be good-tempered, gentle, amiable.

• ԳՒՌ.-Գործածւում է միայն կրօնական ի-մաստով, այն է՝ «մասունք, խաչ, աւետարան և կամ կրօնաւորի աջ համբուրել».-Տփ. համբուրիլ, Ալշ. Մշ. համբ'ուրել, Սեբ. համ-բ'ուրէլ, Ախց. Երև. Կր. Պլ. Ռ. համփուրէլ, Շմ. համփուրիլ, Տիգ. հmմփուրէլ, Ննխ. համ-փըրէլ, Ջղ. խամբ'ուրել, Սլմ. խmմբիւրել, Մկ. խmմբիւրիլ, Մրղ. համփըռէլ, խամփը-ռել, Ագլ. հըմփէ՛րիլ ևն։ Ատանայի թրքախօս հայոց մէջ՝ համփըրէլ էթմէք։


Մագիստրոս (աց)

s.

master;
master of the horse;
chief, magistrate.

• = Յն. μάγιστρος, μαγιστριανός «կայսե-րական տան գլխաւորը», μαγιστρότης «մա-գիստրոսի պաշտօնը». յունարէնն էլ փո-խառեալ է լտ. magister «նախագահ, գլխա-ւոր, վարպետ» բառից, որ կազմուած է mag-nus «մեծ» բառից՝ կրկնակ բաղդատական մասնիկներով։ Նոյն լատին բառը ռոմանա-կան լեզուների մէջ դարձել է՝ իտալ. maes-tro, հֆրանս. maistre, ֆրանս. maitre, որոն-ցից էլ յետին մայստռ ևն ձևերը։-Հիւբշ. էջ 362։


Ակառն

s.

citadel, castle, fortress.

• = յն. ἀϰρα «դղեակ» բառից, որից փոխա-ռեալ են նաև ասոր. [arabic word] aqrā, արաբ. [arabic word] 'aqr, [arabic word] 'aqār «կալուած», վրաց. ակրա, ակարա «սարաւանդ»։ Յոյն բառի իսկական նշանակութիւնն է «ծայր», յետոյ «գագաթ, լեռան բարձունք», որից էլ «դղեակ կամ ռերդ». հմմտ. նոյն արմատից ἀϰρόπολις «միջնաբերդ, բուն՝ ծայրաքաղաք»։ Հայերէնի մէջ ն վերջաւորութիւնը յօդ է. ինչ. ձուկն, ջերմն ևն։-Հիւբշ. 339։


Անօսր (ից)

adj.

slender;
rare;
fine, subtile, thin, delicate;
feeble, meager, lean;
light.

• ԳՒՌ.-Ալշ. Մկ. Ննխ. Սլմ. Վն. Տիգ. նօ'-սըր, Ախց. Կր. նօսր, նօրս, Շմ. նօսր, նօս-տըր, Խրբ. Ռ. Սեբ. նօրս, Տփ. նօստր, Ասլ. նէօ՝րսը, Զթ. նէօյսը, նէօրսը, Հճ. նէյս։ Գա-ւառականների մէջ բացի «ցանցառ, ոչ-խիտ» իմաստից՝ նկատելի են նաև Հմշ. «քիչ», Տր. «քիչ անգամ», Վն. «անխելք, խենթուկ». Ննխ. «չքաւոր, անկուտի, անփող» նշանա-կութիւնները։


Թանկա

cf. Դանկ.

• արծաթեայ դրամ» (ըստ P. de Courteille, Dict. turk -or. արժէր մօտ 76 սանթիմ. ըստ Будаговъ 1, 381 այսօր էլ գործածական է Միջին Ասիոյ մէջ. Խիվայում արժէ 15 կոպ.). -սրանից է նաև պրս. [arabic word] tanga «մի տե-սաև պղնձեայ կամ ոսկեայ դրամ», որ S Martin, Mémoires II 392 մոնգոլերէնից ծա-ւած է համարում։-Հիւբշ. էջ 266։


Մոյթ (մութից)

s. mus.

stay, support, prop, jamb, pillar, pilaster, stanchion, buttress;
— դնել, to prop, to support, to shore up;
— լարակալ, cf. Էշ.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. meuthi-ձևից. սրա հետ հմմտ. սանս. [other alphabet] methi «մոյթ, ցից», mitá «հաստատեալ», minóti «տնկել, ոցել, հաստատել, հիմնել», mit-«տնկած ցից», maуūkha-«ցից», լիթ. miētas «ցան-կապատի ցից», լեթթ. miets «նոյն նշ.», maide «ձող», mienu, miet «հողի մէջ ցից խրել», միռլ. methos «սահմանանիշ», լտ. meta «սահման, ծայր, վերջ», moenia «շըր-ջապարիսպ», muniō «պարսպել, պատ քա-


Քանդուկ (դկի, դկաց)

s.

jar, large earthen vessel to contain corn.

• = Պրս. [arabic word] kandūk կամ [arabic word] kandū գէ աման ինչ մեծ որպէս կարաս, ի մէջ ո-րոյ արմտիս դնեն. ասւում է նաև [arabic word] kandūla՝ նոյն նշ.», [arabic word] kandūr «մեծ կողով, ուր դնեն արմտիս»։ Իրանեանից են փոխառեալ նաև ասոր-❇ [arabic word] kandūnā արաբ. [arabic word] kandūǰ նոյն նշ., արևել. թրք. [arabic word] kūnduq «շռնիճ»։-Հիւբշ. 256։


Ցուց (ցցոյ)

s.

shouts of joy;
air, song, glee, ditty, ballad;
pomp, show;
— բառնալ, to sing a song.

• մեկնում է իբր ցոյց («զգործողութիւն գուսանին, որով սա հանդիսացելոց զգործս որևէ անձին ցուցանէ»)։ Հիւնք. ցոյց բառից։ Մառ, Христ. воcт. 2 (1913), 27 վրաց. თუთა թութա «լուսին» բառի հետ, որ նշանակում է նաև «շար-ժում». նոյնը գտնում է šuš ձևով՝ վրառ. āუმბარი շուշպարի, սվան. šuspar «մի տեսակ պար» բառերի մէջ։ (Բայց դըժ-բախտաբար հյ. շուրջպար բառն է1)։


Փիլոն (ի)

s.

cloak, mantle;
priest's mantle.

• ԳՒՌ-Այ». Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. փիլոն, Ախց. Երև. Ննխ. Կր. Պլ. Ռ. Սչ. Տփ. փիլօն, Մրղ. փիլուն, Հմշ. Սեբ. փիլէօն, Մկ. փի-լիւն, Զթ. փիւիւն, Սվեդ. փիլլիւն, Շմ. Ղրբ. փէլուն, Ասլ. փիլան. բոլորն էլ «կրօնաւորի վերարկու» իմաստով.-կարևոր է յիշել փիլոն Բլ. «ցորենը դեռ հասկի մէջ եղած Գամանաև հատիկի վրայի կեղևը, որ կալսե-լով պիտի բաժանուի»։


Տի

int. conj.

cf. Տիք;
come now! come on! courage! — նա, rather, it is better;
moreover;
տի՜նա, cf. Տի՛.

• «ևատ». արմատ առանձին անգոր-ձածաևան. գտնւում է միայն սամետի < նամի-ա-տի «սամու կապը» ՍԳր. Ոսկ. ես. Սեբեր. կալոտի «կալ քաշող» ՍԳր., ինչպէս և գւռ. ոռտէն Երև.=ոռդիք Սեբ. «էշի. ձևու և ջորու պոչի տակից ձգուած և համետին կապուած կաշէ փոկ», վզտա Բլ. «շղթայ կամ կանեփէ թոկ, որով տաւարը մսուրին կամ կալին կկապեն» բարդերի մէջ։


Կոյ (ի)

s.

dung, cattle-dung.

• , ի հլ. «անասունի աղբ» Մանդ. էջ 205, Եպիփ. բարոյ. Վրդն. Վստկ. որից կո-յադնդիռ «աղբի մէջ ապրող բզէզ» Ոսկ. մ. բ. 15. կոյանոց «աղբանոց, լուալիք» Ոսկ. մ. գ. 17. կոյաջուր ԱԲ. կոյուղի (նոր բառ). յետին ձև է կու, ո հլ. Սիրաք. իբ. 2. Վստկ 28. Խոր. աշխ։

• ԳՒՌ.-Ախց. Ախք. Կր. Մկ. Ոզմ. Սլմ. Վն. կու «թրիք, անասունի աղբ», Հմշ. գուղի «արջառի և ոչխարի աղբ», Մրղ. կու «տա-ւարի աղբ», իսկ կղը՛ «ոչխարի կամ ուղտի աղբ», Սվ. գըղ «ուղտի և ոչխարի աղբ»։ Նոր բառերն են կոյոտել, կուաթաթախ, կուա-հոտ, կուազցի, կուակալ, կուել, կուղել, կուոտ, կուոտել, կուղոտել, կուղոտիլ, կու-նարկ, կունարկնոց, կունդուռ, կունտեղ (վերջինների մէջ ն որոշիչ յօդն է, որ յետոյ, արմատական է դարձել. հմմտ. դրացին, ձին, մեղուն ևն)։


Գումարտակ (աց)

s. adj.

assembly, assemblage, mob, band, corps, forces;
assembled, gathered together;
— նաւուց, squadron;
— առնել՝ դնել՝ կազմել՝ կարգել՝ սփռել, to assemble, to gather together;
to levy troops, to send a body of troops;
ի —ի, in war.

• , ի-ա հլ. «խումբ, բազմու-թիւն (զանազան բաների. ինչ. երամի, հօ-տի, պարգևների ևն)» Նար. յատկապէս «զօրքի բազմութիւն, բանակ, ճակատ» Խոր, Փարպ. Կղնկտ. Յհ. կթ., «բազմախումբ, բազմագումար» Խոր. Թեոդոր. խչ., «վիզը կախելու մարգարտաշարք» Եղիշ. է. էջ 106. Կղնկտ. Նար. մծբ. 440. Թղ. դաշ., որից գու-մարտակ առնել «զօրք հաւաքել, վրան զօրք ուռարկել, կռուիլ» Ա. մակ. գ. 35, 39, գու-մարտակել Յհ. կթ. սրանց մէջ ակ-ը մասնիկ կարծուելով՝ կազմուած են գումարտ «ժողո-վուած» ԱԲ, գումարտական «համախումբ» Թէոդ. խչ., գումարտ լինել «ճամբորդու-թեամբ մի տեղ երթալ» Անան. գիտ. 20 սխալ ձևերը։

• = Իրանեան ձևով անցեալ դերբայն է նա-խորդ գումարել բայի. և անշուշտ ո՛չ թէ հա-յոց մէջ ի կազմուած, այլ բոլորովին պատ-րաստ ձևով փոխառեալ է պահլաւերէնիգ.-այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtak, gumar-dak. պրս. [arabic word] gumāšta։ Բառիս առա-ջին և նախնական նշանակութիւնն էր ուռեմն «հաւաքուած», որ յետոյ նախորդ բառին նման զանազան եղանակաւորումներ կրեց։ Բայց, ինչպէս նախորդի մէջ, նոյնպէս և այստեղ իրանեան բառերը առաջին նշանա-կութիւնը կորցրած՝ պահում են միայն երկ-րորդական նշանակութիւնները. այսպէս՝ պհլ. պազենդ. gumārtak, gumārdak «կուսա-կալ», պրս. gumāsta «յանձնեալ, պատուի-րեալ. 2. տեղապահ, տեղակալ, վերակացու իրողութեանց» (ԳԴ)։


Կոտինդ

s.

mug, drinking-vessel.

• . նշանակութիւնն անյայտ է. մէկ անգամ ունի Բուզ. ե. 24 «Դեղ մահու ընդ կոտինդն խառնեալ». (ըստ Նորայր ՀԱ 1921, 335 Ճառընտրի մէջ նոյն բառը գրուած է կոնգինք).-յայտնի երևում է որ կոտինդը անվնաս մի ուտելիք է, որի հետ խառնել է թոյնը։

• ծեցեալ ընդ յն. ϰότινος որ է հատ խաղողոյ կամ չամչի»։ Բայց այս բառը նշանակում է «վայրի ձիթենի». և սրա համաս ՀԲուս. § 1496 համարում է «վայրի ձիթենւոյ կուտ», իսկ ԱԲ «խմե-լու աման, գաւաթ». Նորայր ՀԱ 1921, 335 կարդալով կոնդինտ՝ կցում է յն. ϰόνὸν «մեծ բաժակ» բառի հետ և դնում է պրս. իբրև «բաժակ»։ Նոյնպէս և Հա-ցունի, Ճաշեր 104 համարում է «ռաս ժակ»։ Այս մեկնութիւնը չի կարող լի-նել ուղիղ, որովհետև վկայութեան մէջ ասուած չէ ի կոտինդն, այլ ընդ կո-տինդն։


Զոհ (ից)

s.

victim, sacrifice, immolation, host;
— ողջակէզ, holocaust;
— մատուցանել, to make a sacrifice;
— առնել (զոք), to kill.

• , ի հլ. «ողջակէզ, մատաղ» ՍԳր. Եփր. թգ. որից զոհել ՍԳր. Եզն. զոհեալ «կուռքե-րին զոհուած միս» ՍԳր. զոհանոց ՍԳր. զո-հարան ՍԳր. Ագաթ. զոհաւոր Ղևտ. իդ. 9 Եփր. եբր. 212. պատարագազոհ Եփր. հռ. a մարդազոհ Նխ. երեմ. կենդանազռհութիւն Նիւս. երգ, փոխաբերաբար բրազոհ առնել Ճառընտ. նոր գրականի մէջ՝ ձիազոհ, գրհա-բերել, զոհաբերութիւն, անձնազոհ, անձնա-զոհութիւն, զոհողութիւն ևն։ Բառիս հին ձևն էր *զորհ, որի թանկագին մնացորդն է զոր-հասէր «զոհ սիրող» Սոկր. եկեղ. պտմ. Գ. 20 (էջ 265)։

• -Պհլ. zōhr «զոհ» բառից. այս բառը ա-ւանդուած է իրանեան գրականութեան մէջ «օրհնեալ ջուր» նշանակութեամբ. այսպէտ նաև պազենդ. zōr «օրհնեալ ջուր», զնդ. ❇ ︎ zaoϑrā-«զոհաբերութեան հա-մար պատրաստուած ըմպելիքը», հառս zau ϑrā-. բայց սրանց բուն ժողովրդական նշանակութիւնը պիտի լինի «զոհ» (հմմտ. սանս. hōtrá-«զոհ, զոհաբերութիւն»), որ յետոյ զրադաշտական կամ պարսկական դե-նի մէջ ստացաւ վերի նշանակութիւնը։ Իրա-նեան բառերի արմատն է հնխ. gheu-, որից ունինք բնիկ հյ. ձօն և ձև (ավելի ընդարձակ տե՛ս այս բառերի տակ)։ Իրանեանից են փոխառեալ նոյնպէս ասոր. ❇ zauϑrā «դևերին ձօնուած հաց», վրաց. ზორვა զորվա «զոհ, զոհաբերութիւն, զոհել», საზორავο նազորավի, საზორაველი սազորավելի «ռո-հական, բագին, կռատուն, խորան, սեղան»։ -Հիւբշ. 151։


Քան

prep. conj.

more than, more, under, beneath, over;
as, as well as, as much as;
or;
—եթէ, —թէ, that;
more, than;
անդր —, further, beyond;
ոչ ոք — զնա, no one but he;
առաւել -զե րեսուն եւ հինգ ամք են իմ, I am more than thirty five years old;
զքեզ ըն տրեաց -զազգս ամենայն, he chosed thee before all the nations;
պատրաստ եմք մեռանել —անցանել ընդ օրէնս հայրենիս, we are ready to die, rather than violate our country's laws;
հասաւ — զամենայն սուր, much keener than any other sword;
ո՛րքան քաղաղութիւն է ի տունս շինականաց — ի տունս թագաւորաց, when will peace reign alike in the cottage and in the palace !.

• ԳՒՌ.-Առւ. Ախզ. Գոր. Երև. Խրբ. Կր. Հճ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. ՍԱչ. Տփ. քանի, Մշ. Տիգ. քmնի, Մղր. քա՛նէ, Ղրբ. քա՛նըէ, Զթ, քանը՛, Վն. ք'անի, Արշ. Սլմ. ք'mնի, Մրղ. ք'mնի, ք'անը՛, Մկ. Սվեդ. ք'mնը՛, Հմշ. քօնի, Ասլ. քնի, Յղ. քնէ, Ազլ. քնա՛.-Ակն. քանի իւր, քանուր «քանի որ, որովհետև».-Հին հայերէնի քան զ-ձևի դէմ ունինք Ագլ. Ջղ. Տփ. քանզ, Տփ. քանս, Ագլ. Հւր. Սչ. քանց, Մշ. քանծ, Տփ. կանց, ղ'անց, Մկ. ք'mնց, Ջղ. քանջ, Վն. չանձ, Ջղ. քինչ (< քան ինչ), Ալշ. Բլ. Խրբ. Մշ. քընց, Մշ. քընծ, Սեբ. քընձ, Մշ. խընծ, Բլ. Մշ. խընց, Բլ. կըց, Ալշ. քըճ.-կրճատ՝ Պրտ. քըզմէզ, քըզ-քէզ «քան զմեզ, քան զքեզ».-էնկ. թռռա-խօս հայոց մէջ ծծկ. քանի՞ «քանի՞»։-Նոր բառեր են քանինոց, քանիանոց, քանիսա-նոց, քանիկան, քանիկական, քանո՞ւմ։

• «հանք». գործածական է յետին հայերէնի մէջ. հմմտ. երկաթի քան՝ Վոռն առ. 143. Ասես թէ քան ունիմ, ի քարէն ջօհար ուզես հանել. Կոստ. երզն. 102։


Աղէ

int.

now ! now then ! come on !

• Peterm. 29, 34, 25 յն. άγε, լտ. age «օ՛ն, բե՛րի մէջ»։ Այսպէս նաև Հիւնք։ Այս մեկնութիւնը թէև շատ ճշմարտա-նման, բայց սխալ է γ-g-ղ ձայնա-փոխութեան պատճառաւ, որ անկարելի է։ Եթէ մեր բառը յունարէնից փոխա-ռութիւն լինէր, պիտի ունենար *ագէ ձևը, իսկ եթէ բնիկ հայ լինէր և յոյն ձևին ցեղակից՝ պիտի ունենար *ած ձևը։ Նկատելի է նաև թէ Ս. Գրքում բառս շատ անգամ համապատասխա-նում է յն. բնագրի μή ϰαὶ, ἀλλά, γαρ ձևերին. մինչդեռ եթէ յունարէնից փո-խառութիւն լինէր, ամէն անգամ ἀγε ձևի դեմ դրուած պիտի գտնէինք։ Այս պատճառաւ ահա Lagarde, Տէրվիշեան և Հիւբշման չեն ընդունած այս մեկ-նութիւնը։ Ըստ Տէրվ. Նախալ. 63 բառս հյ. աղաղակ, աղմուկ, յն. ἀλαλά, սանս. ār «օրհնել», are «աղէ՝» ռա-ռերի հետ գալիս է հնխ. ar արմատից։

• Յունարէն բառի թարգմանութիւնն է հյ. բե՛ր, բե՛ր ի մէջ «օ՜ն, դէ՛հ»։ Թի-րեաքեան, Բազմ. 1913, 339 թրք. [arabic word] hele «դե՛հ»։


Այս (այսր, այսորիկ, այսու, այսուիկ)

adj. dém.

adj. dém. this;
ասացից զայս ինչ եւ զայն, I shall say this and that, so and so.

• , ո հլ. (Իրեն. էջ 9 ու հլ.) «քամի, փը-չիւն» Սղ. ժ. 7. Եզն. փոխաբերաբար «այս չար, դև, սատանայ» ՍԳր. Եզն. որից այսա-հար ՍԳր. այսահարիլ ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. այսակիր ՍԳր. այսամուտ Բուզ. այսոտ Խոսր. պտրգ. Կնիք հաւ. 174. այսահալածել «սատանան քշել» Ուխտ. բ. 19-20 (նո-րագիւտ բառ), այսայարան «թատրոն» (իբր դիւաց հանդիսարան) Կիւրղ. ի կոյսն։ Այս բոլորի մէջ այս բառը «դև» իմաստն ու-նի։ Շատ հազուագիւտ է այս «քամի», որ մէկ անռամ գործածուած է Սղ. ժ. 7 (Այս մրրիկ բաժին բաժակի նոցա =յն. πνεῦμα [other alphabet] -λαιγίδος ή μερίς τοῦ ποτηρίον αύτων). և ինչ-պէս Եզնիկն է ցոյց տալիս, Ե դարուն Հիւսի-սային Հայաստանի մէջ մարած մի ձև էր և ռռրծածւում էր միայն Հայաստանի հարաւա-յին գաւառներում՝ «Յորժամ մեք (կողբացիք և այլ հիւսիսային Հայք) ասեմք թէ սիք շնչէ, ստորնեայք (այն է՝ հարաւային Հայք) ասեն՝ այս շնչէ» (տե՛ս մեր Քննութ. Եզնկայ նորա-գիւտ ձեռագրին, էջ 74-75)։ Երկու նշանա-կութեանց զարգացման համար հմմտ. լն. πνεδμα «շունչ և դև», լտ. spiritus «շունչ» =ֆրանս. esprit «ոգի, դև», հյ. ոգի ևն՝ կրկին առումներով։

• ՆՀԲ, որից և Հիւնք. լծ. թրք. [arabic word] esmek փչել, շնչել քամու» և պրս. sāya «ոգի, դև» (բուն «ստուեր»)։ Եզնիկի մէջ ստոր-նեայք բառը նախապէս սխալմամբ ա-սորնեայք կարդացուած լինելով՝ կարծ-ւում էր թէ այս «ոգի» ասորերէնից փո-խառեալ բառ է։ Այս կարծիքի համեմատ Տէրվիշեան, Մասիս 1882 դե՞կտ. 16 հա-մարում է սեմական փոխառութիւն։ Ալի. շան, Հին հաւ. 213, 216 հնդ. ասուրա. զնդ. ահուրա։ Canini, Et. étym. 94 զնդ. áhura, ասուր. Asur բառերի հետ։ Sch-rijnen BSL 95, 63 համարում է փոխա-ռեալ նախահնդևրոպական համաեւրո-պական ais «Աստուած, նուիոաևան ռան զոհ» բառից, որ Իտալիայում յատկա-պէս շատ ներկայացուցիչներ ունի։ Նոյնը կրկնում է Meillet BSL 33, л 100, էջ 173, որ հյ. այս կցում է ետրուսկ. ais «Աստուած» բառի, որի նշանակութիւնը շատ հաստատ է և որ չի գտնվում իտա-լական լեզուների մէջ։ Հյ. այս բառի մէջ ս չի կարող յառաջացած լինել հնխ. s-ից. բառը անշուշտ միջերկրեան փոխառու-թիւն է։ (Պէտք է նկատել սակայն, որ այս բառի նախնական նշանակութեւնն է «փչիւն», և «դև» իմաստը յետոյ է ա--ռաջացած)։


Նաւ (ուց, աց)

s.

ship, vessel, boat;
cf. Նաւակ;
cf. Լաստ;
water-vessel, pitcher, urn, jar, earthen-vessel;
— քարեղէն, basin or vase of stone;
cf. Քարենաւ;
— պատերազմիկ, three benched galley, trireme;
— մեծ, line of battle-ship, man of war;
— հրձիգ, fire-ship;
— հինից, privateer, corsair;
— զօրագլխական, admiral's ship, flagship;
— զրահեալ, armoured ship, armour-plated ship;
— վաճառական, merchant-man, merchant-ship, trading-vessel;
— շոգեմուղ, steam-ship, steamer;
— առագաստաւոր, sailing-boat;
— թեւճակաւոր, row-boat;
գումարտակ —ուց, fleet;
վարձ —ու, freight;
վարձել զ—, to freight or charter a vessel;
կպրով օծանել or կպրաձիւթել զ—, to tar, to careen, to caulk a ship;
կպրաձիւթող —ուց, caulker;
մտանել or ելանել, երթալ ի —, to embark, to go on shipboard, to go on board a ship, to take a shipping;
ելանել ի —է, to land, to go a-shore, to disembark;
դնել ի —, to embark, to ship, to export;
հանել ի —է, to disembark, to put a-shore, to unload goods.

• , ու, ի-ա հլ. «մեծ կամ փոքր նաւ, լաստ, կուր, մակոյկ, պատերազմական ցըռ-ևանաւ» ՍԳր. «աւազան, տաշտ (գինու հա-մար)» Կանոն. որից նաւել «նաւով ճամ-բորդել» ՍԳր. Ագաթ. նաւորդ Գ. թգ. թ. 27. Եւս. օր. նաւակ «փոքր նաւ» Մրկ. գ. 9 «բաժակ» Փիլ. նաւակիկ Ոսկ. մ. գ. 4. նա-ւագնացք Վեցօր. նաւագործ Կոչ. նաւակալ «մի տեսակ ձուկ» Վեցօր. նաւահանգիստ ՍԳղ. Ագաթ. Ոսկ. մ. ա. 1, 16. նաւապետ ՍԳր. Եւս. քր. նաւաստի Փիլ. Պիտ. նատւղիղ Առակ. իգ. 34. ծանրանաւել Գծ. իէ. 7. գե-րանաւել Անան. եկեղ. բացանաւել Ճառընտ. նոր գրականի մէջ՝ առագաստանաւ, բեռնա-նաւ, ականանաւ, հակա-ականանաւ, ցռկա-նաւ, փոխադրանաւ, ռազմանաւ, շոգենաւ, օոգենաւակ, մարտանաւ, յածանաւ, սուզա-նաւ, օդանաւորդ, նաւախումբ, նաւամատոյց, նաւային, նաւաշինութիւն, նաւաշինարան, նաւապաշարում, նաւավարձ, նաւարան, նաւ-արշաւ ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. nāu-«նաւ» ար-մատից. սրա ժառանգներն են՝ սանս. [other alphabet] nāu-«նաւ, մակոյկ», զնդ. ❇ nava-(որ գտնւում է navāza-«նաւազ, նաւավար» բա-ռի մէջ), հպրս. nāviyā «նաւատորմիղ», պհլ. nāv (գտնւում է nāvīč̌ak «ջրանցք», nāvtāk «նաւարկելի» բառերի մէջ), պրս. [arabic word] nā̄v «նաւաև. ջրանցք», navdān «ջրանցք», na-xuda (<*nāvxudā) «նաւապետ», քրդ. nav «նաւակ, մակոյկ, ջրանց, խողովաև». ոսս. nau, navā̄, յն. ναῦς, յոն. νηῦς, դոր. νάς, լտ. nāyis (իտալ. nave, սպան. nave, ֆրանս. navire), հիսլ. nōr, հիռլ. nau, փոխառու-թեամբ նաև՝ լատինականից հբգ. nāwa, մբգ. hāwe, գերմ. գւռ. Naue, լեհ. nawa, խըր-28-488 վաթ. nava, և մինչև անգամ ոչ-հնդևրոպա-կան լեզուների մէջ՝ հունգ. náva, թրք. [arabic word] navi «մեծ նաւ» (վերջինը իտալ. nave ձևից ըստ Gustav Meyer, Turkische Studien [hebrew word] WAW 1893, 128). պարսկերէնից՝ արաբ. օ [arabic word] navāxiδa «նաւապետ» (պրս. [arabic word] navxudā հոմանիշից փոխառեալ՝ ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 739)։ Բալթիկ-սլաւական ճիւղի մէջ հնխ. nau-ձևը կորել է փոխանակուելով մի բառով, որ նշանակում է «ծառի կոճղի մէջ փորած մակոյկ» (Meil let BSL ж 85, էջ xliii))։ Հայերէն բառը ունի այնպիսի մի ձև, որ կարող է թէ՛ բնիկ և թէ իրանական փոխառութիւն համարուիլ, բայց ի նկատի ունենալով բառի հնութիւնը և ճոխ գործածութիւնը՝ պէտք է բնիկ հա-մառեւ (Horn § 1024, Boisacq 658, Walde 509, Ernout-Meillet 625, Pokorny 2, 315)։ -Հիւբշ. 17, 201։

• Schrō̈der, Thesaur. 58 հայերէնից է դնում յն. և լտ. ձևերը։ Klaproth, Asia pol. 104 տալիս է ուղիղ մեկնութիւնը։ ԳԴ պրս. nāv բառից։ ՆՀԲ յն. լտ. վրաց. և սանս. ձևերը. նաւ «տաշտ» բառի հեա համեմատում է պրս. նավէ «կոնք», նավիյտէն «փորել զմէջն», իսկ նաւա-բաշխ համարում է նայաբաշխ։ Ուղիղ համեմատութիւններ են անում Peterm 30, 33, Windisch. 23, 25, Եւրոպա 1849, ann Böttich. ZDMG 1850, 359, 180, Arica 80, 340, Müller SWAW 38, 572, 589, Pictet 2, 180, Տէրվ. Նախալ. 37, 9։ ևն։ Հիւբշ. Arm. Stud. § 216 բնիկ է համարում բառս և փոխառութիւնը կաս-կածական է գտնում. իսկ Arm. Gram. 201 դնելով իրանական փոխառութեանց շարքում՝ էջ 17 յայտնում է որ կարող է նաև բնիկ լինել։


Թաթ (ից)

s.

hand;
palm of the hand;
— ոտից, foot;
the sole of the foot;
— կենդանեաց, paw, claw, talon;
— երկաթի, gauntlet;
— կշռոց, cf. Նժար.

• , ի հլ. «թէ՛ մարդու և թէ՛ անասունի ձեռքի կամ ոտքի առջևի մասը» ՍԳր. (նոր առումներ են՝ «կշիռքի աչքը, պարսատիկի մէջը» ԱԲ), որից թաթահատ Եփր. դտ. էջ 327. թաթահերձ ՍԳր. թաթպան «ձեռնոց» Մաշտ. ջահկ. թաթուլ «անասունների առջևի ոտքը» Վեցօր. էջ 193. Բուզ. 225. թաթել «խաբել» (փոխաբերական առում) Փիլ. լին. 427, 434. այս իմաստով է նաև Իրեն. 77 «Յակոբ կո-չեցաւ, որ է թաթօղ» (այլուստ յայտնի է՝ որ Յակոբ նշանակում է «խաբող»).-այստեղ է պատկանում նաև թաթառ բառը՝ որի վրայ ընդարձակ տե՛ս վարը թաթուռ։

• ՓՈԽ.-Վրաց. თათი թաթի «մարդու ձեռք, անասունի թաթ, ոտք», თათმანი թաթմանի «ձեռնոց» (մեր թաթպան բառից. հմմտ. գւռ. թաթման), մինգ. թվաթվի «ա-նասունի թաթ, ոտք», թօֆի (թերևս պէտք է կարդալ թօթի) «ձեռք» (Erckert, Die spra-Aben der Kauk. stammes, Wien 1895, K169), död «ձեռք»։ Կերևի թէ հայերէնից է փոխառեալ նաև թրք. [arabic word] tetik «հրացանի կամ ատրճանակի ոտք. détente», որ ըստ Будaговъ 1, 342 արդէն միայն օսմաներէնի մէջ է գտնւում և ուրիշ բարբառում չկայ։ Սրա մայրն է հյ. թաթիկ, որի մէջ ա՝ թուրքերէնի ներդաշնակութեան օրէնքի համաձայն՝ յա-ջորդ վանկի ի ձայնաւորի համեմատ *'դարձել է e. հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց բար-բառով tat, tetig, ըստ Բիւր. 1898, էջ 789։-Սրանից տարբեր է սակայն թրք. [arabic word] tetik «արթուն, սթափ։ զգաստ», որի հետ համա-պատասխանում է չաղաթ. [arabic word] titik կամ [arabic word] tituk նոյն նշ. (Будaговъ 1, 342)։


Ով

int.

o ! oh ! ho ! ah ! ha ! alas !
ով աստուած իմ, o my God !
ով աղետիցս, what a pity !
cf. Աղէտ;
ով սքանչելեացս, what a wonder ! wonderful !
ով, զիարդ վեհ է ազգասիրութիւն, ah ! what a noble sentiment is patriotism !
ով ժամանակ ով բարք, o tempora ! o mores ! oh times ! oh manners ! to what a depth of corruption have our manners come ! in what an age we live !
ով ո, փախերուք յերկրէ հիւսիսոյ, ho, ho, flee from the land of the north !
.

• = Բնիկ հայ բառ. ո՞ բառի կրկնակն է. նախապէս ո՞ գործածւում էր բաղաձաւնև մօտ (ինչ. ո՞ կարէ). ձայնաւորի մօտ՝ ներ-դաշնակութեան համար յառաջացել է վ ձայ-նը և այսպէսով ձևացել է ով ձևը. (ինչ. ո՞վ իցէ). յետնաբար երկու ձևերը շփոթուելով իրար խառնուեցան, մինչև որ պարզական ո ձևը բոլորովին ջնջուեցաւ՝ տեղի տալով ով-ին. այսպէս արդի գրականում և բոյրդ բարբառներում։ Ղարաբաղի բարբառն է մի-այն՝ որ գրաբարի ամենահին օրէնքը պա-հում է դեռ՝ գործածելով ձայնաւորի մօտ հո՞ւվ, բաղաձայնի մօտ և անկախ՝ հո՞ւ. ինչ. հո՞ւվ ա, հո՞ւվ ասից, հո՞ւ քէզավ, հու վէր «ո՛վ որ», հո՞ւ «ո՞վ»։-Ո ձևը (բայց ոչ ան-կախաբար) պահուած է նաև Ննխ. գիւղերը՝ վօ՜ գինա «ո՞վ գիտնայ, չգիտեմ» դարձուա-ծի մէջ։ Ըստ այսմ ով բառի վ ձայնը իր հա-մազօրը չունի ցեղակից ձևերի մէջ, որոնց վրայ տե՛ս Ո։


Ժանտ (ից)

adj.

wicked, bad;
profligate;
mischievous, hurtful, noxious, injurious, baneful;
pestilential, pestiferous, pestilent, contagious;
obscene, wanton, lascivious;
bitter, sour, harsh to the taste;
—, — ախտ, plague, contagion;
— օդ, foul air;
—ք դժոխայինք, the Furies.

• , ի, ի-ա հլ. «դաժան, անգութ, խիստ չար, գէշ» ՍԳր. «վատ տեսակի, զզվելի» Ոսկ. Եզն. Երեմ. իդ. 3. «ժանտախտ» Բուզ. Ոսկ. մ. ա. 4. որից ժանտագործ ՍԳր. Ագաթ. Կորիւն. ժանտաթզենի Ղուկ. ժթ. 4. ժանտու-թիւն ՍԳր. Ոսկ. յհ. բ. 17. Սեբեր. ժանտկէն Եւս. պտմ. ժանտափուշ Ագաթ. ժանտահոտ Նզն. Ոսկ. յհ. բ. 27. ժանտամահ Սերեռ. ժանտախտ Ոսկ. յհ. բ. 11. ամաժանդ «աղ-տեղութիւն, կղկղանք» Փիլ. լին. 83, 196. կրկնութեամբ՝ ժանտաժուտ Բ. մակ. ժե. 5 ևն։ Այս բոլորը գրւում են նաև ժանդ ձևով. արդի գրականի մէջ ընդունուած է միայն մանտ ձևը։

• = Իրան. *zant բարբառային անծանօթ ձևից։ Սրա հետ հմմտ. զնդ. gainti-, պհլ. gand «ժանտահոտութիւն, վատ հոտ», սոզդ. γantāk «վատ, յոռի, գէշ», γnsy «հոտած» որոնք ծագում են հնագոյն *gonti ձևից. հմ-մտ. սանս. gandhá-«հոտ»։ Բայց հնխ. ար-մատական o՝ ածականների մէջ պիտի ստա-նար e ձևը. որով յիշեալ իրանեան *gonti-«ժանտ հոտ» գոյականի դէմ պիտի ունենա-յինք նաև *gento-«ժանտահոտ» ածականը, որ պիտի տար պրս. *ǰant, žant։ Ահա այս-պիսի բարբառային ձևից՝ որ աւանդւած չէ իրանեան լեզուների մէջ, փոխառեալ է հլ. ժանտ։ Առաջին և նախնական նշանակութիւ-նը (որ է «հոտ») ունի սանսկրիտը. նոյնը ի-րանեանների մօտ դարձել է «վատ հոտ». մի-ջին տեղը բռնում է հայերէնը, իսկ վեր-ջին ծայրն է սոգդ. «գէշ, վատ»։

• ՓՈԽ.-Չգիտեմ թէ կապ ունի՞ն վրաց. ყანტი ժանտի «խոնաւութիւն, թացութիւն», քրդ. [arabic word] žan «ժանտախտ, ժանտամահ, ծննդականի երկանց ցաւ», žan ketiié «ժան-տախտ ծագեզաւ», ewe žin žan dikešine «այս կինը երկանց մէջ է», žān-asära «գըլ-խացաւ». (այս բառերը Justi, Dict. Kurde էջ 229 դնում է փոխառեալ հյ. ժանտ բառից)։


Թեղ

s.

a heap of unwinnowed grain.

• ՆՀԲ պրս. տէլ՝ որ գոյութիւն չունի։ Justi, Dict. Kurde, էջ 104 քրդ. [arabic word] te-leh «ծեծուած և կուտուած ցորեն» բառի հետ։ (Քրդ. այս բառը պէտք է կցել պրս. [arabic word] tal «կոյտ, շեղջ» բառի հետ. հմմտ. նահնամէ ժԳ. տող 1517. [arabic word] mēyān-i tal-i xastagānan-darūn «վիրաւորների կոյտի մէջ»։ Պար-սիկ բառիս ծագումը անյայտ է, եթէ չէ փոխառեալ արաբ. [arabic word] tall «բլուր» բա-ռից)։ Ղափանցեան, Տեղեկ. գիտ. ինս-տիտ. Բ. 82 սեմ. թիլ «բլուր» բառի հետ։

• ԳՒՌ-Աւ. Մշ. Ոզմ. Սլմ. Վն. թեղ, Երև. խտջ. Մկ. թէղ «կամնած, բայց դեռ յարղը չմաքրած ցորենի դէզ». (Խտջ. թէղ է կոչւում նաև մանելու պատրաստ մաքուր բըդի դէզը). նոյնից ունինք թեղ տալ «յարդը կալի մէջ-տեղը հաւաքել», թեղը հանել Բիւթ. «երնել», թեղել «կամնած ցորենը դիզեւ»։


Կափ

s.

club, mace, mall, beetle.

• . այս արմատի առաջին նշանակու-թիւնն է «փակել, գոցել». որից յառաջացած էն «թակարթը ձգել, զարնել, կպցնել, յարել ևն» նշանակութիւնները. հմմտ. խփել «գո-ցել, փակել» և գւռ. «զարնել»։ Այս արմա-տիզ են բխում կափ «թակ, ուռ, լախտ» ՋԲ. կափել «բաղխել, հարկանել» ՋԲ (իբր նոր բառ), կափաւոր «ուռով զինեալ» Արծր. հրտր. Պատկ. էջ 138. կափուցանել «խփել, գոցել, որոգայթի մէջ գցել» ՍԳր. Ոսկ. յհ, անկափ «չգոցուած (բերան)» ԱԲ. կափու-ցումն Խոր. Յհ. կթ. Նար. կափչիլ «կպիլ, իրար փակչիլ» Շիր. 37. Երզն. երկն. գ. կափուցանիլ «կպիլ, փակչիլ» Անկ. գիրք հին կտ. 201. կափումն, կափիւն «գոցելը» Նար. Մագ. «փակչիլը» Եղիշ. «ատամների իրար զարնուիլը» Պիտ. կափատել «բզկտել, գի-շատել» Մեկն. ղևտ. կափուլ (մասնիկի հա-մար հմմտ. թաթ-ուլ) «որոգայթ, թակարթ» Ոսկ. ա. տիմ. էջ 122. տիտ. էջ 326. կրկնու-թեամբ կափկափել «ատամները ցրտից ի-րար զարնել» Ոսկ. եբր. կափկափիլ Մանդ. (գրուած է կոփկոփիլ Ադամ. 48, 50 Կոստ երզն. 162. կափկափումն Բրս. խ. մկ. Տաղ. ինչպէս նաև ար մասնիկով՝ կափարիչ «խուփ» Մտթ. իէ. 6. Ոսկ. լհ. բ. 17 (հմմտ կափիչ գւռ. «կափարիչ թոնրի» ՋԲ)։

• ՓՈԽ.-Pedersen, Հայ. դր. լեց. 198 հա-յերէնից է դնում օսմ. qapu «դուռ», որ Օր-խանեան արձանագրութեան մէջ kapəg ձևն ըյնի։


Բաշխ (ից)

s.

distribution;
assessment;
share, lot;
division;
weevil, mite.

• = Պհլ. *baxš բառից, որ թէև աւանդու-ած չէ գրականութեան մէջ, բայց կան իր ընկերները, ինչ. զնդ. baxš «մաս և բաժին հանել, նուիրել, պարգևել», պազենդ. bax-sidan «տալ, նուիրել», baxšešn «նուէր», պրս. [arabic word] baxš «բաժին, մաս, կենդանա-կերպ», [arabic word] baxšidan «պարգևել, շնոր-հել», [arabic word] baxšāyanda «պարգևիչ, սաշխիչ», [arabic word] baxšāyiš «բաշխումն, ողորմութիւն, պարգև», [arabic word] baxšis «պարգև», աֆղան. baš̌al, բելուճ. bakšag, քրդ. [arabic word] baxšin կամ [arabic word] bājšin կամ [arabic word] baγšandin «նուիրել, բաշ-խել» ևն (Horn § 186)։ Այս իրանեան բա-ռերը կազմուած են bag=սանս. bhag «բա-ժին, բաժանել» արմատից՝ š աճականով (տե՛ս բազ և բաժանել.-Bartholomae 924)։ Պարսկերէնից են փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] baxšlamaq կամ baγišla-maq «բաշխել, շնորհել, ներել», օսմ. [arabic word] baγəšlamaq «պարգևել» ևն։-Հիւբշ՝ էջ 118.

• Բառիս գոյութիւնը ցոյց տուաւ և հաս-տատեց Նորայր, Արև. մամուլ 1879, էջ 6Ո և Հայկ. բառաք. 109։ Իրանից առաջ ՆՀԲ, ՋԲ և ԱԲ Գաղիանոսի մէջ գտնելով

• «Ակարոն. բաշխ է» բացատրութիւնը, ակարոնը կարծել են յն. ἂϰαρι և ըստ այսմ էլ բաշխ մեկնել են «աքալար, ա-կար, մոմի, մորթի, պանրի մանր որդ». մինչդեռ պէտք էր հասկանալ լտ. aco-rum=acorus, ինչ որ հաստատւում է ուրիշ հոմանիշներով, ինչ. ոճճ, վաչ. վաճ, ակիր, յաւտ ըլ ղարհ ևն։ Զարմա-նալի է սակայն, որ ՆՀԲ բաղշտակ բառի մէջ բաղշ բոյսը յիշելուց և այդ բոյսը «պրս. վաժխ» հասկանալուց յետոյ՝ ա-ռանձին չի յիշում բաղշ և գիտէ միայն բաշխ որդը։

• ԳՒՌ.-Բոյսի նկարագրութիւնից երևում է, որ տարբեր է Խտջ. բոշխ՝ որ ՆՀԲ (յաւել.) այսպէ՛ս է բացատրում. «խոտ բարակ իբրև զմազ՝ ի ձև փնջի, ճարակ գրաստուց, խա-շանց և թռչնոց. դնի և ի մէջ կօշկաց և տրե-խաց առ ի ջերմացուցանել զոտս ի ձմերա-նի». թրք. այաղ օթու («ոտքի խոտ»)։


Ծմել

s. bot.

s. bot. spinage;
beetroot.

• «սպանախ կամ շո-մին. 2. վայրի փրփրեմ» Բժշ. Մխ. բժշ. կայ նաև զիմել ձևը՝ ըստ ՀԲուս. էջ 170.-Seidel, հրտր. Մխ. հեր. § 41 այս բոյսը համարում է «amaranthus blitum L.» և ո՛չ թէ blitum virgatum L կամ chenopodium čapitatum, ինչպէս ունին ՀԲուս. և Տիրա-ցուեան, Contributo § 104. -այս բոյսերը ուրիշ լեզուների մէջ էլ խառնուած են ի-րար հետ. հմմտ. ֆր. blette, épinard-frai-❇ ռերմ. Erdbeerspinat։

• = Փոխառեալ է կովկասեան լեզուներից. հմմտ. վրաց. ժუმელა ձումելա «aмарантъ, ueтущiи rpeбeнь բոյսը». թերևս նաև վը-րաց. წამალი ծամալի «դեղ, թոյն, դարման, ներկ, թունա։որ խոտ» և թուշ. წამალ ծո-մալ «բժշկութիւն, դեղ, փոշի» (նախապէս «խոտ»)։ Փոխառութեան ապացոյց է այն՝ որ բառը մեր մէջ միայն շատ ուշ է գոր-ծածուած և այժմ էլ գտնւում է միայն Կով-կասեան շրջանում։-Աճ.

• ԳՒՌ.-Խտջ. ձ'իմէլ «մի տեսակ բոյս՝ որ խաշելով ուտում են», Հմշ. ձմէլ (?) «կա-նեփի արտերի մէջ բսնող՝ մութ-կարմրա-գոյն մի բոյս է», Երև. զի՛մէլ «անուտելի մի բանջար է», Ղզ. զի՛մբէլ «մոլոշի նման մի աղցան է»։-Հայբուսակ յիշում է գւռ. ծի-միլ ձևը, որ ըստ Տիրացուեան, Contributo § 337 նշանակում է «mercurialis annua L բոյսը» =կմշտրուկ, օղուլ օթը, եապան ֆէս-լիյէնի։


Գրամար

s.

penny-weight;
scruple.

• = Յն. γραμμάριον «'1/շ։ ունկիի ծանրու-թիւն, որ է մէկ գրամ». ծագում է յն. γράμμα հոմանիշից, որ բուն նշանակում է «գիր», բայց ստացել է այս նշանակութիւնո՝ սխալ ստուգաբանութեամբ՝ լտ. scripulum «գրամ» բառը յառաջացած կարծելով soribo «գրել» բայից։ Տարածուած է բոլոր լեզունե-րի մէջ gram ձևով, ինչպէս և արդի հայերէ-նում՝ արևմտեան տառադարձութեամբ կր-րամ. արևելեան տառադարձութեամբ գրամ ձևով։-Հիւբշ. 345։


Դարում (այ)

s.

end, term, limit.

• -Եբր. [hebrew word] darōm «հարաւ» բառն է. հմմտ. Եզեկ. ի. 46 «Հաստատեա՛ զերեսս քղ ի Թեման և հայեաց ի Դագովն (եբր. ի դա-րու «հառաւ»)։ Բառս յոյն թարգմանութեան մէջ տառադարձուած է Ἀαρωμας և իբր յատուկ աւնուն առնուելով՝ հասկացւում է «հարաւա-յին Պաղեստին»։ Նարեկացին դիմել է բուն աղբիւրին և գործածում է բառը բուն «հարաւ» նշանակութեամբ, ինչպէս ունինք թեման «հարաւ»՝ փոխառեալ նոյնպէս եբրայեցերէ-նից։


Դեղին (ղնոյ, ղնի)

adj.

yellow;
fallow;
wan, pale, palid.

• = Բնիկ հայ բառ. կազմուած է ին մասնի-կով ղեղ <հնխ. dhel արմատից (աւելի ման-րամասն տե՛ս դեղ)։ Նկատելի է որ այլևայլ լեղուների մէջ «դեղին» բառը նոյն է «կա-նաչ»-ի հետ և ծագում է «խոտ» բառից. հմմտ. յն. χλόη «խոտ, դալարիք», որից γλωρός «կանաչ. 2. դեղնականաչ. 3. դեղին», լտ. holus «կանաչեղէն» և helvus «դեղնա-դոյն», սանս. hári-«դեղին, կանաչ»։-Աճ.


Գիշտ

s.

fur-coat, pelisse.

• ՆՀԲ գիշտ բացատրում է «աբեղայի գդակ կամ հագուստ», ՋԲ միայն «հան-դերձ ի մորթոյ կենդանեաց, մուշտակ»։ Ուղիղ է միայն «մաշկէ հագուստ» նշա-նակութիւնը, որովհետև Լամբրոնացու կրկին օրինակներումն էլ այս մասին է խօսքը։ Վերջին վկայութեան մէջ էլ ՆՀ1 գշտի կարծում է թէ գիշտ բառի սեռա-կանն է։-Հացունի, Պատմ. տարազի, 418 գիշտ հանում է քշտել «յապաւել» բայից, իբրև թէ «կարճ հագուստ»։


Խախուտ

adj. s.

unstable, ill-built, weak, frail;
inconstant, mutable;
emigration;
— լինել, to emigrate, to quit one's country.

• «խարխուլ, անհաստատ» Իմ. դ. 3. Ոսկ. յհ. ա. 11. բ. 22. «գաղթ, փախուստ» Ոսկ. մ. ա. 8. որից անխախուտ Ագաթ. Եզն, խախտել ՍԳր. Ոսկ. ես. Եզն. խախտումն «քակտումն» Պիտ. «տեղից հանելը» Ճառ-ընտ. այս վերջինները սղուած ձևեր են. բայց յետնաբար ենթադրուել է թէ արմատն է խախտ «խախուտ, քանդուած» Արձ. 1292 թ. (Վիմ. տար. 135), որից անխախտ Օրբել. Ոսկիփ. (նաև արդի գրականի մէջ


Խամ

adj. s.

inexpert, unskilled, unpractised, ignorant;
new wine, must.

• = Պհլ. *xām բառից, որ թէև չէ «ոռծած-ուած, բայց հաստատւում է պրս. ❇ xām «հում, տհաս, անփորձ» բառով. սրա հետ նոյն են քրդ. xām, xāw, օսս. xóm, աֆղան. om, um, բելուճ. hāmag, սանս. amā ևն. համապատասխան բնիկ հայ. ձևն է հում (տե՛ս Horn § 463)։ Պարսիկ բառից փո-խառեալ է թրք. xam «խակ», որ մտած է մեր բոլոր գաւառականների մէջ։-Հիւբշ. 152,


Կրտսեր (աց)

cf. Կրսեր.

• Müller SWAW 38, 573 հսլ. kra-tukù, յն. βραχύς «կարճ»։ Տէրվ. Al-tarm. 46 և Նախալ. 70 *կուրտսեր ձև. վից, իբր լտ. curtus (տե՛ս կարճ բա-ռի տակ)։ Հիւնք. կրթասէր ձևիր հա-մառոտուած։ Վերի ձևով մեկնեց Meil-let MSL 15, 353 և 18, 263, որ և կրտ-մասը ուզում է տեսնել կր-կին բառի մէջ, իբր կիր-<հնխ. dwir-«երկու»։


Զմբաղ

s.

anguish, affliction, anxiety, trouble, tribulation, consternation;
whimsy, wild fancy, phantom.

• (գրուած նաև զըմբաղ) «հոգ, մտա-տանջութիւն, շուարում» Եզեկ. է. 7, 10, Նար. ծև. 141. Ես. նչ. որից զմբադիլ «մտածմուն-քի մէջ ընկնել, ցնորիլ» Ոսկ. ննշ. Եփր. աղ. քատ. Մագ. մեծ են. էջ 77. իբրև ռմկ. «ըզ-բօսնել» Մխ. բժշ. այսպէս նաև զմբաղ Նար. ծե. ըստ ՀՀԲ և ՋԲ ունի «վայելք, հրճուանք, բերկրութիւն» նշանակութիւնը, մինչդեռ ըստ ՆՀԲ նշանակում է «փոքր՝ չնչին հոգ»։


Դիրտ

cf. Մրուր.

• «մրուր», ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ՓԲ, յիշում է Բառ. երեմ. էջ 217՝ մրուր բա-ռի բացատրութեան մէջ. աւելի հնից գտնում եմ՝ ղուրտ Հայել. էջ 20, տուրտին Վստկ. 16, 19, 29, 30, 44, դրտին Ադամ. 115, 137, 207, 265։-Նըրայր, Բառ. ֆրանս. (տե՛ս lie ռա-ռի տակ) յիշում է դրուրտ և դուրտին ձևերը. արդի արևմտեան գրականում ընդունուած է ղիրտ ձևով։


*Պողոսակ

s.

press-screw.

• «մամուլի սեդմի, պտուտակը կամ անիւը» Ստ. լեհ. (վկայութիւնը տե՛ս Նորայր, Բառ. ֆր. 250բ clef բառի տակ) որ և պողօսիկ Առաք. լծ. սահմ. 316 (Քեղին՝ որպէս պողօսիկ բարձր գերանն է ցից ի մէջ նաւին). որից պողոսկապնդիչ «պողոսակով պնդող՝ սեղմող» Տաղ. (հրտր. ի Վկ. գէ. էջ 72), պողոսկաձև (չունի ԱԲ) «խղնջաձև, պտուտակաձև» (ականջի արտաքին ձևի հա-մար ասուած) Տաթև. ձմ. լէ։


Պճեղն (ճղան, ճղունք)

s.

instep, ankle, ankle-bone;
foot;
cf. Խստոր.

• պիւճիւլ, պիւժիւլ «վէգ» (իմա՛ [arabic word] bužul «ոտքի կոճ», ︎ buǰul «վէգ», որից նաև արևել. թրք. [arabic word] buǰul խաղալու վէգ»։ Նշանակութեամբ նոյն, բայց ձևով տարբեր են. ծագումն ու հը-նագոյն ձևերը անյայտ)։ Petersson, Ar u. Arm. Stud. 101 -եղն համարում է մասնիկ, ինչպէս ասեղն, աղեղն, տա-ռեղն, բաղեղն բառերի մէջ։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 96 վրաց. ბრჭალი բրճալի «ոտքի կրունկ»։

• ԳՒՌ.-Ջղ. Սլմ. Վն. պճեղ, Ախց. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. պճէղ, Տփ. պճիղ, Շմ. պճըղ, Ալշ. Մշ. պջեղ, Զթ. բը'ջեղ, Խրբ. Հմշ. Պլ. Ռ. Սեբ. բջէղ, Ննխ. բջէղ, բջղագ, բջըղ, Ասլ. բջէ՝ղ, Սվեդ. Տիգ. բջիղ, Հճ. բmջեղ. -սրանք ստացած են զանազան նշանակութիւններ. այսպէս՝ Խրբ. Ննխ. Տփ. «ոտքի մատ», Երև. Ղրբ. Հճ. Շմ. Սրմ. Վն. «անասունի ոտքի կճղակ», Ախց. Երև. Կր. Խրբ. Ասլ. Սլմ. Պլ. Սվեդ. «տխտորի գլխի իւրաքանչիւր բաժան-մունքը», Ղրբ. «կեղև, կճեպ»։ Նոր բառեր են պճղել, պճղուիլ, պճղովի, պճղոտել, պրճ-ղըտել «մէջտեղից երկու ճեղքել» ևն։


Ուրջու (ըրջուի, ուաց)

s.

step-child, step-son or step-daughter.

• ՆՀԲ «որ կամ ոյր որդի է և չէ կամ իբր որդի»։ Bugge KZ 32, 23 և IF 1. 451 որոի բառի սեռ. որդւոյ ձևից՝ ու մասնիկով (ճիշտ, ինչպէս ունինք հօրու, մօրու), իբր նախաւոր *որդւյու>'որդյո։ >ուրջու.-ջ ձայնի համար հմմտ. մէջ< medyo ձևը։ Հիւնք. որդի բառից։ Pa-trubany SA 1, 191 որդի<հնխ. *ordh-ios, իսկ ուրջու<հնխ. ordh-ios։ Wiede-


Տիփտիկոն (ի)

s.

diptycha.

• = Յն. δίπτυχον, որից նաև լտ. diptychum, dypticum, ֆրանս. diptyques «տախտակ ցանկ, ցուցակ», այսպէս էին կոչւում յատ. կապէս այն տախտակները, որոնց վրայ Հը-ռովմայեցիք գրում էին անուանի բդեշխների և մեծ ատենակալների անունները. քրիստո-նէութեան ժամանակ էլ այս անունով էին կոչ-ւում այն տախտակները, որոնց վրայ վան-քերում և եկեղեցիներում նշանակւում էին եպիսկոպոսների և բարերարների անուննե-րը պատարագի մէջ յիշելու համար։-Հիւբշ. էջ 384։


Entries' title containing մէջ : 33 Results

Definitions containing the research մէջ : 74 Results